Հասարակություն 11:04 02/09/2019 Արցախ

Կարեն Աբրահամյան. Պաշտպանության բանակը ամուր կանգնած է ապագայի պաշտպանության դիրքերում

Արցախի Հանրապետություն ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։ 

«Սիրելի հայրենակիցներ,

1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին: Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման  ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելով նորանկախ պետության դեմ:

 Արցախի անկախությունը, որպես համահայկական արժեք, երիտասարդ պետության պաշտպանության համար միավորեց ամբողջ հայությանը: Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցությամբ, մարտական գործողություններին զուգընթաց, ձևավորվեցին Արցախի պետական կառավարման համակարգն ու պաշտպանության բանակը: Համաժողովրդական միասնականության, մարտադաշտում ամեն օր կատարվող անօրինակ սխրանքների, հեռատես և ճկուն կառավարման արդյունքում նորանկախ Արցախը կարողացավ ռազմական հաղթանակ տանել և հրադադար պարտադրել նախահարձակ Ադրբեջանին:

Հրադադարի հաստատումից հետո ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի դժվարին պայմաններում Արցախի Հանրապետությունը պատմական առումով չափազանց կարճ ժամանակահատվածում կարողացավ  դառնալ օրենքի գերակայության, ժողովրդավարության, կայուն տնտեսական զարգացման երկիր՝ միևնույն ժամանակ կառուցելով մարտունակ զինված ուժեր և առանց երրորդ ուժի ներգրավման ապահովելով սեփական սահմանների անվտանգությունը:

Ադրբեջանի՝ 2016 թվականի ձախողված ռազմական արկածախնդրությունը նորից ողջ աշխարհին ցույց տվեց, որ Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է, որ հայ զինվորականը հերոսական ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, որ հայ ժողովուրդը հայրենիքի պաշտպանության հարցում ավելի միակամ և վճռական է, քան երբևէ:

Այս տոնը հերթական առիթն է նաև նորից հիշելու բոլոր նրանց, ովքեր հայրենիքին են զոհաբերել ամենից թանկը՝ սեփական կյանքը:

 Փառք մեր զոհված զինակիցներին:

Նրանց հիշատակը հավերժ է: Նրանց անունները սուրբ են ցանկացած հայի համար:

Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի ազատամարտիկներ,

Պաշտպանության բանակի հարգելի զինծառայողներ,

 ՊԲ հրամանատարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Ազատ և անկախ Արցախը ողջ հայ ժողովրդի հպարտությունն է:  Պաշտպանության բանակը ամուր կանգնած է Արցախի անկախության, հայ ժողովրդի արժանապատվության ու ապագայի պաշտպանության դիրքերում: Մենք՝ զինվորականներս, այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար»,- ասված է Կարեն Աբրահամյանի ուղերձում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:29
Փաշինյանը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:15
11 դպրոց չի ապահովել համապատասխան ջերմաստիճան
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
16:02
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
«Բավքի հայերի ջարդերն ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Ցավոք սրտի, առ այսօր չունենք հստակ քանակ, թե որքան զոհեր ու...
Աղբյուր` Panorama.am
15:53
Գեորգի Կուտոյանն ընտանիքի անդամներին տեղեկացրել էր իր բնակարանում երկու- երեք օր հանգստանալու մտադրության մասին
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական,...
Աղբյուր` Panorama.am
15:42
«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ «Երեկ ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գլխավոր դատախազ. Ողջ գործիքակազմով ապահովելու ենք տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը
Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ պաշտոնյա
Աղբյուր` Panorama.am
15:25
Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի
ՖԱ «Դիլիջանը» փոխադարձ համաձայնությամբ խզել Է 10 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը։ Ըստ ակումբի մամուլի ծառայության, հեռացել են...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից...
Աղբյուր` Panorama.am
15:03
Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հիմնադրած Պահպանողական կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի՝...
Աղբյուր` Panorama.am
14:51
Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի
«1990  թվականից Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն չի պակասել, այլ գնալով ստացել է ահագանցող բնույթ՝ վերածվելով  պետական...
Աղբյուր` Panorama.am
14:44
Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք առաջադրված չէ։ Մամուլում տարածված լուրերը հերքող հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
14:39
Վիվա-ՄՏՍ. «Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով
Տարատեսակ ստիկերները շփումը դարձնում են ավելի հետաքրքիր, խոսուն և գունեղ, և այս առիթով Վիվա-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է մատուցում բացառապես իրենց...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի
«Թող այսուհետ ցնցումները լինեն միայն սիրուց»
Աղբյուր` Panorama.am
14:28
Մարինա Գրիգորյան. Ո՞վ է Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը
«Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանն անճշտություններ է գտել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթում։...
Աղբյուր` Panorama.am
14:23
Մամուլի շենքի առաջին հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ստեփան Դանիելյան. Ատելության մթնոլորտի հեղինակներն այս և մյուս մահերի համար կրում են պատասխանատվություն
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Առանց ուժային կառույցների գոյության չի կարող լինել պետություն։ Մեկ բան է հիմնավորված...
Աղբյուր` Panorama.am
14:02
Մեկ շաբաթում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
Հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ...
Աղբյուր` Panorama.am
13:48
Շախմատի առաջանություններ. լավագույնները կմասնակցեն համաշխարհային 44-րդ օլիմպիադային
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում են  Հայաստանի  տղամարդկանց և կանանց առաջնությունները:  Հինգ տուրից հետո կանանց...
Աղբյուր` Panorama.am
13:36
«Ճռռիկներ»՝ սառույցի վրա
Բոլոր վարորդների ինքնությունները պարզվել է։
Աղբյուր` Panorama.am
13:20
ԱԱԾ. Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը և ԱԱԾ անձնակազմը ցավակցել են...
Աղբյուր` Panorama.am
13:18
Միրզոյան. Հակահայ քաղաքականության դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո
«Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման...
Աղբյուր` Panorama.am
13:13
Փոխնախարար. Եթե գազի էական թանկացում լինի, հետևանքներն անխուսափելի կլինեն վերջնական սպառողի համար
«Եթե բանակցությունների ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հանդես գա գազի սակագինը բարձրացնելու հայտով,  չի...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ալյոշա Գաբրիելյան. Չմտածենք այն տարածքները հանձնելու մասին, որոնք այսօր մերն են
«Թուրքի հետ հնարավոր չէ այս պայմաններում, և, ընդհանրապես, պատմությունը ցույց է տվել, որպեսզի խաղաղ գոյակցենք: Այն հայատյաց...
Աղբյուր` Panorama.am
13:02
Հրդեհ է բռնկվել Մամուլի շենքում
Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի...
Աղբյուր` Panorama.am
12:56
Անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են
Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին  17-ամյա երիտասարդի վարած «Օպել Աստրա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել...
Աղբյուր` Panorama.am
12:45
Սասուն Միքայելյան. Մարաղայից մի կնոջ բերեցին հիվանդանոց, որին ազերիները կապել էին մեքենայից, քարշ տվել
«Չպետք է հույս ունենալ, որ ժամանակը կարող է փոխել ցեղասպաններին»,- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:29
Այսօր Լոզանում արագավազքում իր առաջին «ստուգարքը» կհանձնի Սպարտակ Ոսկանյանը
Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը: Հունվարի 19 -ին 1, 5 կմ արագավազքւմ իր ունակությունները կդրսևորի...
Աղբյուր` Panorama.am
12:15
Գարեգին Բաղրամյան. Գազպրոմ Արմենիան առաջարկում է գազի գինը բարձրացնել 30 դոլարով
Բանակցությունները կավարտվեն մինչև ապրիլի 1-ը։
Աղբյուր` Panorama.am
12:10
Արցախի խորհրդարանի պատգամավոր. Հաճախ են հարցնում՝ ո՞րն էր Արցախյան պատերազմի և հաղթանակի ֆենոմենը
«Սուգը հավերժ է, եթե չկա պայքար, այդ իրողության դեմ միակ ճանապարհը մեր պայքարն է, մեր համախմբված գործունեությունը»,-Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}