Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ մաեստրո Սմբատյանը, այս պաշտոնում առաջին անգամ ղեկավարելով նվագախումբը, սեպտեմբերի 14-ին Վալետայում կներկայացնի Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, որը կոմպոզիտորի և ընդհանրապես, դաշնամուրի համար գրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։
Համերգային ծրագիրը կազմվել է հակադրությունների հիման վրա՝ ներառելով 20-րդ դարի ռուսական կոմպոզիտորական դպրոցի երկու խոշորագույն հեղինակների՝ Ստրավինսկու հեղափոխականությունն ու Ռախմանինովի քնարականությունը։
Երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը