Քաղաքական 18:33 19/09/2019 Հայաստան

Էլիբեգովա. Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի

«Ոչ մի նոր բան չկա այդ պահանջի մեջ։ Տարիներ շարունակ միջազգային հարթակներում ամեն կերպ փորձում են այդ հարցի վրա ուշադրության սևեռել, որպեսզի հետ ստանան իրենց դիվերսանտներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի առաջարկը՝ Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։

Նա նշեց, որ ադրբեջանական կողմը տարատեսակ ճնշումներ է գործադրում հայկական կողմի վրա, նաև սահմանից, փաստացի, մարդ են առևանգել, որպեսզի փոխանակման համար անձ ունենան։

Կարելի՞ է ասել, որ  ՀՀ քաղաքացիներին գերի վերցնելը կամ պատանդ պահելը հատուկ արվում է հենց նման պահանջներ ներկայացնելու համար հարցին ի պատասխան ադրբեջանագետն ասաց. «Իհարկե։ Իրենք շարունակելու են դա անել այնքան, մինչև իրենց դիվերստանտներին հետ ստանալու  իրենց պահանջը չբավարարվի, որովհետև իրենց, քաղաքական տեսանկյունից, հիմա դա չափազանց պետք է։ Փաստորեն, իրենք միտումնավոր սահմանից՝  Տավուշի մարզից,  գողանում են քաղաքացիական անձ, որը նաև, ինչպես պարզվեց, ունի հոգեկան խնդիրներ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնեն»։

Ա. Էլիբեգովայի խոսքով, առաջին հերթին միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը պետք է սևեռվի սրա վրա, թե ինչ մեթոդներով է Ադրբեջանը փորձում հետ բերել մարդասպաններին, որոնք, փաստացի, ահաբեկչության ակտ են իրականացրել։

Նա չի պատկերացնում այս հարցում բոլոր կողմերին բավարարող որոշում։

Ա. Էլիբեգովան նշեց, որ բարոյական տեսանկյունից  տղաներին պետք է ինչ-որ կերպ այնտեղից դուրս հանել,  բայց մյուս կողմից կան դիվերսանտների կողմից սպանվածների ընտանիքներ, այդ թվում նաև անչափահաս սպանված, և այդ մարդասպանները պետք է ազատվեն, տեղափոխվեն Ադրբեջան ու հերոսացվեն Սաֆարովի  օրինակով. «Ես այդ մարդկանց ապրումները չեմ էլ պատկերացում։  Առհասարակ, ո՞վ է լսել այդ մարդկանց կարծիքը, մոտեցումներն այդ հարցում, իրենք ի՞նչ կարծիք ունեն՝ մարդասպաններին կարելի՞ է բաց թողել, թե՞ ոչ»։

Նա նշեց, որ այս հարցը բարդ ու նուրբ է, բաց քննարկման ենթակա թեմա չէ, քանի որ կան բազմաթիվ նրբություններ, առհասարակ՝ բանակցությունները, Կարմիր խաչի միջնորդությունն ինչպես է իրականացվում։

Ա. Էլիբեգովան նշեց, որ հարցն ունի նաև իրավական կողմ։

«Կա պաշտոնական Ստեփանակերտ, դիվերսանտները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Շուշիի բանտում են, դատական պրոցեսն ընթացել է բոլոր կանոններով, կա վճիռ։ Այս դեպքում  ինչպե՞ս է պրոցեսը կազմակերպվելու, եթե կազմակերպվելու է, որովհետև պաշտոնական Երևանը չի կարող Հայաստանի քաղաքացի հետ բերել չհարցնելով պաշտոնական Ստեփանակերտին ու Շուշիի բանտից մարդ հանձնելով։  Պետք է լինի երեք կողմերի համաձայնությունը։  Իրավական տեսանկյունից էլ է բարդ հարց»,- ասաց ադրբեջանագետ Ա. Էլիբեգովան։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:38
Վաղը կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթ
Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կորոնավիորւսի հետևանքով մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում մահազդ է հրապարակել. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
16:20
Չինաստանը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռ չի ավարտվել
Չինաստանի Պետական խորհրդի ղեկավար Լի Քեցյանը ասել է, որ կորոնավիրուսը դեռ չի նահանջել, և վարակվածության համաճարակը շարունակվում է նահանգում,...
Աղբյուր` Panorama.am
16:04
Յունիսեֆ. Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի կողմից այսօր հրապարակված վերլուծության տվյալների, կորոնավիրուսային համավարակի՝ տնտեսությանը հասցված...
Աղբյուր` Panorama.am
15:53
Արցախի նախագահ. Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք  կա։  «Վերջին օրերի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Առաջին Հանրապետության հռչակման 102-րդ ամյակի առթիվ։ Շնորհավորանքը...
Աղբյուր` Panorama.am
15:15
Լոռու մարզում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել են: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ...
Աղբյուր` Panorama.am
15:10
Երեկ ընկած երկնաքարը եղել է փոքր՝ մի քանի սմ երկարությամբ. Ա. Միքայելյան
Երեկ երեկոյան Հրազդանից դեպի Հանքավան տարածքում երկնաքար է ընկել։ Մինչ քաղաքացիների մի մասը տեղի ունեցածն աննախադեպ երևույթ է  որակում,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Հրայր Թովմասյան. Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական խոսք է հրապարակել Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
14:52
Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ
Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների և կողոպուտների ժամանակ, որոնք երկու օր է շարունակվում են՝ մայիսի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:44
Հրդեհ է բռնկվել «Պապա-ֆուդ» պանդոկում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր գիշեր ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում հացատուն է այրվում։ Հրդեհի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը  վարակված է կորանավիրուսով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պատմել է, որ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:34
Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա
Apple  ընկերությունը Paramount Pictures-ի հետ կաշխատի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի  մարդասպանները» ֆիլմի վրա,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ճապոնիայում հերքել են օտարերկրյա զբոսաշրջիկներին արժեթղթեր բաժանելու մասին տեղեկությունները
Ճապոնիայի տուրիզմի գործակալությունը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց, Տոկիոն արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին ճանապարհորդության ծախսերը...
Աղբյուր` Panorama.am
14:19
Ծնողների ավելի քան մեկ-քառորդը երազում է երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել
Համաճարակի հետևանքով անչափահաս երեխաների ծնողների ավելի քան 30%-ը ցանկանում է ճանապարհորդել, իսկ 27%-ը երազում է, որ իրենց երեխաները գնան դպրոց...
Աղբյուր` Panorama.am
14:10
Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 371 դեպք
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8371 դեպք։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
Արդեն մի քանի օր է՝ ինչ կորոնավիրուսով հիվանդներին չեն մեկուսացնում, բուժման ընթացքում գտնվողներին էլ տուն են ուղարկում։ Քաղաքացիներն այս...
Աղբյուր` Panorama.am
13:56
Արցախում արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի...
Աղբյուր` Panorama.am
13:50
Մեքենան գողացել են ու վթարի ենթարկվել
Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 20-ին, կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:44
Վիտալի Բալասանյան. Հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության սկիզբ դրեց
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ընդգծում է, որ մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ինն ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում
Նա ինն ամիս պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Աղբյուր` Panorama.am
13:26
Մոսկվան Հաղթանակի շքերթի համար նոր հրավերներ կուղարկի բոլոր մասնակիցներին
Մոսկվայում հետաձգված և հունիսի 24-ին նախատեսված Հաղթանակի շքերթին մասնակցության կրկնակի հրավերներ կուղարկվեն բազմաթիվ նախագահների: Այս մասին,...
Աղբյուր` Panorama.am
13:17
Արցախի նախագահ. Տեսնում եմ Արցախն օր առաջ զարգացնելու հնարավորությունը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում
Աղբյուր` Panorama.am
13:10
Ֆրանսիան հավանություն է տվել COVID-19-ի տեղորոշման հավելվածի կիրառմանը
Ֆրանսիայի Սենատը նախօրեին կողմ է քվեարկել վիճահարույց կորոնավիրուսի հավաստանշող կամ տեղորոշող ծրագրի թողարկմանը: 187-ը քվեարկել է հավելվածի...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ինչու է պետք թռիչքի ընթացքում անջատել հեռախոսը
Բրիտանացի օդաչուն հայտնել է, թե ինչու է պետք անջատել հեռախոսը օդային ճանապարհորդության ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում
Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում` ի հիշատակ...
Աղբյուր` Panorama.am
12:40
ԱՄՆ Կոնգրեսում հետաձգել են Արտաքին հետախուզության մասին օրենքի վերաբերյալ քվեարկությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաձգել են մայիսի 27-ին նախատեսված քվեարկությունը, որը վերաբերում էր արտասահմանյան հետախուզությանը...
Աղբյուր` Panorama.am
12:32
Չեխիայում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 36 նոր դեպք
Չեխիայի Հանրապետությունում երկու օր է՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան ոչ մի դեպք չի գրանցվել, հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
12:24
Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին
Ութ հասարակական կազմակերպություններ Հայաստանի  կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}