Կրթություն, գիտություն 11:18 01/10/2019 Հայաստան

Երբ ուսուցչուհին տեգում է, բայց չի հասկանում՝ «ինչպես բոլորը»

Օգոստոսի վերջին ուշադրությունս գրավեց ՀՀԿԳՍՄՆ ֆեյսբուքյան էջում հերթական պատմություն՝ ուսուցչի հաջողության մասին։ Հետաքրքրեց, թե ինչն է համարում ուսուցչուհին հաջողություն ու ինչն է այդքան արտառոց, որ տեղ է գտել չորս ոլորտ միավորող նախարարության պաշտոնական էջում, որտեղ պիտի խոսվի նախարարության քաղաքականության մասին։ Քանզի, այո՝ նախարարությունը քաղաքական կառույց է։ Քաղաքական, ոչ՝ կուսակցականացված։ Նախարարության պաշտոնական էջը պիտի ներկայացնի այս չորս ոլորտների զարգացման քաղաքականությունը։ Իսկ թե որտեղ ինչ համերգ է,  ասենք, Տոմսարկղից էլ կարելի է իմանալ...։

Ինչևէ, ելնելով վերոգրյալից, պատմությունը, որն ընտրվում է նախարարության կողմից, հավանության է արժանացած, արտահայտում է նախարարության մոտեցումները, սկզբունքները, քաղաքականությունը։

Պատմությունը մոտավորապես այսպիսին է. «Աշակերտս ուներ մտավոր հետամնացության խնդիր: ... Ամենահետաքրքիրն այն է, որ իմ աշակերտը, ամենակարևորը, իրեն միշտ կարևորված էր զգում և դասի վերջում, երբ սովորածը ցույց էր տալիս քարտեզի վրա, արժանանալով դասընկերների ծափողջուններին, երջանկությունից փայլում էր»։ 

Ներառական կրթության մասով գրել եմ՝ այն սխալ կերպ է կիրառվում ՀՀ-ում։ Ու ամենայն հավանականությամբ կիրառվում է, որովհետև լրացուցիչ ֆինանսավորում է ստանում։ Սակայն երեխաները, ովքեր կրթություն ստանալու ինչ-ինչ խնդիրներ ունեն, կորում են դասարանում, քանի որ չեն ստանում մասնագիտական հենց այն օժանդակությունը, որ անհրաժեշտ է իրենց։ Դպրոցը այս երեխաների համար լուծում է ոչ թե ուսման, այլ ընդամենը սոցիալիզացիայի խնդիր։

Եթե լուծում է։

Մտավոր հետամնացություն ունեցող երեխան պիտի սովորի հատուկ դասագրքերով, հատուկ մեթոդներով, հատուկ դանդաղությամբ։ Նրան առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու համար ուսուցչուհին կամ պիտի անտեսի մյուսներին, կամ պիտի գտնի ինչ-որ ինքնախաբկանքի նշան՝ այն է՝ ծափերը։ Եթե երեխան սովորում է հանրակրթական դպրոցում, ապա ինչու առանձնացնել ծափերով, մի բան, ինչը մյուս երեխաների համար հեշտ ընկալելի ու հասանելի է։ Ինչու ծափերով առանձնացնել մի երեխայի, ով եկել է այս դասարան չտարբերվելու մյուսներից։ Ինչու է ուսուցչուհին իր «հաջողության պատմությունը», որ տեգել է «ինչպեսբոլորը», դնում նախարարության էջում ու սպասում ծափերի։

Ծնողները վախենում են խոսել այս դասարանների մասին՝ չիցե թե մտածեն, թե իրենց դեմ են ուրիշի՝ խնդիրներ ունեցող երեխաներին։ Ու անջրպետը ավելի է խորանում։

Ի դեպ՝ նախարարության էջը և նախարարը այդպես էլ անպատասխան թողեցին ուսուցչուհու շարադրության տակ իմ հարցադրումները։

Ձևը կա՝ խորանալ պետք չէ, չէ՞։

Անահիտ Ոսկանյան .- Յուրաքանչյուր երեխայի պիտի առանձնահատուկ վերաբերմունք լինի, ընդ որում՝ դա պիտի անել այնպես, որ հասցնես դասապրոցեսն ու ուսպլանը։ Իսկ ծափերը հակամանկավարժական են։

Anush Hambardzumyan.- Անահիտ Ոսկանյան բնականաբար դասը կազմակերպելիս հաշվի է առնվում ամեն ինչ: ԿԱՊԿՈւ երեխային քաջալերելու,թև տալու համար ծափողջունումը ,երբ ինքնաբուխ է հակամանկավարժական համարել չեմ կարող:

Անահիտ Ոսկանյան.- Իսկ ինչ կա ծափահարելու։ Շեշտելու, որ նորմալ պրոցես չի՞ ։ Ի դեպ, ասեմ, որ պատահական մարդու հետ չեք խոսում՝ ես մեթոդաբան եմ, ուսուցիչ վերապատրաստող։

Anush Hambardzumyan.- Անահիտ Ոսկանյան ուրախ եմ: Ինչ եք կարծում ,երբ աշակերտները իրենք են զգում իրենց դասընկերոջ գրանցած հաջողությունը և քաջալերման ձև դրսևորում ,դրանում անորմալ երևույթ կարող ենք նկատել? Ներեցեք իհարկե,բայց այս դեպքում Ձեզ հետ համակարծիք չեմ:

Anahit Araqelyan.- Անահիտ Ոսկանյան վատ է որ աշակերտը գնահատելու բնավորություն ձեռք բերի. Էդպես փոխադարձ հարգանքն էլ կամրանա. Ես ողջունում եմ դա

Անահիտ Ոսկանյան.- Ափսոսում եմ, որ ևս մի ուսուցչուհի չի վերլուծում իրավիճակը։ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan (լռություն), միացեք «ծափերին»։ Եթե ոչ, ապա ինչու եք ձեր էջին դնում թեմաներ, բայց չեք մասնակցում քննարկմանը։

Ձևական կողմը միայն ձևականներին է հետաքրքիր։ Նաև՝ հետաքրքիր է իմանալ՝ իսկ ինչ կարիքներ ունեն հատուկ կարիքով երեխաները։ Ինչ մասնագետներ են ներառնված, որպեսզի նրանց հնարավորությունները լիարժեք օգտագործվի՝ առանց մյուսների դասապրոցեսը խանգարելու։

Ամենևին գաղտնիք չէ, որ ուսուցիչը հասցնում է աշխատել դասարանի միջին օղակի հետ՝ և առավել լավ սովորողները, և առավել վատ սովորողները հիմնականում դուրս են մնում ուշադրությունուից, որովհետև ուսուցիչը պիտի հասցնի դասը՝ նշված ժամանակում։

Այնպես որ՝ ես գտնում եմ, որ ներառական կրթությունը խախտում է և հատուկ կարիքավորների, և մյուսների՝ որակյալ ու համապարփակ ուսուցում ստանալու իրավունքը։

Իսկ դատելով ուսուցիչների քանակից՝ հաստատ մի առարկան մի ուսուցիչ է վարում։

Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan... (կրկին՝ լռություն)։

Պետք չէ ընկնել մոդայի հետևից և անել բաներ, ինչը չի բխում երեխայի իրավունքից։ Ես հասկանում եմ, որ ներառական կրթությունը վարկավորվում է, բայց դա էական չէ այս դեպքում։

Anush Hambardzumyan.- Գիտեք հիմա դուք խոսում եք այլ տեսանկյունից:Ես կարող եմ հակառակը ասել: Հանրակրթական դպրոցում համընդհանուր ներառումը ոչ մի խոչընդոտ չի ունենա ,եթե այդ առաջինը գիտակցում են ուսուցիչները և ծնողները : Գործը նվիրում է պահանջում: Դժվար է ,բայց հաճելի, երբ գրանցում ես հաջողությունը:Դասը կարելի է այնպես կազմակերպել ,որ դասապրոցեսից դուրս չմնա ոչ մի աշակերտ:Վստահաբար կարող եմ ասել կստացվի այդ,եթե ուսուցիչները ցանկանան:

Անահիտ Ոսկանյան.- Դպրոցը նախ ևա առաջ կրթական ինստիտուտ պիտի լինի, ոչ թե սոցիալիզացման։

Իսկ ներառումը՝ որպես հասարակության լիիրավ անդամների, պիտի այլ մեթոդներով անել։

Ինչ եք իդեալիստական - դեմագոգիկ թոզ փչում։ Դուք հասցնում եք դասապրոցեսում աշխատել և ընդհանուր, և անհատական, և հատուկ կարիք ունեցողների հետ, որպեսզի տանը աշխատանք չմա՞։

Սիրուն շարադրություններ ես էլ կարող եմ գրել։

Anush Hambardzumyan.- Անահիտ Ոսկանյան անկեղծ ձեր ընդնիմությունը չեմ հասկանում ինչումն է,եթե մենք գործ ունենք կազմակերպված ուսուցիչների հետ:Հարգելիս այո մի գուցե ձեր ասածը ճիշտ է ,բայց այն դեպքում ,երբ ուսուցիչը անգամ չգիտի ինչ գործ ունի դասարանում:Ցավով պետք է նշեմ մեր օրերում կան նման դեպքեր: Շատ ավելի հաճելի կլիներ լինեիք հանդուրժող և նման մոտե մատեցմբ էլ վերապատրաստեիք մեր ուսուցինչերին: Լավ մնացեք,ձեր մոտեցմամբ ամեն ինչ պարզ է: Իսկ եթե առավել մոտիկից եք ուզում իմ գործունեությանը ծանոթ լինել,սիրով հրավիրում եմ իմ դպրոց:

Անահիտ Ոսկանյան.- Բանն այն է, որ ես մասնագետ եմ, մեթոդաբան։ Հանդուրժողականությունը երեխայի իրավունքից վեր չէ, ու նորմալը բացասականի համեմատության հետ չէ։ 

Հ.Գ.- Ամենայն անկեղծությամբ հավատում եմ, երբ ուսուցչուհին ասում է՝ «չեմ հասկանում ձեր ընդդիմությունը»։ Ես համենայն դեպս այս պատմությունը պատմեցի թարգմանիչների, ծնողների, լրագրողների... Ու բոլորը զարմացան՝ իբր ծափերը ինչ, որ ավելի՞ առանձնացնեն այդ երեխային...

Իսկ որ կրթության նախարարը չունի ուսումնասիրություններ և սկզբունքային մոտեցումներ ու ընդամենը կրկնում է, ինչ կա՝ շատ ցավալի է։ Կրկին ոլորտը քաղաքական խաղերի ու կուսակցությունների ներկայացման է մասնակցում։ Իսկ դիդակտիկան չկա ու չկա։

Անահիտ Ոսկանյան, մեթոդաբան

(շարունակելի) 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}