Տնտեսություն 19:52 31/08/2019 Հայաստան

Իսկ փնթի ընկերությունը ունակ չէ մաքուր բնություն ապահովել

Ճիշտն ասած՝ Ամուլսարի հնարավոր... ոչ՝ անհնարին հանքի շահագործման պատմությանը որպես ողջամիտ հետևող, այնուամենայնիվ վախենում էի, որ «Լիդիան Արմենաին» նոր ՇՄԱԳ-ի կհամաձայնվի։ Ասեմ ինչու։

Ի դեպ՝ ՇՄԱԳ-ը՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում , միակ տերմինն է, որ կօգտագործեմ։  Մի թեթև պատմական «սպռավըչկա»։

Տեսեք՝ 2016 թվականին «Լիդիանը» հրապարակեց այդ ՇՄԱԳ-ը, որը ուզեր, թե չուզեր, պիտի աներ։ ՇՄԱԳ-ի մի՝ «լայթս» տարբերակը ներկայացվեց հանրությանը, մյուսը գնաց բնապահպանության նախարարություն։

Գիտնականները, որ նույնիսկ կրճատ տարբերակին ծանոթանալուց անհանգստացել էին, սկսեցին մանրամասն բացատրել, թե ինչ անկառավարելի, անուղղելի, ազգային անվտանգության ինչպիսի վտանգավոր հետևանքների հենց այս հանքի շահագործումը։ 

«Լիդիանը» փորձել էր իր դեմքը պաշտպանել, ասելով, որ գիտնականները կարդացել են ոչ ամբողջական տարբերակը, ինչը ստիել էր բնապահպանության նախարարությունից պահանջել ու ուսումնասիրել ամբողջական ՇՄԱԳ-ը։

ՇՄԱԳ, դու ՇՄԱԳ։

Ավելի վատ դուրս եկավ։ Որովհետև պարզվեց, որ «Լիդիանը» ոչ միայն փորձել է թաքցնել տեղեկության մի մասը, այլև, որ նույնիսկ այդ 900 էջում ուսւոմնասիրությունները համապարփակ չեն։ Չկան ուսումնասիրություններ, բայց կան «գնահատականներ»՝ բա թե՝ մեր կարծիքով։

Որ ճիշտն ասենք՝ Լիդիանի ՇՄԱԳ-ի կարոտը ոչ ոք չէր՝  հանքը ուսումնասիրված էր, հետևանքները հաշվարկված էին դեռ Խորհրդային տարիներին, ու դրա շահագործումը և ոչ նպատակահարմար, և  վտանգավոր էր գնահատված։

Հիմա փոխանակ «Լիդիանը» կուրծք ծեծի, որ իրեն անորակ հանք են վաճառել, ինչը շատ բնական կլիներ, կպած ուզում է շահագործի։ Ասել կուզի՝ թույնս գլխներիդ։

Ճիշտ է՝ սա միակ դեպքը չէ, երբ ի հայտ եկած հանքատերերը շտապ կորզումներ են անում՝ թողնելով իրենց հետևից թունավոր պոչամբարներ, աղտոտ հողեր ու ջրեր, բայց այս մեկը բացառիկ է՝ բավական է այն շահագործվի, ու թթու-թունավոր ջրերը կհասնեն խմելու ջրամբարներ, Սևան, Արփա...։  Պայթեցումներից հնարավոր են երկրաշարժերի առաջացում։ Ու էլի, ու էլի, ու էլի...։

Բայց ահա «Լիդիանը» ու նոր կառավարությունը  խոստանում են, թե՝  ամրացումներ կանեն, ջուրը չի գնա...։ ՀՔԾ-ն սկսում է գովազդել «Լիդիանի» այդ լուսապայծառ միտքը՝ առանց հարցննելու, թե՝ իսկ ինչ հաշվարկերով ու նոր ուսումնասիրություններով ես դա պնդում։

Ու, գրողը տանի, այստեղ ես սկսում եմ վախենալ, որ «Լիդիանը» կսկսի նոր ՇՄԱԳ, որտեղ հնարավորություն կունենա էլ ավելի խեղաթյուրել բնական փաստերը, նոր խոստումներ սղղացնել։ Իսկ ինչ է պետք հավատավոր քաղաքացիներին՝ քաղցր կուտ։

