Մշակույթ 13:07 06/11/2019 Աշխարհում

Ամերիկյան կինոշուկայում կներկայացվի Արամ Խաչատրյանի մասին կենսագրական «Սուսերով պար» ֆիլմը

Այսօր Սանտա-Մոնիկայում (Կալիֆորնիա նահանգ) բացվում է ամենամյա ամերիկյան կինոշուկան (American Film Market): Կազմակերպիչների հաշվարկով, այս տարի Սանտա-Մոնիկա կգա ավելի քան 7 հազար մասնակից աշխարհի ավելի քան 70 երկրից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շաբաթվա ընթացքում իրենց արտադրանքն աշխարհի խոշորագույն կինոշուկայում կներկայացնեն նաև մոսկովյան 15 կինոընկերություն և ստուդիա:

«Մարս Մեդիա» ընկերությունը ներկայացնելու է ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը: Այն կենսագրական ֆիլմ է հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին, որը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությամբ, երկու երկրներում էկրաններ է բարձրանալու 2019 թվականի դեկտեմբերին:

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է կոմպոզիտորը ստեղծել իր ամենահայտնի երաժշտական ստեղծագործությունը ընդամենը 8 ժամում: Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին Մոլոտով (Պերմ)  քաղաքում։ Գլխավոր դերակատարն է  Համբարձում Կաբանյանը։ Ֆիլմը նկարահանվել է  Ռուսաստանում և Հայաստանում, այդ թվում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Խոր Վիրապ վանքում։ «Սուսերով պարն» արդեն վաճառվել է Ճապոնիային, Թաիլանդին, Լատինական Ամերիկայի երկրներին:



«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում ...»,- ասել է Արամ Խաչատրյանը:

«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:
««Սուսերով պարը» կոմպոզիտորի խոստովանմամբ, հանկարծակի է ծնվել: «Գայանե»-ի պարտիտուրի ստեղծումից հետո սկսվեցին փորձերը: Թատրոնի տնօրենը իր մոտ կանչեց Խաչատրյանին՝ ասելով, որ վերջին գործողության մեջ հարկավոր է պար ավելացնել: Կոմպոզիտորն այն դժկամորեն արեց, քանի որ բալետն ավարտված էր համարում: Այդուհանդերձ, այդ միտքը ստիպեց նրան մտածել:

«Պարը պետք է արագ, մարտական լինի, - հիշում էր Խաչատրյանը։ - Ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն, ինչպես օստինատային, կրկնվող դարձվածք: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ... Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր ... »» (khachaturian.am):

«Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:22
Ահաբեկիչները կոչ են արել միայնակ գրոհայիններին հանդես գալ որպես լրագրողներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ամբողջ աշխարհի միայնակ գրոհայիններին նոր հրահանգ է տվել: Լենտա.ռու կայքը, հղում...
Աղբյուր` Panorama.am
19:14
Գրիգորի Սահակյան. Բարի ցանկություններով պետություն չեն կառուցում
Panorama.am-ի զրուցակիցն է պահեստազորի գնդապետ, մարտական խաչ 1-ին աստիճանի ասպետ Գրիգորի Սահակյանը: Գրիգորի Սահակյանը 27 տարի ծառայել է...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թուրքիայում 1 տարում 1 միլիոնով ավելացել է գործազուրկների թիվը
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է տարվա 3-րդ եռամսյակի գործազրկության տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն
Նոյեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է...
Աղբյուր` Panorama.am
18:38
Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է Կիպրոսի ջրերում հորատման նոր աշխատանքների մեկնարկի մասին
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է Կիպրոսի ջրերում թուրքական «Fatih» նավի` նավթի ու գազի հորատման նոր աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
18:23
Թանդիլյանը սպառնաց Ջանջուղազյանին
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից եզրափակիչ ելույթ ունեցավ Մանե Թանդիլյանը: Նա...
Աղբյուր` Panorama.am
18:16
Մխիթարյան միաբաններն իրականացրել են մայրավանքի մաքրում
«Մխիթարյան Միաբանությունը գոհունակությամբ շնորհակալություն է հայտնում Հայազգի բոլոր զավակներին ու մտերիմ բարեկամներին, որ անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բուլղարիայի վարչապետին տեղափոխող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին տեղափոխող Falcon կառավարական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոֆիայում։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:46
Բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ. Փաշինյան
«Էս հարցը լուծենք, արանքից դուրս գա»,- այս բառերով խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթը սկսեց...
Աղբյուր` Panorama.am
17:31
ԱՄՆ-ը Եգիպտոսին սպառնում է պատժամիջոցներով
Պենտագոնը և Պետդեպարտամենտը համատեղ նամակում Եգիպտոսի իշխանություններին սպառնում են պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինս ձեռք բերի ռուսական Су-35...
Աղբյուր` Panorama.am
17:21
Կառավարությունը երկու բան պետք է շարունակի անել. ԱԺ նախագահ
«Մասնակցություն և ներառություն»,- Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընկալմամբ հենց այս երկու բառերով է առաջնորդվում...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հիմնարար իրավունքներ, որոնք ոչ բոլորի համար են հասանելի
Փակ հաստատություններում մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու նրանց կյանքի որակը շարունակում է մնալ իրավապաշտպանների ուշադրության...
Աղբյուր` Panorama.am
17:11
Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց
Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:05
Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը
«Նախկիններին մերժել եք, հասկանալի է, բայց ինչը չեք մերժել: Սա է մեզ համար ամենակարևորը: Չեք մերժել կադրային արատավոր քաղաքականությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ստեփան Դանիելյան. Այս առումով «ներկաները» վախենալու ոչինչ չունեն
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած հեղափոխությունից, կամ զանգվածների ճնշմամբ իրականացված...
Աղբյուր` Panorama.am
16:50
Գիտությամբ զբաղվելը միգուցե շահավետ չէ, բայց շատ հետաքրքիր է. Դարիգա Նազարբաևա
Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության...
Աղբյուր` Panorama.am
16:41
2020 թվականի բյուջեով ԱԻՆ-ին կհատկացվի 2,5 մլրդ-ով ավելի գումար
2020 թվականի պետական բյուջեից Արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսված է հատկացնել շուրջ 15 միլիարդ 184 միլիոն դրամ, որը 2019 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արթուր Ղազինյան. Բյուջեն չպետք է ծախսվի Փաշինյանի ու Հարությունյանի ընկճախտը բավարարելու համար
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն անդրադարձել է սեռափոխված մարզիկի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Արթուր Ալեքսանյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան կնշանակվի
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
16:22
Բյուջեն ընդամենը ծախսերի ու եկամուտների դավթար չէ. Թունյան
«Քանի որ 12-13 տարի տնտեսական լրագրության մեջ աշխատել եմ, շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է նույն վիճակագրական զեկույցը ներկայացնել համ...
Աղբյուր` Panorama.am
16:18
ՀՅԴ երիտասարդները դիմել են ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը դիմել է ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում տեղակայված 20-րդ զրահատանկային բրիգադի զինապահեստում 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հրանտ Մարգարյան. Այսօր վախն ավելի կաշկանդող է, քան եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին
«Քանի այս ինքնագոհ և ինքնասիրահարված վիճակից իշխանությունները դուրս չեն եկել, իսկապես՝ անգամ երկխոսությունը հնարավորություն չի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը
«Այբ» կրթական հիմնադրամը սկսում է «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. նոյեմբերի 23-ին Վրաստանում,...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տոկիո-2020-ի ծաղկեփնջերը
Տոկիո-2020-ի Կազմկոմիտեն ներկայացրել է ծաղկեփնջերը, որոնք Ճապոնիայի մայրաքաղաքում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի...
Աղբյուր` Panorama.am
15:07
ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած սենատոր Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ
Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ...
Աղբյուր` Panorama.am
14:59
«Եթե չհաջողենք ծրագիրը, կարող եք մեղադրել». նախարարն արձագանքում է պատգամավորին
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը արտահերթ ելույթ ունեցավ, որպեսզի պարզաբանումներ...
Աղբյուր` Panorama.am
14:53
Սիրիան մտադիր է ՄԱԿ-ում բարձրացնել ԱՄՆ-ի կողմից նավթի «գողության» հարցը
Դամասկոսը ծրագրում է ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացնել ԱՄՆ-ի կողմից սիրիական նավթի «գողության» հարցը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի...
Աղբյուր` Panorama.am
14:24
Համայն հայությունը պետք է կանգնի և մերժի ոռնացող ավագանու ինստիտուտը. Սոնա Աղեկյան
«Պարոն Նիկոլը, որ եկել է իշխանության՝ սիրո, հանդուրժողականության անվան տակ, երկրում ամեն ինչ վերածել է ագրեսիայի մթնոլորտի։ Նախկինում եթե...
Աղբյուր` Panorama.am
14:14
Թաթուլ Մանասերյան. Այն մարդիկ, որոնք մինչև 1988թ. ամաչում էին հասարակության մեջ երևալ, հանկարծ սկսեցին եղանակ ստեղծել
«Կոչեր ուղղված ներկայի իշխանություններին այդքան մեծ իմաստ չեն պարունակի, որովհետև եթե անսան կոչերին, ապա մինչ օրս կայացած մտավորականների,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}