Կրթություն 16:06 08/11/2019 Հայաստան

Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառույցները շարունակում են զորակցել Հայաստանի ուսանողական շարժմանը

Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները, երեկվանից սկսած, Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին զուգահեռ, իրենց կոչերով, հայտարարություններով և տեսաուղերձներով միանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ այդպիսով իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը: 

Yerkir.am-ն առանձին շարքով ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներից ստացված՝ ՀՅԴ մի շարք ուսանողական-երիտասարդական կառույցների կոչերը, հայտարարություններն ու տեսաուղերձները:

Ըստ աղբյուրի,  ԱՄՆ Համահայկական ուսանողական միությունն և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունն իրենց հատուկ հայտարարությամբ դատապարտում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությունը, այն է՝ վերացնել բարձրագույն կրթության ոլորտում «Հայոց լեզու և գրականության» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը:

«Մենք սատարում ենք Հայաստանի ուսանողներին, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը: Լինելով քոլեջների և համալսարանների ուսանողներ՝ մենք հասկանում ենք համակողմանի կրթություն ձեռք բերելու կարևորությունը, որը օգտակար է անհատի և հասարակության համար: Անչափ կարևոր է, որ ուսանողներին հնարավորություն տրվի դառնալու տեղեկացված և պատասխանատու քաղաքացիներ: Լեզուն, գրականությունը և պատմությունը բուհում չպետք է լինեն ավագ դպրոցի մակարդակում ուսուցանված բովանդակության կրկնությունը: Դա պետք է ենթադրի վերլուծական և հետազոտական հմտությունների զարգացում և նպաստի դարաշրջանի պատմության խոր գիտակցմանը:

Արայիկ Հարությունյանն առաջարկել է հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը հանել բարձրագույն կրթության ոլորտում պարտադիր առարկաների ցուցակից: Այս առարկաները ուսանողների մեջ սերմանում են ազգային ինքնության զգացում և հնարավորություն են տալիս զարգանալու և հաղորդակցվելու որպես ՀՀ քաղաքացիներ: Այդ պատճառով է, որ Միացյալ Նահանգներում Հայ ուսանողական միությունը հետևողականորեն աջակցում է մեր քոլեջների և համալսարանների հայագիտական բաժինների զարգացմանը: Հայոց լեզվի, պատմության և գրականության ուսումնասիրությունը շարունակաբար ոգեշնչել և հզորացրել է մեր կազմակերպությունների ուսանողներին:

Նախարարի որոշումը` վերացնել այդ առարկաների համար պարտադիր պահանջը, անընդունելի է: Հայաստանի մեր ուսանողներն արժանի են այնպիսի առաջնորդի, որը կձգտի գտնել առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծումներ, այլ ոչ թե անել հեռուն գնացող հետևանքներ ունեցող առաջարկներ: Արայիկ Հարությունյանը ցույց է տվել, որ ի վիճակի չէ արդյունավետորեն իրականացնել իր լիազարությունները և ներկայացնել ուսանողների շահերը: Այսպիսով՝ Համահայկական ուսանողական միությունը և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունը պահանջում են նրա անհապաղ հրաժարականը:

Համահայկական ուսանողական միությունն աշխատանքներ է իրականացնում հայ-ամերիկյան տարբեր համալսարանների ուսանողական կազմակերպությունները միավորելու ուղղությամբ՝ այդպիսով ծառայելով ավելի մեծ հայ-ամերիկյան համայնքին մշակութային, սոցիալական, կրթական և ակտիվիստական ծրագրերի միջոցով: Որպես ԱՄՆ-ում ուսանողական ամենամեծ միություն՝  Համահայկական ուսանողական միությունը գործունեություն է ծավալում իր կազմի կազմակերպությունների միջև համագործակցության, դրանց անդամների ղեկավարության զարգացմանը և համայնքային ծառայության համար»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՅԴ Արևելյան ԱՄՆ-ի Երիտասարդական միությունը (Հայ Երիտասարդաց դաշնակցության Արևելյան Ամերիկայի երիտասարդական կազմակերպություն) հատուկ կոչով և «Զորավիգ կը կանգնինգ ՀԵՄ-ին եւ իր պահանջներուն» մակագրությամբ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Լուսանկարում մեկտեղված են նշյալ միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) տարբերանշանները, իսկ կոչում ասված է հետևյալը. «Հայ Երիտասարդաց դաշնակցության Արևելյան Ամերիկայի երիտասարդական կազմակերպությունն իր  իրենց աջակցությունն է հայտնում   Հայաստանի ուսանողներին և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությանը /ՀԵՄ/`պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: #պատվով_հեռացիր»:

