Քաղաքական 10:24 17/12/2019 Հայաստան

ՀՀ-ում Իտալիայի դեսպան. ՀՀ-Իտալիա ֆուտբոլային խաղից հետո ես Երևանի կենտրոն դուրս չեկա ու մնացի իմ «ամրոցում»

Panorama.am-ի հարցազրույցը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ՝ երկկողմ հարաբերությունների, զբոսաշրջության, տարածաշրջանային զարգացումների, ԵՄ-ի հետ հարաբերությունների, ֆուտբոլի, Սուրբ ծննդյան տոների ու կարևոր այլ թեմաների մասին։

-Պարոն դեսպան, ինչպես եք Ձեզ զգում Հայաստանում։
-Ձեր երկրում ես ինձ զգում եմ ինչպես տանը։ Ես շատ նմանություններ եմ տեսնում մեր և ձեր երկրների միջև։ Ինձ համար Երևանը շատ հյուրընկալ մայրաքաղաք է, որտեղ կյանքը հեշտ է, անվտանգ է անգամ ընտանիքների համար։ Այնպես որ,  ես ինձ հանգիստ եմ զգում ու ինչպես տանը։

-Պարոն դեսպան, ասում են հայերն ու իտալացիները որոշակի առումով նման են բնավորությամբ, խառնվածքով։ Արդյո՞ք դա այդպես է Ձեր տեսանկյունից։
- Կցանկանայի իմանալ  յուրաքանչյուր հայի ու իտալացու։ Իտալիան փոքր երկիր է, բայց իտալացիները իրականում տարբեր են՝ Ալպերից մինչև Սիցիլիա։ Այո, ես նկատում եմ ընդհանուր հատկություններ հայերի ու իտալացիների միջև` ընտանիքի ոգին, մեծապես քրիստոնյա երկրներ, հյուրընկալ մարդիկ, շատ մեծահոգի են, երեխաների նկատմամբ սերը։

-Նախորդ ամիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կատարեց Իտալիա ու բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ։ Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստան-Իտալիա հարաբերությունները։
- Այո, ճիշտ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցը կատարեց Իտալիա, և դա շատ հաջողված էր: Այսպիսի բարձր մակարդակի այցերը մեզ ստիպում են նայել  ինչպես հետ, այնպես էլ առաջ: Եվ իմ գնահատականն այն է, որ մենք մտել ենք մեր երկկողմ հարաբերությունների նոր սեզոնի մեջ: Մեր ղեկավարները հաջողությամբ քաղաքական երկխոսությունը բարձրացրել են վերին մակարդակի, մենք ուժեղացրել ենք մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները, գրանցում ենք աննախադեպ դինամիզմ մեր մշակութային հարաբերություններում, մենք գրեթե սկսել ենք զրոյից մեր գիտական համագործակցությունը, մենք արդյունավետ համագործակցում ենք օրենքի գերակայության ոլորտում։ Ես կարող եմ հեշտությամբ շարունակել այս պլյուսների ցուցակը ...

- Այս ամռանը Հայաստանում անցկացվեց հայ-իտալական գործարար համաժողով, որին մասնակցում էին իտալական ընկերություններ: Քննարկված հարցերի թվում էին տարածաշրջանային նախաձեռնությունները, վերականգնվող էներգետիկան, թափոնների վերամշակման ու շրջանառության հարցերը, քաղաքային տրանսպորտը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը:Այս ամիսների ընթացքում նախաձեռնվել կամ իրականացվել են արդյո՞ք դրանցից որոշները, ՀՀ-ում տնտեսության ո՞ր ոլորտներն են առավել գրավիչ ներդրումների համար:
-Ինչպես ասացիք, հունիսին մենք անցկացրեցինք գործարար համաժողով, որը, փաստորեն, առաջինն էր, որ կազմակերպվել էր այստեղ Հայաստանում՝ իտալական ընկերությունների հետ, և առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվեց օտար երկրի հետ թավշյա հեղափոխությունից ի վեր: Գաղափարն հետևյալն էր՝ հայտնաբերել և կենտրոնանալ սահմանափակ թվով կրիտիկական հատվածների վրա և խորանալ դրանց մեջ, և դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել:

