Կրթություն 09:00 30/08/2019

ԵՊՀ-ն հիշեցնում է, թե ովքեր կարող են օգտվել ուսման վարձի զեղչերից և ինչպես

«Սիրելի՛ ուսանող, եթե քո կարգավիճակը համապատասխանում «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ»-ի որևէ կետին, ապա կարող ես օգտվել ուսման վարձավճարի զեղչման հնարավորությունից»,-այս մասին նշված է համալսարանի տարածած հաղորդագրության մեջ։

«Երևանի պետական համալսարանը, հիմք ընդունելով ուսանողի բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իր միջոցների հաշվին իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին (19 կետ).

19.1. սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 30  տոկոսի չափով,

19.2. 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը՝ 50 տոկոսի չափով,

19.3. 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,

19.4. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,

19.5. երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ 30  տոկոսի չափով,

19.6. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ (բժշկասոցիալական փորձաքննական որոշման և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի վկայականի ներկայացման դեպքում) ծնող ունեցող ուսանողներին՝ 30  տոկոսի չափով,

19.7. մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին (զինվորական գրքույկում համապատասխան գրառման առկայության դեպքում)՝ 30  տոկոսի չափով,

19.8. սոցիալապես անապահով (ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր մինչև սահմանային միավորի շեմը միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 20 տոկոսի չափով,

19.9. ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերության պատճառով՝ 50 տոկոսի չափով,

19.10. մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների) երեխա ուսանողներին (ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի վկայականի ներկայացման դեպքում)՝ 20 տոկոսի չափով,

19.11. հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների (երկու ծնողները) երեխա ուսանողներին՝ 30  տոկոսի չափով,

19.12. Երևանի պետական համալսարանում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող-ուսանողներին և աշխատողների երեխա-ուսանողներին, հետևյալ չափերով.

ա) Երևանի պետական համալսարանում 5-15 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 40 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 50 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 30 տոկոսի չափով).

բ) Երևանի պետական համալսարանում 15 տարուց ավելի մինչև 25 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար՝ 70 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 50 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 40 տոկոսի չափով).

գ) Երևանի պետական համալսարանում 25-ից ավելի տարիների աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար՝ 80 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 60 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 70 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 50 տոկոսի չափով):

Առաջին կուրսի ուսանողները 1-ին կիսամյակում չեն կարող օգտվել զեղչի իրավունքից (19 կետ, 23 ենթակետ), բացառությամբ սույն կանոնակարգի 19.12 և 19.13 կետերով սահմանված կարգավիճակ ունեցող ուսանողների՝ ԵՊՀ-ում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող-ուսանողներ և աշխատողների երեխա-ուսանողներ, ինչպես նաև ԵՊՀ-ի կողմից անցկացվող դպրոցականների օլիմպիադայում 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմի արժանացած ուսանողներ (19.13 ենթակետ): 1-ին կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 50 տոկոսի չափով, 2-րդ կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 40 տոկոսի չափով և 3-րդ կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 30 տոկոսի չափով: Սույն կետով սահմանված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցումն ուսանողին տրամադրվում է միայն ուսումնառության 1-ին կուրսում։

Առանձնահատուկ դեպքերում այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին զեղչեր են տրամադրվում ԵՊՀ ռեկտորի հատուկ որոշմամբ:

Երկու և ավելի կարգավիճակների համապատասխանող կամ մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:

Վերոնշյալ զեղչերից օգտվելու համար բակալավրիատում սովորող ուսանողի միջին որակական գնահատականը՝ ՄՈԳ-ը, 2018-19 ուստարվա համար ռեկտորի համապատասխան հրամանով նախատեսված չափանիշներով պետք է լինի 11.00 և ավելին, իսկ մագիստրանտներինը՝ 15.00 և ավելին (19 կետ, 21 ենթակետ):

Հավելենք, որ յուրաքանչյուր ուստարվա համար ՄՈԳ-ի շեմը սահմանվում է ռեկտորի համապատասխան հրամանով:

Զեղչ ստանալու համար առկա համակարգում սովորող ուսանողը կարող է դիմում ներկայացնել յուրաքանչյուր կիսամյակի առաջին 4 շաբաթների ընթացքում, իսկ հեռակա համակարգի ուսանողը՝ 2 շաբաթվա ընթացքում: Սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացված ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները ենթական չեն քննարկման (19 կետ, 22 ենթակետ):

Ընդգծենք, որ ուսանողները դիմումները պետք է լրացնեն իրենց ֆակուլտետի դեկանատում, որտեղ էլ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման ու ներկայացման համար կարող են ստանալ համապարփակ տեղեկատվություն և խորհրդատվություն:

Առավել մանրամասն տեղեկատվության համար համալսարանականները կարող են այցելել ԵՊՀ պաշտոնական պորտալի՝ www.ysu.am-ի «Փաստաթղթեր» կայքէջի «Կանոնակարգեր» բաժին, որտեղ առկա է «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ» փաստաթուղթը (Հուլիսի 6, 2017 թ.):

Փաստաթղթում մանրամասն ներկայացված են նաև այն բոլոր դրույթները, որոնք ուսանողին հնարավորություն տալիս օգտվելու ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարգից:

Հավելենք նաև, որ պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին՝

ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով.

բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 60 տոկոսի չափով.

գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 70 տոկոսի չափով.

դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 80 տոկոսի չափով.

ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 100 տոկոսի չափով:

Ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին է ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 10-ը:

Այն ուսանողները, ովքեր ներառված են վերը նշված խմբերում և օգտվում են Կառավարության կողմից հաստատված ծրագրի արտոնություններից, չեն կարող դիմել բուհին՝ ուսման վարձի զեղչ ստանալու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:47
Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում դադարեցնել իր էջում սկսած...
Աղբյուր` Panorama.am
10:43
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:36
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: 1972-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում հունիսի 5-ը հռչակվել է շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
10:30
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցեր: ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի աջակցում բանակի միջոցով...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը
Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն։ Հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն ելույթում՝ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:17
Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում
Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ինտենսիվ հաղորդակցություն կա։ Այս մասին, «Грузия-Online»-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:10
Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես»-ը 24 ժամ առցանց հասանելի կլինի
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում հունիսի 5-ին կցուցադրվի օպերայի համերգային կատարման տեսաձայնագրությունը։
Աղբյուր` Panorama.am
10:03
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիային
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցերլ սիրիայի Համա նահանգին: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ տեղեկությունը հինգշաբթի...
Աղբյուր` Panorama.am
09:58
Քանյե Ուեսթը կվճարի Ֆլոյդի դստեր քոլեջի վարձը
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը կվճարի ԱՄՆ-ում ոստիկանների գործողությունների հետևանով մահացած սևամորթ Ջորջ Ֆլոյդի 16-ամյա դստեր քոլեջի վարձը։ Նա աղջկա...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». ԵՊՀ խորհուրդը կձևավորվի հին սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարի է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, հիմա համառ լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Ովքե՞ր են բացակայում Երևանի ավագանու նիստերից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում հաճախ են լինում դեպքեր, երբ Երևանի ավագանու նիստերն անցնում են սակավամարդ: Ընդ...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Իրատես». Համակարգի բնականոն աշխատանքն ապահովելը դարձել է խնդրահարույց
«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին կառավարման օղակները հայտնվել են բավական բարդ իրավիճակում. պետական գերատեսչություններում...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Փաստ». ԵՊՀ-ն ներկայումս գտնվում է իր պատմության մեջ աննախադեպ խորագույն ճգնաժամի մեջ
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի մայր բուհի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ։ Թե՛...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժողովուրդ». Լևոն Սարգսյանին Հայաստանին վերադարձնելու պրոցեսը դոփում է տեղում. Ինչն է պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2019 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել էր...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Այս պահին քլորի և ախտահանող այլ նյութերի մեծ դեֆիցիտ կա հանրապետությունում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ պարետատունը և ողջ կառավարությունը լծվել են հանրությանը դիմակներ կրել պարտադրելուն,...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Իրատես». Ծխախոտի գործի վերաբերյալ ուշագրավ տեղեկություներ են հաղորդում ՌԴ-ից
«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից համավարակի բերած խնդիրները, մյուս կողմից էլ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելու...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժողովուրդ». Դավիթ Անանյանի ամենահավանական փոխարինողը Շուշանիկ Ներսիսյանն է լինելո՞ւ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. ռեյտինգի ցուցիչներն այս...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Սպառնալիքներ հնչեցնող քաղաքացին շարունակել է այնքան, մինչև Մարուքյանը դիմել է դատախազություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Փաստ». Ի՞նչ նպատակով են Արցախում չափում հասարակական տրամադրությունները
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Արցախում դադարեցվել է մի քանի հեռուստաալիքների (այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Ինչո՞ւ են լարվել Կապանի քաղաքապետի ու փոխմարզպետի հարաբերությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ սյունյաց իրավապահները հետաքրքրված են Սյունիքի մարզի խոշոր բնակավայրերի համայնքապետերով,...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ռեստորանը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
Երևանյան ռեստորաններից մեկն ապատեղակատվություն է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած լուրը։...
Աղբյուր` Panorama.am
09:18
Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը
Ամերիկացի ձեռնարկատեր և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է, որ դավադրության տեսությունները մարդկանց գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
09:06
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում, Կոտայքում, Արագածոտնում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
09:00
ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը կքննարկի Լանզարոտեի կոնվենցիան
Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ.ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ի ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
20:31
Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին
Վրացական մամուլի, ինչպես նաև սոցիալական ցանցերի շրջանակներում կորոնավիրուսի հետ կապված, հարևան երկրների շարքում կարելի է ասել ամենաքննարկելի...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլորի համար հասանելի դարձնել COVID-19 պատվաստանյութը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ ստեղծելուց հետո այն հասանելի դարձնել բոլորի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները.Աննա Նաղդալյան
Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}