Նուբայի լեռներում լույս աշխարհ եկած երեխային հայ բժշկի պատվին Արմինե կկոչեն
Հասարակություն
15:08 04/10/2019
Հայաստան

Նուբայի լեռներում լույս աշխարհ եկած երեխային հայ բժշկի պատվին Արմինե կկոչեն

Սուդանի Նուբայի լեռների «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային փոխարինող Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի 36-ամյա բժիշկ Արմեն Մկրտչյանն այսօր լուսանկարներ է հրապարակել։

«Առավոտվա շրջայցի անակնկալը... Գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է, առաջինի ծննդից հետո երկրորդի սրտի զարկերը չկան, հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում։ Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ։ Երկրորդ երեխային ի պատիվ ինձ մայրը  անվանակոչել է Արմինե»,-գրել է բժիշկը։





Բժիշկն այնտեղ առաքելություն է իրականացնում  օգոստոսի 20-ից, կավարտի մինչ հոկտեմբերի 20-ը։

Ամերիկացի վիրաբույժ Թոմ Քաթինան 2017-ին ստացավ Հայոց ցեղասպանության ժառանգների անունից ի նշան երախտագիտության տրվող «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ 55-ամյա Քաթինան տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է, ով տարեկան 1000 վիրահատություն է իրականացրել և օրական ավելի քան 400 հիվանդի սպասարկել: Երկու ամսով բացակայության պատճառը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահի պարտականություններն են։

Նա հաճախ է լուսանկարներ հրապարակում սուդանցի երեխաների հետ։



Placeholder
Նուբայի լեռներում լույս աշխարհ եկած երեխային հայ բժշկի պատվին Արմինե կկոչեն