Գորան Բրեգովիչը ելույթ կունենա Երևանում
Մշակույթ
10:42 14/09/2019
Հայաստան

Գորան Բրեգովիչը ելույթ կունենա Երևանում

Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը «Երեք նամակ Սարաևոյից» համերգային շրջագայության շրջանակում ելույթ կունենա Երևանում։  Համերգը կկայանա հոկտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան։ 
 
tomsarkgh.am-ից տեղեկանում ենք, որ տոմսերի արժեքը 5000-60000 դրամ է։ 
 

Placeholder