Բիզնես ֆորումը թույլ տվեց օգտվել ձեր իշխանությունների լիակատար աջակցությունից, երբ խոսքը գնում է շուկայի մատչելիության և արտասահմանյան ուղղակի ներդրումների մասին, և դա լույս սփռեց հայաստանյան շուկայի կողմից առաջարկվող հնարավորությունների վրա:
Որպես փաստ, նոյեմբերի վերջին հայ-իտալական 3 համատեղ ձեռնարկություններ են ստեղծվել Երևանում՝  մեկը տեքստիլի ոլորտում, մեկը՝ կերամիկայի ոլորտում, երրորդը՝ շատ հեռանկարային հեռահաղորդակցման ոլորտում: Ավելին, մենք շարունակական քննարկումներ ենք ունենում ենթակառուցվածքների ոլորտում այլ նախագծերի վերաբերյալ:

Հավելեմ նաև, որ վարչապետի այցի ընթացքում Միլանում կազմակերպված բիզնես ֆորումը շատ հաջող էր՝  ավելի քան 500 մասնակիցներով, և ես արդեն էլեկտրոնային նամակներ եմ ստանում այն մարդկանցից, ովքեր ցանկանում են բիզնես այց կատարել  Հայաստան:

Իտալիան Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է ԵՄ մակարդակով՝ Գերմանիայից հետո, բայց մեր հարաբերությունների համար անհրաժեշտ է, որ մենք ոչ չափից շատ խոստումներ տանք, ոչ էլ թերագնահատենք: Մենք ավելի շուտ պետք է կենտրոնանանք մեր առաջնահերթությունների վրա և շարունակենք անել լավագույնը:

-Իտալիան հայերի համար ամենանախընտրելի տուրիստական ուղղություններից մեկն է։  Հունվարից կլինեն ուղիղ չվերթներ Երևանից Հռոմ և Միլան, որոնք կիրականացնի Ryanair-ը: Իսկ ինչպիսի՞ն է վիճակագրությունը իտալացի զբոսաշրջիկների կողմից Հայաստան այցերի վերաբերյալ և ուղիղ չվերթները, ի՞նչ եք կարծում, կազդեն այդ թվերի վրա:

- Ես շատ ուրախ եմ, որ շատ հայերի սիրտը բաբախում  է Իտալիայի համար, քանի որ դա ճիշտ է նաև հակառակ կողմից: Ես շատ անհամբեր սպասում հունվարի 14-ից ուղիղ չվերթների բացմանը դեպի Իտալիա: Թույլ տվեք կիսվել ձեզ հետ, որ սա այն առաջնահերթ խնդիրներից մեկն էր, որին անընդհատ ուշադրություն էի հրավիրվում Երևանում պաշտոնի նշանակվելուց հետո, և ուրախ եմ խոստովանել, որ մենք դա արեցինք: Ինչպես վարչապետն Իտալիա իր այցի ժամանակ ընդունեց, այն փաստը, որ Ryanair-ը որոշել է չվերթներ իրականացնել Հռոմից և Միլանից, պատահական չէ, բայց դա վկայում է իտալական շուկայի ուժի մասին՝ զբոսաշրջիկների հավանական հոսքերի և բիզնես հնարավորությունների առումով: Ես ակնկալում եմ շատ դրական ազդեցություն այդ թռիչքների բացումից, որը մի տեսակ իրավիճակ փոփոխող է (game-changer): Դա, անշուշտ, կխթանի Հայաստան այցելող իտալացիների թիվը: Եկեք զբոսաշրջությունը խթանելու հարցը թողնենք մեր համապատասխան ձեռներեցների «բնազդին»:

Հետո, ես առաջարկում եմ, որ մենք մեկ տարվա ընթացքում կրկին հանդիպենք՝ միասին գնահատելու մուտքային և ելքային հոսքերի աճի տոկոսը:

-Վերջերս նշվեց  Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 2-րդ տարին: Սույն պայմանագրից շարքային քաղաքացիների առաջնային ակնկալիքն է Եվրամիության հետ վիզաների ազատականացումը: Ո՞րն է Իտալիայի դիրքորոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ:

- ՀԸԳՀ-ի ստորագրումը և ուժի մեջ մտնելը կարևորագույն հիմքերն են ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում: Եվ թույլ տվեք ընդգծել, որ ես մեծապես հավատում եմ Իտալիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների և ԵՄ-Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների փոխլրացմանը:

Իմ ընկալումը, ըստ էության, այն է, որ հայերը շատ կարևորում են ԵՄ-ի հետ համագործակցությունը իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական ոլորտում իրականացվող բարեփոխումների ոլորտներում: Եթե թույլ  կտաք փոխաբերություն, ապա «մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարկերակների, քան նրա մազանոթների վրա»:

