13:33 29/11/2019

«Դատական հայց ենք ներկայացնելու պետական կառույցներից մեկի դեմ». Շուշան Դոյդոյան

«Հանրային կառավարման բարեփոխումների կարևոր 5 փոփոխություններից մեկը պետական կառավարման համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է։ Ուստի մենք հետամուտ ենք տեղեկատվության ազատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն»,- այս մասին այսօր «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար» ծրագրի ամփոփիչ համաժողովի ընթացքում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանի խոսքով, կառավարման համակարգի աշխատանքի թափանցիկության գործում անհրաժեշտ է լրագրողին հնարավորինս արագ տրամադրել տեղեկատվությունը։ «Մեր նպատակն է, որ լրատվամիջոցները ստեղծեն և տարածեն հասարակության համար մատչելի տեղեկատվություն, ինչպես նաև վերահսկեն պետական և համայնքային բյուջեների ծախսերի արդյունավետությունը։ Այս դեպքում կարևոր գործիք է երկխոսությունը իշխանության և լրատվամիջոցների, իշխանության և ՀԿ սեկտորի միջև»,- նշեց Շուշան Դոյդոյանը։

Մի կողմ թողնելով պետական մարմինների հետ գործընկերությունը՝ Շուշան Դոյդոյանը նշեց, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել պետական կառույցներից մեկի դեմ. «Չեմ ասի՝ պետական որ կառույցի դեմ, բայց մենք դատական հայցադիմում ենք ներկայացնելու։ Մենք վստահ ենք, որ մոտ 5 տարի հետո ենք մեր հարցման պատասխանը ստանալու, թե Դալմայի այգիների էկոլոգիական, մշակութային հիմնահարցերը, որովհետև շատ են եղել դեպքեր, երբ մենք հարցման պատասխան ենք ստանում 5 տարի հետո, նույնիսկ մոռացած լինելով, թե ինչից ելնելով ենք այդ հարցումն ուղարկել»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով, իշխանության հետ երկխոսության մեջ մտնելու համար պետք է ինքնանպատակ քննադատություններից զերծ մնալ. «Երբ մենք ասում ենք՝ պետության էսինչ պաշտոնյանը լավը չի, էս համակարգը լավը չի, մենք պետք է նախ ինքներս մեզ գնահատենք՝ հասկանալու՝ ՀԿ սեկտորն ամեն ինչ լավ է անում, թե չէ։ Մեր իրականության մեջ ՀԿ մի ստվար զանգվածի փորձում են տեսնել այս կամ այն քաղաքական ուժի կողքին դիրքավորված։ Դա բարդացնում է մեր աշխատանքը, քանի որ մենք փակ հասարակություն ենք եղել, ու դեպի բաց հասարակություն անցումը երբեք անցնցնում չի լինում։ Բայց եթե հերթը հասնում է համագործակցությանը, պետք է ասեմ, որ ռեալ համագործակցություն կարող է սկսվել այն ժամանակ, երբ պետությունն արդեն գիտի, որ ՀԿ-ն ՀԿ Է։ Այսինքն՝ ՀԿ-ի նպատակը կոնկրետ ոլորտում աշխատանք անելն է, ոչ թե ինքնանպատակ քննադատություն անելը և էս կամ էն ուժին սպասարկելը։

