Տնտեսություն 13:06 19/11/2019 Հայաստան

Մարդու կյանքն արդեն կառավարվում է տարբեր ալգորիթմներով՝ նրա իսկ թույլտվությամբ. Արմեն Խաչատրյան

Panorama.am-ի հարցազրույցը ֆիզիկական գիտությունների թեկնածու,  Քեմբրիջում «Arm» ընկերությունում խմբի ղեկավար, պրինցիպալ ինժեներ Արմեն Խաչատրյանի հետ (group lead and principal engineer at GPU division, Arm, Cambridge)՝ Հայաստանում, աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, դրանց հիմնական ուղղությունների, արհեստական բանականության շուրջ։  

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ապագան։

- Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմքերն արդեն իսկ բավական հաջողված են։ Նայելով ապագային, կարծում եմ, առաջին հերթին ու ամենակարևորն այն է, որ պետք է գիտությունը, կրթությունն ու բարձրագույն տեխնոլոգիաները կապված լինեն միմյանց հետ, և այդ կապը պետք է ստրուկտուրավորվի Հայաստանում։ Այս պահի դրությամբ, իմ պատկերացմամբ, կրթությունը մի ուղղությամբ է գնում՝ համալսարաններն ինչ-որ կյանքով են ապրում, գիտությունը՝ այլ ուղղությունների վրա է կենտրոնացված, ՏՏ-ն փորձում է այս երկուսի հետ իր խնդիրները լուծել։ Ընթացիկ բացերը լրացվում է նրանով, որ ՏՏ կազմակերպությունները համալսարաններից խելացի երեխաներին հավաքագրում են ու իրենց պիտանի կրթությունն են տալիս։ Սա ցույց է տալիս օրգանական կապի ակնհայտ խզում։ Իրականում, որպեսզի ոլորտն ավելի լավ զարգանա, այս 3 ճյուղերը պետք է օրգանապես կապվեն, ու համապատասխան քաղաքականություն պետք է մշակվի ԿԳՄՍ-ի և ՏՏ նախարարությունների կողմից։

Եթե տաղանդները զարգացման պայմանները ճիշտ ձևավորեն՝ շուկայի պահանջները մտքում ունենալով,  մասնագետների բանակը համալրվի Հայաստանում, ապա գործի 90 տոկոսն արդեն կարելի է ասել արված է։ Այս հիմքի վրա հնարավոր է մեծ զարգացում ունենալ, ավելի բարդ խնդիրներ լուծել, դա իր հերթին կհրապուրի նոր ընկերություններին, որոնք իրար հերթ չտալով կմտնեն Հայաստան։ Համոզված եմ, մասնագետների առկայության դեպքում գործի, աշխատանքի խնդիր չի լինի։

-Վերջերս Հայաստանում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT 2019-ը, որին նաև դուք էիք մասնակցում։ Նման համաժողովներն ի՞նչ ազդեցություն ու նշանակություն են ունենում ընդհանրապես տեխնոլոգիական ընկերությունների համար։

-Ընդհանուր առմամբ WCIT 2019-ն ավելի շատ շոուի տպավորություն թողեց, քան տեղեկատվական տեխնոլոգիաների կոնֆերանսի։ Իրական տեխնոլոգիական համաժողովներն ավելի շատ մասնագիտացված են լինում։ Նույն Հայաստանում եղել են ու ընթանում են նման համաժողովներ։ WCIT 2019-ը հնարավորություն տվեց մարդկանց միջև նոր կապերի հաստատուման, հին կապերի թարմացման, մի քիչ էլ ապագայի մասին ինչ-որ տեսակետների ձևավորում։ Մեծ արդյունքներ չեմ պատկերացնում, որ այն ունենալու է։

-Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝  ի՞նչ ուղղություններով է այն գնում աշխարհում։

-Աշխարհն ինքն էլ է որոնումների մեջ, քանի որ մեծ կապիտալներ կան, միլիարդավոր գումարներ, որոնք փնտրում են այն բնագավառները, որտեղ կարելի է ներդրումներ կատարել ու մեծ գումարներ աշխատել։ Վերջին տարիներին մենք նկատում ենք, որ մի քանի ուղղություններ  են ի հայտ գալիս, շատ պոպուլյար են դառնում, որոնցում մեծ ներդրումներ են կատարվում։ Դրանցից է օրինակ «internet of things»-ը (իրերի համացանց).  գաղափարն այն է, որ ամեն առարկա պետք է միանա համացանցին։ Այսինքն, ցանկացած ապրանք, սկսած բաժակից, աթոռից, սեղանից, ամեն ինչ միանալու է ինտերնետին։ Այսպիսի ցանցի միջոցով մարդը կարողանում է ստանալ իրեն շրջապատող ողջ համակարգի «վիճակը» (the state of the environment)։ Այս հսկայածավալ ողջ ինֆորմացիան ունենալով՝ համակարգերը կարողանում են ավելի «smart»՝ խելացի որոշումներ կայացնել ու կյանքն ավելի լավացնել։ Սա է այն արժեքը, որ պետք է ստեղծվի   «internet of things»-ի միջոցով։