ՀՅԴ Արևելյան ԱՄՆ-ի Երիտասարդական միությունը դրանից ժամեր առաջ ևս հրապարակել է հատուկ տեքստ՝ «Չկա՛յ ներսի եւ դուրսի դաշնակցութիւն, կայ մե՛կ դաշնակցութիւն» կոչ՝ կազմակերպության ու ՀԵՄ-ի տարբերանշաններ պարունակող կից լուսանկարով:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հարությունյանն առաջարկել է հանել հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը, Հայաստանում բարձրագույն կրթության պարտադիր առարկաների ցուցակից: Այս թեմաներով կրթված ու իրազեկված լինելը մեծապես նպաստում է հայրենիքում քաղաքացիների ինքնությանը և նման դասընթացների վերացումը պառակտում է ստեղծում Հայաստանում սերունդների միջև:

Հարցազրույցում նախարարը, անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, ասաց, որ Հայաստանում և Սփյուռքում մեր ընկերների միջև որակական տարբերություններ կան: Հուսով ենք, որ պարոն Հարությունյանը՝ որպես Հայաստանի կրթությունը ներկայացնող դեմք, առնվազն գիտի, որ մեր կազմակերպությունները կարող են ապակենտրոնացված լինել աշխատանքում, բայց ոչ երբեք՝ գաղափարախոսության մեջ, և որ մենք միշտ միավորվելու ենք՝ մեր լեզուն, ժառանգությունը և ինքնությունը պաշտպանելու համար:

Մենք միշտ աջակցելու ենք Հայաստանի մեր եղբայրներին և քույրերին: #պատվով_հեռացիր»:

ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է ՀՅԴ ՀԵՄ-ի՝ ԿԳՄՍ-ի հրաժարականը պահանջող նստացույցի մեկնարկի մասին հայտարարությունը՝ կից լուսանկարներով և հատուկ կոչով, որում ասվում է. «Չկայ դրսի եւ ներսի դաշնակցութիւն: Կայ մէկ միասնական դաշնակցութիւն: Հայ ազգի պատմութիւնն ու մշակոյթը պահպանող, ու հայ ժողովուրդի իրաւունքները պաշտպանող, մեր գաղափարական՝ դաշնակցութիւնը։ Կ'աջակցինք ՀԵՄ-ին եւ կը միանանք մեր ընկերներուն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։                                                                         



