Նավթի համաշխարհային գները նվազել են
Տնտեսություն
10:51 24/09/2019
Հայաստան

Նավթի համաշխարհային գները նվազել են

Բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է Ինտերֆաքսը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,56%-ով՝ հասնելով բարելի համար 64,41 դոլարի:

Թեթև տեսակի WTI  նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն էլ նվազել է 0,48%-ով՝  կազմելով  58,36 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են