Կրթություն 17:01 26/08/2019 Հայաստան

Տնտնեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր. Դեռ հավատում եմ, որ այս աննախադեպ անարդարությունը միտումնավոր չէ

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը դիտարկումներ է ներկայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ իր ատենախոսության վերաբերյալ հրապարակած եզրակացության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ կոմիտեն եզրակացրել էր՝  և՛ Ռ․ Հայրապետյանը, և՛ աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները թույլ են տվել տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ։

«2014 թվականին գիտական հանդեսում տպագրված հետազոտությանս արդյունքները, երբևէ որևէ տեղ զեկուցած չլինելով, 2016 թվականին ներկայացրել եմ Փարիզում կազմակերպված գիտաժողովին, զեկուցել եմ, ստացել մասնակիցների դրական արձագանքները, որից հետո կազմակերպիչները որոշել են տպագրել այն նաև գիտաժողովի ներկայացրած նյութերի ժողովածուի մեջ։ Դա որոշում են բացառապես գիտաժողովի կազմակերպիչները։ Անհասկանալի նպատակներով և իրավական հիմքով արատավորվում է իմ անունը՝ կիրառելով «անբարեխղճություն» հասկացությունը։

• Մենագրություններից մեկի մասին խոսելն ավելորդ եմ անգամ համարում, բայց կարճ ասեմ․ այն, որ հայոց տնտեսագիտության հզոր ակադեմիական հանրույթը «վերապահումով» է ընդունում, առանձնապես էական էլ չէ, որովհետև դա ընդամենը մեկն է ներկայացված մենագրություններից, իսկ իմ աշխատությունների քանակը 50%-ով գերազանցում էր պահանջվող քանակությունը։

• Տնտեսաչափական մոդելի մեթոդաբանությունն ընտրելու համար ուսումնասիրել եմ ոչ միայն նշված աշխատությունը, այլև մի շարք այլ աշխատություններ։ Արդյունքում ստացել եմ առանձնահատուկ մոդել, որի ո՛չ անկախ փոփոխականները, ո՛չ կախյալ փոփոխականները չեն կրկնում եղած մոդելները, իսկ մոդելի տվյալներն ստացվել են հարցման արդյունքում (1004 մասնակից), որի փաստերն առկա են։ Տարբեր են անգամ վիճակագրական փաթեթները, որոնք կիրառվել են մոդելի արդյունքները վերլուծելիս։
• Հղումների հետ կապված խնդիրները և դրանց համակարգային պատճառները մի քանի անգամ հրապարակայնորեն ընդունել եմ և մեկնաբանել։

• ԲՈԿ-ը ինձ չի առաջարկել լինել հանձնաժողովի անդամ և առավել ևս՝ ներկայացնել դիտարկումներս։ Եղել է միայն հետևյալը․ հեռախոսային զրույցի ընթացքում ինձ ի սկզբանե ասվել է, որ երևի ճիշտ չէ իմ մասնակցությունը, ինչին ես համաձայնել եմ և չեմ առարկել։ Իսկ դիտարկումներ ներկայացնելու մասին ընդհանրապես զրույց չի եղել։ Եթե հեռախոսային զրույցի ձայնագրությունը կա, ապա ես գործընկերներիս սիրով առաջարկում եմ հրապարակել, այլապես պիտի պնդեմ, որ փաստերը խեղաթյուրված են ներկայացվել։ Վստահ եմ, որ գործընկերներս պարզապես սխալ ձևակերպումներ են տվել կայքում և կշտկեն։

• Հանձնաժողովի կազմն այնքան խնդիրներ ունի, որ ոչ միայն զարմանք է առաջացնում, այլև այն դարձնում է ոչ լեգիտիմ։ Մասնավորապես, նրանցից մեկի ընտանիքի անդամը՝ կինը, բոլորովին վերջերս չէր հաղթահարել դասախոսների մրցույթը և դատի էր տվել համալսարանին (առանց մեկնաբանությունների)։ Հանձնաժողովի անդամների մասին այլ ուշագրավ տեղեկություններ կներկայացնեմ՝ ըստ անհրաժեշտության։ Բացի դրանից, անհասկանալի է, թե որ իրավական ակտի հիման վրա է ստեղծվել հանձնաժողովը, իրավական ինչ գործընթացով է կատարվել շահերի բախում ունեցող մի քանի անդամների ընտրությունը և ինչ իրավական ուժ ունի այդ եզրակացությունը։

