Լևոն Արոնյանը նվաճել է Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթողի կոչումը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաղթանակով է ավարտվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Superbet Rapid & Blitz մրցաշարը, որը Grand Chess Tour-ի 6-րդ փուլն է:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ արագ շախմատի 9 տուրերի և կայծակնային խաղի 18 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը հավաքել է 20 միավոր և առաջին տեղը կիսել ռուս Սերգեյ Կարյակինի հետ: Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Լևոն Արոնյանը հաղթանակի է հասել 2.5:1.5 հաշվով:
Մրցաշարին մասնակցել են 10 գրոսմայստերներ։
Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում երկրորդ հաղթանակն է տարել այս տարվա ընթացքում: Այս հաղթանակի համար նա կստանա 31.250 դոլար պարգևավճար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները