Քաղաքական 15:47 21/09/2019 Հայաստան

Դավիթ Բաբայան. Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի քաղաքականության պատճառով

«Ընդհանրապես, պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ։ Ինչպե՞ս կարելի է երազել պատերազմի մասին»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի  Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարության, որ երազում են պատերազմի մասին, որը շատ մոտ է։

Նա ընդգծեց, որ պետք է նման հայտարարություններին լուրջ վերաբերվել, չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության՝ փորձի արտասահմանում առևանգի հայերի՝ երգիչների, քաղաքական, հասարակական գործիչների, հետո կրկին փորձի փոխանակման այլասերված տարբերակն առաջարկել՝ ահաբեկիչներին, հանցագործներին փոխանակի արդեն պատանդ գտնվող հայերի հետ. «Սա բացառված չէ, մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այդ հարցերին»։

Հարցին, թե Ադրբեջանում կազմավորվում է մանկահասակ մահապարտների ջոկատ, ինչպե՞ս պետք է հայկական կողմը դրան պատրաստվի, նա ասաց. «Իհարկե, մահապարտների ջոկատն  այդ նույն պատերազմի հրճվանքի հետևանքն է, որովհետև երկիրը, որը պատերազմում օգտագործում է երեխաների, պարզապես անմարդկային է»։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», ու պատասխանելով հարցին, թե Արցախում հենց այդ արտահայտությունի՞ց էին վիրավորված, Դ. Բաբայանը պատասխանեց. «Իսկ ով չի ուզում, որ պաշտոնապես  դարձնենք մեկ միասնական պետություն։ Բայց դրա համար ձև, ժամանակ կա։

Մենք սեպտեմբերին ունենք երկու կարևոր իրադարձություն՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի անկախության հռչակումը։  Այս պահի դրությամբ այդպես է ստացվել, մենք չենք ընտրել այդ ճանապարհը, պարտադրված էր ինչ որ ձև, միջազգային, աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներով։ Ունենք երկու պետություն, բայց մեկ ընդհանուր հայրենիք, մեր նպատակն է  որպեսզի երկու պետությունը դառնա մեկ  պետություն, ունենանք մեկ ընդհանուր հայրենիք և մեկ պետություն։ Դրան մենք ուշ թե շուտ հասնելու ենք, բայց դրա համար պետք է լավ աշխատանք, միասնական դառնանք։ Մենք այն երկիրն  ենք, որ պարտավոր ենք ճկուն լինել, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել։ Եթե խոսում են, ասում են, որ  Արցախը Հայաստանի մարզ է, մենք Հայաստանին դնում ենք սարսափելի ծանր իրավիճակի մեջ և թիրախավորում ենք։ Այո, Արցախն էլ է Հայաստան, հայոց երկրի մի մասն է, բայց Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն չէ դեռևս։ Միգուցե ժամանակ կգա և կունենանք մեկ ընդհանուր պետություն։ Ես էլ եմ դրա մասին  երազում»։

Խոսելով Հայաստանի և Արցախի միջև անհամաձայնության մասին, Դ. Բաբայանն ասաց, որ անհամաձայնություն չի նշանակում թշնամանք, այլ տարբեր կարծիքներ, ցանկացած նորմալ երկրում պետք է լինեն տարբեր կարծիքներ։

«Դա չի նշանակում, որ պետք է մեկը մյուսին լինենք թշնամի։ Իրավունք չունենք, որևէ մեկն իրավունք չունի, ով ուզում է  լինի, ինչ պաշտոն ուզում է զբաղեցնի, իրենց քմահաճույքը չէ, «հոր տունը չէ», բոլորը պետք է այնպես անեն, որ միասնականություն լինի։ Պաշտոնական Երևանը պարտավոր է  պաշտոնական Սեփանակերտի հետ նորմալ հարաբերություններ ունենալ։ Նույնը՝ պաշտոնական Ստեփանակերտը պարտավոր է պաշտոնական Երևանի հետ ունենալ նորմալ հարաբերությունները։ Սկզբունքային անհամաձայնությունն Արցախի ապագայի վերաբերյալ՝ նման բան չկա»,- ասաց Դ. Բաբայանը։

Հարցին, թե ղարաբաղյան հակամարտության լուծման առումով տեսակետները համընկնո՞ւմ են, նա դրական արձագանքեց. «Կարծում ենք՝ հակամարտության լուծումը պետք  է այնպես լինի, որ մեր անվտանգությունն ապահովվի, որևէ մեկը գայթակղություն չունենա նորից վերանայել այդ լուծումը, լինի երկարատև, միգուցե հավիտենական։ Մինչև դա չլինի, որևէ տարբերակ ընդունելի չէ»։

Դ. Բաբայանը շատ լավ է գնահատում Հայաստանի ջանքերը Արցախին  բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ. «Ի սկզբանե ողջունել ենք, նշել, որ բարդ, երկարատև, ժամանակատար, աշխատատար գործընթաց է, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի»։

Հարցին, թե հայտարարում են, որ Արցախը բանակցւթյուններից դուրս է մնացել նախկին իշխանությունների  ժամանակ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի, Ադրբեջանի քաղաքականության շնորհիվ։ Եթե Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, դա իր որոշումն է, բայց առանց դրա չի լինելու հակամարտության կարգավորում։ Ընտրությունն իրենն է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:34
Սիսիանում ոստիկանությունը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ.Սրբուհի Գրիգորյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է,որ Սիսիանում ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը.Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձ է հղել  Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնք չեն կարողացել մեկնել այսօրվա չվերթով,տեղավորվել են չորս հյուրանոցներում.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են...
Աղբյուր` Panorama.am
20:22
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում
Նյու Յորք, Ժնև/Վաշինգտոն, 7-ը ապրիլի, 2020թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ապրիլի 8-9-ը հանրապետության տարածքում սպասվում է ցուրտ, հողի մակերևույթին՝-2․․-5 աստիճան
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Նաիրյան» ասնամբլը երաժշտության միջոցով բարձրաձայնում է կանանց իրավունքների հիմնահարցերը
Մուղդուսյան արվեստի կենտրոնում մեկնարկել է «Երգը հանուն իրավունքի» ծրագիրը, որի ընթացքում կենտրոնի «Նաիրյան»  վոկալ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կրկին հետաձգվել է
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը  նախատեսված էր անցկացնել   Պրահայում ՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ռեալը» չի պլանավորում վերադարձնել Ռոնալդուին
«Ռեալը» չի քննարկում Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վերադարձնելու հարցը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բարեգործական հիմնադրամ կստեղծեն
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են, որ իրենք մտադիր են հիմնել նոր բարեգործական հիմնադրամ, որը  որը կոչվելու է...
Աղբյուր` Panorama.am
19:43
Պայթյուն՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի գործարանում
Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի «Roketsan»-ի Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող գործարանում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՀՀ 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:24
Արցախում ևս մեկ քաղաքացի է թեստավորվել, պատասխանը բացասական է
Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և  ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:17
Նախատեսվում է կոոպերատիվները համալրել ևս 190 միավոր գյուղտեխնիկայով և կառուցել 41 կմ ջրագիծ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Կարագի, բուսական յուղի, բրնձի և այլ ապրանքատեսակների գները նվազել են.ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք...
Աղբյուր` Panorama.am
18:58
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ներդրումային ծրագրերի աջակցության սցենարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
18:54
Արցախի Միրիկ գյուղի ողջ բնակչությունն ինքնամեկուսացված է.ԱՀ պետնախարար
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք   Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել: Այս առիթով Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը...
Աղբյուր` Panorama.am
18:51
Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ
Եվրոպական ամենահին կինոփառատոններից մեկը` Վենետիկինը, տեղի է ունենալու նախապես նշանակված ժամկետում և  կորոնավիրուսի հետ կապված անորոշության...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԱԻՆ փրկարար կանայք
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կանայք այս օրերին շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դոլարն արժեզրկվում է
Վերջին օրերին հայկական դրամի նկատմամբ արժևորված դոլարը սկսել է էժանանալ։ Rate.am-ի տվյալներով, մեկ դոլարը վաճառքի կետերում տատանվում է 489-504...
Աղբյուր` Panorama.am
18:23
Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
ՌԴ քննչական կոմիտեն մինչև մայիսի կեսերը երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:12
WhatsApp- ը մտցրել է հաղորդագրություններ ուղարկելու նոր սահմանափակումներ
«WhatsApp- ի հաղորդագրությունների հավելվածը, որը պատկանում է Facebook-ին, կորոնավիրուսի տարածման պայմաններում սահմանափակել է բազմակի...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԱՆ. Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ոստիկանությունը տուգանել է 131 մարդու՝ սահմանափակումները խախտելու համար
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Գլաձոր համայնքի բնակիչը փորձել է սպանել համագյուղացուն
Ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:42
Եղբայրության փողոցում կրակել են Երևանի 35-ամյա բնակչի ոտքին
Ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:28
Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
«Իսպանիայում կրկին նկատվել է մահացությունների թվի աճ ՝  պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու բարդությունների...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
«Դատարանը շարունակում է թերանալ»
Աղբյուր` Panorama.am
17:06
Ծովագյուղի և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերն անտեսել են աշխատանքները դադարեցնելու հանձնարարականները
«Գեղարքունիքի  և Արագածոտնի մարզային տեսչական  մարմինների տեսուչներն երեկ այցելել են բոլորիս հայտնի Ծովագյուղի  և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}