Կրթություն 11:18 01/10/2019 Հայաստան

Երբ ուսուցչուհին տեգում է, բայց չի հասկանում՝ «ինչպես բոլորը»

Օգոստոսի վերջին ուշադրությունս գրավեց ՀՀԿԳՍՄՆ ֆեյսբուքյան էջում հերթական պատմություն՝ ուսուցչի հաջողության մասին։ Հետաքրքրեց, թե ինչն է համարում ուսուցչուհին հաջողություն ու ինչն է այդքան արտառոց, որ տեղ է գտել չորս ոլորտ միավորող նախարարության պաշտոնական էջում, որտեղ պիտի խոսվի նախարարության քաղաքականության մասին։ Քանզի, այո՝ նախարարությունը քաղաքական կառույց է։ Քաղաքական, ոչ՝ կուսակցականացված։ Նախարարության պաշտոնական էջը պիտի ներկայացնի այս չորս ոլորտների զարգացման քաղաքականությունը։ Իսկ թե որտեղ ինչ համերգ է,  ասենք, Տոմսարկղից էլ կարելի է իմանալ...։

Ինչևէ, ելնելով վերոգրյալից, պատմությունը, որն ընտրվում է նախարարության կողմից, հավանության է արժանացած, արտահայտում է նախարարության մոտեցումները, սկզբունքները, քաղաքականությունը։

Պատմությունը մոտավորապես այսպիսին է. «Աշակերտս ուներ մտավոր հետամնացության խնդիր: ... Ամենահետաքրքիրն այն է, որ իմ աշակերտը, ամենակարևորը, իրեն միշտ կարևորված էր զգում և դասի վերջում, երբ սովորածը ցույց էր տալիս քարտեզի վրա, արժանանալով դասընկերների ծափողջուններին, երջանկությունից փայլում էր»։ 

Ներառական կրթության մասով գրել եմ՝ այն սխալ կերպ է կիրառվում ՀՀ-ում։ Ու ամենայն հավանականությամբ կիրառվում է, որովհետև լրացուցիչ ֆինանսավորում է ստանում։ Սակայն երեխաները, ովքեր կրթություն ստանալու ինչ-ինչ խնդիրներ ունեն, կորում են դասարանում, քանի որ չեն ստանում մասնագիտական հենց այն օժանդակությունը, որ անհրաժեշտ է իրենց։ Դպրոցը այս երեխաների համար լուծում է ոչ թե ուսման, այլ ընդամենը սոցիալիզացիայի խնդիր։

Եթե լուծում է։

Մտավոր հետամնացություն ունեցող երեխան պիտի սովորի հատուկ դասագրքերով, հատուկ մեթոդներով, հատուկ դանդաղությամբ։ Նրան առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու համար ուսուցչուհին կամ պիտի անտեսի մյուսներին, կամ պիտի գտնի ինչ-որ ինքնախաբկանքի նշան՝ այն է՝ ծափերը։ Եթե երեխան սովորում է հանրակրթական դպրոցում, ապա ինչու առանձնացնել ծափերով, մի բան, ինչը մյուս երեխաների համար հեշտ ընկալելի ու հասանելի է։ Ինչու ծափերով առանձնացնել մի երեխայի, ով եկել է այս դասարան չտարբերվելու մյուսներից։ Ինչու է ուսուցչուհին իր «հաջողության պատմությունը», որ տեգել է «ինչպեսբոլորը», դնում նախարարության էջում ու սպասում ծափերի։

Ծնողները վախենում են խոսել այս դասարանների մասին՝ չիցե թե մտածեն, թե իրենց դեմ են ուրիշի՝ խնդիրներ ունեցող երեխաներին։ Ու անջրպետը ավելի է խորանում։

Ի դեպ՝ նախարարության էջը և նախարարը այդպես էլ անպատասխան թողեցին ուսուցչուհու շարադրության տակ իմ հարցադրումները։

Ձևը կա՝ խորանալ պետք չէ, չէ՞։

Անահիտ Ոսկանյան .- Յուրաքանչյուր երեխայի պիտի առանձնահատուկ վերաբերմունք լինի, ընդ որում՝ դա պիտի անել այնպես, որ հասցնես դասապրոցեսն ու ուսպլանը։ Իսկ ծափերը հակամանկավարժական են։

Anush Hambardzumyan.- Անահիտ Ոսկանյան բնականաբար դասը կազմակերպելիս հաշվի է առնվում ամեն ինչ: ԿԱՊԿՈւ երեխային քաջալերելու,թև տալու համար ծափողջունումը ,երբ ինքնաբուխ է հակամանկավարժական համարել չեմ կարող:

