Կրթություն 14:04 04/11/2019 Հայաստան

ԳԱԱ հետ կապված նախագիծը դեռ քննարկման փուլում է. Արայիկ Հարությունյան

«Գիտությունների Ազգային ակադեմիայի հետ կապված աղմուկն իզուր է, քանի որ այն աշխատանքային նախագիծը, որը մենք տվել ենք, տվել ենք կարծիքներ հավաքելու համար, ներկայում փոփոխություններ են տեղի ունենում աշխատանքային նախագծում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախագծով ԳԱԱ լուծարման մասին հարցերին։

«Նախագիծը կդնենք մեծ քննարկման, բոլոր կարծիքները, կողմերն ու դեմերը կքննարկենք, կտեսնենք՝ ով ինչ առաջարկ ունի, ըստ դրա՝ առաջ կգնանք։ Ես շատ հաճախ ցավում եմ, որ ինֆորմացիոն բաց այս դաշտի պայմաններում, մենք կիսատ մի նախադասություն, կիսատ մի վերլուծություն, որևէ մի սիրողական կարծիք կամ թեկուզ ոչ սիրողական, այլ լուրջ մասնագետի կարծիք՝ նախնական ինչ-որ տարբերակի վերաբերյալ, վերցնում ենք, երկրորդ կողմի կարծիքը չենք հարցնում ու հարձակվում, հողմաղացների կռիվ ենք տալիս չեղած թեմաների վերաբերյալ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ իրենց ամենակարևոր առաջնահերթություններից է, որ գիտությունը վերադառնա համալսարան. «Համալսարանների հետազոտական հատվածները թույլ են, որոշ համալսարանների դեպքում դրանք չկան, և բարձրագույն գիտության ու կրթության այս օրենքը, որ մենք նախաձեռնել ենք, միտված է դրան, որ հետազոտական ինստիտուտների և բուհերի միջև կապը սերտացվի, և գիտությունը վերադառնա համալսարան, հետևաբար, ուսանողը ընդգրկված լինի նման հետազոտական գործունեության մեջ, սա է մեր հիմնական նպատակը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:24
Վախեր
Վախն է գերիշխում մեր երկրում․․․ ներքևները վախենում են վերևներից, վերինները՝ ներքևներից, ավանդապաշտները՝ սեռաշեղվածներից, այլասերվածները՝...
Աղբյուր` Panorama.am
15:22
«Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամներ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանն այսօր լրագրողներին ներկայացրին 2020 թվականի Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
400 երիտասարդներ ՀՀ-ից և Արցախից Երիտասարդության և ուսանողության տոները նշեցին «Հաղթանակած» նախաձեռնության հետ
Կայացել է «Հաղթանակած ուղի» խորագիրը կրող համահայկական երիտասարդական համաժողով
Աղբյուր` Panorama.am
15:00
Լաշա Թալախաձեն միանգամից 3 ոսկե մեդալ է նվաճել
Աշխարհի լավագույն ծանրորդ Լաշա Թալահաձեն Թուրքիայում Նաիմ Սուլեյմանօղլուի (աշխարհի եռակի չեմպիոն) անվամբ միջազգային մրցաշարում նվաճել է երեք...
Աղբյուր` Panorama.am
14:48
Իրավապաշտպան. Սարսափելին այն է, թե ինչպես են նոր իշխանություններն ուշանում այս ոլորտում փոփոխությունների հետ կապված
«Մենք կարող է ունենանք շատ լավ օրենսդրություն, կոնվենցիաների միանանք, բայց եթե հանցագործը չի պատժվում, մյուս պոտենցիալ հանցագործների մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան
ՀՀ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտի, բարեփոխումների մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանել Երևանի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
14:36
Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը նամակ է գրել Մակրոնին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ «Ես գրեցի այդ...
Աղբյուր` Panorama.am
14:33
«Վրացական երազանքը» հրաժարվում է քննարկել ցուցարարների պահանջը
«Ընտրություններին մնացել է 1 տարուց պակաս: Ըստ այդմ, մենք այլևս չենք պատրաստվում քննարկել ընտրական համակարգին վերաբերող որևէ նոր...
Աղբյուր` Panorama.am
14:24
Թուրքիան ե՞րբ պատրաստ կլինի շահագործել S-400-ները
Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերը կսկսեն գործարկվել 2020թ.-ի գարնանը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:20
Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատի տալ Սարհատ Պետրոսյանին. Տիգրան Ավինյան
«Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատարան դիմել Սարհատ Պետրոսյանի հայտարարության առնչությամբ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
14:17
Շաթիրյանը պատգամավորի հարցն ինտրիգային համարեց
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանից պատգամավոր Արման...
Աղբյուր` Panorama.am
14:14
