Մշակույթ 19:43 23/11/2019 Հայաստան

Մի քանի լուրջ անակնկալ՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակն ամփոփող ցուցահանդեսում

Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Թումանյանի թանգարանը կամփոփի մեծ ցուցահանդեսով, որի ժամանակ անդրադարձ կկատարվի նրա 50, 100, 150-ամյակներին, կներկայացվի այդ ամբողջ շղթան: Panorama.am-ի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը բացվելու է դեկտեմբերին ու շարունակվելու է մինչև մեծ դասականի ծննդյան օրը՝ 2020 թվականի փետրվարի 19-ը:

«Մի քանի լուրջ անակնկալներ ունենք, որոնց վրա աշխատել ենք տարվա ընթացքում: Հանրությունն այդ օրը կիմանա Թումանյանի մասունքների հետ կապված բաներ, որոնց մասին մինչև հիմա լուռ է եղել: Դրա մատուցման յուրահատուկ ձևաչափը գտել ենք, որովհետև շատ երկար ենք մտածել»,- ասաց նա:

Ցուցահանդեսի շրջանակում անդրադարձ կլինի նաև Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում թանգարանի կողմից հրատարկված գրքերի շարքին, մի մասը կներկայացվի փետրվարի 19-ին:

Անի Եղիազարյան ասաց, որ Հովհաննես Թումանյանը սիրում էր իր հոբելյանները նշել տանը, ընտանեկան, մտերմիկ միջավայրում:

«Սակայն այն, ինչ ժողովուրդն է կազմակերպում մեծ գրողի հոբելյանների առիթով՝ դպրոցներում, մշակութային, թատերական կենտրոններում, այսինքն որևէ տեղից չհամակարգված, սա այն ամենամեծ գնահատականն է, որ տալիս ենք մեծ գրողին, որևէ բան չի փոխարինի դրան՝ մեծ ժողովրդայնությունը, որը եղել է և Թումանյանի կենդանության օրոք,  և նրա մահից արդեն շուրջ 100 տարի անց»,- ասաց Թումանյանի թանգարանի տնօրենը:

Հարցին՝  արդյո՞ք Հովհաննես Թումանյանը դեռ բացահայտվելու տեղ ունի, թե ամեն ինչ արդեն ասված է մեծ գրողի, նրա ստեղծագործական ժառանգության մասին, Անի Եղիազարյանն ասաց. «Անշուշտ, ոչ միայն բացահայտելու, այլ նոր հայացքով, նորովի դիտելու, ընթերցելու, վերանայելու Թումանյանի  ստեղծագործությունների  ամբողջ գրականագիտական դաշտը: Մեծ վաստակ ունի ավագ սերնդի, խորհրդային շրջանի գրականագիտական միտքը: Բայց գրականագիտությունը որպես այդպիսին մեծ զարգացում ու թռիչք է ապրել աշխարհում: Ժամանակն  է, որ նոր տեսանկյունից  դիտվի Թումանյանի ստեղծագործությունները: Վստահաբար, նոր եզրեր, շերտեր կբացվեն»:

Նրա խոսքով, դեռ նախորդ տարվանից թանգարանը ձեռնարկել է Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի լրամշակված  հրատարակությունը: Տաս հատորից արդեն հրատարակվել է երեքը, չորրորդի վրա են աշխատանքներ տարվում:

«Կարևոր է, որովհետև որևէ դեպքում չի կարող լինել լուրջ  թումանյանագիտություն, եթե խմբագրված է հրատարակված Թումանյանը: Նախ պետք է խմբագրումներից ազատենք: Նախկինում խմբագրումներ են եղել  ինչ-ինչ պատճառներով՝  ելնելով ժամանակաշրջանից: Մեծ աշխատանք է  արվել Էդվարդ Ջրբաշյանի խմբագրական ղեկավարությամբ երկերի լիակատար ժողովածուի հրատարակման ժամանակ: Օրինակ՝ Թումանյանի կենդանության օրոք հրատարակություններում, ձեռագրային աղբյուրներում Աստված, Տեր բառերը գրված են մեծատառերով:  Այս  հրատարակությունում, պայմանավորված ժամանակաշրջանով, դրանք փոխված են եղել: Բայց հիմա ազատ ենք այս  խնդիրները լուծելու համար»,- ասաց Անի Եղիազարյանը:

Թանգարանի տնօրենը նշեց, որ ժամանակի ընթացքում նաև ի հայտ են եկել նոր հանգամանքները, նոր արխիվներ, նոր նյութեր, որոնք նախորդ հրատարակությունում չեն եղել: Ի հայտ եկած նոր նյութերը ներառվում են նոր  հրատարակվող հատորյակներում: 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Փաստաբան. Առգրավել են Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի ընտանիքների մեքենաները
«Առգրավել են Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի ընտանիքների կողմից շահագործվող մեքենաները: Ընդ որում և Արթուրի, և Նարեկի դեպքում մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
21:11
Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխվել է. ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է. «Արդեն իսկ հայտնել էի, որ տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Սա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար էր Նիկոլ Փաշինյանի կողմից. Զոհրաբյան
«Այն, ինչ տեղի ունեցավ այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուռեալիզմ չէր, նույնիսկ աբսուրդի գագաթնակետը չէր։ Որևէ հիմնավորում չկար, որ Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հիմնադրամը հատուցումներ կտրամադրի ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների
«Այսօր մենք (1000+) անցկացրեցինք մեր չորրորդ նիստն ու որոշում կայացրեցինք հատուցումներ կատարել ևս 55 զոհված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Նախարար Փիլոյանը աշխատանքային շրջայց է կատարել
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտ ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Դավաճանը իրավապահներին ուղարկել է, որպեսզի առգրավեն հորս` Տեր Պետրոս ավագ քահանայի մեքենան․ Մալյան
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճանը իրավապահներին ուղարկել է, որպեսզի առգրավեն հորս`...
Աղբյուր` Panorama.am
20:06
Գնդակն այլևս Սահմանադրական դատարանի դաշտում է․ Իվետա Տոնոյան
Ինչպես և ակնկալվում էր, ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող Իմ քայլը խմբակցության ջանքերով հաստատվեց  ԲՀԿ ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հայ զինծառայողների խոշտանգումների ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Այսօր Ադրբեջանի գյխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի...
Աղբյուր` Panorama.am
19:39
«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Իտալական «Ռոմա»-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, գրում է La Gazzetta Dello Sport-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պարտված, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններն առաջ տանել․ Գեղամ Մանուկյան
Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետև րոպե առաջ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի և Արցախի համար։ Այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:17
Կարեն Ֆարխոյանը պատրաստ է դառնալ հայրենիք հանձնած դավաճանի խամաճիկը․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ ապօրինաբար կալանավորելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն
2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՌԴ նախագահը հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի...
Աղբյուր` Panorama.am
18:44
Փաշինյանը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաև Երևանում արյուն թափի․ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին ու Կիմ Բալայանին։ Հիշեցնենք, որ նրանք Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ոստիկանությունը դարձրել են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման թիկնազորը․ Տիգրան Աբրահամյան
Մինչ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստ էր անցկացնում, մի խումբ քաղաքացիներ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակյալ նախագահ Սերժ...
Աղբյուր` Panorama.am
18:17
Եվս մեկ խուզարկություն Նարեկ Մալյանի տանը
Հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարության ներքո ստորագրած Նիկոլ Փաշինյանին քննադատող գործիչների տներում ու բնակության...
Աղբյուր` Panorama.am
18:13
Այսօր թշնամուն է հանձնում ոչ թե հին Քելբաջարի, այլ ներկայիս Շահումյանի շրջանը
«Դավաճանության և անգրագիտության հետևանքներին, Արցախի կորսված ու կորսվելիք բնակավայրերին անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատեր Ալվինա...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ակցիա. ՔՊ-ն գործում է Ադրբեջանի շահերով
Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում...
Աղբյուր` Panorama.am
18:03
ՀՀ փաստաբանների պալատը ստեղծել է փաստահավաք խումբ
Փաստաբանների պալատի նախագահի 24.11.2020թ. 389-Ա որոշմամբ ստեղծվել է փաստահավաք խումբ: Այս մասին տեղեկանում ենք  Փաստաբանների պալատի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Վատթարագույնին էլ պատրաստ ենք, մենակ մեր երեխեքին գտնենք. անհետ կորած զինծառայողի հայր
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության շենքի դիմաց են։ «Երեկ մենք եղել ենք...
Աղբյուր` Panorama.am
17:36
ՌՈ. Զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն
Ռազմական ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:11
Աղդամում արցախցիները ստիպված են ինքնուրույն բանակցել ադրբեջանցի զինվորականների հետ
ArmLur-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ Ադրբեջանին հանձնած Աղդամի բնակիչները  ստիպված են անձամբ  բանակցել ադրբեջանցի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Վրաստանը 100 հազար բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով առաջին տեղում է
Վերջին յոթ օրվա տվյալների համաձայն, որոնք հրապարակել է «New York Times» ամերիկյան հրատարակությունը, Վրաստանը 100 000 բնակչին բաժին...
Աղբյուր` Panorama.am
16:59
Երեխեքին խմացրել են, դուխովացրել, բերել կռվի դաշտ. անհետ կորած զինծառայողի հարազատ
«Այսօրվա դրությամբ ոչ ոք ոչ մի ժամկետ չի նշել, քանի որ սա այն հարցն է, որ կարող է հինգ րոպե հետո լուծվի, կարող է՝ հինգ օր հետո։ Այսինքն՝...
Աղբյուր` Panorama.am
16:53
Հայկական զորք դուրս է գալիս Քարվաճառից
Հայկական զորքի ստորաբաժանումները դուրս են գալիս Քարվաճառի շրջանից: Տեսանյութ է հրապարակել «Ֆրանսպրեսը»: Հիշեցնենք՝ ըստ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Այս պահին Արթուր Դանիելյանի տունը հերթական խուզարկությունն է իրականացվում
Արթուր Դանիելյանը զորակցություն է հայտնում իրավապահներին, որոնք ստիպված են կատարել «ակնհայտ շիզոֆրենիայի դրսևորումներ ցուցաբերող անձի հրահանգները»
Աղբյուր` Panorama.am
16:41
Մենք պարտվել էինք այն ժամանակ, երբ ապաստարանները դարձրել էինք ուտելու և փող աշխատելու վայրեր. ավագանու անդամ
«Մենք պարտվել էինք այն ժամանակ, երբ ապաստարանները դարձրել էինք ուտելու և փող աշխատելու, շատ ուտելու և շատ փող աշխատելու վայրեր, ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}