Անահիտ Ոսկանյան.- Իսկ ինչ կա ծափահարելու։ Շեշտելու, որ նորմալ պրոցես չի՞ ։ Ի դեպ, ասեմ, որ պատահական մարդու հետ չեք խոսում՝ ես մեթոդաբան եմ, ուսուցիչ վերապատրաստող։

Anush Hambardzumyan.- Անահիտ Ոսկանյան ուրախ եմ: Ինչ եք կարծում ,երբ աշակերտները իրենք են զգում իրենց դասընկերոջ գրանցած հաջողությունը և քաջալերման ձև դրսևորում ,դրանում անորմալ երևույթ կարող ենք նկատել? Ներեցեք իհարկե,բայց այս դեպքում Ձեզ հետ համակարծիք չեմ:

Anahit Araqelyan.- Անահիտ Ոսկանյան վատ է որ աշակերտը գնահատելու բնավորություն ձեռք բերի. Էդպես փոխադարձ հարգանքն էլ կամրանա. Ես ողջունում եմ դա

Անահիտ Ոսկանյան.- Ափսոսում եմ, որ ևս մի ուսուցչուհի չի վերլուծում իրավիճակը։ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan (լռություն), միացեք «ծափերին»։ Եթե ոչ, ապա ինչու եք ձեր էջին դնում թեմաներ, բայց չեք մասնակցում քննարկմանը։

Ձևական կողմը միայն ձևականներին է հետաքրքիր։ Նաև՝ հետաքրքիր է իմանալ՝ իսկ ինչ կարիքներ ունեն հատուկ կարիքով երեխաները։ Ինչ մասնագետներ են ներառնված, որպեսզի նրանց հնարավորությունները լիարժեք օգտագործվի՝ առանց մյուսների դասապրոցեսը խանգարելու։

Ամենևին գաղտնիք չէ, որ ուսուցիչը հասցնում է աշխատել դասարանի միջին օղակի հետ՝ և առավել լավ սովորողները, և առավել վատ սովորողները հիմնականում դուրս են մնում ուշադրությունուից, որովհետև ուսուցիչը պիտի հասցնի դասը՝ նշված ժամանակում։

Այնպես որ՝ ես գտնում եմ, որ ներառական կրթությունը խախտում է և հատուկ կարիքավորների, և մյուսների՝ որակյալ ու համապարփակ ուսուցում ստանալու իրավունքը։

Իսկ դատելով ուսուցիչների քանակից՝ հաստատ մի առարկան մի ուսուցիչ է վարում։

Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan... (կրկին՝ լռություն)։

Պետք չէ ընկնել մոդայի հետևից և անել բաներ, ինչը չի բխում երեխայի իրավունքից։ Ես հասկանում եմ, որ ներառական կրթությունը վարկավորվում է, բայց դա էական չէ այս դեպքում։

Anush Hambardzumyan.- Գիտեք հիմա դուք խոսում եք այլ տեսանկյունից:Ես կարող եմ հակառակը ասել: Հանրակրթական դպրոցում համընդհանուր ներառումը ոչ մի խոչընդոտ չի ունենա ,եթե այդ առաջինը գիտակցում են ուսուցիչները և ծնողները : Գործը նվիրում է պահանջում: Դժվար է ,բայց հաճելի, երբ գրանցում ես հաջողությունը:Դասը կարելի է այնպես կազմակերպել ,որ դասապրոցեսից դուրս չմնա ոչ մի աշակերտ:Վստահաբար կարող եմ ասել կստացվի այդ,եթե ուսուցիչները ցանկանան:

Անահիտ Ոսկանյան.- Դպրոցը նախ ևա առաջ կրթական ինստիտուտ պիտի լինի, ոչ թե սոցիալիզացման։

Իսկ ներառումը՝ որպես հասարակության լիիրավ անդամների, պիտի այլ մեթոդներով անել։

Ինչ եք իդեալիստական - դեմագոգիկ թոզ փչում։ Դուք հասցնում եք դասապրոցեսում աշխատել և ընդհանուր, և անհատական, և հատուկ կարիք ունեցողների հետ, որպեսզի տանը աշխատանք չմա՞։