Օրինակ, երբ մենք տրանսպորտի ուղեվարձի բարձրացման ժամանակ գնում էինք քաղաքապետարան ու բողոքում էինք, ինձ ասում էին, որ երբ սննդից կամ խաղալիքներից եմ բողոքում, շատ ճիշտ եմ անում, բայց տրանսպորտի հարցում էդ էդքան էլ ճիշտ չի։ Նույնը խաղալիքի դեպքում. ասում էին, այ, տես, որ էդ 100 դրամների հարցը բարձրացնելիս ճիշտ եք վարվում, բայց էս խաղալիքի թեմայից պետք է կտրվեք։ Էս դեպքում քեզ լավ ես զգում, որ աշխատանքդ արդյունք ունի։ Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ մեր նպատակը լավ բան անելն է»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
ՊԵԿ նախագահ. Նախատեսված է 5 ռազմավարական նպատակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նարեկ Սամսոնյանին բերման էին ենթարկել Արաբկիրի բաժին
«Ես համարում եմ, որ ինձ բերման ենթարկած մարդը ոստիկան չի եղել, քանի որ ոստիկանը չի կարող իրեն այդքան վատ պահել և կատարել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
15:30
Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է Օնիկ Գասպարյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,...
Աղբյուր` Panorama.am
15:20
Ալավերդիում կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու,...
Աղբյուր` Panorama.am
15:14
Նարեկ Սամսոնյանին անհայտ ուղղությամբ տարան. Ռուբեն Մելիքյան
«Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով ես նկատեցի, որ այստեղ Նարեկ Սամսոնյանի և ոստիկանի միջև միջադեպ էր տեղի ունենում»,-...
Աղբյուր` Panorama.am
15:10
Կենտրոնում օգոստոսի 12-ին ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
14:52
Ընկե՛ր արտաքին գործերի նախարար, ինչո՞վ ես զբաղված. Հրաչ Բերբերյան
Դուխով, ավելի ճիշտ՝ «դուխով» գլխարկով տղաները բիզնես են սկսել
Աղբյուր` Panorama.am
14:48
Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:44
Արամ Վարդևանյան. Գծեր կան, որ չի կարելի տրորել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանին բարկացրել են գործով մեղադրող դատախազի հայտարարություններն ու որակումները՝...
Աղբյուր` Panorama.am
14:15
ԱՄԷ-ն միակ իսլամական երկիրն է, որը քննադատել է «Այա Սոֆիան» մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը
Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին  հարցազրույց է տվել դեսպանատան մամուլի ծառայությանը...
Աղբյուր` Panorama.am
14:11
Մարությանը մեկնում է արձակուրդ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ։ Նրա մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ, մինչև օգոստոսի 25-ը ներառյալ քաղաքապետը...
Աղբյուր` Panorama.am
14:03
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների. Արա Վարդանյան
«Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։
Աղբյուր` Panorama.am
13:48
ՀՀ-ն առաջ տանելու համար քայլերից մեկը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է. Արա Վարդանյան
«Մենք պետք է հասկանանք, որ աշխարհի ցանկացած երկրում հեղափոխություն կամ հեղաշրջում իրականացնելու համար պետք է ակտիվացնել ընդհանուր զանգվածի...
Աղբյուր` Panorama.am
13:26
Յուրի Խաչատուրովի փաստաբանը չի ներկայացել դատական նիստին
Դատարանը Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանից ստացել է դիմում, որտեղ նշվում է, որ հանկարծակի ծագած խնդիրների պատճառով չի կարող...
Աղբյուր` Panorama.am
13:01
Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին)
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրում է. «Հայաստանում արագ տեմպերով ուրվագծվում է...
Աղբյուր` Panorama.am
12:53
Գեղամա լեռներում «ծնված» վիշապաքարը` Օղակաձև այգում՝ արդեն ճիշտ դիրքով
«Հայաստանում մոտավորապես 100 վիշապաքարեր կան, որոնցից 18-ը տեղաշարժվել են իրենց բուն բնակավայրից, և հայտնվել են ՀՀ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկրի տարածքը՝ մեկնելով Լիտվիա։ Պաշտոնական Վիլնյուսը...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բրազիլական բոլոր ակումբների ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են անցնելու
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) պարտավորեցրել է ազգային մրցաշարերին մասնակցող ակումբների բոլոր խաղացողներին կորոնավիրուսի թեստ անցնել՝...
Աղբյուր` Panorama.am
12:19
Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս չարտերային թռիչքների թույլտվություն առկա չէ
Հետագա խնդիրներից զերծ մնալու համար փաթեթներ ձեռք մի բերեք։
Աղբյուր` Panorama.am
12:09
Մանե Թանդիլյանն առաջարկում է հանգստայն ուղեգրեր տրամադրել համավարակի դեմ պայքարում ներգրավված բոլոր բուժաշխատողներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանգստայն...
Աղբյուր` Panorama.am
11:58
Հայաստանում մեկ օրում ընտանեկան բռնության 7 դեպք են բացահայտել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների...
Աղբյուր` Panorama.am
11:51
Թրամփը ցանկանում է Պուտինին հրավիրել G7 գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անպայման հրավիրելու է G7-ի հանդիպմանը, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
11:42
Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել Գագիկ Ծառուկյանին
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին`...
Աղբյուր` Panorama.am
11:35
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19...
Աղբյուր` Panorama.am
11:29
ԱՄՆ սենատորը Լուկաշենկային հորդորել է հրաժարական տալ
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջիմ Ռիշը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հորդորել է...
Աղբյուր` Panorama.am
11:26
Միհրան Մադաթյան. Սա է, «նոր՝ հին թալանչիների» Հայաստանը, վայելեք...
Հոգեբան, ակտիվ գործիչ Միհրան Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում եք ծիծաղելի չէ՞։ Հապա մի տեսեք՝ «իմքայլական»...
Աղբյուր` Panorama.am
11:18
Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը օգոստոսի 15-ին, ժամը 20։30 կներկայացնի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}