Քաղաքական 19:14 15/11/2019 Հայաստան

Գրիգորի Սահակյան. Բարի ցանկություններով պետություն չեն կառուցում

Panorama.am-ի զրուցակիցն է պահեստազորի գնդապետ, մարտական խաչ 1-ին աստիճանի ասպետ Գրիգորի Սահակյանը:

Գրիգորի Սահակյանը 27 տարի ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրել՝ դասակի հրամանատարից՝ դիվիզիայի հրետանու շտաբի պետ, հրետանային բրիգադի հրամանատար: 2016 թվականին, նրա ղեկավարած զորամասը մեծ մասնակցություն է ունեցել կենտրոնական ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացումը կանխելու և սահմանագծին մոտեցող շարասյունները ոչնչացնելու հարցում: Այս տարի Սահակյանը երկարամյա զինվորական թոշակի անցնելու կապակցությամբ տեղափոխվել է պահեստազոր և առաջին քայլերն է անում քաղաքական դաշտում: Առաջին քայլը Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններն էր, որտեղ վերջինս 5 թեկնածուների մեջ երկրորդ տեղը զբաղեցրեց՝ մոտ 5 հազար ձայնով, որը բավականին լավ արդյունք էր: Առաջիկայում նա մի խումբ համախոհների հետ հիմնում է Վստահություն կուսակցությունը, որի համագումարը նոյեմբերի 17-ին է:

-Պարոն Սահակյան, Արցախում մի փոքր դժվարանում եմ ասել, սակայն Հայաստանում ձեզ սկսեցին ավելի շատ ճանաչել ապրիլյան մարտական գործողությունների օրերին, երբ ձեր զորամասը պատվով կատարեց իր առջև դրված մարտական խնդիրը: Եթե շատ կարճ ձևակերպեք՝ ի՞նչ հաջողվեց և ինչ չհաջողվեց մեզ պատերազմում:

Գրիգորի Սահակյան
.- Պաշտպանության բանակին հաջողվեց կանխել թշնամու գլխավոր խնդիրը՝ Արցախի հարցը կարգավորել ռազմական ճանապարհով: Ի պատիվ մեր պատվախնդիր զինծառայողների, մեր մարտական խնդիրը լուծեցինք: Ի՞նչ չհաջողվեց մեզ: Իրականում այս հարցին խորքային անդրադարձի կարիք կա, սակայն եթե կարճ պատասխանեմ, ապա մեզ չհաջողվեց մեր խնդիրը կատարել առանց կորուստների, ունեցանք ցավալի զոհեր: Մենք գիտակցում ենք, որ այդպիսին է պատերազմը՝ առանց զոհերի, վիրավորների, ավերածությունների չի լինում, այնուամենայնիվ, հուզական մասը գերիշխող է, որովհետև ընկերներ ենք կորցրել:

Panorama.am.- Կարծում եմ տեղյակ եք, որ ՀՀ խորհրդարանում ապրիլյան պատերազմը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել: Որպես մասնակից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Գրիգորի Սահակյան.- Անկեղծ ասած այդ հանձնաժողովի աշխատանքների մանրամասներին չեմ տիրապետում, չեմ էլ ուզում կանխատեսել, թե ինչ զեկույց կհրապարակվի, բայց լսել եմ ու վերջերս նաև մամուլից տեղեկացա, որ մեր շատ զինակից ընկերներ այդ հանձնաժողովի հետ կապված դժգոհություններ ունեն: Մարդիկ, ովքեր կյանքի դժվար դրվագներ են ապրել, այլևս չեն ցանկանում մի անգամ էլ վերապրեն, մանավանդ, որ սկզբունքային առումով, ամեն ինչ պարզ է՝ ինչ է եղել, ոնց ենք հետ մղել ու ջախջախել հակառակորդին և ինչ խնդիրներ ենք ունեցել: Էլ չեմ ասում, որ վիրավորական է զինվորականներիս համար, երբ որոշ շրջանակներ փորձում են քննարկման դնել պայմանավորված պատերազմ հասկացությունը: Կրկնում եմ՝ դա բոլորիս համար վիրավորական է ու ուրախ եմ, որ այսպես է մտածում նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, ով մի քանի առիթներով այս մասին խոսել է: Ապրիլյան պատերազմից հետո մենք հնարավորություն ունեցել ենք յուրաքանչյուրս մեր մասով, իսկ զինված ուժերը ընդհանուր՝ վերլուծելու պատերազմի բոլոր դրվագները, մեր բացթողումներն ու առավելությունները: Պետք է դասեր քաղել այդ ամենից ու շարժվել առաջ:

