Հասարակություն 13:48 02/09/2019 Հայաստան

Հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի առջև. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։

Շնորհավորելով Արցախի Նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, Նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարմանը Արցախի պետականության ամրապնդման գործում:

Նախագահ Քոչարյանը նաև հանդես է եկել արցախցիներին ուղղված շնորհավորական ուղերձով, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի արցախցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն: Ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու և պայքարելու հանուն հաղթանակի և անկախ պետականության կայացման:

Այս պատմական օրը ևս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, ովքեր իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:31
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը և վստահություն հայտնում, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:24
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie»-ի խմբագրության վրա հարձակումը
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie» (Նուվել դ՛Արմենի) գրասենյակի վրա հարձակումը՝...
Աղբյուր` Panorama.am
12:20
Գերմանական մամուլը ծաղրանկարում պատկերել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության համար հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և...
Աղբյուր` Panorama.am
12:15
Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում դիտարկում կանցկացվի
Հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Air France-ի՝ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյում
Ֆրանսիական Air France ավիաընկերության Boeing 777 ուղևորատար ինքնաթիռն այսօր տեխնիկական խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյի...
Աղբյուր` Panorama.am
12:02
«Հայուգեն» ծաղրանքի օպերացիան հրաշալի ծրագրավորված էր, իսկ խայծը կուլ տվեցին նաև պարկեշտ մարդիկ. Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը «հայուգեն»-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:55
ԵՄ-ն կհամաձայնվի երկարաձգել Brexit-ը
Եվրոպական միությունը երկարաձգել է Մեծ Բրիտանիայի ելքը մինչև փետրվար, եթե վարչապետ Բորիս Ջոնսոնը չկարողանա այս շաբաթվա ընթացքում գործարքն...
Աղբյուր` Panorama.am
11:46
Քոչարյան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանն էր, որ արցախյան խնդիրը չունի ռազմական լուծում
Հոկտեմբերի 11-ից 14-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի աշնանային նստաշրջանին։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
11:34
2 մլրդ դրամի պետական միջոցների կորուստ՝ Սևանում իշխանի պաշարների վերականգնմանն ոլորտում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝...
Աղբյուր` Panorama.am
11:25
Միրզա Դինայի` 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
11:16
Թուրքիան հայտարարել է, որ քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի քուրդ զինյալները լքել են Ռաս ալ-Այն քաղաքը։ Հայտարարության համաձայն՝ քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
11:07
Փաշինյան. Գիտելիքի համար սահման չպետք է լինի
Գիտելիքի համար սահմաններ գծվում են ավտորիտար համակարգերում։ Այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնակցում է «Կրթություն բոլորի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Համազգային բողոքի ցույցերից հետո՝ Լիբանանի վարչապետը համաձայնության է եկել բարեփոխումների փաթեթի շուրջ
Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին կիրակի օրը համաձայնել է տնտեսական ճգնաժամը թեթևացնելու համար բարեփոխումների փաթեթի շուրջ՝ ողջ երկրով մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Եկեղեցականների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:...
Աղբյուր` Panorama.am
10:44
Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան
Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:38
NYT. Թրամփը ցանկանում է Սիրիայում թողնել 200 զինծառայող
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Սիրիայում մոտ 200 ամերիկյան զորքերի թողնելու հարցը։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր
Երևանի Իսակովի պողոտայում  երեկ երեկոյան տեղի  ունեցախ պատահարի հետևանքով երկու անձ զոհվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան...
Աղբյուր` Panorama.am
10:11
Քրդական խմբավորումները Սիրիայի հյուսիսում հայկական եկեղեցին օգտագործել են որպես կենտրոնակայան
«Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության ժամանակ ազատագրված Թալ Աբյադ քաղաքում «Քրդստանի աշխատավորական...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչ
Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Իրանագետ. Եթե քարոզչական խայծն անցներ, ստացվելու էր՝ «հայկական գումարտակը» Ռաս ալ-Այնն առանց մարտի հանձնել է թուրքերին
Քրդական լրատվամիջոցները, հղում անելով «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» խոսնակին, տեղեկացնում են, որ հիմնականում քրդական այս...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Նուվել դ՛Արմենի»-ի թերթի խմբագրության վրա հարձակումը ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ
Ֆրանսիայում հրապարակվող «Նուվել դ՛Արմենի» (Nouvelles d’Arménie) թերթի խմբագրությունը  հոկտեմբերի 20-ի առավոտյան...
Աղբյուր` Panorama.am
09:34
Քեթիի ոլորաններում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան զոհեր
Հոկտեմբերի 21-ին, ժամը 01:28-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին՝ Քեթիի...
Աղբյուր` Panorama.am
09:26
Կալիֆորնիայում ակտիվացել է 500 տարի քնած տեկտոնական ճեղքը
Գիտնականները հաստատել են, որ Հարավային Կալիֆորնիայում 500 տարվա մեջ առաջին անգամ սկսել է շարժվել ստորերկրյա խոշոր ճեղքը, որը կարող է առաջացնել 8...
Աղբյուր` Panorama.am
09:11
Վրաստանում կայծակը սպանել է հովվին ու ոչխարներին
Վրաստանի հարավում կայծակի հարվածից մահացել է հովիվը և սատկել 10-ը ոչխար։ Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, հովվի մարմինը հայտնաբերել են սահմանապահները...
Աղբյուր` Panorama.am
09:00
Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հիմնական վարկածը
Կրասնոյարսկում ամբարտակը կարող էր փլուզվել ոսկու կորզման աշխատանքների ժամանակ տեխնոլոգիայի խախտման պատճառով։ Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական...
Աղբյուր` Panorama.am
23:40
Այրվում է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը
Երևանի օրվան նվիրված տոնական հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը: Այս մասին տեղեկացրել է Ֆոտոլուրը՝ հրապարակելով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում  կայացրեց՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Տեսչության նախկին...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին
Երևանում ու հինգ մարզերում
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}