Արցախի Հանրապետություն 28 13:52 02/10/2019 Հայաստան

Ադամի մայր. «Իմ ցավից ուժեղ մի բան կա…»

Հայզինվորը հրապարակել է Ապրիլյան պատերազմի հերոս-զինվոր Ադամ Սահակյանի մոր՝ Գայանեի հետ հարցազրույց։

«Ադամը 112 դիրքի ավագն էր, դիրքը պաշտպանող ջոկի հրամանատարը: Ապրիլի 2-ին մոտավորապես ժամը 3-ից մինչև 4-ը ադրբեջանցիները «Գրադ» կայանքից գնդակոծում են Լելեթեփեի բարձունքը: Հետո սկսվում է անմիջական հարձակումը դիրքի վրա: Ադամը հեռախոսակապով տեղեկացնում է հրամանատարին, որ շրջանաձև պաշտպանությամբ հետ են մղում հակառակորդի գրոհը, բայց ուժերը խիստ անհավասար են: Եվ օգնություն է խնդրում: Հրամանատարը պատասխանում է, որ շուտով համալրում ու զինամթերք կստանան: Որոշ ժամանակ անց Ադամը նորից է խոսում հրամանատարի հետ, ասում է, որ արդեն զոհեր ունեն: Հրամանատարը պատասխանում է, որ դիրքի պաշտպաններին զինամթերք բերող մեքենան ընկել է գնդակոծության տակ, իսկ օժանդակ ուժերը չեն կարողանում ճեղքել հակառակորդի ինտենսիվ կրակը: Սպան նահանջելու հրաման է տալիս: Բայց Ադամն ու իր ջոկի զինվորները չեն լքում Լելեթեփեի բարձունքը: Նրանք 5 ժամ անհավասար, կենաց- մահու մարտ են մղում թշնամու զորքի դեմ: Առավոտյան ժամը 8-ին Ադամը վերջին անգամ է խոսում հրամանատարի հետ, նա ասում է, որ ադրբեջանցիները արդեն մեր խրամատներում են: Րոպեներ անց վերջին կրակոցները լռում են Լելեթեփեի բարձունքին…

Հանկարծ ես հասկանում եմ, որ ոտքի եմ կանգնել: Ձգվել եմ ամբողջ մարմնով, ասես պատվո պահակ եմ իր վերջին երկնային ուղին փառքով անցնող հերոս զինվորի կողքին: Գայանեն նայում է ներշնչված: Գայանեն Ադամի մայրն է: Նուրբ, գեղեցիկ, համաչափ դիմագծերով երիտասարդ կին է, բաց կանաչ աչքեր ունի ու քնքուշ ձայն: Այտերը այրվում են, հայացքի մեջ անպարագրելի հպարտություն կա, դեմքին… հիացմունք ու մի այնքան ամուր ոգեղենություն, որից ակամա սարսռում եմ:

Ադամը հիմա Եռաբլուրում է, մյուս Անմահների կողքին:

Չի ասում՝ տղաս, չի ասում՝ իմ որդին: Այլ՝ Ադամը: Յուրաքանչյուր տառը շեշտելով է արտասանում հերոս զինվորի անունը:

Ուղեղս ասես դատարկել են, ես կորցրել եմ մտածելու ունակությունը, օդի մեջ ինչ-որ առեղծվածային. գերմարդկային ուժ կա, որի ծանրությունն զգում եմ սրտիս բոլոր բջիջներով:

-Ամբողջ ազգը սգաց Ադամի կորուստը: Ազգի ահռելի ցավի առաջ իմ ցավը փոքրացավ: Ամբողջ հայությունը սիրեց Ադամին, ու իմ սերը կորավ այդ մեծ սիրո մեջ: Իմ ցավից ուժեղ մի բան կա…

«Ցավից ուժե՞ղ»…Ի՞նչը կարող է լինել որդուն կորցրած մոր ցավից ուժեղ:

-Սկզբում անընդհատ մտածում էի, հազար տարբերակ էի հորինում, որն Ադամին կտաներ ուրիշ ճանապարհով, ու ապրիլի 2-ի գիշերը նա չէր լինի Լելեթեփեի բարձունքին: Մեղավորներ էի փնտրում:…Բայց հետո հասկացա, որ նրա ընտրած ուղին անկասելի էր: Որ նրա ճանապարհը դեպի Անմահություն ոչ ոք չէր կարող շեղել: Հասկացա, որ Ադամն առաքելությամբ էր աշխարհ եկել: Ու խաղաղվեցի:

-Ի՞նչ կա ցավից ուժեղ,- միտքը գամել է ուղեղս...

