Մշակույթ 11:30 14/11/2019 Հայաստան

Իրական հերոսն ու հաղթանակը

Որևէ մեկը կասկած չի կարող ունենալ, որ հայ ազգը հարուստ է իրական հերոսներով, լեգենդներով, տաղանդներով ու հանճարներով: Ցանկացած ոլորտից՝ մշակույթ, գիտություն, ռազմական և այլն, կարող ենք ներկայացնել անուններ, որոնց մշտապես հպարտությամբ  ենք հիշում ու հիշելու ենք: Այսօր էլ մեր կողքին ունենք  իրական հերոսներ: Թեև որոշակի շրջանակում իրական հերոսի մասին պատկերացումները որոշակիորեն խեղված են, սակայն իրական հերոսին երբեք հնարավոր չէ նսեմացնել ու ստիպել, որ նրան մոռացության մատնեն:

Իրական հերոսներից է ծանրամարտ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Գյումրեցի աղջիկն իր կարիերայի ընթացքում ցույց տվեց, թե ինչպես պետք է լինի իսկական մարզիկն ու կինը:

Հայ ծանրորդուհին ավտովթարից, վիրահատությունից հետո իր մեջ ուժ գտավ ու վերադարձավ սպորտ: Ոչ միայն վերադարձավ, այլ դարձավ չեմպիոն:

Լրագրող, ռեժիսոր Սուրեն Արեենցը պատրաստվում է ֆիլմ նկարել Նազիկ Ավդալյանի մասին:  Նախապատրաստական աշատանքներն արդեն սկսված են, սցենարը գրվում է: Թեև նա դեռ անձամբ չի հանդիպել Նազիկի հետ, սակայն հույս ունի, որ առաջիկայում այդ հանդիպումը կկայանա:

«Վաղուց գաղափար կար, որ վեր հանվի մեր հայոց թագուհիների պատմությունները: Տեղեկություններ կան, որ շատ-շատ վաղուց ենք հայ թագուհիներ ունեցել, որոնք ղեկավարել են տարածաշրջանը: Հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ մեր կանայք միշտ ունեցել են հավասար դերակատարում, ինչ տղամարդիկ, նույնիսկ ղեկավարման առումով որևէ տարանջատում չի եղել: Մեզ մոտ կինն ունի նաև իր կարևոր գործառույթը՝ ընտանիքում լինել մայր, երեխա ծնող ու ազգը շարունակող»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Արեենցը:

Նա ընդգծեց, որ Նազիկի օրինակով ուզում են ցույց տալ, որ կինն ինչքան կարող է ուժեղ լինել ընտանիքում, նույնքան էլ գործում:

«Հաճախ արական սեռի ներկայացուցիչներն իրենց մեջ ուժ չեն գտնում վնասվածքից հետո կրկին վերադառնալ սպորտ ու հաղթանակ բերել իր ազգին: Սակայն դա արեց Նազիկը, որովհետև կնոջը հատուկ է ցավը վերապրելու ունակությունը»,- ասաց ռեժիսորը:

Սուրեն Արեենցը նշեց, որ Նազիկի կերպարն ընտրել է համացանցի պահանջով:  Փաստավավերագրական ֆիլմի նկարահանման համար նա դիմելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ֆինանսավորման որոշակի ակնկալիքով: Միաժամանակ նշում է, որ անկախ ամեն ինչից «Areents Production»-ը նկարահանելու է այդ ֆիլմը:
 
«Երբեք չպետք է կնոջ դերակատարումը նվաստացնել կամ գուցե արհեստականորեն ստեղծել մթնոլորտ, որտեղ իբր կնոջը չենք հարգում կամ կնոջը միայն տանը, խոհանոցում ենք սիրում»,- ասաց ռեժիսորը:

Ս. Արեենցի խոսքով, այս շարքը շարունակական է լինելու:

«Նույնիսկ  երբ կոտրված էր ողնաշարս,  ու ես հիվանդանոցում պառկած էի, միշտ  հույս ունեի, համոզված էի, որ կվերադառնամ սպորտ: Եթե հիասթափվեի ու այդ համոզմունքը չլիներ, հաստատ վերադառնալու փորձեր չէի անի»,- հաղորդումներից մեկի ժամանակ ասել է Նազիկ Ավդալյանը:

Սկզբնական շրջանում բժիշկներն էին այն կարծիքին, որ նման կարգի վնասվածքով սպորտ չեն վերադառնում, այն էլ՝ ծանրամարտ: Թեև բժիշկներն ասել էին, որ չի կարող մարզվել, բայց Նազիկը «գողտու» զբաղվել է ու բարձրացրել ծանրաձող: Բարձրացրեց ու 2016 թվականին Հայաստանն ունեցավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Իր հաղթանակը նա նվիրեց «Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:54
Արսեն Թորոսյանը վնասում է՝ խախտելով երեխաների իրավունքները
Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է.   յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն պաշտպանելու...
Աղբյուր` Panorama.am
20:00
Այգիս չորացել է՝ պոչանքի հետևանքով, պատրաստվում եմ դիմել դատարան. Ճոճկան գյուղի բնակիչ
Հայաստանում  էկոլոգիական  իրավունքի խախտման դեպքեր  հաճախ են հանդիպում, հատկապես այն  մարզերում, որտեղ ակտիվ է...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ռուսաստանում խնձորի գները բարձրացել են
Ռուսաստանում խնձորի մեծածախ գինն այս աշուն աճել է համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել են «NEO Center»...
Աղբյուր` Panorama.am
19:41
Մարդու կյանքի միջին տևողությունն առանց ժամանակակից բժշկության
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդիկ ավելի երկար են ապրում գիտության և բժշկության նվաճումների շնորհիվ, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Եղանակային վտանգի «դեղին» մակարդակ՝ Մոսկվայում
Մոսկվայում և Մոսկվայի մարզերում ուժեղ քամու և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հայտարարվում է եղանակային վտանգի «դեղին»...
Աղբյուր` Panorama.am
19:04
«Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
18:50
«ՊՍԺ»-ն և «Յուվենտուսը» կարող են փոխանակել ֆուտբոլիստներ Պարեդեսին և Ջանին
Ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբը կարող է փոխանակել արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին իտալական «Յուվենտուսի»...
Աղբյուր` Panorama.am
18:39
Եվրոպայի «սև օրերը»՝ ըստ Ռուսաստանի
ԱՄՆ-ի կողմից հրթիռի փորձարկումը, որն արգելված է «Միջանկյալ և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով», կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:22
Առցանց սեռական հանցագործությունների թիվն աճել է 450% -ով
Ծանոթության անվճար համակարգերը չեն ստուգում օգտատերերի քրեական պատմությունները, և այնտեղ կարողանում են գրանցվել նաև «մոլագարները»։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անքնություն առաջացնող մթերքները
Ածխաջրի մեծ պաշար պարունակով մթերքը կարող է առաջացնել անքնություն։ Այս մասին գրում է «Ռիա»-ն՝ հղում տալով MedicalXpress-ին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվածի վիճակը կայուն ծանր է
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան
«Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է: Երբ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վրաստանի ՄԻՊ. Քաղաքացիներին ստիպում են մասնակցել է «Վրացական երազանք»-ի հանրահավաքին
Վրաստանի տարբեր շրջանների բնակիչներին ստիպում են մասնակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հանրահավաքին։  Ճնշումների...
Աղբյուր` Panorama.am
17:16
Խաչատուր Սուքիասյան. Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՖՖ նախկին նախագահ, Բջնի գործարանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի՝ երեկ տված...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
Սուդանի դատարանի որոշմամբ,  նախկին նախագահ 75-ամյա Օմար ալ-Բաշիրը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար և դատապարտվել երկու տարվա...
Աղբյուր` Panorama.am
16:46
2014-ի ռազմական հեղաշրջումից ի վեր Թաիլանդում անցկացվում է առաջին խոշոր հանրահավաքը
Ընդդիմադիր կուսակցության 1000-ավոր աջակիցներ այսօր հավաքվել էին Բոնգկոկի կենտրոնում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ուզբեկստանը ավտոբուսային կապ կստեղծի Մոսկվայի հետ
«Ուզավտոտրանս սերվիս» ընկերությունը Մոսկվայի հետ կսկսի կանոնավոր ավտոբուսային ծառայություն: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, գրում...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ են ընտրել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր:...
Աղբյուր` Panorama.am
16:00
Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը
Գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը
Աղբյուր` Panorama.am
15:47
Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա
«Քարոզչական պատերազմը, և Նժդեհի շուրջ ծավալվող ադրբեջանական քարոզչական հարվածը բոլոր հարթակներում է գնում՝ և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սանկտ Պետերբուրգում հիստերիայի մեջ ընկած կնոջից հեռացրել են երեխաներին
Ռուսաստանի Սանկտ  Պետերբուրգ քաղաքի մի բնակչուհի քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակիցն ահազանգում է՝ իրեն սպառնում են
«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հայաստանցի մասնակից Դայանա Դավթյանն ահազանգում է՝  մրցույթի «ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:01
Պետական ինստիտուտները մատնված են անգործության, որովհետև հոգնել են հիմար որոշումներից. Բեքարյան
«Մենք այս պահին գործ ունենք մեկ անձի քմահաճույքի և դրա ապահովման անորակ գործընթացի հետ»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:44
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների իրացումը
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ստեփան Դանիելյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պետք պատրաստվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ,  պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «2020 թիվը կարևոր տարի է...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարինե Դիլբարյան. Խորհրդարանը չի կարողանում ամբողջ ծավալով լուծել հարցերը
Առկա է քաղաքական օրակարգը փոխելու հրամայական։ Հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան
«Արցախի հարցի շուրջ տագնապ կա, և դրա համար հիմք է հանդիսացել Հայաստանի նոր իշխանությունների չունեցած ռազմավարությունը» ,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Բաբաջանյան. Ներկա իշխանավորները հեղափոխությունը փոշիացնողներ են
«Անվերապահորեն մերժում ենք նախկիններին, բայց միաժամանակ մտահոգված ենք գործող իշխանությունների կողմից վարվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}