Կրթություն 17:04 06/11/2019 Հայաստան

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այն կարծիքին է, որ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն արժե անցնել բուհերում, սակայն երբ և ինչպեսը՝ քննարկման առարկա է: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արժե «Հայոց պատմության հիմնահարցերը» առարկան անցնել 3-րդ կամ 4-րդ կուրսում:

«Ավագ դպրոցում անցնում են այդ առարկան: Եթե ուզում ենք նորովի ինչ-որ բան անցնել, նրանց գոնե 2-3 տարի ընդմիջում է պետք, որպեսզի հասունանան և նորովի ուսուցանենք «Հայ ժողովրդի հիմնահարցերը»,- նշեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը:

Նույնը, նրա խոսքով, վերաբերում է նաև «Հայոց  լեզու և գրականություն» առարկային. «Իրականում ԵՊՀ-ում այդ առարկան այդ անունով չէ, ավելի պիտանի ծրագրերով ենք անցնում, հարմարեցված մասնագիտություններին: 

Եթե ուզում ենք, որ բուհում հայոց լեզուն նպաստի մասնագետի՝ հայեցի արտահայտվելու որակի լավացմանը, պետք է որոշակի մասնագիտական կրթություն ստանա, դրանից հետո փորձենք նրա մասնագիտական լեզուն դարձնենք ավելի հայեցի»:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին անում, բողոքում էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագգծի դեմ, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

Գ. Գևորգյանը հանդիպել է բողոքող ուսանողների, նաև դասախոսների հետ:

«Որևէ մեկի կարծիքին բռնանալ չեմ ուզում, փորձը ցույց է տվել, որ անարդյունավետ ճանապարհ է: Եղել է փոխադարձ պայմանավորածություն, որ նրանք պետք է գրավոր ներկայացնեն իրենց պահանջները, նաև եթե ուզում են ստորագրահավաք,  պետք է լինի ոչ թե ընդհանրապես, այլ կոնկրետ տեքստի վրա»,- ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը:

Նրա խոսքով, եթե ուսանողները որոշեն դասադուլ կամ գործադուլ անել, պետք է անեն շենքից դուրս, որպեսզի չխանգարեն այն ուսանողների դասապրոցեսը, որոնք չեն մասնակցում:  