Ինչն է զարմանալի։
«Լիդիանը» ասում է՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք չկա։ Ու դա լավ է՝ այս հայտարարությունը թույլ է տալիս ՀՀ կառավարությանը հիմնվել արդեն՝ արված ՇՄԱԳ-ին ու այդ ՇՄԱԳ-ին՝ գիտնականների պատասխաններին, որ արված են ԻՐԵՆԻՑ առաջ. Սկզբունքային, գիտական, անկախ, ոչ մի հանգամանքով չկուրացած ուսումնասիրություններին, գնահատականներին, հարցը դարձնել ազգային անվտանգության հարց, ու «Լիդիանին» մեղադրել՝ ելնելով ՀՀ բնությունը, հողն ու ջուրը աղտոտելու դիվերսիայի փորձի ու ցանկության մեջ։

Նման մեղադրանք առաջ քաշելը լրիվ իրատեսական է։ Դեռ։

Փոխարենը կառավարությունը գումարներ է ծախսում, ու նոր ուսումնասիրություն է պատվիրում։ Հարցնող լինի՝ ինչու։ Ինչու, եթե «Լիդիանը» նոր ՇՄԱԳ չի ուզում, իսկ հինը  տեղով մեղադրական է։

Անհասկանալի է, անտրամաբանական։

Կամ՝ ում են պետք ով գիտի երբ ինչ-որ օֆշորներից մարդ գտնելու խոստումները։ Ոչ մեկին։

Պետք են հողեղեն, իրատեսական, իրական քայլեր՝ նշել եմ վերը։  Ու որ հարցը չգնա իրավականի ֆինանսական դաշտ։

Հիմա մի հատ էլ «Լիդիանին» անցնենք ու վերջ՝ ընկերությունը, որ նոր խոստումներ է տալիս, բայց խուսափում է նոր ՇՄԱԳ-ից այն պարագայում, երբ այդ ՇՄԱԳ-ը հեչ իր օգտին չէր...  եզրահանգումներ ու եզրակացություններ չանող ընկերություն է։ ասել կուզի՝ փնթի մտածողությամբ։

