Արցախի Հանրապետություն 28 09:51 26/08/2019 Հայաստան

Անմահ անուններ

19-րդ դարավերի և 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման ավանդույթներից մեկի յուրատեսակ շարունակություն կարելի է  համարել Արցախյան ազատամարտի մի շարք մասնակիցներին մականուններով կնքելը։ Դրանց մի մասը կապված է այն բնակավայրերի անվանումների հետ, որոնց ազատագրման կամ պաշտպանության համար մարտերում աչքի են ընկել հերոսները, կամ այդպես ընդգծել են նրանց բնորոշող հատկանիշները։
«Մականունավոր» հերոսները շատ են, որոնց մի մասի անունները լայն հասարակությանը հայտնի չեն, մարտական ընկերների շրջանակից դուրս չի եկել,  կան հերոսները, որոնց միայն  հենց այդ մականունով են ճանաչում։   Panorama.am-ը ներկայացնում է հերոսներից մի քանիսին, թե ինչպես և ինչու են ստացել մականուններ։

Մոնթե Մելքոնյան՝ Ավո (1957 թ., նոյեմբերի 25,  ԱՄՆ- 1993 թ., հունիսի 12,  Մարզիլի, Աղդամի շրջան)՝  Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս

1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկել է Երևան, յոթ ամիս աշխատել Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ Նույն թվականի թվականի սեպտեմբերին մեկնել է Արցախ: 1991 թվականին «Հայրենասիրական ջոկատը» կազմավորելուց հետո Մոնթեն կնոջը՝ Սեդային, խնդրում է կազմել ջոկատի անդամների ցուցակ: Երբ կինն արդեն գրի էր առել բոլորի անունները, Մոնթեն խնդրում է վերջում, իր անվան կողքին ավելացնել «Ավո»: Սեդան գիտեր, որ «Ավոն» «Ավետիս» անվան համառոտ տարբերակն է, բայց ենթադրում էր, որ բառի «բարի լուր» նշանակության պատճառով չէ Մոնթեն ընտրել այդ մականունը: Երբ բացատրություն է խնդրում, Մոնթեն իրեն բնորոշ գործնական տոնով պատասխանում է, որ դա տարածված անուն է, կարճ է և ռադիոկապով հեշտ լսելի (https://www.facebook.com/monte.avo.melqonian)

Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարել են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, Մարտունին դարձել է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել են Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:
«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր է կատարել հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝  կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։

Աշոտ Ղուլյան՝ Բեկոր Աշոտ (Ասկոլկա) (1959 թ., հոկտեմբերի 6, Բաքու - 1992 թ., օգոստոսի 24, Դրմբոն)՝  ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր

Երիտասարդ տարիներին Բեկորն աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ։ Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանել են Բեկոր (Ասկոլկա)։  Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»։



Դավիթ Սարապյան՝ Դև (1966 թ., փետրվարի 4, Երևան - 1991, դեկտեմբերի 10, Շահումյան, գյուղ Թոդան)՝ Ազատագրական շարժման գործիչ, գրող

Մանկուց սիրում էր պատերազմի թեման, իսկ դպրոց ընդունվելիս, երբ առաջարկել են հեքիաթ պատմել, ասել է. «Կուզե՞ք պատմեմ Բեռլինի գրավման մասին»: 1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։  Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։  1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվել է ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը:  Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր…
Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում՝ առաջապահ դիրքերում`   բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:
«Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը։ Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ։ Նրա հերոսական մահն ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»,- Դավիթի մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։



Սամվել Անտոնյան՝ Քեռի (1967թ., հունվարի 15, Ջավախք- 1991թ. հունվարի 9, Արցախ)՝ Արցախյան պատերազմի հերոս

1988թ. հուիսին պետք է մեկներ Կիրովգրադ՝ սովորելու քաղաքացիական ավիացիայի ուսումնարանում: Հենց «Զվարթնոց» օդանավակայանում էլ պատռել է ուղետոմսը ու զինվորագրվել արցախյան ազգային-ազատագրական շարժմանը: Սամվելի մարտական ուղին սկսվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններից՝ Խնձորուտ,Կոռնիձոր,Երասխավան...

