Կրթություն 13:02 13/11/2019 Հայաստան

ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից

Նախազգուշական գործադուլ հայտարարած ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտետների դասախոսները կողմնակից են կառուցողական քննարկման:

«Մենք հույս ենք հայտնում, ընդամենը խնդրում ենք հանդիպում և հարցի քննարկում մասնագիտական հարթության վրա: Կարծում ենք, որ պետք է փոխադարձ համաձայնության գանք: Մեզ ձեռք չի տալիս այս դասադուլն ու գործադուլը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ  Ռիտա Սաղաթելյանը, որը նույնպես միացել է գործադուլ հայտարարած դասախոսներին:

Նա նշեց, որ ինչպես ուսանողներին դասադուլի, այնպես էլ դասախոսներին գործադուլի հրահրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծի աշխատանքային տարբերակը, նախագծի վիճահարույց դրույթները: 

«ԵՊՀ-ում ընդհանրապես չի քննարկվում նախարարի հրաժարականի հարցը, մեր բողոքը վերաբերում է  Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու դրույթին:  Մեկ ամիս է բուռն քննարկվում է այս դրույթը: Նախարար Արայիկ Հարությունյանն այս թեզը հիմնավորում է, որ արվում է, այսպես ասած, մեր ուսանողներին մեխանիկորեն կրթությունից ազատելու համար: Բոլոր հայտարարություններն արվում են ակնհայտ  հեգնանքով: Մենք ճանապարհ անցած գիտնականներ ենք, համալսարանում չենք զբաղվում հայոց լեզվի կանոնների սերտումով: Մենք բուհում լրիվ այլ առաքելություն ունենք: Մենք համալսարանում վաղուց արդեն նոր ծրագրերով, մեթոդներով, ժամանակակից պահանջներին համապատասխան հայոց լեզու ենք դասավանդում, շեշտը դնում ենք մեր ուսանողների խոսքի վարպետության վրա, ուսումնասիրում ենք այնպիսի հարցեր, ինչպիսին է խոսքի էթիկա, խոսքի տրամաբանականություն, հռետորության արվեստ, բանավեճի արվեստ: Արդեն չորս տարի ուսանողի սեղանին դրված է նոր դասագիրք՝ «Հայոց լեզու և խոսքի մշակույթ»,- ասաց Ռ. Սաղաթելյանը:

ԵՊՀ դոցենտն ընդգծեց, որ հայոց լեզուն ինչքան էլ կրկնեն, միևնույնն է՝ համալսարանում անելիք ունեն: Իր ասածն ապացուցելու համար նա նշեց, որ գիտության,  արվեստի, կառավարության  ոլորտում բոլոր մասնագետներն այսօր խոսքի առումով խնդիրներ ունեն՝ բառերի անհարկի գործածություն, մտքի տրամաբանական սխալներ, խախտումներ, շարադասական խախտումներ:

«Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության գրավական է, եթե անգամ համալսարանում ձևական լինի հայոց լեզվի ուսուցումը, պետք է լինի: Հեռու հայոց լեզվից, ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից: Հայագետները, գիտնակաները շատ լավ գիտեն իրենց անելիքները: Մեր երկրում ավելի խոցելի խնդիրներ կան, ավելի լավ կլինի այս  փուլում ավելի լուրջ խնդիրներով զբաղվեք, հայագիտությունը վստահելի ու ապահով ձեռքերում է»,- ասաց ԵՊՀ դասախոսը:

Նա նշեց, որ նախարարն իր հայտարարություններում կամ թե ակամա նսեմացրեց հայ գիտնականի դերը՝ պիտակելով որպես կաշառակեր, հայոց լեզուն բուհերից հանելը հիմնավորելով  նաև այս փաստարկով, որ այդպես կանխում են կոռուպցիոն ռիսկերը, նաև՝ կուրծք են ծեծում հիմնականում իրենց ժամերը կորցնող դասախոսները:

«Այո, չէ որ գիտնականն է զրկվում աշխատանքից: Բայց հիմա ասում եմ՝ կրճատեք մեր ժամերը, հարգելի նախարար, որովհետև ես գիտնական եմ, գիտությամբ եմ զբաղվում, 800 ժամից ավելի պարապում եմ ու դրա դիմաց ստանում կոպեկներ: Ուրեմն կրճատեք իմ ժամերը, տվեք կես դրույք, բայց իմ ժամերը կրճատեք ոչ հայերենի կրճատման հաշվին: Տվեք կես դրույք, իսկ բացեք գիտական ֆոնդեր, թող պետությունը հովանավորի, և ես զբաղվում լեզվաբանության զարգացմամբ: Խոստանում ենք՝ երկու տարում սեղանին դնել 10 դասագիրք բոլովին նոր մեթոդներով՝ ըստ առանձին ֆակուլտետների: Այսինքն ինձ վճարեք, ես զարգացնեմ գիտություն: Ես լեզվական օրենքներ սերտել տվող չեմ, ես գիտնական եմ, ինձ ապահովեք արժանավայել աշխատավարձով»,- ասաց Ռ. Սաղաթելյանը:

Նա նշեց, որ նախագիծը կազմելիս որևէ դասախոսի, մասնագետի հետ չեն խորհրդակցել, իրենց կարծիքը հաշվի չեն առել:

«Պարոն վարչապետ, լուսանցքում են մնացել երկրի գիտնականները, գիտությունն առաջ տանող ուժը, ազգի սերուցքը: Ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է Հայաստանում գիտնականը մնա լուսանքում: Որևէ մեկը կարո՞ղ է պատասխանել այդ հարցին: Գործադուլի նպատակը  նաև սա է՝ երկրի ղեկավարությանը ցույց տանք, որ լուսանցքում են մնացել ազգիդ գիտնականները: Իմ անունից պահանջում եմ՝ բարձրացրեք մեր աշխատավարձը միլիոն ու կես: Օրը ցերեկով, բացահայտ եմ պահանջում: Լավ, մենք համեստ ենք, սովորել ենք համեստ կյանքով ապրել: Վճարեք մեկ միլիոն, այն կես միլիոնը տվեք խեղճ ու կրակ դասատուներին: Մեզ՝ գիտնականներիս, մի սարքեք հանրության բերանին ծամոն, որ մենք անբան ենք, լափում ենք պետության բյուջեն, ոչինչ չենք անում, կաշառակեր ենք: Մի պիտակավորենք, այլ գուրգուրեք ու փաղաքշեք, նկատեք օր ու գիշեր աշխատող,  տանջվող, ուսանողի  և համալսարանի համար հոգի ու կյանք, առողջություն տվող գիտնականին»,- ասաց ԵՊՀ դոցենտ Ռիտա Սաղաթելյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:40
ՀՔԾ-ի անգործությունը կբողոքարկեմ. Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել  տեղեկացնելով, որ  պատրաստվում է բողոքարկել ՀՔԾ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:35
«Մեդիա պաշտպան»-ի կոչը. «Դադարեցնել նման արատավոր գերծելաոճը»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացել է, որ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթուկառուցվածքների նախարար...
Աղբյուր` Panorama.am
20:34
Իգոր Սարգսյանի հայցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ է ընդունվել
Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը...
Աղբյուր` Panorama.am
20:30
Լոնդոնում պատրաստ են ընդունել Օլիմպիադա-2020-ը
Ճապոնիան բացասաբար է արձագանքել բրիտանացու այդ հայտարարությանը։
Աղբյուր` Panorama.am
20:25
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում  փետրվարի  25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մարտին Վիեննայում տեղի կունենա «ՕՊԵԿ+» ձևաչափով հանդիպում
«ՕՊԵԿ»-ը հրավեր է ուղարկել անդամ երկրներին և նրանց դաշակիցներին մարտին «ՕՊԵԿ+» ձևաչափով  հանդիպում անցկացնելու...
Աղբյուր` Panorama.am
20:16
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, պետի...
Աղբյուր` Panorama.am
20:13
2020 թվականի հունվարի 1-ից չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի՝ առանց նոր դիմում ներկայացնելու
2020 թ.-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմումին կից ծննդօգնության պետական հավաստագիր չի պահանջվի: Միաժամանակ, մայրության...
Աղբյուր` Panorama.am
20:11
Ամբերդ և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 19:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ս. Վարդանանց տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» հայտարարած մրցույթը մեծաքանակ հայտեր է ստացել
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» ամփոփել է պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընդունման փուլը։ Ընդհանուր հաշվով...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի բնակիչը ինքնաթիռում կողքի նստածից գողացել է 40 հազար դոլար
Բռնվել է տարօրինակ քայվածքի պատճառով
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանում կնշվի Բեթհովենի 250-ամյա հոբելյանը
ՀԱՖՆ-ի փետրվարի 21-ին կայանալիք համերգը կղեկավարի «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ Ջոն Նելսոնը։
Աղբյուր` Panorama.am
19:39
Հայաստանը 102-րդ է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2020-ի համաշխարհային առաջին դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 102-րդ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում. ՄԻՊ-ն Արցախ-ում է
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան ֆեյսբուքյան   էջի միջոցով  տեղեկացնում է, որ մեկնել է Արցախ: Նա մասնավորապես  նշել է....
Աղբյուր` Panorama.am
19:27
Հարի Փոթերի աստղի մոտ հայտնաբերվել է երկու ուռուցք
Բրիտանացի դերասանուհի և վիպասան Ջուլի Ուոլթերսի մոտ  հայտնաբերվել է  երրորդ փուլի քաղցկեղ: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:16
Սամցխե-Ջավախքում կստեղծվի նոր ազգային պարկ` Էրուշեթի
Ջավախքի պաշտպանված տարածքների շարքում, Բորժոմի-Խարագաուլիի հետ միասին, այս տարի Սամցխե-Ջավախքում կհայտնվի նոր ազգային պարկ` ավելի քան 11 000 հա...
Աղբյուր` Panorama.am
18:57
Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը
 «Վեոլիա ջուր»  ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ  սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը:...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 18:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Իդլիբ. Ոչնչացվել է մեկ տանկ, վեց հետևակային մարտական մեքենա
Ռուսական օդուժի ՍՈՒ-24 ռմբակոծիչը   հարվածել է    Իդլիբում ահաբեկիչների ուղղությամբ, հայտնում է Սիրիայում պատերազմող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Վերաքննիչը մերժել է «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի բողոքը. ԱԻՊ գրասենյակ
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Վ.Ս.-ն՝ հայտնելով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՝ կառավարության կայքերի վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ
2019 թվականի հոկտեմբերի 28-ին լայնածավալ կիբերհարձակում է սկսվել Վրաստանի նախագահի աշխատակազմի, դատարանների, պետական մարմինների, մասնավոր...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի խաղալու թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարին աջ ծունկի վիրահատության պատճառով։...
Աղբյուր` Panorama.am
18:13
Փաշինյան. Յուրի Դավթյանը առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ։ Վարչապետի աշխատակազմի հրապարակած հեռագրում ասված է....
Աղբյուր` Panorama.am
18:09
«hraparak.am» և «lragir.am» կայքերում տեղ գտած նյութերի մասով հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
18:06
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել
դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել
Աղբյուր` Panorama.am
18:02
Հանձնաժողով. «Ապարան Ջուր»-ի ջուրը բնական աղբյուրից չէր
Անբարեխիղճ մրցակցության գործողության` հասարակության մոլորեցման համար նախազգուշացում  է տրվել «Ապարան Ջուր» ՍՊԸ-ին:...
Աղբյուր` Panorama.am
17:56
Թուրքիան Իդլիբում հարձակողական գործողություն սկսեց
Թուրքական հրետանին նաև գնդակոծում է սիրիական բանակը՝ պատրաստվելով տանկային հարձակման։
Աղբյուր` Panorama.am
17:51
ՏՄՊՊՀ ստուգած թթվասերը թթվասեր չի եղել
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել
Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}