Կրթություն 12:25 09/10/2019 Հայաստան

«Նախարարությունը փորձում է կոծկել ռեկտորի արտագրությունները կուրսայինների կայքերից». ՀՊՏՀ ուսանողներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներից կազմված «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դիանա Գալոյանի ակնհայտ արտագրությունների առաջին դեպքերը կոծկելու նպատակով, նախարար Արայիկ Հարությունյանը որոշել էր այս անգամ ստուգել դրանց «ազդեցությունը բովանդակության վրա»՝ դրանով իսկ արդեն ապացուցելով, որ կեղծ էին իր այն պնդումները, թե գրագողությունն իր համար անընդունելի է։ Ընդ որում, Ռուբեն Հայրապետյանին «գրագողության» մեջ մեղադրելիս փորձ անգամ չի արվել աշխատանքի բովանդակությունը գնահատել, որովհետև պարզ է, որ դա «ստուգողներին» ձեռնտու չէ։

Ինչպես և սպասվում էր, նախարարի ստեղծած հանձնաժողովը բոլորին ապացուցեց Դիանա Գալոյանի նկատմամբ հովանավորչության փաստը, որը սակայն շատ կարճ կյանք է ունենալու, որովհետև բոլոր արտագրությունները շրջանառվելու են հավերժ և բոլոր հարթակներում։
Հիմա եզրակացության մասին: Բոլորիդ խնդրում ենք 5 րոպե ժամանակ հատկացնել և սեփական աչքերով համոզվել, թե ինչ ակնառու դեպքերի վերաբերյալ է ներկայացվել այս շինծու եզրակացությունը։

1. Գիտական հոդվածի ուղիղ մեկ-երրորդը բառ առ բառ արտագրված է ուսանողի կուրսային աշխատանքից, սակայն հրահանգավորված հանձնաժողովը նշում է, որ «առկա են որոշ համընկնումներ»։
2. Մյուս գիտական աշխատանքում գրականության ցանկն ամբողջությամբ հորինված է և որևէ կապ չունի աշխատանքի հետ, սակայն «հանձնաժողովը» նշում է, որ առկա են որոշ «տեխնիկական թերություններ»։
3. Այս տեսակի խայտառակ դեպքերի մասին «հանձնաժողովը» եզրակացրել է, թե «հրապարակումների բովանդակային արժեքի վրա ազդեցություն չեն ունեցել»։ Հարց է առաջանում՝ մեկ-երրորդի փոխարեն 100%-ը՞ պիտի արտագրված լիներ, որ ունենար։ Չեք հավատա, բայց այդպիսի դեպք ևս արդեն բացահայտվել է, որը կարող ենք հրապարակել:

Այս օրերի ընթացքում ներկայացրել ենք արտագրությունների նոր դեպքեր, որոնցից մեկը իսկական գլուխգործոց էր, «BlogNews» լրատվական կայքի սիրողական հոդվածը ծայրից ծայր արտագրված էր Դիանա Գալոյանի մենագրությունում, որը ներկայացրել էր պրոֆեսորի կոչման համար։ Երևի այս «հանձնաժողովի» համար դա ևս «որոշ համընկնում» կհամարվի։ Նման դեպքերը դեռևս շատ են, ու ոչ ոք թող հույս չունենա, որ այսպիսի պրիմիտիվ քայլերով ու պատվիրված հանձնաժողովներով լղոզվելու են տառացի արտագրությունների տասնյակ դեպքերը։

Հիշեցնենք նաև, որ Ռ. Հայրապետյանի ատենախոսության խնդիրների մասին խոսելիս նախարարը, ով քաջատեղյակ է, թե ովքեր են իր անմիջական շրջապատում և ինչ որակի գիտական աշխատանքներ ունեն, անգամ հանձնաժողովի եզրակացությանը չէր սպասել և երկու օր առաջ պահանջել էր, որ պարոն Հայրապետյանը ազատման դիմում ներկայացնի:
Պարո’ն նախարար, Դուք իսկապե՞ս կարծում եք, որ մարդիկ աչքեր չունեն և այս պատվիրված եզրակացությունը «մածունը սև է դարձնելու»: Պարո’ն Գոգյան, մոռացա՞ք Ձեր այդ հայտնի արտահայտությունը: Այս դեպքում Ձեզ համար մածունը սև՞ դարձավ: Հավատացե’ք, ինքներդ Ձեզ եք հեղինակազրկում:

Հ.Գ. Մեզ տարբեր աղբյուրներից տեղեկատվություն է հասնում, որ որոշումը կայացվել է, և Դ. Գալոյանը չի շարունակելու պաշտոնավարել, որովհետև ամեն ինչ չափազանց ակնհայտ է, իսկ հանձնաժողովի լղոզված եզրակացությունը նրան չվնասելու համար է արվել, ի տարբերություն պարոն Հայրապետյանի դեպքի, ում պետք էր վնասել և խաղալ նրա անվան հետ: Սակայն, անկախ դրանից, մենք շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և որակյալ կրթության:

Ուսանողների և շրջանավարտների կողմից բացահայտված դեպքերը ներկայացված են ստորև ՝
դեպք 1,2,3,՝ https://www.facebook.com/studentsforquality/posts/111732633534214
դեպք 4,5՝ https://www.facebook.com/studentsforquality/posts/114857956555015
դեպք 6,7 ՝ https://www.facebook.com/studentsforquality/posts/130781118296032
դեպք 8 ՝ https://www.facebook.com/studentsforquality/posts/133065798067564»։



 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:40
Առաջիկա 10 օրերի ընթացքում Վրաստանում կբացվեն տուրիստական օբյեկտները, այնուհետ գիշերային ակումբները
«Առաջիկա 10 օրերի ընթացքում 99%-ով կբացվեն տուրիստական օբյեկտները, վստահ եմ, դրան կհետևի գիշերային ակումբների բացումը»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:32
Կորոնավիրուսից ապաքինված Անդրեա Բոչելին արյան պլազմա է հանձնել
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին արյան պլազմա է հանձնել Պիզայի հիվանդանոցներից մեկում՝ բժշկական հետազոտությունների անցկացման համար:...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ըստ CNN-ի, Պենտագոնը պատրաստ է 125 միլիոն դոլար օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Պենտագոնը տեղեկացրել է Կոնգրեսին, որ Ուկրաինայի կառավարությունը անհրաժեշտ առաջընթաց է արձանագրել հիմնական բարեփոխումներում, և, հետևաբար, կարող է...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հունաստանը հերքում է COVID-19-ի դեմ բնակչության պատվաստումների մասին տեղեկությունները
Հունաստանը հերքել է տեղեկությունները, թե երկրում հունիսի 1-ից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութեր են կիրառվելու, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:14
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ...
Աղբյուր` Panorama.am
11:09
28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել
Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:02
Օդերևութաբանները խոստանում են անոմալ թեժ ամառ
Անսովոր շոգ ամառ է սպասվում հյուսիսային կիսագնդի երկրներին. Այս մասին նախազգուշացնում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, գրում...
Աղբյուր` Panorama.am
10:56
ԵԱՏՄ երկրները մինչև օգոստոսի 1-ը կքննարկեն ապրանքների ազատ տեղաշարժի հարցը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը պետք է առաջարկություններ ներկայացնեն Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
10:46
«Զվարթնոց»-ում ռումբ չի հայտնաբերվել
Այսօր ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։...
Աղբյուր` Panorama.am
10:41
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 357 հազարը
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 357 հազարը: Այս մասին են վկայում Worldometers-ի տվյալները։ Մայիսի 28-ի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասներկու տարվա մեջ առաջին անգամ Իրանում փոխարինվել է խորհրդարանի ղեկավարը
Իրանի խորհրդարանի նոր ղեկավարն է Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար և զինվորական Մոհամմադ-Բաղեր Հալիբաֆը: Ըստ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հայաստանի քաղաքական վերնախավն ու հոգևոր դասը Սարդարապատի հուշահամալիրում են
Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 102 -ամյակը։
Աղբյուր` Panorama.am
10:25
Ավետիք Չալաբյան. «Իմ քայլի» պատգամավորները նման են խորտակվող նավին շղթաներով կապված նավաստիների
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն  անդրադարձել է երեկ ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Սերժ Սարգսյան. Պատմության դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է
«Հույսը չպետք է դնել միայն ամենաարդար ժամանակի վրա: Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները»։
Աղբյուր` Panorama.am
10:16
Փաշինյան. Հավատացած եմ՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
10:13
Արցախի նախագահ. Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
10:10
Աշխատանքի պահին մահացել է ՀԿԵ էլեկտրամեխանիկը
Մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով, Հրազդան-Չարենցավան հատվածի կոնտակտային ցանցում պլանային աշխատանքների կատարման...
Աղբյուր` Panorama.am
10:06
Էլինար Վարդանյան. Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է. «Առողջապահության նախարարի խոսնակը...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ամերիկյան մեկ այլ պատվաստանյութ փորձարկվում է Ավստրալիայում
Ամերիկյան բիոտեխնոլոգիական Novovax ընկերությունը սկսել է  կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումներ Ավստրալիայում կամավորների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն...
Աղբյուր` Panorama.am
09:45
Նոր Զելանդիայի հիվանդանոցներում կորոնավիրուսով այլևս ոչ մի հիվանդ չկա
Նոր Զելանդիան հիվանդանոցներում կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չունի և հինգ օր է, ինչ նոր դեպք չի հայտնաբերել։ Այս մասին, Daily Mail-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
09:39
53 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. Թորոսյան
Ծանր վիճակում գտնցող 271 պացիենտ ունենք, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրել է, որ ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:33
SpaceX-ը վերացրեց ռուսական մենաշնորհը տիեզերագնացության ոլորտում
Ամերիկյան SpaceX ընկերության տիեզերանավի արձակումը կարևոր իրադարձություն է, քանի որ սա վերջին 9 տարիների ընթացքում առաջին տիեզերագնացության...
Աղբյուր` Panorama.am
09:27
Գարեգին Երկրորդ. Մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
09:24
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվեց. ոչ բոլորն են ներկայացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնյաների համար գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիրը Կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Մեծամասնություն ենք՝ ինչ ուզենք, կանենք. Կարևորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը
«Փաստ» թերթը գրում է. ««Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք, մենք վստահության ոչ մի խնդիր չունենք», երեկ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը որոշ շրջանակներում հայտնել է իր ամբիցիայի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Վարչապետը ձեռնամուխ է եղել իր «սրտի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը
«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ քաղաքական այս շրջափուլում իշխանությունները շարունակում են ձևավորել իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրգործը, որ հարուցվել էր ուղիղ մեկ ամիս առաջ Գավառում տեղի ունեցած սպանություններին հետևած...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Արմենիա»-ն նախատեսում է Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ իրականացնել
Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}