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:17
Ավստրիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Այսօր՝ մայիսի 29-ին, Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստի ընթացքում միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Յուրի Խաչատուրովը երկու օր ժամանակ ունի հանձնաժողով ներկայանալու համար.Ա. Քոչարյան
Յուրի Խաչատուրոնn ունի ևս 2 օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին, հատկապես պարոն Նալբանդյանին 2...
Աղբյուր` Panorama.am
20:22
ԱԻՆ-ն իրականացնում է շրջայց ՀՀ տարածքում
Պարետատան հանձնարարությամբ ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների 18 միավոր տեխնիկա՝ կահավորված բարձրախոսով, իրականացնում է շրջայց Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:18
Սիրիական անապատից հայ որբերին վերադարձրած հերոս հայը
«Արևելք» լրատվականը պատմում է սիրիական անապատից հայ որբերին վերադարձրած հերոս հայի մասին:  «Փառնաք Շիշիքեան զէյթունցի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Բոստոնի մարաթոնը կրկին հետաձգվել է
Կորոնավիրուսի  համաճարակի պատճառով նախկինում հետաձգված Բոստոնի մարաթոնը,  որը նոր ժամանակացույցով  պետք է անցկացվեր սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շրջայցերի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել շուրջ 10 կազմակերպությունում.ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիայի արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը 2020թ․ ապրիլին աճել է 67 տոկոսով
2020թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 41․4 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 990 մլն դոլար,...
Աղբյուր` Panorama.am
19:52
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
19:45
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝  համավարակի արդյունքում գրանցված տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Առավել հաճախ արձանագրվող խնդիրներն առնչվում են դիմակ ու ձեռնոց չկրելուն. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները Երևանում եւ մարզերում այսօր զուգորդվել են Երևանի Կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
19:34
Ընդհանուր առմամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Մայիսի 29-ին  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:28
Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձավճարները 2-3 անգամ բարձրացվել են.վարչապետ
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ճեպազրույցի ընթացքում  անդրադարձավ բժիշկների սղությանն ու կորոնավիրուսի դեմ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Renault-ն հեռացնում է 15 հազար աշխատակցի
Ֆրանսիական Renault ավտոմոբիլային կորպորացիայի ղեկավարությունը կնվազեցնի 15 հազար աշխատատեղ ամբողջ աշխարհում: Այս մասին հաղորդվում է ընկերության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Twitter-ի և Facebook-ի բաժնետոմսերը անկում են գրանցել՝ Թրամփի հետ հակադրության արդյունքում
Նախագահ Թրամփը սպառնաց վերահսկողություն սահմանել կամ ուղղակի փակել սոցիալական ցանցերի ընկերություններն այն բանից հետո երբ Twitter-ն առաջին անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:07
95%-ով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի մահճակալները. Արման Հովակիմյան
Ապրիլի 2-ից «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ»բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է՝  կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Honda»-ն ներկայացրել է «Acura TLX» նոր Սեդանը
Ճապոնական «Honda» ընկերությունը ներկայացրել է  «Acura TLX» 2021 մոդելային տարվա նոր Սեդանը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:50
Եղել է դեպք, երբ հոգեհանգստի մասնակցելով մի ամբողջ գյուղ վարակվել է կորոնավիրուսով. Վանյան
Այսօր կարող ենք արձանագրել ,որ կորոնավիրուսով պայմանավորված ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ: Այս մասին այսօր ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:44
ՄՕԿ-ը պատրաստ է 150 մլն դոլար հատկացնել ազգային օլիմպիական կոմիտեներին
Համաճարակի և կարանտինի հետ կապված  ֆինանսական դժվարություններ կան  բազմաթիվ ոլորտներում, ինչն անդրադարձել է նաև միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
18:36
Չեմպիոնների լիգան կարող է անցնել անսովոր ձևաչափով
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության վերջին փուլը կարող է ավարտվել ոչ ստանդարտ ձևաչափով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Մենք 1 մլն բնակչության հաշվով արդեն անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան
Մենք 1 մլն բնակչության ցուցանիշով արդեն անցել ենք հարևան Իրանից և Ֆրանսիայից՝ գրեթե հավասարվելով Ռուսաստանին: Այս մասին պարետատան նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ջերմուկն ԱՊՀ-ում ամենահայտնի առողջարանային հանգստավայրերի լավագույն հնգյակում է
Զբոսաշրջային «ՏուրՍտատ» պորտալը ներկայացրել է առողջարանների և ԱՊՀ երկրների վարկանշային աղյուսակն ամռանն առողջարանային  և...
Աղբյուր` Panorama.am
18:15
Twitter-ն արգելափակել ԱՄՆ նախագահի թվիթը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամեն օր չի, որ սենց բան կտեսնես: Կամ համարյա երբեք սենց բան չես տեսնի: Twitter-ը բլոկել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
18:08
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն նախազգուշացնում են՝ պետություններին չի հաջողվում արգելել կրծքի կաթի փոխարինիչների գովազդը
ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և IBFAN միջազգային ցանցի նոր զեկույցի համաձայն, չնայած կրծքի կաթի փոխարինիչների վնասակար գովազդների դադարեցմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
18:00
111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը
Չիլիի Սանտիագո քաղաքի բնակչուհին հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ գրանցելով նոր ռեկորդ, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին
Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Պապիկյան. Արդեն հրապարակային խոսում ենք համայնքների միավորման արդյունավետության մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերն ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Սաքունց. Կորոնավիրուսի խայտառակ տարածման անմիջական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անցել է Հայաստանում կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մհեր Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ փաստաթղթում մենք տեսնում ենք 300.1 հոդվածի անհստակություն
ՄԻԵԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքի հրապարակումից հետո ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը որոշակի գործողություններ...
Աղբյուր` Panorama.am
17:29
Նախարար. Արցախի հետ ռոումինգի սակագները նվազեցնելու գործընթացը շարունակական է լինելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}