Գերմանիան կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Գերմանիայում  ընդդիմադիր ուժ համարվող «Կանաչների կուսակցությունը» կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:10
ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ կրկին վերսկսվել է ՀՅԴ Երիտասարդական միության անդամների, ուսանողների նստացույցը: ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Երևանի երկու բնակիչ կեղծ 100 դոլարանոցներ են իրացրել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ...
Աղբյուր` Panorama.am
14:04
Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը չափազանց բարձր է. Էդգար Շաթիրյան
«Իմ քայլը» խմբակցությունը Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։...
Աղբյուր` Panorama.am
14:00
Լուկաշենկոյի հետ տարբեր առիթների ներկայացած 22-ամյա Միսս-Բելառուսը պատգամավոր է դարձել
«Միսս Բելառուս-2018» տիտղոսին արժանացած Մարիա Վասիլևիչն ընտրվել է Բելառուսի Ազգային ժողովի պատգամավոր։ Մարիա Վասիլևիչը 22 տարեկան է...
Աղբյուր` Panorama.am
13:55
Զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ քննարկում Պն-ում
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս, ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ, կազմակերպել և...
Աղբյուր` Panorama.am
13:50
Սևակ Թորոսյան. Դատավորը պետք է հիշի, ինքը պատերազմում զինվոր է
Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված շատ մեծ խնդիրներ կան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մերձավան գյուղում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:39
ՅՈՒՆԻՍԵՖ. Ծայրահեղ աղքատության մեջ ապրող շատ ու շատ երեխաներ դեռ մնում են անտեսված
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից ի վեր՝ աշխարհի երեխաների կյանքում հսկայական ձեռքբերումներ են գրանցվել: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
13:35
Համալսարանական նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը
Հիվանդի վիճակը լավ է, նա շուտով կվերադառնա իր բնականոն կյանքին։
Աղբյուր` Panorama.am
13:23
Իրանը դատապարտում է ԱՄՆ-ին՝ « խռովարար» ցուցարարներին աջակցելու համար
Իրանը, նախօրեին տարածած հայտարարության մեջ, դատապարտել է Միացյալ Նահանգներին՝ խռովարար ցուցարարներին աջակցելու համար՝ Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
13:13
Դատախազություն. Բացահայտվել է փաստաթղթեր կեղծելու դեպք՝ դեղերի ձեռքբերման պետական գնման մրցույթում
Առողջապահության նախարարությունից ՀՀ գլխավոր դատախազությանն են փոխանցվել նախարարության կարիքների համար դեղերի կոնկրետ խմբաքանակի ձեռքբերման...
Աղբյուր` Panorama.am
13:03
Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև
Gallup-ը հրապարակել է «Համաշխարհային օրենք և կարգ» 2019 թվականի զեկույցը, որում ներկայացվում են, թե տարվա ընթացքում որ երկրներն ինչ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային...
Աղբյուր` Panorama.am
12:44
Ես շատ մեծ հույսեր եմ կապում կանխիկի շրջանառության կարգավորման հետ. թեկնածու
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Կառավարության կողմից  առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանից «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ն. Սարգսյան. Փակում են գիշերօթիկը, երեխաներին տուն ուղարկում, տալիս 77-ամյա խնամքի կարիք ունեցող կնոջ խնամակալությանը
Նոր Հաճնում նոյեմբերի 16-ին շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա տատը իր չորս` 16-ամյա, 12-ամյա, 15-ամյա և 14-ամյա թոռների հետ: Նրանցից...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից: Որոշման մեջ ասված է....
Աղբյուր` Panorama.am
12:37
Dimum.am՝ քաղաքացիների խնդիրների հանրայնացման հարթակ, իրավունքների պաշտպանության այլընտրանքային ուղի
Տարբեր հարցերով, խնդիրներով, դժգոհություններով պետական մարմիններին դիմում գրած քաղաքացիները հաճախ ստանում են անբովանդակ պատասխաններ։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
12:26
Վրաստանում քաղաքական ճգնաժամ է՝ խոստացված սահմանադրական փոփոխությունների տապալման պատճառով
«Խորհրդարանի պիկետն անօրինական է, սակայն, այդ անօրինականության համար պատասխանատու են պատգամավորները, որոնք չաջակցեցին խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}