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման շուրջ բարձր մակարդակի երկխոսության շուրջ Ձեր հատուկ հարցին, ապա, ինչպես գիտեք, որոշումը հավաքական է լինում Բրյուսելում՝ ԵՄ մակարդակով: Իտալիան ակտիվ դերակատարում ունի ԵՄ մեր գործընկերների հետ քննարկումներում  և, գաղտնիք չէ, որ մենք դրականորեն են կողմնորոշված երկխոսությունը սկսելու ուղղությամբ:

-Նախորդ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակներում: Ինչպե՞ս եք տեսնում խաղաղության գործընթացի հեռանկարները:

- Ինչպես լավ հայտնի է, Իտալիան ավանդաբար հավասարակշռված դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցում: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և խրախուսում ենք կողմերին՝ հասնել փոխադարձ ընդունելի լուծման: Մենք ողջունում ենք կողմերի միջև յուրաքանչյուր հանդիպում, լինի դա անցյալ տարի Միլանում՝ ԵԱՀԿ-ում մեր նախագահության ներքո, Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում, մի քանի օր առաջ Բրատիսլավայում և ցանկացած այլ մայրաքաղաքում:

Բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության օգուտներին։ Մարդասիրական և վստահության ամրապնդման միջոցառումները նույնպես առանցքային քայլեր են:

Ոչ մի ճգնաժամ դյուրին լուծում չունի, բայց յուրաքանչյուր ճգնաժամ լուծում ունի պայմանով, որ դրան հասնելու քաղաքական կամք կա, և որ կողմերը պատրաստ են փոխզիջում ընդունել:
Ես մի մայրցամաքից եմ, որի պատմությունը ընդհատվել է սարսափելի հակամարտություններով և տեսեք, թե որտեղ ենք մենք այժմ:

Բանն այն է, որ միայն խաղաղությունն է սուրբ, և ես ուզում եմ այն շեշտել հիմա, հատկապես այս օրերին՝ Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին:

Այսպիսով, իմ անկեղծ հույսն այն է, որ նոր տարին կոնկրետ արդյունքներ կբերի բանակցություններում: Իմ ուղերձը առաջնորդներին այն է, որ կյանքի ամենամեծ հաջողություններից մեկը հնարավորությունն է նվիրումով կատարել այն աշխատանքը, որն արժե անել։

- Պարոն դեսպան, վերջերս տեղեկություն տարածվեց Հայաստանից Իտալիա անօրինական որդեգրումների հետ կապված, դուք ինչ-որ տեղեկություններ ունեք սրա հետ կապված։
-Սա շատ զգայուն թեմա է, քանի որ երբ ես այն կարդացի լուրերում, ես այդ մասին անմիջապես տեղեկացրի մայրաքաղաքին և նրանք անմիջապես կազմակերպեցին հանդիպումներ Հայաստանի՝ իտալական գործընկերների հետ, որդեգրումների ոլորտում աշխատող ասոցիացիաների հետ, և, որքան մենք գիտենք իտալական կողմից, եղել է զրո խախտումներ։ Ասոցիացիաները, որոնք շարունակում են աշխատել հայերի հետ, լիովին վստահելի են։ Մենք սպասում ենք՝ հասկանալու ավելին ու ավելի լավ հայկական կողմից, թե որտեղ է գտնվում խնդիրը, քանի որ մեր կողմից ընթացակարգերը  հարգվել են և կրկին, այս ասոցիացիաները, հատկապես, վստահելի են։

-Իր վերջին հարցազրույցներից մեկում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շեշտել էր Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությունը: Ո՞րն է Իտալիայի դիրքորոշումը Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների զարգացման վերաբերյալ:
- Ես ողջունում եմ նախագահ Մակրոնի վերջին հայտարարությունները: Երկխոսությունը միշտ էլ հիմնարար է միմյանց հասկանալու, դժվարությունները հաղթահարելու և ավելի լավ ապագայի համար միասին աշխատելու համար: Իտալիան ավանդաբար լավ հարաբերություններ է պահպանել Ռուսաստանի հետ, մենք պարբերաբար բարձր մակարդակի հանդիպումներ ենք անցկացնում, մենք տնտեսական գործընկերներ ենք և գնահատում ենք մեր մշակութային փոխանակումները: Սա է այն ոգին, որը մենք մշտապես քննարկման ենք բերում մեր գործընկերների հետ՝ Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ:

-Թուրքիայի վերջին ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում բուռն քննարկումներ են առաջացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և ԵՄ անդամ երկրների միջև: Ի՞նչ դիրքորոշում ունի Իտալիան այս համատեքստում:
- Իհարկե, թուրքական գործողությունը պատճառ է դարձել բանավեճերի, բայց մենք պետք է շատ հստակ լինենք մի կետում․ թուրքական «Խաղաղության ակունք» գործողությունը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի գործողություն։

