Աբսուրդ  է, որ իշխող խմբակցության ղեկավարը ստանում է 460 հազար դրամ, իսկ նախարարը՝ 1,5  մլն դրամ. Մարուքյան
Հասարակություն
16:42 25/11/2019
Հայաստան

Աբսուրդ է, որ իշխող խմբակցության ղեկավարը ստանում է 460 հազար դրամ, իսկ նախարարը՝ 1,5 մլն դրամ. Մարուքյան

«Այո, պարգևավճարներ եղել են»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բացի աշխատավարձից, վերջին ամիսներին պարգևավճար է ստացել։

Խմբակցության ղեկավարը չկարողացել հստակ պատասխանել, թե որքան պարգևավճար է ստացել՝ նշելով, որ գրավոր կպատասխանի։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, թե Հայաստանն ապրում է աբսուրդ մի շրջանում, երբ իշխող խմբակցության ղեկավարը ստանում է 460 հազար դրամ, իսկ իրենց նշանակած նախարարը՝ 1,5  մլն դրամ:

«Սա այն աբսուրդն է, որ օրենքի խախտումով քաղաքական համակարգի սանդղակն ուղղակի ոտնահարվել է: Սա լուրջ համակարգային խնդիր է,  այսինքն՝ խորհրդարանին շրջանցելու արդյունքում սա է տեղի ունեցել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, խմբակցության ղեկավարը նշեց, որ բյուջեով բոլոր պետական համակարգերում 30 տոկոսի չափով պարգևավճարներ նախատեսված են: «Մենք առաջարկում էինք, որ 30 տոկոսը ոչ թե պարգևավճար լինի, այլ այդ չափով բոլորի աշխատավարձը բարձրանա, որ որևէ ղեկավար ընտրություն չունենա՝ մեկին տա, մեկին՝ չտա»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

 

Placeholder