Մյուս ուղղությունը, որը բում էր ապրում, դա բլոկչեյն (blockchain) տեխնոլոգիան է, որի հիման վրա ստեղծվեց կրիպտոարժույթը՝ թվային արժույթը, որոնցից է բիթքոյնը։ Բլոկչեյնի գլխավոր միտքն այն է, որ վերցնելով ինֆորմացիայի կտոր (block)՝ նրա վրա հաշվարկվում է այդ կտորը միանշանակորեն նկարագրող էլեկտրոնային ստորագրություն կամ ինչպես մաթեմատիկներն են ասում կրիպտոգրաֆիկ H ֆունկցիան։ Այդ ստորագրությունը հիշեցնում է ֆիքսված երկարությամբ պատահական թվի խումբ։ H ստորագրության առանձնահատկությունն այն է, որ  եթե «block»-ի մեջ մեկ նիշ անգամ փոխվի, ապա ստորագրությունն ամբողջովին փոխվում է։

Այսինքն «block»-ը ու H-ը միարժեքորեն մաթեմատիկորեն կապված են միմյանց հետ։ Հիմա պատկերացնենք այսպիսի «block»-երի շթա(blockchain), որոնցից յուրաքանչյուրում պահպանվում է իր նախորդի ստորագրությունը՝ H-ը։ Այսպիսի շղթան անհնար է փոփոխել, որովհետև եթե մեկ բլոկում փոփոխություն արվի, դա կփոխի իր ստորագրությունը, դա իր հերթին կփոխհի հաջորդ բլոկին և այսպես շարունակ։ Կրիպտոարժույթը, օրինակ բիթքոյնը, ամբողջովին հիմնվում է այս գաղափարի վրա, որի դեպքում  «block»-ում հիշվում է, թե կողմերը ինչպիսի դրամային փոխանցումներ են արել ու քանի որ այդ «block»-ի ինֆորմացիան անհնար է փոփոխել, ցանցը միշտ գիտի, ով ինչքան կրիպտոգումար ունի։

-Աշխարհում բիթքոյնի կապիտալը որքա՞ն կարող է լինել:

-Բիթքոյնն այն արժույթն է, որը սահմանափակ է, այսինքն ցանցը որոշակի սահման ունի, որից հետո այն նոր «coin» (կոպեկ)  չի  գեներացնում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ բիթքոյնը ժամանակի ընթացքում թանկանում է։ Սակայն թանկացումն էլ ավելի շատ կապված է նրա հետ, որ մարդիկ հավատում են, որ այն արժեք է իրենից ներկայացնում ու սկսում են գնել այն, ու որքան շատ են գնում, այդքան ցանցը սկսում է դժվարացնել նոր «coin»ի թողարկումը ։ Բիթքոյնի քանակը ֆիքսված է, իսկ գինը լրիվ մարդկանց ուղեղներում է՝ ինչքան կտան այդ պահին, այնքան էլ կլինի գինը։ Վաղը կարող է որոշեն, որ բիթքոյնն արժեք չունի ու այն միանգամից կարժեզրկվի։ Այն իրականության մեջ ոչ թղթի հետ է կապված, ոչ տնտեսության, այլ միայն մարդկանց ուղեղների։

-Վերջերին ժամանակներս մոդայիկ է դարձել նաև արհեստական բանականությունը, ինչ է այն իրենից ներկայացնում։

-Այո, մյուս ուղղություններից մեկը, որը բում է ապրում դա արհեստական բանականությունն է, որը, իմ կարծիքով, մի քիչ ուռճացվում է, որպեսզի գումարներ ներգրավվեն։ Արհեստական բանականության թեման արդիական էր դեռ մի քանի տասնամյակ առաջ, երբ համակարգիչները նոր էին ստեղծվել։ Այժմ այն նորից բում է ապրում մի շարք պատճառներով։ Առաջինը, համակարգիչները բավականին հզորացել են, բայց ամենակարևորն է, որ նրանց հիշողությունն է հազարավոր անգամներով մեծացել ու գինը հազարավոր անգամներով էժանացել է։ Մյուս կողմից, ինտենետի զարգացման պատճառով մեծ քանակի ինֆորմացիա է կուտակվել, այսպիսով ունենք մեծ քանակի «data» և հզոր հաշվողական ռեսուրսներ։