-Ադամի ուժը, Ադամի սերը հայրենիքի հանդեպ: Նրա կորստի ցավը անհամեմատ մեծ է մեկ սրտի ու մեկ սիրո սահմաններում տեղավորելու համար: Եթե անգամ դա մոր սիրտ է: Նա ազգի որդին էր:

Ադամ Սահակյանը: Ազգի որդին: Մեր տղան: Ո՞վ էր նա, ինչպիսի՞ն էր մանկության ու պատանեկության տարիներին, ի՞նչ էր անում, ի՞նչ էր սիրում, ի՞նչ էր խոսում, ի՞նչ երազանքներ ուներ…

Մայրը ժպտում է: Նրա կանաչ աչքերի մեջ փոքրիկ լույս է կաթում: … Քիչ հետո ժամանակի անիվը հետ կպտտենք, անցյալի գզրոցներից մասունք-մասունք կհանենք մի սիրուն կյանքի պատմություն, օղակ-օղակ կհավաքենք հիշողության թելին…

– Ադամն արտասովո՞ր երեխա էր:

– Չէ՛, սովորական երեխա էր: Խոսեց, քայլեց ինչպես բոլոր հասակակից երեխաները՝ ոչ շուտ, ոչ ուշ: Բայց չարություն չէր անում, չէր կոտրում, չէր թափթփում, իրեն չվերաբերող իրերին ձեռք չէր տալիս: Խաղաղ երեխա էր, բայց հաստատակամ ու համառ: Դեռ դպրոց չէր գնում, տարանք գեղարվեստական մարմնամարզության, հետո գեղասահք պարապեց՝ մեր հորդորով: Բայց երբ մի քիչ մեծացավ, ընտրեց ուժի սպորտաձևերը՝ կարատե, բռնցքամարտ: Միշտ մարզվում էր, երբ մարզասրահ գնալու ժամանակ չէր ունենում, տանն էր մարզվում: Պինդ տղա էր, մկանուտ, բարձրահասակ…

– Գեղեցիկ: Ադամը շատ գեղեցիկ էր…





Կարդացեք  Գայանե Պողոսյանի հեղինակային նյութը ամբողջությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

02:28
Տոնոյանը՝ Կասպրշչիկին. Հրամանատարությունը հրահանգավորված է դեռևս պահպանել զսպվածություն
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
02:14
ԱԳՆ. Սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը
Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված...
Աղբյուր` Panorama.am
01:23
Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ
«Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
01:04
Այս պահին դադարել են կրակոցները. Տեր Աբել
Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը տեղեկացնում է, որ սահմանային իրավիճակը հանդարտվել է։ «Այս պահին դադարել են կրակոցները,...
Աղբյուր` Panorama.am
00:03
Սամվել Մարտիրոսյան. Ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի խորհուրդներ է տալիս, թե ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին, շփման գոտում...
Աղբյուր` Panorama.am
00:00
Վահրամ Պողոսյան. Արցախում սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է. «Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
23:18
ՊՆ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից...
Աղբյուր` Panorama.am
22:31
Կուրթանի հինգ բնակիչ թունավորվել են անտառից հավաքած սնկից
Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Միքայել Մինասյան. Նիկոլը, պարետն ու ВОЗ-ի տղան մտել են մի գյուղ ու սպանել են մարդկանց
«Ես չեմ դադարեցրել պայքարը։ Ես խոսք եմ տվել ու հիմա էլ խոսք եմ տալիս, որ վռնդելու ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, որովհետև նա այնտեղ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ադրբեջանական կողմը հայտնում է զոհերի ու վիրավորների մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են  երկու զոհի ու հինգ վիրավորների մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն...
Աղբյուր` Panorama.am
17:18
12.07.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած, 565-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
17:16
Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացել են Լոռիում ու Տավուշում
Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողները ՈՒԱԶ-ով Տավուշի ուղղությամբ սահմանը խախտելու փորձ են կատարել
«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը
ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝  Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ինչո՞ւ Կառավարությունը ոչխար պահողի կողքին չէ
Մայիսի 15-ին գայլերի ոհմակը հոշոտեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքին պատկանող 122 գլուխ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում
«Երկնագույն հոսք» գազատարը, որը Սև ծովով ձգվում է դեպի Թուրքիա, այս տարվա մայիսի կեսերից ի վեր չի աշխատում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իտալացին տուգանվել է 703 կմ / ժամ արագությամբ մեքենա վարելու համար
«Autoappassionati» պորտալը հայտնում է, որ Իտալիայի Անկոնա նահանգի բնակիչը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Տեսախցիկն...
Աղբյուր` Panorama.am
19:15
Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
Միացյալ Նահանգներում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 հազար նոր դեպք, որը օրական հաստատված դեպքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ռուսաստանում սկսվել են առգրավել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները. «Զա ռուլյոմ» պարբերական
Ռուսներին պատկանող, բայց Հայաստանում գրանցված մեքենաների վրա դրված արգելքը վերաբերում էր 2017-ից 2020 թվականներին ձեռք բերված 200 հազար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«ՀԱԵ-ի`պատմական կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է»
 «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
Ֆրանսիան ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները
Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը միջոց է գտել կարանտինի ընթացքում վատացած ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ինքնաֆինանսավորվող թանգարանը հենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա
«Ռուսաստանի կոմունիստները» կարծում են, որ ռուսաստանցիները պետք է հրաժարվեն Թուրքիա կատարվող ուղևորություններից, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բուլղարիայի նախագահը կառավարությանը և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Շաբաթ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է արել կառավարությանը և երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ:...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երկուշաբթի օրը Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:26
Թրամփը ներում է շնորհել «Ռուսական գործ»-ով անցնող Սթոունին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որը մեղմում է «Ռուսաստանի գործ»-ով անցնող նախկին խորհրդական Ռոջեր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է
Ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}