Իրավունք 13:39 11/12/2019 Հայաստան

Սահմանադրագետ. Չի կարելի ունենալով ժողովրդի աննախադեպ մեծ վստահությունը՝ օրինաստեղծ գործունեությունը վերածել ամենաթողության

«Եթե օրենքն ընդունվում է անհեթեթ հիմնավորմամբ,  անտրամաբանական հիմքի, սա ավելի վատթար վարքագծի դրսևորում է, քան զոռբայությամբ և այլ միջոցներով Սահմանադրական դատարանի, ասենք,  նախագահի պաշտոնը ստանձնելը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ խոսելով  Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի մասին, որն այսօր 82 կողմ և 34 դեմ հարաբերակցությամբ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից:

Նրա խոսքով, սա կարել է դասել անհեթեթության  շարքին, իսկ օրենքը, իրավունքը չի կարող լինել անհեթեթություն: Սահմանադրագետն ասաց, որ մյուս կողմից իշանությունները նման մոտեցման մեկ այլ  նախադեպ ստեղծել են արդեն ի դեմս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, որը փաստացի  աշխատանքի չի գնում, նիստերի չի մասնակցում, ոչ մի բան չի անում, բայց պետական բյուջեից ստանում է  աշխատավարձ, հավելավճարներ:

«Նույն կերպ փորձում են շահագրգռել նաև ՍԴ մյուս դատավորներին: Բայց ցավալին հետևյալն է. այս խնդրի լուծման այս մեթոդաբանությանն էապես կարող է Ազգային ժողովին որպես ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի, պետական իշխանության օրենսդիր մարմնի, նրա հեղինակությունն էլ ավելի գլորել դեպի գերեզման:

Ազգային ժողովի վարկանշին առաջին լուրջ հարվածն այն էր, երբ որ ԱԺ-ն դիմեց ՍԴ-ին դատարանի նախագահին պաշտոնանկ անելու հարցով: ՍԴ-ի առաջին ապտակն այն էր, որ վարույթ չընդունեց ԱԺ դիմումը: Էլ ավելի խորը վարկաբեկելու երկրորդ ապտակը ո՞րը կարող է լինել: Օրենսդրական պարզ ընթացակարգ ասեմ. օրենքը կընդունվի, կստորագրվի, ուժի մեջ կմտնի,  ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որոնք դեմ են քվեարկել այս օրենքին, ԱԺ պատգամավորների 1/5-րդով, սահմանադրական կարգավորում է, դիմում են  ՍԴ և այս փոփոխությունը ՍԴ-ն ճանաչում է  հակասահմանադրական և ուժը կորցրած: Սա շատ հեշտ ու հանգիստ կարող է լինել»,- մանրամասնեց նա:

Վ. Այվազյանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրավական, քաղաքական գործընթացներին հետևում են միջազգային կառույցները, շատ երկրներ, այս առումով էապես դարձյալ կնվազի ԱԺ վարկանիշը, իսկ ԱԺ վարկանիշի նվազումը կհանգեցնի Հայաստանի վարկանիշի անկմանը միջազգային հանրության մոտ:

Նա նշեց, որ Վահե Գրիգորյանի ՍԴ դատավոր լինելու հանգամանքն արդեն հակասահմանադրական ու հակատրամաբանական է, էլ չասած  նրա կողմից ՍԴ նախագահի պաշտոնի ստանձնելը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ չի կարելի ունենալով ժողովրդի աննախադեպ մեծ վստահությունն ու աջակցությունը՝ օրինաստեղծ գործունեությունը  վերածել  ամենաթողության: Ոչ մի տեղ չկա նման ամենաթողություն:  Օրենք գրելը, ընդունելը,  օրենք ստեղծելը պետք է լինի սահմանափակ տրամաբանական  շրջանակներում և իշխանությունը  իրավունք չունի, ասենք, ամենաթողության պայմաններում ցանկացած օրինագիծ ընդունել: Ոչ մի ժողովրդավարական երկրում նման բան չկա: Այս տրամաբանությամբ ցանկացած անտրամաբանական օրենք կարելի է ընդունել՝  սկսած վտարանդիության, ծխախոտի և այլնի վերաբերյալ, այսինքն՝ ամեն ինչ, որը տրամաբանության չունի, այլ միայն հիմնավորվում է  նրանով, որ ես ունեմ անսահմանափակ մանդատ իմ ժողովրդի կողմից և թույլատրվում է ամեն ինչ անել: Սրանով մենք պետականություն, պետական կառույց չենք կարող ձևավորել»,- նշեց սահմանադրագետը:

Ընդհանրապես, խոսելով ԱԺ ընդունած ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի մասին՝ նա ասաց, որ  նպատակը հստակ է՝  ազատվել ՍԴ անցանկալի դատավորներից  և նրանց փոխարինել նորերով:

«Եթե նախկին իշխանությունները խեղաթյուրում էին օրենքի, իրավունքի, Սահմանադրության էությանն ու տրամաբանությունը, ապա նույն ուղղությամբ ընթանում են այսօրվա իշխանությունները: Մինչդեռ հեղափոխությունը պետք է  որակապես նոր մակարդակ ապահովեր  մեր պետական կառույցի զարգացման համար»,- նշեց նա:

Վ. Այվազյանի խոսքով, օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել նեղ անձանց շրջանակի համար, կարող է շատ վատ նախադեպ հանդիսանալ, ընդհանրապես Հայաստանում իրավունքը կորցնի իր  էությանը:

«Այսինքն նմանատիպ երևույթներով անէանում է պետական կառույցի էությանը. եթե շարժվենք այսօրվա տրամաբանությամբ, որ ամեն ինչ կարելի է օրենքով ընդունել և կարգավորել անկախ դրանից, թե այդ օրենքի հիմքում ինչ է ընկած: Մինչդեռ օրենքի հիմքում պետք է ընկած լինի բացառապես իրավունքի էությանը և տրամաբանությունը:

Նույն տրամաբանությամբ, հաջորդ քայլով կարելի է մեծ գումարով թոշակի ուղարկել ԱԺ այն պատգավորներին, որոնք դեմ են ստամբուլյան կոնվենցիային, կամ ՍԴ դատավոր կամ անդամ լինելու դեպքում հաշվի առնվի այն չափանիշը՝ արդյոք կողմ է ստամբուլյան կոնվենցիան:  Այսպես ունենում ենք արատավոր շրջափուլ, և մեր պետությունը կարծես թե վերածվում է  կրկեսի»,- ասաց նա:

Սահմանադրագետն ընդգծեց, որ վտանգավորության աստիճանով ամենավտանգավորն այն է, երբ պետական կառույցն ու  իրավական համակարգն անէանում են,  կորցնում են իրենց իմաստն ու բովանդակությունը:

«Ցանկացած բնույթի գործող իրավունքի դրույթների խախտումն իր հանրային վտանգավորության առումով ավելի մեղմ է, քան այն դեպքում, երբ որ խեղաթյուրվում է   օրենքի և իրավունքի էությանը: Այս տեսակետից, կարծում եմ, անթույլատրելի է, որպեսզի ԱԺ-ն նման հիմնավորումներով ընդունի օրենք՝ մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե դրա նպատակը բարի են, թե ոչ»,- նշեց Վ. Այվազյանը:

Նա ասաց, որ այդ կառուցակարգերը պետք է նախատեսվեն բացառապես սահմանադրական փոփոխությունների միջոցով, իսկ փոփոխությունները  պետք է լինեն խիստ գրագետ, հայեցակարգային, գաղափարախոսական առումով իմաստավորված, միտված լինեն բացառապես պետական կառույցի կատարելագործմանը, որակականության բարձրացմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:52
Ցույցեր Իրանում՝ ի պաշտպանություն կառավարության
Ուրբաթօրյա աղոթքից հետո Իրանում տեղի են ունեցել  բազմաթիվ ցույցեր ՝ ի պաշտպանություն Իրանի կառավարության։ Ութ տարվա ընթացքում առաջին անգամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
2019-ին էական փոփոխություններ չեն նկատվել ղարաբաղյան կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատելի փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ապրիլյան հերոս, գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է
Հունվարի 17-ին ապրիլյան պատերազմի հերոս, ՀՀ  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին. Վստահ եմ՝ մոտ ապագայում կիմանանք այս ամենի մանրամասները
«Ինձ և իմ գործընկերներին ապշահար արեց այս լուրը։ Անկեղծ ասած լուրը նոր է և ավելի խորը մեկնաբանություն չեմ կարող անել, տեղեկություններս...
Աղբյուր` Panorama.am
17:17
Դարի խոհարար Պոլ Բոկուզի ռեստորանը 55 տարի անց զրկվել է Միշլենի 3-րդ աստղից
Հայտնի ֆրանսիացի խոհարար Պոլ Բոկուզի ռեստորանը զրկվել է Միշլենի (Michelin) 3-րդ աստղից, որն այն ուներ 1965 թվականից ի վեր՝ դարի խոհարարի մահից 2...
Աղբյուր` Panorama.am
17:00
էլեկտրագնացքների չվացուցակի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ավելի ուշ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է էլեկտրագնացքների չվացուցակների փոփոխությունների տարժամկետման մասին՝ դրանք ուժի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Լրատվամիջոցները և սոցցանցերը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով
ArmDaily-ի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Կուտոյանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարան, մագիստրոսական կրթություն ստանալու...
Աղբյուր` Panorama.am
16:40
Արթուր Մելիքյան. Երբ մենք հասանք, դեպքի վայրում էին Կուտոյանի կինն ու հայրը
«Մենք հայտնաբերել ենք Կուտոյանի դին։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում մասնագետների մասնակցությամբ։ Դեպքի վայրում զենք է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Էրդողանը մեղադրել է Հաֆթարին Լիբիայում հրադադարը խախտելու մեջ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարին մեղադրել է Լիբիայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:34
Սարհատ Պետրոսյան. Եթե ուզում ենք մեր հանրությանը տալ որակյալ կենսամիջավայր, պետք է նախագծողն անհատական պատասխանավություն կրի
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանի կողմից կազմակերպվել են քաղաքաշինության բնագավառում կատարվող բարեփոխումների և առկա խնդիրների վերաբերյալ լսումներ
Աղբյուր` Panorama.am
16:26
Ուկրաինայի Ռադան մանդատից զրկեց մարմնավաճառի հետ նամակագրություն ունեցած պատգամավորին
Ուկրաինայի Գերագույն Ռադան մանդատից զրկել է Արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Բոգդան Յարեմենկոյին, որը մարմնավաճառուհու հետ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Հայաստանում բեռնափոխադրումները կտրուկ նվազել են
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը զգալի նվազել է։ Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2019 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
16:14
ԱԱԾ. Բացահայտվել է շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք
ԱԱԾ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Երևանի քաղաքապետարանի մի շարք...
Աղբյուր` Panorama.am
15:54
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակով
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2019 թվականի արդյունքները, համաձայն որոնց ՀՀ տարածքում բանկոմատների և մասնաճյուղերի քանակով Բանկը զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
15:48
Վիվա-ՄՏՍ-ը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց
Վիվա-ՄՏՍ. Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց: Տեղեկացնում է ընկերության գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պահպանել «Բաց երկնքի» պայմանագիրը
Մոսկվան «Բաց երկնքի պայմանագիրը» կարևոր միջոց է համարում ռազմական ոլորտում թափանցիկության ամրապնդման համար և կանի հնարավոր ամեն ինչ...
Աղբյուր` Panorama.am
15:17
Գրետա Թունբերգը Դավոսից առաջ Շվեյցարիայում հավաքի է մասնակցում
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ակտիվիստ Գրետա Թյունբերգը Շվեյցարիայի Լոզան քաղաքում մասնակցում է կլիմայի գործադուլի ցույցին: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
15:15
Բաքվից փախստական. Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր են զոհվել
«Երբ տեղի ունեցավ Սումգայիթի ջարդերը, ամեն ինչ փոխվեց ոչ միայն հենց Սումգայիթում, այլ Բաքվում, ամենուր: Մենք զգում էինք, որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:08
Անասնաբույծները կառավարության շենքի դիմաց կհավաքվեն նաև երկուշաբթի, կպահանջեն իրենց ժամանակ տալ
Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքող անասնաբույծները,  մսավաճառներն այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեցին՝ երկուշաբթի ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:07
ՔԿ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս...
Աղբյուր` Panorama.am
15:06
Թուրքիայի բանակը նոր կորուստներ ունի Սիրիայում
Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում կենդանի ուժի նոր...
Աղբյուր` Panorama.am
15:01
«Ինձ համար էլ ավելի թանկ է վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը». Լենա Նազարյանի գրառումն ու մեկնաբանությունները
Քիչ առաջ ավարտվեց վարչապետի հանդիպումը «Իմ քայլը» ԱԺ խմբակցության պատգամավորների հետ։ Խոսակցության կարևոր շեշտադրումները վերաբերում...
Աղբյուր` Panorama.am
14:51
«Տվյալ պահին գազի գնի բարձրացման մասին տեղեկություն չկա»
«Քննարկել ենք 2020 թվականին կուսակցության անելիքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:47
Հայտնի է՝ երբ կլինի «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելը
HBO-ի ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը ասել է, թե երբ դուրս կգա «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելը: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
14:46
Մյասնիկյան պողոտայում տուն է այրվել
Հունվարի 17-ին, ժամը 13:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում: Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
14:39
Փոխանցիկ վախեր
Պատկերացնենք իրավիճակ, երբ ինչ-որ մի N ժամանակ Փաշինյան Նիկոլը հասնում է իր հերթական քմահաճույքին , և ՀՀ-ում գործող ողջ մեդիան ՝ թերթերը,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արթուր Վանեցյան. «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. ««Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}