Իտալիայի դիրքորոշումը ևս պարզ է։ Մենք չենք հավատում, որ միակողմանի նախաձեռնությունները և ռազմական լուծումները արդյունք են ունենում: Մենք աջակցում ենք Դաեշի դեմ կոալիցիային և մենք կասկածում ենք, որ միակողմանի նախաձեռնություններն ամրապնդում են ընդհանուր պայքարը ահաբեկչության դեմ: Իսկ ավելի ընդհանուր՝ Թուրքիան կարևոր գործընկեր է Եվրոպայի հարավային լանջում, որը խորը անկայունության տարածք է:

-  Միգրացիան իրական մարտահրավեր է Իտալիայի և եվրոպական երկրների համերաշխության համար: Ինչպե՞ս է Իտալիային հաջողվում հաղթահարել այս խնդիրը՝ հաշվի առնելով միգրանտների մարդու իրավունքների հարցը և սոցիալական լարվածությունը, որը միգրացիան բերում է հյուրընկալող երկրներին:

- Միգրացիան իսկապես մարտահրավեր է Իտալիայի և մնացած Եվրոպայի համար: Վերջին տասը տարիների ընթացքում իմ երկիրը դռներ է բացել միլիոնավոր միգրանտների համար, նավատորմի և ծովային պահպանությունը փրկել է հարյուր հազարավոր մարդկանց, օր ու գիշեր, մենք եղել ենք Եվրոպայի փարոսը նույնիսկ արժեքների և մարդու իրավունքների առումով, բայց պարզ է, որ մենք չենք կարող միայնակ կանգնել այս մարտահրավերի առաջ:

Ես հավատում եմ, որ իրազեկությունը մեր հասարակություններին խոշոր միգրացիոն հոսքերի բերած մարտահրավերի վերաբերյալ  պարզ  ընկալվել է նույնիսկ Ալպերից այն կողմ, և համերաշխությունն այժմ գտնվում է մենյուի մեջ՝ պատասխանատվությանը զուգահեռ:

-Պարոն դեսպան, Ձեզ հետ հարցազրույցն ամբողջական չի լինի, եթե չանդրադառնանք ֆուտբոլին։ Երևի գիտեք, որ Հայաստանում մարդիկ հիմնականում երկրպագում են այն ֆուտբոլային ակումբին, որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը։ Այնպես որ, այժմ մենք «Ռոմա»-ի երկրպագուն ենք։ Կցանկանայի իմանալ, ո՞րն է Ձեր նախընտրած ֆուտբոլային ակումբը։
-Ես երբեք չեմ պատասխանի այս հարցին, քանի որ ես մի օր պետք է վերադառնամ իմ քաղաք, Հռոմ, ես Հռոմից եմ։  Գիտեք, Մխիթարյանը շատ-շատ սիրալիր էր, երբ նա այցելեց ինձ նույն օրը, երբ գնում էր Հռոմ։ Ասաց, պարոն դեսպան, ես շատ ուրախ եմ՝ դեսպանատանը ընդունելության արժանանալու համար։

Սա իմ դիվանագիտական կարիերայի միակ օրն էր, որ ինձ հեղեղել էին հեռախոսազանգերով, հարցազրույցների խնդրանքներով «Ռոմա» ակումբի երկրպագուները։ Ու նրանք ինձ հարցնում էին՝ դուք «Ռոմա» ֆուտբոլային ակումբի երկրպագո՞ւ եք, քանի որ ծնվել եք Հռոմում։ Ես պատասխանում եմ, որ ես հետևում եմ ֆուտբոլին, քանի որ հետաքրքրված եմ բոլոր հիմնականում սոցիալական երևույթներով, բայց եկեք խոստովանեմ, որ ես ֆուտբոլի փորձագետ չեմ։

-Բայց չկա՞ մի ակումբ, որին մի փոքր ավելի շատ եք նախընտրում, քան մյուսները։
-Ես իրավաբանի կարիք ունեմ ձեր հարցին պատասխանելու համար։

-Ես ուղղակի չեմ կարող չանդրադառնալ Իտալիա-Հայաստան խաղին, որն ավարտվեց 9-1 հաշվով, որը դարձավ նաև մեմերի ու հումորի աղբյուր։ Ինչպե՞ս էիք Ձեզ զգում հաջորդ օրը գալով աշխատանքի, պարոն դեսպան։
- Փառք Աստծո, իմ ռեզիդենցիան ու աշխատավայրը իրար կողքի են։ Ես ուղղակի դուրս չեկա զբոսանքի քաղաքի կենտրոն ու մնացի իմ «ամրոցում»։