Այս իրավիճակը փոխել է ընդհանուր պարադիգմը, այսինքն եթե առաջ մարդիկ ունեին համակարգիչ ու գրում էին ծրագիր, որպեսզի այդ ծրագիրը տվյալներ ստեղծի (օրինակ ստեղծել ծրագիր, որին մուտքային տանք թվեր, ելքում այն վերադարձնի այդ թվերի գումարը), ապա այժմ մենք համակարգչին տալիս ենք շատ տվյալներ ու նրանից ուզում, որ այն գեներացնի ծրագիրը (մոդել)։ Մարդիկ մոդելավորման գործը հանձնում են համակարգչին։ Նշված օրինակի դեպքում, մենք համակարգչին տալիս ենք միլիոնավոր օրինակներ գումարման, և նա արդյունքում ստեղծում է մոդել, որը կարողանում է գումարել։ Այս մեթոդաբանությունը տարածված դարձավ նեյրոնային ցանցերի վրա «խոր ուսուցուման» («deep learning») ի հայտ գալուն պես։

Այս տեխնոլոգիաների միջոցով մարդիկ կարողացան ավելի հետաքրքիր ու լայն խնդիրների շրջանակ լուծել, որ դժվար էր լուծել սովորական ծրագրավորման միջոցով։ Օրինակ, համակարգչային տեսողություն, «pattern»-ների (նմուշների) ճանաչում, խաղեր, ինքնակառավարվող ռոբոտներ ու մեքենաներ, տվյալների գեներացիա։ WCIT-ում տեսանք երաժշտության գեներացիա և այն։ Կան նաև նեյրոնային ցանցեր, որոնք պայքարում են միմյանց դեմ. մեկը, օրինակ գեներացնում է ինչ-որ բան, մյուսն ասում է՝ այն ճիշտ/նման է, թե ոչ։ Այս երկուսը իրար հետ զարգանում են ու արդյունքում կարող ես ստանալ հետաքրքիր նկար, երաժշտություն։ Մի խոսքով, մի շարք մոդելներ են ստեղծվել, որոնք տարբեր խնդիրներ են լուծում։ Սա, սակայն, դեռ արհեստական բանականություն չէ, այլ բանականության մի մասն է։

Հետաքրքիր ասպարեզ է «reinforcement learning»-ը, երբ համակարգն իր սխալներից  սովորում է։ Սա է ինձ հիշեցնում արհեստական բանականություն, քանի որ այն ժամանակի ընթացքում սովորում է։ Այս ամենը իր հերթին արդեն ինդուստրիայի մեջ է փոփոխություն մտցնում, հատկապես կրկնվող գործողություններում։

-Արհեստական բանականության զարգացման դեպքում, մարդը կարողանալո՞ւ է այն կառավարել։

-Կարծում եմ, հիմա էլ արդեն մարդը շատ բան չի կարողանում կառավարել։ Ենթադրենք, կա մի ցանց՝  արհեստական բանականություն, որը կառավարում է քաղաքի երթևեկությունը։ Եթե այն անջատենք, ապա քաղաքը կոլապսի մեջ կհայտնվի։ Հիմա հարց՝ այս դեպքում մարդը կանջատի՞ այն, թե ոչ։ Բնականաբար՝ ոչ։

-Այսինքն, հնարավոր է ժամանակ գա, որ մարդը կառավարվի ահեստական բանականության կողմի՞ց։

-Մարդը՝ ոչ, բայց մարդու կյանքը արդեն կառավարվում է տարբեր ալգորիթմներով կամ ասենք նեյրալ ցանցերի մոդելներով՝ մարդու թույլտվությամբ ։ Օրինակ, շատ դեպքերում մենք այլևս չենք որոշում թե, որ ճանապարհը ընտրենք մի տեղից մյուս տեղը գնալու համար, այլ մեր փոխարեն որոշում է օրինակ Google Map-ը։  Սակայն ապագայում մարդու կյանքը կառավարող մոդելներին կարող է ուրիշ մոդելներ կառավարել ու կարող է ստացվել, ինչպես հայտնի ֆիլմում են անվանում «skynet», որ իրականում այլևս մի տեղում չի գտնվում, այսինքն կարող է ձևավորվել մոդելների կառավարման հիերարխիա, որոնք միասին բարելավում են և ապահովում են մարդու կյանքը։ Ու «մարդը» այլևս չի կարող ու չի ցանկանա այն անջատել։

