Կրթություն 11:47 18/10/2019 Հայաստան

Կրթության ոլորտի մասնագետներին ասում են՝ փորձեք այլ դաշտում այլ աշխատանք գնել

Դեռևս հունիսին լուծարված Կրթության ազգային ինստիտուտի շուրջ 400 աշխատակից մինչև օրս գործազուրկ են: Թեև արդեն մի քանի հանդիպում ունեցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ, սակայն նրանց անհայտ է, թե ինչ է սպասվում իրենց:

Այսօր Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները հավաքվել էին նախարարության մոտ: Panorama.am-ի հետ զրույցում ինստիտուտի աշխատակից, գերմաներենի մասնագետ Սաթենիկ Հայթյանն ասաց, որ նախկին հանդիպումների ժամանակ որևէ սպառիչ պատասխան չեն ստացել:

«Մեր ինստիտուտը լուծարվեց այն հիմքով, որ դառնալու է հիմնադրամ, սակայն երբ կդառնա հիմնադրամ, չենք կարողանում հասկանալ: Առաջ ասել էին սեպտեմբերին, հետո՝ հոկտեմբերի 15-ին իբր պետք է լիներ կառավարության որոշում: Սակայն որևէ որոշում չկա: Եկել ենք իմանալու, թե ինչ է լինելու: Հանդիպեցինք փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ: Նա ասաց, որ կանոնադրությունը գրված է, պատրաստ է, մեր կոնտակները վերցրեցին, որպեսզի քննարկման ժամանակ մեզ էլ հրավիրեն: Այսինքն երկու շաբաթով հետաձգվեց»,- ասաց նա:

Ս.Հայթյանի խոսքով, հիմնադրամ դառնալուց հետո այն չի կոչվելու այլևս Կրթության ազգային ինստիտուտ, նաև չի կատարելու այն ֆունկցիան, որը կատարել է մինչև լուծարումը,  մասնավորապես ուսուցիչների վերապատրաստում:

«Հարց է՝ երբվանի՞ց կսկսի աշխատել այդ կառույցը և արդյո՞ք մենք կաշխատենք այդտեղ: Մեզ հայտնել են, որ իրենք չեն կարող ասել՝ մենք կաշխատենք, թե ոչ, մրցույթ է լինելու, աշխարհի ծայրից ցանկացած մարդ կարող է մասնակցել: Այն լինելու է փոքր կառույց: Մեզ ասում են փորձեք այլ աշխատանք փնտրել, եթե լավագույններն եք, փորձեք այլ դաշտում այլ աշխատանք գնել: Այնպես չէ, որ կրթության ոլորտի մասնագետների համար, որոնք զբաղվել են չափորոշիչներով, վերապատրաստմամբ, գործը դրված է, որ գնաս ու անես»,- նշեց նա:

Կրթության ազգային ինստիուտը մասնաճյուղեր է ունեցել Հայաստանի մարզերում: Նախ դրանք են փակվել, այնուհետև նաև լուծարվել է հենց ինստիտուտը: 

Ս. Հայթյանն ասաց, որ մինչև 2021 թվականը ուսուցիչների վերապատրաստումները սառեցված են, ասել են, որ այլ կառույցներ են իրականացնելու, ոչ թե նոր ստեղծվող հիմնադրամը: 

«Բայց արյդյոք այդ կազմակերպությունները կլինեն պետական մտածողությամբ, պետական կառույցներ, թե կլինեն հիմնադրամներ, որոնք գումար են բերում, վերապատրաստում են, իսկ հետո երբ վերջանում է գումարը...: Իսկ այդ հիմնադրամներին ո՞վ է վերահսկելու, արդյո՞ք իրենց վերապատրաստումները կլինեն արդյունավետ, որակով, թե՞ ոչ»,- հարցադրումներն  անում է Կրթության ազգային ինստիտուտի  արդեն նախկին աշխատակիցն ու պատասխաններ չունի:

Ս. Հայթյանն ընդգծեց, որ իրենց ինստիտուտոտում աշխատել են կրթության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ, գիտության թեկնածուներ, ձեռնարկների հեղինակներ, ու այս պահին բոլորը գործազուրկ են, չգիտեն էլ, թե ինչ է լինելու:

Նշենք, որ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գործունեության  հիմնական ուղղություններն էին հանրակրթության և ՄԿՈՒ ոլորտներում՝ մանկավարժական և ղեկավար կադրերի վերապատրաստում, ուսումնամեթոդական գրականության փորձաքննություն, կրթության կառավարման և բովանդակային նորմատիվների մշակում, գնահատման համակարգի մշակում, մանկավարժական մամուլի հրատարակում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:04
Յունիսեֆ. Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի կողմից այսօր հրապարակված վերլուծության տվյալների, կորոնավիրուսային համավարակի՝ տնտեսությանը հասցված...
Աղբյուր` Panorama.am
15:53
Արցախի նախագահ. Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք  կա։  «Վերջին օրերի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Առաջին Հանրապետության հռչակման 102-րդ ամյակի առթիվ։ Շնորհավորանքը...
Աղբյուր` Panorama.am
15:15
Լոռու մարզում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել են: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ...
Աղբյուր` Panorama.am
15:10
Երեկ ընկած երկնաքարը եղել է փոքր՝ մի քանի սմ երկարությամբ. Ա. Միքայելյան
Երեկ երեկոյան Հրազդանից դեպի Հանքավան տարածքում երկնաքար է ընկել։ Մինչ քաղաքացիների մի մասը տեղի ունեցածն աննախադեպ երևույթ է  որակում,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Հրայր Թովմասյան. Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական խոսք է հրապարակել Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
14:52
Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ
Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների և կողոպուտների ժամանակ, որոնք երկու օր է շարունակվում են՝ մայիսի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:44
Հրդեհ է բռնկվել «Պապա-ֆուդ» պանդոկում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր գիշեր ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում հացատուն է այրվում։ Հրդեհի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը  վարակված է կորանավիրուսով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պատմել է, որ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:34
Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա
Apple  ընկերությունը Paramount Pictures-ի հետ կաշխատի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի  մարդասպանները» ֆիլմի վրա,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ճապոնիայում հերքել են օտարերկրյա զբոսաշրջիկներին արժեթղթեր բաժանելու մասին տեղեկությունները
Ճապոնիայի տուրիզմի գործակալությունը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց, Տոկիոն արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին ճանապարհորդության ծախսերը...
Աղբյուր` Panorama.am
14:19
Ծնողների ավելի քան մեկ-քառորդը երազում է երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել
Համաճարակի հետևանքով անչափահաս երեխաների ծնողների ավելի քան 30%-ը ցանկանում է ճանապարհորդել, իսկ 27%-ը երազում է, որ իրենց երեխաները գնան դպրոց...
Աղբյուր` Panorama.am
14:10
Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 371 դեպք
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8371 դեպք։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
Արդեն մի քանի օր է՝ ինչ կորոնավիրուսով հիվանդներին չեն մեկուսացնում, բուժման ընթացքում գտնվողներին էլ տուն են ուղարկում։ Քաղաքացիներն այս...
Աղբյուր` Panorama.am
13:56
Արցախում արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի...
Աղբյուր` Panorama.am
13:50
Մեքենան գողացել են ու վթարի ենթարկվել
Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 20-ին, կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:44
Վիտալի Բալասանյան. Հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության սկիզբ դրեց
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ընդգծում է, որ մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ինն ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում
Նա ինն ամիս պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Աղբյուր` Panorama.am
13:26
Մոսկվան Հաղթանակի շքերթի համար նոր հրավերներ կուղարկի բոլոր մասնակիցներին
Մոսկվայում հետաձգված և հունիսի 24-ին նախատեսված Հաղթանակի շքերթին մասնակցության կրկնակի հրավերներ կուղարկվեն բազմաթիվ նախագահների: Այս մասին,...
Աղբյուր` Panorama.am
13:17
Արցախի նախագահ. Տեսնում եմ Արցախն օր առաջ զարգացնելու հնարավորությունը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում
Աղբյուր` Panorama.am
13:10
Ֆրանսիան հավանություն է տվել COVID-19-ի տեղորոշման հավելվածի կիրառմանը
Ֆրանսիայի Սենատը նախօրեին կողմ է քվեարկել վիճահարույց կորոնավիրուսի հավաստանշող կամ տեղորոշող ծրագրի թողարկմանը: 187-ը քվեարկել է հավելվածի...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ինչու է պետք թռիչքի ընթացքում անջատել հեռախոսը
Բրիտանացի օդաչուն հայտնել է, թե ինչու է պետք անջատել հեռախոսը օդային ճանապարհորդության ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում
Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում` ի հիշատակ...
Աղբյուր` Panorama.am
12:40
ԱՄՆ Կոնգրեսում հետաձգել են Արտաքին հետախուզության մասին օրենքի վերաբերյալ քվեարկությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաձգել են մայիսի 27-ին նախատեսված քվեարկությունը, որը վերաբերում էր արտասահմանյան հետախուզությանը...
Աղբյուր` Panorama.am
12:32
Չեխիայում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 36 նոր դեպք
Չեխիայի Հանրապետությունում երկու օր է՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան ոչ մի դեպք չի գրանցվել, հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
12:24
Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին
Ութ հասարակական կազմակերպություններ Հայաստանի  կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագիրը կրող վարպետաց դասերի երրորդ պարապմունքը վարեց մեր ժամանակների...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արամ Առաջին. Վայ մեզ, երբ պատմական իրողությունները փոշիների տակ պահենք
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տոնի առիթով հղել է Հայրապետական պատգամ։
Աղբյուր` Panorama.am
12:05
Իրանում տղամարդն այրել է քրոջ տունը, որն ամուսնացել է առանց նրա համաձայնության
Իրանում այրվածքներից մահացել է 18-ամյա մի աղջիկ, երբ եղբայրն այրել է նրա տունը։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, մայիսի 28-ին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}