Կրթություն 11:42 19/11/2019 Հայաստան

ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է

«Երբ որ գնում էինք հանդիպման, ես անձամբ հրավիրված լինելով, երբևէ չեմ մտածել, որ հանդիպման ժամանակ պետական որևէ պաշտոնյանի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Արշալույս Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ուսանողները նշում են, որ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ դասախոսների, մտավորականների հետ հանդիպմանը «արհամարհական, հեգնախառը, քտսմնելի ձևով է խոսել»:

Դասախոսը նշեց, որ ոչ իր, ոչ էլ իր գործընկերների գոնե մեծամասնության բարեկրթությունը երբեք թույլ չէր տար, անգամ եթե մի քանի այդպիսի հանդիպում լիներ, դուրս գալ թույլատրելիի սահմաններից:

«Եթե անգամ ուսանողները նման բան են տեսել, ուրեմն մտածելու տեղի ունենք ոչ թե մենք, այլ նախարարը, նախարարությունը, կառավարությունը»,- նշեց Ա. Գալստյանը:

Նրա կարծիքով,  նախարարի հետ երեկվա հանդիպումը կառուցողական չէր:

«Նախարարը վերջում ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ: Սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է: Ես հասկանում եմ կառուցողական քննարկումը, որ կհրավիրենք հանրային լսումներ նաև ձեզ հետաքրքրող, հուզող հարցերի վերաբերյալ: Իսկ եթե հայտարարում են՝ գնացեք, համոզեք ձեր գործընկերին, չեմ կարծում կառուցողական քննարկման դաշտից է»,- ասաց Ա. Գալստյանը:

Հարցին, թե արդյո՞ք դասադուլ անող ուսանողների բացակաները դրվում են, դասախոսը պատասխանեց. «Այն դասերը, որոնք օրենքով սահմանված են, բնականաբար, դասախոսը լրացնում է մատյանը: Եթե օրենքով սահմանված է լրացնել, կարծում եմ՝ պետք է լրացնենք: Բայց անցյալ տարվա ապրիլին որևէ մեկի մոտ նման հարցեր չէր առաջանում՝ դրվում էին կամ չէին դրվում բացակաները»:

Հիշեցնենք, որ երեկ դասախոսները, մտավորականները հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանք դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, մասնավորապես՝  բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու դրույթից:

ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ արդեն մի քանի օր դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝  նստացույց ԿԳՄՍ նախարարության մետ: Նրանց պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:40
Կատարվել է Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը
Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վանաձորում նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ լուսահոգի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնոր Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տարածել է պարզաբանում իր ԱԱԾ հրավիրվելու լուրերի մասին։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
15:32
Եթե իշխանությունը կարդար նախագահ Քոչարյանի գիրքը, պատկերացում կունենար հող գրավելու, հողը պահելու մասին. Կոչուբաև
Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի քննությունն ավարտվել է, դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:
Աղբյուր` Panorama.am
15:26
Ռուսաստանի և Թուրքիայի միջև Արցախում ծագել են տարաձայնություններ
Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել՝  կապված  Արցախում  խաղաղապահների տեղակայման հետ։ Այս մասին գրել...
Աղբյուր` Panorama.am
15:21
ՀՔԾ-ն ուսումնասիրում է Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունները
Հատուկ քննչական ծառայությունն ուսումնասիրում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ երեկ ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:16
Էկոնոմիկայի նախարարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ «Հարգելի գործընկերներ, Տիգրան Խաչատրյանը նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
15:12
Էտումից առաջացած փայտանյութը կտրամադրվի Երևանի սոցիալապես անապահով ընտանիքներին
«Նախագծով նախատեսվում է էտումից կուտակված փայտանյութն օգնության կարգով տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Վահե Հովհաննիսյան. Հայկական մեծ վերակառուցում
Տապալեցինք մեկը՝ կտապալենք մյուսները։
Աղբյուր` Panorama.am
14:46
Բայդենը ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիին նշանակում է ազգային անվտանգության խորհրդի կլիմայի ներկայացուցչի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Ջոն Քերրին վերադառնում է Սպիտակ տուն՝ լուծելու կլիմայի հետ կապված արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
14:38
Գուցե խաթրից ելնելով կարող ենք ընդառաջել Ձեզ, բայց դա Ձեր իրավասություններից չի բխում. Դավիթ Խաժակյանը՝ փոխքաղաքապետին
«Եթե ավագանու անդամը սահմանված կարգով գրանցվել է՝ դուք գրաքննության որևէ իրավասություն չունեք, այն չի ունեցել քաղաքապետը, չեն ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ռուսական Sputnik V պատվաստանյութը ցույց է տվել ավելի քան 95% արդյունավետություն
COVID-19-ի «Sputnik V» պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրության տվյալների երկրորդ միջանկյալ վերլուծությունը ցույց է տվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Վարուժան Գեղամյան. ՀՀ-ն և Արցախից մնացած հատվածը շրջափակվում են նոր թյուրքերով, որոնց հովանավորը Անկարան է
ՀՀ նախագահի ռեֆերենտ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Sky News-ի արաբական ծառայության տվյալներով Թուրքիան սկսել է Սիրիայի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սուրեն Սարգսյան. Պաչիկները, փուչիկները, գուլպաներն արտաքին քաղաքականության մեջ չեն աշխատում
«Կադրային փոփոխությունները ոչ այլ ինչ են, քան հանրության ուշադրությունն այլ ուղղությամբ շեղելու փորձեր: Չի հաջողվելու, հանրությունն այլ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Չավուշօղլու. Թուրքիայի և Ռուսաստանի երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղում
Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա, և դրանց զարգացումը մնում է դրական: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:55
Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտոնից
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտոնից։ Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, վարչապետի որոշումը ստորագրվել է...
Աղբյուր` Panorama.am
13:46
Թրամփը նոր օրենք է սահմանել․ ԱՄՆ այցելելու մտադրություն ունեցող Իրանի և մի քանի այլ երկրների քաղաքացիներ պետք է վճարեն 15 հազար դոլար գրավ
Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոր օրենք է սահմանել, որի համաձայն, առևտրային կամ զբոսաշրջային նպտակներով ԱՄՆ այցելելու մտադրություն...
Աղբյուր` Panorama.am
13:36
Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը
Մահացել է «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Ասվածատուր Պետրոսյանը։ Մահազդը...
Աղբյուր` Panorama.am
13:34
Աֆրինում բացվել է երկու գրասենյակ՝ Ղարաբաղում բնակություն հաստատել ցանկացողներին գրանցելու համար․ Afrinpost
«Աֆրինփոստ»-ը գրում է, որ, իր աղբյուրների համաձայն, Թուրքիայի օկուպացիոն իշխանությունները վերջերս երկու գրասենյակ են բացել Սիրիայի...
Աղբյուր` Panorama.am
13:34
Երևանի ավագանին որոշեց 119 մլն 686 հազար դրամ հատկացնել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծմանը
Երևանի քաղաքապետարանի ավագանին այսօրվա նիստում որոշեց 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչների խնդիրը լուծելու...
Աղբյուր` Panorama.am
13:33
Կապիտուլյացիայից մինչև պարենային անվտանգության խնդիրներ և հացի թանկացում
Մենք այսուհետ 20-25%-ով ավելի հաց պետք է գնենք այլ երկրներից, բայց նույնիսկ Ռուսաստանն է հացահատիկը մեզ դոլարով վաճառում։
Աղբյուր` Panorama.am
13:18
Ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքը կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը
Ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:05
Թևան Պողոսյան. Այսպես շարունակելով՝ չենք ունենալու պետություն
Նա նշեց՝ չի զարմանա, որ պարզվի մեկ ամսից ինչ-որ միութենական հանարապետության պայմանագիր ենք ստորագրում ՌԴ հետ ընդհանրապես ամեն ինչ տալով:
Աղբյուր` Panorama.am
12:56
Կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա վարչապետը՝ իր անգործունակության պայմաններում ստեղծված խնդիրները չի կարող լուծել. Դավիթ Խաժակյան
«Երևանի ավագանին, որպես հավաքական մարմին, դիմելու է կառավարությանը, վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, ով 2.5 տարի սև և սպիտակի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Կիմ Բալայան. Միակ պահանջս դա է՝ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշիյանին
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը միացել է կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլավորներին:
Աղբյուր` Panorama.am
12:24
Ջոնի Մելիքյան. Միգուցե Վրաստանը ՌԴ-ի հետ սկսի հարաբերությունների նոր փուլ
«Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել մեր տարածաշրջանում: Այս պատերազմով չավարտվեց այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
12:21
Ջավախքից Արցախին օգնությունները շարունակվում են
Արցախյան պատերազմն «ավարտվել է», սակայն աշխարհի տարբեր անկյուններից հայերը շարունակում են օգնություն ուղարկել պատերազմից տուժածների...
Աղբյուր` Panorama.am
12:20
Երևանի Ավագանին ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը հատկացրեց Ստեփանակերտի վերականգնմանը
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ավագանու նիստում, զեկուցելով «Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն...
Աղբյուր` Panorama.am
12:17
Mediaport. Արցախի նախագահի Մոսկվա այցի համար չարտերային թռիչքի գումարը կազմել 25.000 եվրո
Telegram-ի MediaPort ալիքը պնդում է՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով մեկնել է Մոսկվա, դրա մասին նույն ալիքում հրապարակումից...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ալիևը արևմտյան առաջնորդներին հորդորում է չմտահոգվել Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արևմտյան առաջնորդներին կոչ է արել «չանհանգստանալ» Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների համար, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:08
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 128 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 128 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 045...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}