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին
Այս տարի երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը կնշվի փետրվարի 8-ին։  Տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում առկա է հիվանդներին ընդունելու խնդիր
Սեզոնայնության հետ կապված հիվանդանոցները ծանրաբեռնված են և  հիվանդ  ընդունելու  խնդիր են ունենում։  Շատ հաճախ հիվանդները...
Աղբյուր` Panorama.am
19:42
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Հունվարի 18-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
19:35
Դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հանդես կգա վերջին ցուցադրությամբ
Ֆրանսիացի հագուստի մոդելավորող, դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հայտարարել է, որ հունվարի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում  կայանալու է շոու, որը...
Աղբյուր` Panorama.am
19:25
Դահուկավազքի առաջնություն Աշոցքում շարունակվում է
Աշոցքում շարունակվում է նախօրեին  մեկնարկած Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Մրցումներին մասնակցում են Գյումրիի, Աշոցքի, ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեքսիկայում սերիալի նկարահանումների ժամանակ երկու դերասան է մահացել
Նրանք նկարահանվում էին «Ճշմարտության առջև առանց վախի» սերիալում:
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Վրաստանում տասը տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի քաղաքացի Խ.Գ-ն։ Դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը։ «Գրուզիա...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ճապոնացիների 80 տոկոսը կողմ է մահապատժի պահպանմանը
Ճապոնացիների ավելի քան 80 տոկոսը կողմ են արտահայտվել երկրում մահապատժի պահպանմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման հետազտության տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հունվարի 20-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում ու չորս մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աղոթք Սուրբ Գայանեում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից անմիջապես հետո, նույնպես կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի ջարդերին զոհ դարձած հայորդիների համար։
Աղբյուր` Panorama.am
18:35
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է
Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton)  ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Լուվրը վերականգնել է բնականոն աշխատանքը
Փարիզում Լուվրը վերականգնել է իր բնականոն աշխատանքն այն բանից հետո, երբ նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բեռլինում տրակտորների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 15 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով գյուղատնտեսության ոլորտում պետության իրականացրած քաղաքականությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:08
Փորձել են հրկիզել փարիզյան «Ռոտոնդան»
Այնտեղ հանգստացել է Շագալը, Պիկասոն ու Մակրոնը
Աղբյուր` Panorama.am
17:59
Պայթյունի հետևանքով Սոմալիում երեք մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել
Մահապարտը Սոմալիի հարավում գտնվող Աֆգոյ քաղաքում ավտոմեքենա է պայթեցրել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով երեք մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:48
«Կիա»-ով կնոջը բերման են ենթարկել տղամարդուց շորթում կատարելու փաստով
Հունվարի 15-ին  40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող...
Աղբյուր` Panorama.am
17:36
10 հայ ըմբիշ՝ Նիսի մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` 10 ըմբիշով, մեկնել է ֆրանսիական Նիս քաղաք`միջազգային մրցաշարի մասնակցելու:...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում:...
Աղբյուր` Panorama.am
17:03
Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
Գումարվել է Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
Աղբյուր` Panorama.am
16:49
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ
«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Փաշինյանը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:15
11 դպրոց չի ապահովել համապատասխան ջերմաստիճան
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
16:02
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
«Բավքի հայերի ջարդերն ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Ցավոք սրտի, առ այսօր չունենք հստակ քանակ, թե որքան զոհեր ու...
Աղբյուր` Panorama.am
15:53
Գեորգի Կուտոյանն ընտանիքի անդամներին տեղեկացրել էր իր բնակարանում երկու- երեք օր հանգստանալու մտադրության մասին
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական,...
Աղբյուր` Panorama.am
15:42
«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ «Երեկ ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գլխավոր դատախազ. Ողջ գործիքակազմով ապահովելու ենք տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը
Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ պաշտոնյա
Աղբյուր` Panorama.am
15:25
Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի
ՖԱ «Դիլիջանը» փոխադարձ համաձայնությամբ խզել Է 10 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը։ Ըստ ակումբի մամուլի ծառայության, հեռացել են...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}