Panorama.am.- Պարոն Սահակյան, ապրիլյան պատերազմից 3 տարի է անցել, սակայն բանակցային առումով կարծես դոփում ենք նույն տեղում: Որպես զինվորական ու որպես արդեն քաղաքական գործիչ գործընթացի խաղաղ հանգուցալուծման միտումներ նկատում ե՞ք:

Գրիգորի Սահակյան
.- Իմ համար նկատելի է, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել, կարծես թե ոչ մի շանս չի թողնում խնդրի խաղաղ կարգավորման համար: Չէի ասի, որ բոլոր հնարավորությունները սպառվել են, սակայն Ադրբեջանի քայլերը միայն վատատեսություն են ներշնչում:

Panorama.am.- Արցախի ու Հայաստանի դիրքորոշումների մասին՝ արդյոք Արցախի հարցում դրանք տարբեր են: Եթե այո, արդյոք Արցախն ունի այնքան դիվանագիտական ռեսուրս, որ կարողանա իրավիճակը իր օգտին պտտել:

Գրիգորի Սահակյան
.- Պետք է լիարժեք գիտակցել, որ Արցախն ու Հայաստանը չունեն այլ ճանապարհ, քան միավորել իրենց ողջ հնարավորությունները: Ինչ վերաբերում է դիրքորոշումներին, ապա ես կարող եմ այս պահին խոսել իմ ու իմ թիմի տեսանկյունից: Մինչև բանակցությունների սեղանին չլինի փաստաթուղթ դժվար է ասել, թե ինչպիսի դիրքորոշումներ կան Հայաստանում և Արցախում ու արդյո՞ք դրանք տարբերվում են միմյանցից:

Panorama.am.- ՀՀ բարձր մակարդակի հայտարարությունները իրարամերժ են՝ նայած թե դրանք որ ամբիոնից են ու որ լսարանի համար են։ Ասենք՝ Արցախի կարգավիճակի մասին հարցին վարչապետը հնչեցրեց պատասխան, թե՝ Մինսկի խումբը ի վերջո կգնահատի այդ կարգավիճակը։ Սակայն, իմ գնահատմամբ օրինակ, Արցախի կարգավիճակը իր հանրաքվեով արդեն իսկ ասվել և ամրագրվել է իր Սահմանադրությամբ՝ Արցախի Հանրապետություն։ Դուք ինչպես եք տեսնում ստատուս քվոյի մասին շահարկումները, ինչ է ի վերջո ստատուս քվոն, եթե Արցախը փաստացի Հանրապետություն է։

Գրիգորի Սահակյան
.- Մի բան ակնհայտ է՝ վերադարձ անցյալին որևէ պարագայում չի լինելու, Արցախը վաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, դա վերաբերվում է նաև տարածքային հարցերին: Արցախցին իր ճանապարհը ընտրել է դեռ 30 տարի առաջ՝ գնացինք անկախության ճանապարհով, որի վերջնանպատակը Հայաստանի հետ վերամիավորումն է: Նկատել եմ, որ վերջին շրջանում որոշակի շահարկումներ կան՝ Արցախը Հանրապետության, թե մարզի կարգավիճակում: Սա կարծում եմ կեղծ քննարկում է: Իրականում բոլորս էլ ցանկանում ենք Հայաստանի հետ շուտափույթ վերամիավորում, սակայն միայն ցանկություններով չենք կարող առաջնորդվել, անհրաժեշտ է հաշվի առնել մեծ թվով իրողություններ ու դեպի մեր նպատակը գնալ հավասարակշռված քաղաքականության միջոցով: Բարի ցանկություններով պետություն չեն կառուցում:

Panorama.am.-Սահմանի հետ կապված՝ ըստ որոշ դիտարկումների /դե՝ մենք չենք կարող ինքնուրույն դիտարկումներ անել/, Ադրբեջանը ամրանում է սահմանային մասերում ու ոչ միայն Արցախի սահմանի դիմաց, այլև՝ Տավուշի։ Ի՞նչ սպասել թուրքից ու ադրբեջանցուց՝ մի կողմից միամիտ կլինի, մյուս կողմից՝ տարիների հակամարտությունը մեզ, հույս ունեմ, սովորեցրել է ճանաչել թշնամուն։ Ինչ է անում հակառակորդը /ի դեպ՝ թշնամի, թե հակառակորդ/, ու ինչ սպասել նրանից։

Գրիգորի Սահակյան.
- Ադրբեջանի պահվածքից եզրակացությունը մեկն է՝ թշնամին պատրաստվում է պատերազմի: Դա վաղը կլինի, 3, թե 5 տարի հետո, դեռ դժվար է ասել: Մեզնից կախված է ուժեղանալով, ամրապնդվելով, համախմբվելով, մեր ուժերի նկատմամբ վստահություն ստեղծելով կանխել, իսկ կանխել չկարողանալու դեպքում ջախջախել թշնամուն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}