«Մենք կբանակցենք միայն Ամուլսարի հանքի փակման համար». Քննարկում՝ Ջերմուկում
Ջերմուկ քաղաքում տեղի է ունենում բաց քննարկում։ Ներկաներն իրենց դժգոհությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության, կոչի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը այսօր հայտարարել է, որ «առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել հանրության շրջանում առկա անհանգստություններ», նաև ջերմուկցիներին խնդրել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։
Քննարկման ներկաներից մեկը հայտարարեց, որ մինչև սեպտեմբերի 20-ը ժամանակ են տալիս կառավարությունը, որպեսզի լինի հստակ որոշում, այս անորոշ վիճակը վերանա, այլապես իրենք կդիմեն իրենց քայլերին՝ գործադուլ, դասադուլ։
«Ուզում եմ հավատանք հեղափոխությանը։ Իրոք, մեծ հարված կլինի, եթե պարզվի, որ սխալվել ենք, դա հեղափոխություն չէ։ Հավատանք, որ եղել է հեղափոխություն, հեղափոխության տարբերակով իշխանության եկած մարդիկ չեն կարող կայացնել հակաժողովրդավարական որոշումներ»,- նշեց քննարկման ներկաներից Շիրակ Բունիաթյանը։
Նա ընդգծեց, որ չեն նվիրելու Ամուլսարը հանուն տնտեսական շահի։ Շ. Բունիաթյանի խոսքով, վերահաստատում են, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը դեռևս մեկ տարի առաջ են փակել։
«Այս 16 ամսիներից հետո, կարծում եմ, բոլորիս համար պարզ է, որ հատկապես ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործելու մասին, մենք կբանակցենք միայն հանքի փակման համար։ Մնացածը մեզ չի հետաքրքրում։ Ջերմուկցիները հետ գնալու տեղ չունեն»,- հայտարարեց քննարկման ներկաներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Կամակատարությունը՝ իրավական հիմք
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ
- Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը քննադատվում է Ամուլսարի հանքի հակասական ծրագրին աջակցելու համար
- Փաշինյանը ևս մեկ քննարկում է անցկացրել Ամուլսարի հանքավայրի ծրագրի վերաբերյալ
- Փաշինյանն Ամուլսարի խնդրով նախ ընդունել է ջերմուկցիներին, ապա «Լիդիան»-ի նախագահին
- Ամուլսարի վերաբերյալ քննարկումները կարող են շարունակվել այնքան ժամանակ, մինչև ճիշտ որոշում կայացնեն. Ալեն Սիմոնյան
- Պրոֆեսոր Մելիքյան. Ամուլսարը ցանկացած ընկերության համար պետք է փակ լինի հանքարդյունաբերության համար
- Ամուլսարի հարցով Փաշինյանը «օրվա կուրսին» համապատասխան որոշումներ է փոխում. քաղտեխնոլոգ