Սիրուն շարադրություններ ես էլ կարող եմ գրել։

Anush Hambardzumyan.- Անահիտ Ոսկանյան անկեղծ ձեր ընդնիմությունը չեմ հասկանում ինչումն է,եթե մենք գործ ունենք կազմակերպված ուսուցիչների հետ:Հարգելիս այո մի գուցե ձեր ասածը ճիշտ է ,բայց այն դեպքում ,երբ ուսուցիչը անգամ չգիտի ինչ գործ ունի դասարանում:Ցավով պետք է նշեմ մեր օրերում կան նման դեպքեր: Շատ ավելի հաճելի կլիներ լինեիք հանդուրժող և նման մոտե մատեցմբ էլ վերապատրաստեիք մեր ուսուցինչերին: Լավ մնացեք,ձեր մոտեցմամբ ամեն ինչ պարզ է: Իսկ եթե առավել մոտիկից եք ուզում իմ գործունեությանը ծանոթ լինել,սիրով հրավիրում եմ իմ դպրոց:

Անահիտ Ոսկանյան.- Բանն այն է, որ ես մասնագետ եմ, մեթոդաբան։ Հանդուրժողականությունը երեխայի իրավունքից վեր չէ, ու նորմալը բացասականի համեմատության հետ չէ։ 

Հ.Գ.- Ամենայն անկեղծությամբ հավատում եմ, երբ ուսուցչուհին ասում է՝ «չեմ հասկանում ձեր ընդդիմությունը»։ Ես համենայն դեպս այս պատմությունը պատմեցի թարգմանիչների, ծնողների, լրագրողների... Ու բոլորը զարմացան՝ իբր ծափերը ինչ, որ ավելի՞ առանձնացնեն այդ երեխային...

Իսկ որ կրթության նախարարը չունի ուսումնասիրություններ և սկզբունքային մոտեցումներ ու ընդամենը կրկնում է, ինչ կա՝ շատ ցավալի է։ Կրկին ոլորտը քաղաքական խաղերի ու կուսակցությունների ներկայացման է մասնակցում։ Իսկ դիդակտիկան չկա ու չկա։

