Քաղաքական 11:15 04/12/2019 Հայաստան

Լիտվայի նախագահ. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ժամանակի հարց է, մի օր դա տեղի կունենա

Լիտվայի Delfi պարբերականի լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսը նոյեմբերի 14-ին ծավալուն հարցազրույց է անցկացրել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։ Լիտվայի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, նշել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ժամանակի հարց է, և մի օր դա տեղի կունենա։

Ներկայացնում ենք Լիտվայի նախագահի հետ հարցազրույցի՝ Թուրքիային և հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածի թարգմանությունը։

Վլադիմիրաս Լաուչիուս․ Դուք կարևորում եք ընդհանուր արժեքները՝ որպես «բարեկամության դաշինքների» հիմք: Բայց ի՞նչ եք մտածում Թուրքիայի մասին: Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային և հորդորում է թուրքերին ունենալ բազմաթիվ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա. Թուրքիան ենթարկվում է իսլամացման, այն արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնց հիման և որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք Արևմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արևմուտքից:

Գիտանաս Նաուսեդա․ Շատ բարդ հարց է: Փաստացի, Թուրքիան փոխվում է: Մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյո՞ք Արևմուտքը կհասնի որևէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որևէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Հարցն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին և առհասարակ աշխարհին:

Այնուամենայնիվ, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ կարևորագույն: Միգուցե այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիային առաջ քաշած խնդիրներին, բայց միևնույն ժամանակ վերահսկել իրավիճակը և եզրակացություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, առանց որևէ արմատական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերը մնում է շատ կարևոր`իմ նշած հանգամանքների շնորհիվ:

Վլադիմիրաս Լաուչիուս․ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և որը, ավելին, ճանաչվել է Լիտվայի և, վերջերս էլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից: Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանության փաստը: Կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ լինի մի պետություն, որը չի ճանաչում Հոլոքոստը:

Գիտանաս Նաուսեդա․ Ոչ, չեմ կարող: Այնուամենայնիվ, այս խնդրի վերաբերյալ [Հայոց ցեղասպանության ճանաչում] ես դեռ կարծում եմ, որ ժամանակի հարց է և մի օր դա տեղի կունենա: Գուցե տեղի չի ունենա շատ շուտով, առավել ևս, դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարվա ընթացքում, բայց կարծում եմ, այս կամ այն կերպ կճանաչվի, քանի որ դա փաստ է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:34
Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս մասին գրում է NEWS.am-ը , որի թղթակցին հայտնել է ...
Աղբյուր` Panorama.am
20:31
Ելիզաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի փաստաթուղթը
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ Երկրորդը ստորագրել է Եվրամիությունից երկրի դուրս գալու մասին փաստաթուղթը: Այս մասին Twitter- ում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
20:21
Արման Սարգսյանի պրոֆեսինալ գործողությունների արդյունքում՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով.վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Էրեբունի պլազայում տեղի ունեցած դեպքին: Նա մասնավորապես բարձր է գնահատել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին.Պապյան
Օպերային երգչուհի,  ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել  հայ երգչուհու ՝ Ռուզան Մանթաշյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը.Յենս Ստոլտենբերգ
«Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը»: Այսպիսի հայտարարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կոռուպցիայի ընկալման 2019 թվականի համաթիվը ցույց է տալիս հակակոռուպցիոն ջանքերի լճացում G7 երկրներում
Կոռուպցիայի ընկալման 2019 թվականի համաթիվը ցույց է տալիս հակակոռուպցիոն ջանքերի լճացում G7 երկրներում: Այս մասին տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
19:56
Ուրարտուն ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական ակումբի հետ
Վաղը՝ հունվարի 24-ին «Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական «Արմավիրի» հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
19:48
Էրեբունի պլազայում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է....
Աղբյուր` Panorama.am
19:44
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել և վնասազերծման կարևոր բաղադրիչ.Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
19:33
Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի աշխատանք. ՄԻՊ
Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի աշխատանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
19:22
ԲԴԽ-ն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը հունվարի 22-ին ընդունեցին Եվրոպական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
19:13
Սանասարյան հանի վարձակալության հանձնելը վիրավորում է հանրային խիղճը և անտեսում դատական գործընթացները. Փայլան
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցում է կատարել Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
18:53
Զինհաշմանդամ մարզիկները մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին
ՀՀ պաշտպանության նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի և Ռազմական սպորտի միջազգային խորհրդի  (CISM) եռակողմ ...
Աղբյուր` Panorama.am
18:42
26 երկրների 35 մենասահորդներ հանդես եկան կարճ ծրագրում
Ավստրիայի Գրաց քաղաքում մեկնարկել է  գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: 26 երկրների 35 մենասահորդներ / տղամարդիկ / հանդես եկան  կարճ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրությունը
«Նորաձևությունը ողջ կյաքում»
Աղբյուր` Panorama.am
18:23
Դուք օլիմպիական ոգու և մթնոլորտի լավագույն դեսպաններն եք.ՄՕԿ նախագահ
Ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերի մրցանակակիրները հավաքվել էին  Լոզանի « Medal Plaza »  հրապարակում, որտեղ տեղի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ուսումնական տագնապ N զորամասում
Ենթակա ստորաբաժանումների զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
18:12
2020թ. հունվարի 23-ի դրությամբ կան 40 գործող սպանդանոցներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ գործող սպանդանոցները, 2020թ....
Աղբյուր` Panorama.am
18:02
Հունվարի 29-ին «Արշակ Բ» օպերան նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 29-ին ներկայացվելու է Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»...
Աղբյուր` Panorama.am
17:56
Ինչ խնդիրներ կան կաթնամթերքի՝ մասնավորապես պանրի շուկայում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադարձավ սպառողներին մատակարարվող կաթնամթերքի որակին։  «Այսօր Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները
Պակինի իշխանությունները որոշել են չեղարկել քաղաքում լուսնային օրացույցով  Նոր տարվա առիթով ծրագրված միջոցառումները: Ինտերֆաքսի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:33
Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը
Կառավարությունը բավարարել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
17:32
Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ
Բոլոր այն ուսանողները, ովքեր կառավարության սահմանած մասնագիտությունները սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Բացառիկ կադրեր. YerevanToday-ը՝ հյուրանոց զինված տղամարդու մուտքը, Radio Aurora-ն՝ բանակցությունը
Yerevan.Today-ը, որի խմբագրությունը տեղակայված է Էրեբունի Պլազա հյուրանոցում, բացառիկ կադրեր է հրապարակել զինված տղամարդու՝ հյուրանոց մուտք...
Աղբյուր` Panorama.am
17:21
Կառավարությունն իջեցրել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թվականին ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների վճարման գործընթացը կարգավորելու...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բորսայում գրանցված ընկերությունների արժեթղթերը ֆինսանսավորողները կազատվեն եկամտահարկից
«Մենք ձեռնարկություններին կոչ ենք անում միջոցներ ներգրավելուց միայն բանկերին չապավինել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը. Փաշինյան
 «Կոռուպցիայի ինդեքս- 2019» Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, ԱՊՀ երկրների մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Օրվա լուսանկարը՝ Էրեբունի Պլազայի կրակողը մոտենում է ոստիկանական մեքենային
Ֆեյսբուքը օրվա ամենադրամատիկ դեպքը՝ Էրեբունի Պլազա ներխուժումն ու կրակոցները դիտելուց հետո քննարկում է, թե ինչպես է ոստիկանություն տարվել օրվա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}