Ամեն անգամ մարտի գնալուց առաջ երգում էր մեծ հայդուկապետ Քեռուն նվիրված «Քեռի» երգը, որի համար ընկերները նրան կնքել են «Քեռի» պատվանունով։

1991թ.հունվարի 9-ի ցուրտ, մառախլապատ սև գիշերը Քեռին կատարել է իր վերջին առաջադրանքը ։ Արցախում երեխա էր ծնվելու:Հղի կնոջը պետք էր Կղարծիից Գիշի տեղափոխել: Ղարադաղլու գյուղի մոտ մեքենան ընկնում է ազերիների դարանը: Կռվել է ազերիների դեմ մինչև վերջին շունչը՝ խոցոտված մարմնով ծածկելով հղի կնոջը, որի ամուսնուն արդեն սպանել էին: Միայնակ մարտնչելուց հետո ընկել է հերոսաբար։ Նա անկախ հայրենիքի, ազգային բանակի մասին բազմաթիվ գրառումներ է ունեցել ծոցատետրում, որտեղ իր խոհերն էր արտահայտել։
«Ինչ էլ որ լինի,պետի հայրենի հողի զինվոր լինել: Արյան վերջին կաթիլով պիտի վրեժի, ցասման, պայքարի խոսք ասել: Մեր բազուկն ինչի՞ համար է,եթե ոչ՝ մեր ազգի, հողի պատվի պաշտպանության: Արցախի պատիվը պաշտպանել, նշանակում է մեր օջախի մասին մտածել...»,- գրել է նա։

Վարդան Ստեփանյան՝ Դուշման Վարդան (1966 թ, մարտի 8,  Երևան -1992, հուլիսի 3,  Մյուրիշեն)՝  ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ 

1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին։ Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ։ 1988 թվականից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ։
Վարդանը ոչ միայն մասնակցել է զինյալ պայքարին, այլև եղել է բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը և վերջապես՝անվախ հրամանատարը։ Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր, և Վարդանի զինվորներն այսօր արցախյան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաև ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։

Հակառակորդի համար ահ ու սարսափ էր, պատերազմի առաջին օրերից էլ ազերիները նրան կնքել են «Դուշման» անունով: Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար որոնեցին Վարդանին և գտան հայկական գերեզմանոցում։ Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:
Վարդանը զոհվել է  1992 թվականի հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։
«Ա՜խ, երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերի…»



Արթուր Ղարիբյան՝ Արծիվ
(1965թ. Ախալքալաք, Կուլիկամ-1992թ. Մարտակերտ, Սրխավենդ), 1988թ. կամովին մասնակցել է ազգային-ազատագրական մարտերին

Արծվային հպարտ ու քաջ էության համար ստացել է «Արծիվ» մականունը: Նա համոզված էր, որ միայն ազգափրկիչ զենքով կլուծվի Արցախի ազատության խնդիրը: Արթուրը ստեղծում է մարտական խմբեր, ձեռնարկում զինվորական գործին անհրաժեշտ աշխատանքներ, Խորհրդային Միության տարբեր վայրերից զենք է հայթայթում Արցախյան պատերազմի համար: Նա մասնակցել է գրեթե բոլոր խոշոր մարտերին, որոնց արդյունքում ազատագրվել է Արցախի զգալի մասը, և քաջ գիտակցում էր, որ ազատությունը զենքով են նվաճում, իսկ հողը` արյամբ պաշտպանում:  Անցել է Երասխավանի, Բերդաձորի, Շահումյանի, Շուշիի, Կրկժանի, Լեսնոյի, Խոջալուի, Գետաշենի, Լաչինի ու Մարտակերտի ազատագրական թեժ կռիվների բովով (http://www.hayzinvor.am/20687.html):

Ո՞ւմ գիտեք դուք Արցախյան պատերազմի  «մականունավոր» հերոսներից...



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}