Անահիտ Ոսկանյան, մեթոդաբան

(շարունակելի) 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:08
Times. ԱՄՆ-ը Լիբիայում գողացել է ռուսական Pantsir-C1-ը
ԱՄՆ-ն անցյալ տարվա հուլիսին Լիբիայի ազգային բանակից (LNA) գողացել էր ռուսական արտադրության Pantsir-C1 զենիթահրթիռային համակարգ: «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
15:02
Իրավաբան. Չէ, կյանքը նույն ձև չի շարունակվում
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Փողոցում ողբերգություն էր ծավալվում ու շատ կարճ ժամանակ  պետք եղավ, որ էդ ողբերգությունը...
Աղբյուր` Panorama.am
14:49
«Հավերժ փառք Գևորգներին»
ԵՊՀ գրադարանի ընթերցասրահն անվանակոչվեց կամավոր Արցախ մեկնած և Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի հիշատակին
Աղբյուր` Panorama.am
14:32
Գիտնականները 10 տարվա նմուշների մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի նման վիրուսներ
Կամբոջայում գիտնականները չղջիկներից վերցված երկու նմուշներում հայտնաբերել են SARS-CoV-2– ի հետ 92,6%-ով նույն նուկլեոտիդային ինքնությունն...
Աղբյուր` Panorama.am
14:15
Վազգեն Մանուկյան. Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը
«Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, հպարտության ու հաղթանակների երաշխավորը»։
Աղբյուր` Panorama.am
13:39
2-րդ կարգի հաշմանդամ դարձած մարտական ընկերոջս Արցախից ասում են, որ մեր հետ չի կռվել.Կամավոր
«Սեպտեմբերի 27-ին ժամը 12-ին շարժվեցինք դեպի Արցախ և ռազմական գործողություններին իմ անմիջական մասնակցությունն ավարտվեց հոկտեմբերի 21-ի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Սեյրան Օհանյան. Կորչի՛ «թուրքական շների» ոհմակը Հայաստանում
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կոչնակ, որում ասված է. «ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ...
Աղբյուր` Panorama.am
13:33
Գեղամ Նազարյան. Շնորհավոր Երկինք տեղափոխված տղերք
Քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է. «Երբեք մտքովս չէր անցնի, որ բանակի օրը ֆեյսբուքում շնորհավորելուց առաջ էսքան երկար կմտածեմ։ Ու...
Աղբյուր` Panorama.am
13:26
Քրոնիկ հիվանությունները և COVID-19-ի ռիսկերը
Կորոնավիրուսային վարակով Նյու Յորքի հիվանդանոցներ ընդունված շիզոֆրենիկների բժշկական վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք COVID-19- ից մահանում...
Աղբյուր` Panorama.am
13:25
Վրաստանի ԿԳՄՍ-ն կբաժանվի ԿԳ և ՄՍԵ նախարարությունների
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօրվա կառավարության նիստի ընթացքում խոսել է կառավարության կառուցվածքում սպասվելիք փոփոխությունների մասին:...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էրդողանն ու Իլոն Մասկը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազանգ է ունեցել SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ` քննարկելու տիեզերական...
Աղբյուր` Panorama.am
13:06
Նիկոլին հարցրեք, թե ինչու պարտվեցինք. Յուրի Խաչատուրով
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը համոզված է՝ հայկական բանակը նորից կարող է դառնալ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել
Արցախում հունվարի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները  նախկինում...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Ամեն ինչ կտայի, որ ձեր սեղանը ես գցեի
Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոսների ծնողները հավատում են՝ երկրային կյանքում ծառայակից ընկերներով հիմա բանակի տոնն են նշում։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Առավոտ շուտ եկել, հերթական անգամ պղծել են Եռաբլուրն ու փախել. Պավլիկ Մանուկյան
«Բանակը չի պարտվել: Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, անունակներից, որովհետև 30 տարուց ացելի մենք բանակը թողեցինք...
Աղբյուր` Panorama.am
12:35
Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Վրաստան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Վրաստան:...
Աղբյուր` Panorama.am
12:25
ՆԱՏՕ-ն սպասում է Բայդենի արձագանքին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը`Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով պաշտպանության ծախսերը մեծացնելու...
Աղբյուր` Panorama.am
12:16
Կաննի կինոփառատոնը տեղափոխվեց հուլիս ամիս
Կաննի կինոփառատոնը, որը պետք է տեղի ունենար մայիսին, հետաձգվել է այս տարվա հուլիսի 6-17-ը: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել են...
Աղբյուր` Panorama.am
12:15
Լեհաստանում աբորտի արգելքն ուժի մեջ մտավ ու սկսվեցին ցույցերը
Լեհաստանի Սահմանադրական դատարանի աբորտներն արգելելու (մոր կյանքին և առողջությանը չսպառնող պատճառներով) մասին որոշումը Պաշտոնական տեղեկագրում...
Աղբյուր` Panorama.am
12:08
Արշավիր Ղարամյան. Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Հայ ժողովուրդը Հունվարի 28-ը տարիններ շարունակ...
Աղբյուր` Panorama.am
12:03
Ինձ համար բանակի հիմնադրման օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի, և ես դրանից ցած չեմ իջնելու. Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
«Բանակը մեր սրտերում է, մեր հոգիներում է, մեր էության մեջ է: Բանակը մեր առաքելությունն է, մեր խոնարհումն է, մեր հերոսություն է»,-...
Աղբյուր` Panorama.am
11:52
Որ մթերքները կարող են հիշողության կորուստ առաջացնել
Բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան ներկայացրել է այն մթերքները, որոնք կարող են հիշողության կորուստ առաջացնել, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:45
«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին». նոր գիրք, նոր փաստեր
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ)  նախաձեռնությամբ տպագրվել է «Հայերի մասնակցությունը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Էլինար Վարդանյան. Իհարկե հնարավոր է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը. «Ռ. Քոչարյանի երեկվա հարցազրույցից տարբեր մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հայաստանում առաջին անգամ կինը ստացել է մասնավոր օդաչուի արտոնագիր
Հայաստանում առաջին կինը ստացել է մասնավոր օդաչուի արտոնագիր, նրա անունը Դիանա է։ Այս մասին թվիթերում գրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Բերնի Սանդերսը երդմնակալության իր լուսանկարով վաստակել է գրեթե 2 միլիոն դոլար
Սենատորի համար թաթմանները գործել էր Վերմոնտի տարրական դպրոցի ուսուցիչ Ջեն Էլիսը:
Աղբյուր` Panorama.am
11:25
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Մեր գերիների վերադարձի համար քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը
«Եկեղեցին կարելի ջանքեր գործադրում է, որպեսզի կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ 51 հազար 408 հայրենազրկված արցախցի տեղափոխվել է Ստեփանակերտ
Ռուսական խաղաղապահ զորակազմը Արցախում շարունակում է առաջադրանքներ կատարել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած տեղեկատվական ամփոփաթերթի մեջ:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}