Իրավունք 13:50 17/10/2019 Հայաստան

Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան

«ՍԴ նախագահ Հրայր Թովմայանի նկատմամբ ՀՔԾ կողմից քրեական գործի հարուցման համար հիմքեր չեմ տեսնում»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  «Բաբայան քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր, իրավաբան Արսեն Բաբայանը։

Թեև նա համարում է, որ նախաքննական մարմնի իրավունքն է գործ հարուցելը և որոշակի ուսումնասիրություններ կատարելու համար է նպատակահարմար գտել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց. ըստ որի ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:  Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Օրենսգրքի այդ հոդվածը սահմանում է. «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»։

ՀՔԾ-ից Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ քրեական գործի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել ինչպես ՀՀԿ գրասենյակում, այնպես էլ այլ վայրերում։

Բաբայանն ընդգծում է՝ ամեն դեպքում քրեական գործ հարուցելու համար հիմքեր չի գտնում։

«Իրավական առումով ամեն ինչ ավելի քան պարզ է՝ հաշվի առնելով մասնավորապես Սահմանադրության 95 հոդվածը, որը սահմանում է պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը»,-մանրամասնում է իրավաբանը։

Հիշեցնենք, որ Սահմանդրության 95 հոդվածն ասում է. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հիշեցնում է, որ դեռ անցած տարվա սեպտեմբերին ԱԺ-ն պաշտոնական դիրքորոշում է տվել, որի համաձայն, հաշվի առնելով Սահմանդրության 95 հոդվածը՝ այսինքն պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը և Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը, ԱԺ նախագահի կողմից կազմվել է անհամատեղելիության արձանագրություն։

«Այդպիսով դադարեցված է համարվել ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները, ինչը և արվել է թե վարչապետ Փաշինյանի, այն ժամանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից՝ այլ անձանց  պաշտոններում նշանակվելու  կամ ընտրվելու կապակցությամբ։ Դա սովորական պրոցես է՝ Սահմանադրությամբ ու ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված, զուտ իրավական հարց է, հետևաբար, իմ կարծիքով, քրեական գործ հարուցելու առիթ չէր կարող հանդիսանալ»,-ասում է ընկերության տնօրենը։

Բաբայանն ընդգծում է, որ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանը ԱԺ պատգամավորի գործառույթներից որևէ մեկը չի իրականացվել՝ մասնավորապես չի մասնակցել հանձնաժողովների նիստերին, լիագումար նիստերին, չի քվեարկել։

«Եվ ընդհանրապես պատգամավորի լիազորություններից որևէ մեկից չի օգտվել մի պարզ պատճառով, որ Սահմանադրության 95 հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները համարվել են դադարեցված»,-նշում է նա։

Կա կարծիք՝  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հետապնդում է իրականացվում, ավելի վաղ Թովմասյանն էլ հայտարարել էր, որ իր  լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է։

Այս հարցի մասին խոսելիս Արսեն Բաբայանն ասաց՝ ինքը բազմիցս խոսել է դատական իշխանությունների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին,  դրա որոշակի դրսևորումներին ականատես են եղել այս ընթացքում։

«Իհարկե, Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ դիմումի վարույթ ընդունելը, բնականաբար պետք է հաջորդեր որևէ այլ քայլ։ Հավանաբար, գործադիր իշխանությունը նպատակահարմար գտավ այս քայլը։ Ինձ համար դա անասպասելի էր, քանի որ մասնագիտական առումով չկա որևէ հիմք նման քրեական գործ հարուցելու համար։ Այս մասով, այն անկանխատեսելի էր»,-ասաց իրավաբանաը՝ չցանկանալով քաղաքական գնահատականներ տալ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:18
Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու
Ամերիկացի երգչուհի Փինքը (Pink) Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ՝ COVID-19: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը կնշվի Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:52
Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, որը ներկայում ղեկավարում է Քաթարի «Ալ Սադ» թիմը,  1 միլիոն եվրո է նվիրաբերել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քամին Երևանի կենտրոնում մի քանի ծառեր է շրջել
Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:36
Վարդաշեն փողոցում պատշգամբ է փլուզվել
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում հասել է 85,778 մարդ, մահացել է 1.158-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է պարզաբանում, թե ինչպես են ընտրվել ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
«Ընդհանուր կանոն կա, կալանքի տակ գտնվող մարդը չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիմա եթե այդ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գնանկում՝ ծառայությունների ոլորտում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ....
Աղբյուր` Panorama.am
16:50
Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը՝ որպես կարևոր հարցերի լուծման հարթակ: Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
«Կորոնավիրուսը չպետք է թաքնված մարդասպանության առիթ դառնա»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածները գերազանցում են 500-ը. Գազետա.ռու
Ադրբեջանում բժիշկները մեկ օրում հաստատել են կորոնավիրուսի վարակի 78 դեպք, ինչը դեպքերի ընդհանուր թիվը հասցրել է 521-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Փաշինյանը կպատասխանի առավել շատ լայքեր հավաքած հարցերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը երեք ժամ կհատկացնի ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելու համար։ Նա գրել է. «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Միքայել Մելքումյան. Առնվազն ԱԱՀ-ի գանձումը սահմանի վրա պետք է անհապաղ հետաձգել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակության պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ, կառավարությունը պետք է մտածի հարկային արձակուրդ տալու...
Աղբյուր` Panorama.am
15:53
ԱՆ. Շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժել է պացիենտներից մեկը
Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գազի պայթյունից Օրեխովո-Զուևում հինգ հարկանի շենքի մի քանի հարկ է փլուզվել
Կենցաղային գազի պայթյունից ՌԴ Օրեխովո-Զուև քաղաքի հինգ հարկանի շենքում, փլուզվել են մի քանի հարկեր, շաբաթ օրը «Ինտերֆաքս» -ին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 157-ի. Առաջին ալիք
Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս մեկ անձ: Այս մասին գրում է վրացական «Առաջին ալիքը»՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Պատգամավոր. Դե գնացեք ու ուրիշ երկրների օդանավակայաններում մնացած ՀՀ քաղաքացիներին բացատրեք՝ ազգային ավիացիան «թանկ հաճույք է»
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ո՞վ էր ասում, որ մեզ ազգային ուղևորափոխադրող պետք չէ.ասեմ ավելին`ԱԺ-ում այս հարցի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Հայաստանում կա չծախսված 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ. վարչապետ
Կառավարությունում այսօր տեղի ունեցած կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Օրերս Երևանում կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ էր. Արևելք
Օրերս  Երևանում կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ Մարի Մարանյան-Շիշոյանն էր: Այս մասին հայտնում է arevelk.am-ը: Նա Հալեպից...
Աղբյուր` Panorama.am
14:55
Թուրքիայում 20-ից ցածր տարիք ունեցող քաղաքացիներին արգելվել է տնից դուրս գալ. Լենտա.ռու
Թուրքիայի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսների տարածման դեմ պայքարի միջոցները և 20-ից ցածր տարիքի քաղաքացիներին արգելել են լքել իրենց...
Աղբյուր` Panorama.am
14:50
ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ է վարակազերծել
ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Արմավիրում մեղուների մասայական անկում է գրանցվում. ահազանգում է պատգամավորը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ահազանգում է՝ Արմավիրի մարզում  մեղուների մասսայական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցությունը ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ
Այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի(ԿԽ) ընդլայնված նիստը, որի օրակարգում մարտի 31-ին կայացած...
Աղբյուր` Panorama.am
14:22
Սահմանփակումները խախտելու համար մեկ օրում տուգանվել է 477 մարդ
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}