ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Պյատիգորսկում պայթյունի մասին
Հասարակություն
17:22 28/11/2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Պյատիգորսկում պայթյունի մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ  այսօր Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։ Այլ մանրամասներ ճշտվում են։

Դեսպանությունից հայտնում են, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ գրել էինք, որ Ռուսաստանի Դաշնությունում մահացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ըստ լրատվամիջոցների՝ Աշոտ Կարապետյանը մահացել է Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Placeholder
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Պյատիգորսկում պայթյունի մասին