Իսկ փնթի ընկերությունը  ունակ չէ մաքուր բնություն ապահովել։

Այսքան բան։

Ամենայն անկեղծությամբ՝ Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:43
Գյումրի քաղաքում մասնակի փլուզվել է տան պատը
Դեկտեմբերի 9-ին, ժամը 09:21-ին,  «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
12:32
Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն այսօր Փարիզում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները կարճատև կլինեն: Այդ մասին գրել է Gazeta-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Փոխվարչապետ. Մենք մի կողմից բացառություն արեցինք, բայց օրակարգում մնացել է մի խնդիր
Հայաստանի կառավարության դեկտեմբերի 5-ին որոշմամբ  կրկին թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց...
Աղբյուր` Panorama.am
12:12
74-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 30-ամյա օգնականի հետ
2018-ի նոյեմբերին Եվգենի Պետրոսյանը ամուսնալուծվել էր կնոջից և գործընկերոջից՝ Էլենա Ստեփանենկոյից, որի հետ նա ապրել էր 33 տարի: Ստեղծագործական և...
Աղբյուր` Panorama.am
12:04
Գազի գնի հետ կապված բանակցությունները դեռ չեն ավարտվել
Մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը Հայաստանում գազի գնի փոփոխություն չի լինելու, սակայն դրանից հետո ինչ է սպասում, դեռ հայտնի չէ: Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Վթարային ջրանջատումներ կլինեն Երևանում և Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային...
Աղբյուր` Panorama.am
11:56
Վրաստանի արդարադատության նախարարը՝ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի մասին
«Այդ իրավիճակը ինձ հիշեցնում է 2013 թվականը, երբ ես դեռևս Վրաստանի արդարադատության նախարարը չէի։ Սակայն ես ղեկավարում է դատաիրավական...
Աղբյուր` Panorama.am
11:34
Հայաստանից սովորելու շատ բաներ ունենք. Վրաստանի փոխվարչապետ
«Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև արդարադատության ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
11:25
ՀՀԿ-ականը, ԲՀԿ-ականն ու ՊԵԿ փոխնախագահի հայրը ընտրվեցին գյուղապետեր
Դեկտեմբերի 8-ին համայնքապետի ընտրություններ կայացան 12 գյուղերում։ Դրանցից երկուսում արտահերթ կարգով գյուղապետ ընտրեցին։ Առավել թեժ էր...
Աղբյուր` Panorama.am
11:21
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանք չի լինի
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Պոլսի պատրիարք դառնալու ավելի մեծ շանսերն ունի Սահակ Մաշալյանը
2019թ. դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին...
Աղբյուր` Panorama.am
11:11
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է խղճի խայթ չունենալու պատճառով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու է նման որոշում կայացրել:
Աղբյուր` Panorama.am
11:07
Մոսկվայի ծննդատան նախկին հայ վարիչը կալանավորվել է
Սավելովյան դատարանը կալանավորել է №27 ծննդատան Մոսկվայի մասնաճյուղի նախկին վարիչ Մարինա Սարմոսյանին: Նա  մեղադրվում է միանգամից երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ դարձել
«Հայաստանի վարչապետ ընտրվելուց շատ չանցած, հնարավոր է մի քանի օր անց  հայտարարել եմ, որ Հայաստանում այլևս չկա համակարգային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մասիս Մայիլյան. Ստիպված եմ հիասթափեցնել
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիսի Մայիլյանը, ով հայտարարել է 2020 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին,...
Աղբյուր` Panorama.am
10:48
«Սանիթեք»-ի հայտարարությունը
«Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին:
Աղբյուր` Panorama.am
10:43
Ընդդիմությունը ճնշում է գործադրում Զելենսկու վրա՝ «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից առաջ
Կիևում ընդդիմությունը «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովին ընդառաջ նախօրեին իր կողմնակիցներին դուրս էր բերել փողոց: Հանրահավաքի...
Աղբյուր` Panorama.am
10:38
Թլիկում միակ թեկնածուն չի ընտրվել
Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում ուշագրավ արդյունքներ են գրանցվել Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում։ Գրանցված միակ թեկնածուն՝ գործող գյուղապետ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե...
Աղբյուր` Panorama.am
10:16
ԱԻՆ. Մեր տարածաշրջանը տևական ժամանակ գտնվելու է տաք օդային զանգվածների տիրապետման գոտում
Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանի նվազում՝ նույնպես։ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Միսս Տիեզերք-2019»-ի հաղթողն է ՀԱՀ ներկայացուցիչը
Հարավային Աֆրիկայի Հանրապետություն ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին  հաղթել է «Միսս Տիեզերք-2019» գեղեցկության միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Ո՞վ կլինի Պոլսի 85-րդ պատրիարքը. նախնական արդյունքներ
Նախօրեին` դեկտեմբերի 8-ին, Ստամբուլի հայ համայնքը ընտրել է պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։ Ստամբուլի...
Աղբյուր` Panorama.am
09:40
Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման «H. Res 296» բանաձևի ընդունումից հետո, Սենատում արդեն երրորդ անգամ...
Աղբյուր` Panorama.am
09:35
Կարո Փայլանի ուշագրավ հայտարարությունը
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում Պոլսի պատրարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել։ Փայլանը...
Աղբյուր` Panorama.am
09:14
Մահացել է ռեփեր Juice WRLD-ը
22-ամյա ռեփեր Juice WRLD-ը մահացել է Չիկագոյի Միդուեյ օդանավակայանում, ամենայն հավանականությամբ, սրտի տագնապից։  Լենտա.ռու-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
09:00
Կովկասի տեղաբնիկ ժողովուրդները մեզ նայում են որպես նշանակալի պատմական դերակատարություն ունեցած ազգի. Ոսկանյան
Հայաստանը, պատկերավոր ասած, մի ոտքով գտնվում է Առաջավոր Ասիայում, իսկ մյուսով՝ Կովկասում, և այս տարածաշրջանի գրեթե բոլոր՝ հատկապես պետականազուրկ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կարո Փայլան. Անին տխուր է
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանը  մասնակցել է ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Գերմանացիներն Աթաթուրքին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}