Հասարակություն 14:20 17/10/2019 Հայաստան

Հանքարդյունաբերությունը կարող է սողանքի առաջացման նպաստող գործոն լինել

Հայաստանի տարածքի 60 տոկոսից ավելին սողանքավտանգ է, իհարկե, վտանգավորության տարբեր աստիճանի: Սողանքների առաջացման հիդրոերկրաբանական տարբեր պատճառներ կան, որոնց եթե գումարվում է մարդկային գործոնը, օրինակ հանքային արդյունաբերությունը, սողանքի հավանականությունն ավելի է մեծանում:

Panorama.am-ի հետ զրույցում աշխարհագրական գիտությունների դոկոտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը նախ թվարկեց սողանքի առաջացման պատճառները. առաջին՝ լանջի որոշակի թեքության առկայություն, արդեն թեքությունը բերում է  գրունտների անկայունության աստիճանի, երկրորոդ՝ պարտադիր ջրամերժ ապարների, մասնավորապես  կավային ապարների գոյություն, երրորդ՝ գրունտային ջրերի առկայությունը, որը դանդաղ, ժամանակի ընթացքում տարբեր շերտերի միջև, հատկապես կավերի, ջրամերժ ապարների,  շփման դաշտում ստեղծում է  սահքի դաշտ, առաջանում է լպրծուն մակերևույթ, որի դեպքում սահելու պոտենցիալը մեծանում է: 

Նա ընդգծեց, որ տեսական առումով, լեռնահանքային արդյունաբերությունն ազդում է  գրունտների կայունության վրա, հատկապես եթե որոշակի թեքությունների վրա են, որոշակի սողանքի առաջացման ֆիզիկական պայմաններ են  առկա:

«Հանքարդյունաբերությունը կարող է սողանքի առաջացման նպաստող գործոն լինել, եթե հարակից հատվածներում հզոր էքսկավատորներ են աշխատում՝ ստեղծելով հզոր, դինամիկ շարժումներ, նույն լանջի վրա, որտեղ նշված պայմանները կան,  պայթեցումներ են լինում,  քանի որ հանքերի մեծ մասը պայթեցման ճանապարհով են բացում: Բայց կոռեկտ չի լինի ասել, որ Հայաստանի տարածքում բոլոր սողանքներն  անխտիր պայմանավորված են հանքարդյունաբերությամբ, քանի որ ամեն մի կոնկրետ տարածք ունի իր  յուրահատուկ առանձնահատկությունները»,- ասաց պրոֆեսորը:

Աշոտ Խոյեցյանի խոսքով, սողանքային գոտիներ կան հյուսիս-արևելյան Հայաստանում, հյուսիսային Հայաստանում:

Խոսելով կոնկրետ այսօրվա դեպքի մասին,  երբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում, մասնավորապես հանքարդյունաբերությունը կարո՞ղ էր այս դեպքում նպաստող գործոն լինել սողանքի առաջացման համար, նա ասաց, որ նախ պետք է ուսումնասիրել առաջացման պայմանները: Միաժամանակ նշեց, որ Կապանը նույնպես սողանքային գոտի է, որտեղ հիմնականում կավային մերկացումներ են, մեծ թեքություններ:

Ինչ վերաբերում է  սողանքի դեմ պայքարի միջոցներին, Ա. Խոյեցյանն ասաց, որ կան տարբեր միջոցներ, սակայն  Հայաստանում դրանք բավարար չեն կիրառվում: Նա թվարկեց սողանքի դեմ պայքարի մի քանի ձևեր՝  լանջերը բուսածածկվում են, գոյություն ունի արհեստական դարավանդավորում, ինչը թույլ չի տալիս լանջն ամբողջական սահելու հնարավորություն ունենա,  սահքի վտանգ ունեցող թեք լանջերին բետոնապատում են կատարում, թեքությունն արհեստական կրճատում են:

«Մեզ մոտ սողանքի դեմ պայքարի այս ձևերը համարյա չեն իրականացվում»,- ասաց աշխարհագրական գիտությունների դոկոտոր, պրոֆեսոր Աշոտ  Խոյեցյանը:

Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի մարզում ևս մեկ այլ դեպք է տեղի ունեցել. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի է ունեցել վթարը, որի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ: Գետը սպիտակել է: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:46
Շվեդիայում COVID-19- ի 70,6 հազար դեպք է հաստատվել
Շվեդիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 70,6 հազարի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Շվեդիայի...
Աղբյուր` Panorama.am
20:40
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Հուլիսի 2-ին, ժամը 10։40-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու...
Աղբյուր` Panorama.am
20:33
Կանեմ ամեն ինչ՝ կանխելու հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները. Ծառուկյան
Ֆեյսբուքյան իր էջում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններին և վստահեցրել, որ անելու...
Աղբյուր` Panorama.am
20:28
Մոսկվայում մայրը երեխային թողել է գրավատանը
Մոսկվայում մայրը վիճաբանությունից հետո երեխային թողել է գրավատանը: Երեխան եղել է վախեցած և շոկային վիճակում այն պատճառով, որ մայրն իրեն թողել է:...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սրբուհի Գալյանն ընտրվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ
2020 թվականի հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին տեղի ունեցան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լոնդոնը չի վերադարձնում Վենեսուելային պատկանող 31 տոննա ոսկին
Լոնդոնի դատարանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին անվերապահորեն ճանաչել է հարավամերիկյան այդ երկրի նախագահ՝ փաստացի զրկելով...
Աղբյուր` Panorama.am
20:09
Կրկնակի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մարդկային կուտակումներ
Հուլիսի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ուստիկանության աշխատակիցները խստացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:03
«Weibo»-ն ջնջել է Հնդկաստանի վարչապետի հաշիվը
Չինական «Sina Weibo» միկրոբլոգային ծառայությունը Չինաստանում Հնդկաստանի դեսպանության խնդրանքով ջնջել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա...
Աղբյուր` Panorama.am
19:58
«Սուրմալու» առևտրի կենտրոնում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել.ՇՎՏՄ
Այսօր՝ հուլիսի 2-ին, պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման առնչությամբ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
19:52
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
19:46
4054 կազմակերպության գործունեություն դադարեցվել է
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 1-ի դրությամբ  կայացվել է 4054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Էրեբունի վարչական շրջանի որևէ խանութում խախտումներ չեն արձանագրել.ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Երևանի Էրեբունի վարչական շրջանում իրականացվող մշտադիտարկման ու կրկնայցերի ընթացքում որևէ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Մանկապարտեզներում արձանագրվող խախտումները նվազել են
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ. տեսչական մարմինը շարունակում է ստուգումները
ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հուլիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային...
Աղբյուր` Panorama.am
19:18
Շվեյցարիան բացում է սահմանը Վրաստանի համար
Շվեյցարիան միացել է ԵՄ-ի այն երկրներին, որոնք Վրաստանի համար բացում են սահմանները: Վրաստանի քաղաքացիները Շվեյցարիա կարող են մեկնել հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Դոնի Ռոստովի երկնքում գրեթե բախվելիս են եղել երկու ինքնաթիռներ՝ Airbus A320 և Boeing 777-ը
Դոնի Ռոստովի երկնքում գրեթե բախվելիս են եղել երկու ուղևորափոխադրող ինքնաթիռներ՝ Airbus A320- ը և Boeing 777-ը: Այս մասին հայտնում է «...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ռուսաստան թե՞ Սորոս․ ընտրությունը քոնը չէ, պողո՛ս
Ինչպիսի՞ն է պողոսի հավաքական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Աբսուրդ է, բայց հիմնականում այն ձևավորված է ռուս աղջիկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ըստ տեսչական մարմնի՝ Արմավիրի մի շարք համայնքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել
Վերջին օրերին համացանցում տարածված աղտոտված արագիլների մասին գրառումների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հանրային կապերի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է կոնգրեսականներին՝ ԱՄՆ անկախության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ստուգայց 3-րդ զորամիավորումում
Հուլիսի 1-ին ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը ստուգայցով...
Աղբյուր` Panorama.am
18:22
Հունիսին ԱՄՆ-ում աշխատատեղերի քանակն աճել է ռեկորդային չափով՝ 4,8 միլիոնով
Ըստ Աշխատանքի նախարարության, 2020 թվականի հունիսին ԱՄՆ տնտեսության մեջ աշխատատեղերի քանակը աճել է ռեկորդային չափով՝ 4,8 միլիոնով:...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ֆրանսիան ճշմարտությունը չի ասել ՆԱՏՕ-ին, մենք դա ապացուցել ենք. թուրք պաշտոնյա
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջերկրական ծովում թուրքական և ֆրանսիական նավերի միջև տեղի ունեցած միջադեպին։Այս...
Աղբյուր` Panorama.am
18:06
Բնապահպան. «Լիդիան Արմենիան» սադրանքներ ու բախումներ հրահրելու միտում է ունեցել
«Լիդիան Ինթերնյշնլ Լիմիթիդ» ընկերությունը սնանկ է ճանաչվել, գույքն ամբողջությամբ անցել է երեք խոշոր ընկերությունների՝ Orion Resource...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արմեն Չարչյան. Կորուստների պատասխանատուներն իրավունք չպիտի ունենան ասելու՝ մենք պայքարեցինք ու հաղթեցինք
Համավարակը մի օր ավարտվելու է, էականն այն է՝ ի՞նչ մարդկային կորուստներով մենք դուրս կգանք դրանից, և այդ կորուստների պատասխանատուներն իրավունք...
Աղբյուր` Panorama.am
17:52
Թուրքիայում սոցցանցերը վերահսկող օրենքներ կընդունվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախօրեին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետ բոլոր սոցցանցերի գործունեությունը երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:46
Պարենային ապրանքների համաշխարհային գները հունիսին կրկին աճել են
Հունիսին՝ պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ, տարեսկզբից ի վեր, աճ գրանցեցին, ինչը պայմանավորված էր բուսական յուղերի,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Իրանի ուրանի հարստացման գործարանում հրդեհ է բռնկվել
Հինգշաբթի առավոտյան հրդեհ է բռնկվել Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող ուրանի հարստացման գործարանում: Այս մասին հայտնել են լրատվամիջոցները՝...
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի օնլայն Օլիմպիադային
Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպվող օնլայն Օլիմպիադային։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ղարամյան. Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը սթափվելու կոչ է հնչեցնում։ «Հայկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}