«Ես կողմնակից եմ անհատական կարծիքներ լսելուն: Գոնե այս հարցում հավաքվել և կոլետիվ բան որոշել, իմ կարծիքով, ճիշտ չէ: Ամեն ոք պետք է իր կարծիքը հայտնի, իսկ թե ինչքանով են այդ կարծիքը լսում,  կախված է նրանից, թե ով է արտահայտել և ինչպես»,- ասաց Գ. Գևորգյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:36
Հայաստանում կյանքի տևողությունը աճել է 7.1 տարով. ՄԱԶԾ
Հայաստանի գենդերային անհավասարության համաթվով 162 երկրների թվում 57-րդն է
Աղբյուր` Panorama.am
20:30
Կազանի դպրոցի ուսուցիչները աշակերտների ծնողների հաշվին արձակուրդի են մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ
Թիվ 19 էլիտար կազանյան գիմնաստիկայի դպրոցի  ուսուցիչները՝ աշակերտների  ծնողների հաշվին, արձակուրդի են մեկնել Արաբական Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:23
Քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել է վերամշակող արդյունաբերության  կազմակերպմանը վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
20:17
Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 2 թուրք ուժային է սպանվել, 7-ը` վիրավորվել, գրում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուին ձերբակալել են ռասիզմի համար
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ ռասիզմի դրսևորման համար։ ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ոստիկանները բացահայտեցին օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները
Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել: Հարուցվել էին քրեական գործեր:...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լոնդոնի գլխավոր տոնածառը ծաղրի առարկա է դարձել սոցիալական ցանցերում
Տոնական ծառը, որը  տեղադրված է  Բրիտանիայի  Թրաֆալգարյան  հրապարակում, Լոնդոնի բնակիչների կողմից կոչվել է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դեմ դիմաց դուրս գալուց լռում է. Էրդողանը՝ Մակրոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռակա բանավեճը շարունակվում է, գրում է  ermenihaber-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել ԵԱ-ում
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Պոլսո հայոց պատրիարքարանը՝ ընտրությունների մասին
Պոլսի հայոց պատրարքարանը հանդես է եկել պատրիարքական ընտրությունների գործընթացի վերաբերյալ մամլո հաղորդագրությամբ, տեղեկացնում է ermenihaber-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:06
Ընդլայնվում է ԱԻՆ-զբոսաշրջություն համագործակցությունը
Դեկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը Լեռնային զբոսաշրջության ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայտնաբերվել է արյան քաղցկեղի դեմ պայքարի միջոց.Լենտա.ռու
Տեխասի և Ֆլորիդայի համալսարանների գիտնականները հայտնաբերել են անվտանգ և արդյունավետ դեղամիջոցներ, որոնք պայքարում են մեծահասակների ու երեխաների...
Աղբյուր` Panorama.am
18:48
Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին և գրավեց չորրորդ տեղը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Լիդիանը դեֆոլտի նախազգուշացում է տվել՝ դեկտեմբերի 20-ի վերջնաժամկետով
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Լիդիան ընկերության սահմանած...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ուժ կա, խելք պետք չէ
Երևի թե արդեն պետք է դադարենք զարմանալ մեր երկրում կատարվող իրադարձություններից, և որպես իրողություն ընդունենք այն երևույթը, որ բոլոր...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մանկապարտեզներում սննդամթերքը մատակարարվել է խախտումներով
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրականացվելու է զորակոչիկների ընտրություն
Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային...
Աղբյուր` Panorama.am
18:09
«Շոկոլադի բանկ». Մանուկներին, ովքեր չեն ստանում նվերներ Ձմեռ Պապից
Նոր տարվա կապակցությամբ  արդեն 5-րդ անգամ Հայ օգնության ֆոնդը   և «Այո»-ն իրականցնում են  «Շոկոլադի...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հ1-ից ազատված լրագրողների հայցը դատարանը բավարարել է
Հանրային հեռուստաընկերության՝ աշխատանքից ազատված երկու լրագրողների՝  Լիանա Կարապետյանի ու Սիրանուշ Մուրադյանի ներկայացրած...
Աղբյուր` Panorama.am
17:53
ՎիվաՍել-ՄՏՍ. Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում
Գեղարքունիքի մարզին բնորոշ խիստ կլիման, Ծովակ գյուղի մանկապարտեզին չնախատեսված ծախսերի կամ ժամանակավոր լուծման է պարտադրում: Երեք մասնաշենքով...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան
«Դուք չունեք որևէ թիվ ներկայացրած, թե ովքեր են ծխում, որ սեռա-տարիոքային խումբն է ավելի շատ ծխում, որտեղ են ավելի շատ ծխում՝ մարզերում,...
Աղբյուր` Panorama.am
17:35
Քաղաքացիները համատիրության վճարումները կկատարեն բանկային հաշվին
«Այսօր մեր համատիրությունները գտնվում ենք խայտառակ վատ վիճակում՝ ինչպես դրամահավաքության, այնպես էլ կառավարման իմաստով։ Մենք ունենք...
Աղբյուր` Panorama.am
17:22
Աշոտ Մելիքյան. Հետհեղափոխական Հայաստանին հարիր չէ
Լրագրողների դժգոհություններն ավելացել են պետական մարմիններից տեղեկություններ ստանալու առումով: «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
«ԴԵՄ ԵՄ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, որ երեկ`...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ադրբեջանին՝ աղերս չունենաք
Բրատիսլավայում իրավիճակի, հատկապես՝ ԱԳ նախարարների հայտարարությունների արձագանքները ֆեյսբուքում մոնիտորինգելիս, հանդիպեցինք կարծիքի, ավելի ճիշտ՝...
Աղբյուր` Panorama.am
16:53
Ծխելն արգելող օրենքին կարո՞ղ է մարիխուանայի օրինականացումը հաջորդել. Պատգամավոր
Նարգիլեն ուղղակի թոքախտի բուն է.Նաիրա Զոհրաբյան
Աղբյուր` Panorama.am
16:47
7-ամյա Տիգրանն օգնության կարիք ունի
7-ամյա Տիգրան Սարգսյանը մեկ տարի է ծանրալսություն ունի, ստուգումներ է անցել:  ՄՌՏ հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի մոտ ուռուցք է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}