• Այս ամբողջը գործընթացը որևէ աղերս կունենա տրամաբանության և օրինականության հետ, եթե ստուգվեն բացարձակապես բոլոր աշխատանքները։ Ես հաստատապես պնդում եմ, որ ստուգելու արդյունքում պարզվելու է, որ իմ աշխատանքը լավագույններից է։ Խնդրում եմ ապացուցել հակառակը։

Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ այս աննախադեպ անարդարությունը միտումնավոր չէ, և համապատասխան մարմինները, խորությամբ ընկալելով խնդիրը, կընդունեն, որ շտապել են ու սխալվել»,-գրել է Ռուբեն Հայրապետյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝  նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեգան Մարքլը դիմել է դատարան
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը,  դատական հայց է ներկայացրել բրիտանական Mail on Sunday տաբլոյիդի դեմ իր և...
Աղբյուր` Panorama.am
19:35
Իտալիայում ամուսնալուծված տղամարդկանց համար բացում են ապաստարաններ
Ամուսնալուծությունը կարող է կործանել  իտալացի տղամարդկանց. 60 տոկոս դեպքերում դատարանները բնակարանները տալիս են կանանց, որոնց հետ մնում են...
Աղբյուր` Panorama.am
19:21
Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Լոնդոնի պատկերասրահից փորձել են գողանալ Ռեմբրանդի կտավները
Անհայտ մարդիկ ներխուժել են Լոնդոնի Դուլվիչի պատկերասրահ, որտեղ ներկայացված են եղել հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի աշխատանքները, փորձել գողանալ երկու...
Աղբյուր` Panorama.am
19:00
HBO-ն ծրագրում է նկարել «Ընկերների» նոր հատուկ սերիա
HBO Max ծառայությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Ընկերներ» սերիալի հեղինակների հետ սիթքոմի նոր հատուկ դրվագ ստեղծելու...
Աղբյուր` Panorama.am
18:48
Իտալացի մարզիչը սպառնալիքներով նամակ է ստացել
Նման նամակները Իտալիայում, որպես նախազգուշացում, սովորաբար ուղարկում են քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավների ժամանակ:
Աղբյուր` Panorama.am
18:30
«Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում
«Վստահ եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն կարևորն ու անհրաժեշտը, ինչ իրեն անհանգստացնում է»,- ասում է բեմադրության հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
Աղբյուր` Panorama.am
18:15
Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցուցակի առաջատարն է: Նա առաջ է անցել վերջին երկու տարին առաջին հորիզանականում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ամենաշատ ամուսնալուծությունները` Լոռիում և Երևանում
Հանրապետությունում 2019թ. հունվար-սեպտեմբերին, գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 246 դեպք` 2018թ....
Աղբյուր` Panorama.am
17:47
Յոգան՝ դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգան և շնչառական վարժությունները կարող են կարճ ժամանակահատվածում թեթևացնել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին
«Մեծ տաղանդի անտանելի բեռը»
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկով դիմել է վարչապետին
Նախօրեին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը:  Հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գյումրիում 28-ամյա քաղաքացին ընկել է պատուհանից
Այսօր ժամը 12:00-ին,  «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
17:01
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
«Իշխանության կողմից հարցը քնեցնելու, մոռացության տալու, հարցի հանդեպ հանրային հետաքրքրությունը նվազեցնելու նպատակ է...
Աղբյուր` Panorama.am
16:30
Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում
Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45.8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ
Աղբյուր` Panorama.am
16:12
Արցախում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը
Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների թվով 10 բուհերի 140 ուսանողներ:
Աղբյուր` Panorama.am
16:00
Սիրիայում մեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել
Առնվազն 10 մարդ է զոհվել,  30-ը տուժել Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ Բաբ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»
Կայացավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը:
Աղբյուր` Panorama.am
15:31
Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ
Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների ընկերական  հանդիպման ավարտին, որը կայացել է Սաուդյան Արաբիայում, լեզվակռիվ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է
Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ:
Աղբյուր` Panorama.am
15:01
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստին մասնակցել է նաև Արցախի ՊԲ հրամանատարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գանձագողերը ձեռնունայն տուն չեն գնացել՝ արգելոցի տեսախցիկներ են գողացել
Օրերս  համացանցում տեսանյութ տարածվեց, որ գանձագողերը ավերել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Հրդեհ Արայի լեռան ստորոտում
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am
14:24
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը
Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին
Աղբյուր` Panorama.am
14:01
Ապօրինի ծառահատում Փամբակում
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Քանդվում է 16-17-րդ դարերի հնձանը
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է :((((( «Այդպես է կարգադրված» պատասխանել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}