- Պարոն դեսպան, շուտով Սուրբ ծնունդն է։ Որտեղ եք նախատեսում նշել այն՝ Երևանում, թե ձեր հայրենիքում։
- Իմ ընտանիքում մենք նշում ենք Սուրբ ծնունդն այնտեղ, որտեղ գտնվում ենք։ Սուրբ ծնունդը դեկտեմբերի  24-25-ին է, բայց այն նաև կյանքին մոտեցում է ու նշում ենք այն՝ անկախ այդ օրը ֆիզիկապես գտնվելու վայրից։  Այս տարի մենք Հայաստանում չենք լինի, դժբախտաբար, քանի որ ընտանեկան պատճառներով հավաքվելու ենք հին մայրցամաքում՝ Եվրոպայում։

-Իսկ ո՞րն է ամենաավանդական, տարածված ուտեստը, որ պարտադիր պետք է լինի Սուրբ ծննդյան սեղանին։
- Գիտեք, միգուցե մի քիչ շփոթվեմ՝ հարցին պատասխանելիս, քանի որ Իտալիայում մենք մի քանի ավանդույթներ ունենք։ Հայրս Իտալիայի հարավից է, մայրս` հյուսիսից, և ավանդույթները մի փոքր տարբեր են։ Երբեմն ես Սուրբ ծննդյան սեղանին տեսնում էի ձուկ, մի այլ անգամ տորտելինի։ Հետո ես երջանիկ ամուսնություն ունեցա բելգիացի կնոջ հետ ու ես տեսնում էի սեղանին թռչնի միս՝ հնդկահավը ընկույզով, ֆուա-գրա: Այնպես որ, մենք ունենք շատ կոնտինենտալ, եվրոպական ավանդույթներ այժմ։ Սակայն ամենակարևոր ավանդույթն է՝ նստել սեղանի շուրջ և փայփայել այդ օրվա ոգին։

- Պարոն դեսպան, և վերջին հարցը, ի՞նչ կցանկանայիք մաղթել հայ ժողովրդին Նոր տարվա կապակցությամբ։
-Իհարկե, երջանկություն, բարեկեցություն և խաղաղություն։

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:10
Սպանության փորձ՝ Վանաձորում
Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Աղբյուր` Panorama.am
17:05
Ծառատահատում ու հրդեհ՝ Մոնթե Մելքոնյան փողոցում
Ֆեյսբուքյան օգտատեր Ռուզան Ղազարյանը մարտի 28-ին իր  էջում գրառում էր արել՝ ներկայացնեով մեկ այլ կնոջ ահազանգը ոստիկանություն....
Աղբյուր` Panorama.am
17:00
Նախորդ տարվա համեմատությամբ առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել 175 հազար զբոսաշրջիկ
«Նախորդ տարվա համեմատությամբ առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել 175 հազար զբոսաշրջիկ: Այն զգալի կորուստ է զբոսաշրջության ինդուստրիայի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Առաջին ընթերցմամբ ընդունվեց անձնական կյանքին միջամտելու, կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը
Խորհրդարանն այսօվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց օրակարգային չորս հարցերից երեքը։ Չորրորդ նախագիծը, որը վերաբերում էր ՀՀ-ի և...
Աղբյուր` Panorama.am
16:37
COVID-19-ը օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ
Այս կաթիլները չափազանց ծանր են՝ օդում «կախված մնալու» համար:
Աղբյուր` Panorama.am
16:32
Բենզինի էժանացումը Հայաստանին բարձրացրել է 35-րդ հորիզոնական
Հայաստանում բենզինն ավելի էժան է, քան Վրաստանում
Աղբյուր` Panorama.am
16:27
Ընկերությունները հնարավորություն կունենան բաժնետերերի խորհրդի առցանց ժողովներ հրավիրել և քվեարկել
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր 24 ժամյա ռեժիմով ԱԺ քննարկման ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասին»,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Գրիգորյան. Բեռների փոխադրման հետ կապված խնդիրները պայմանավորված չեն գործընկերների հետ մեր հարաբերություններով
«Բեռնափոխադրման հետ կապված պրոբլեմներ եղել են ու դեռ կլինեն, բայց չեն կրի համակարգային, սահմանափակային բնույթ, զուտ մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ահազանգում է.  «Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար...
Աղբյուր` Panorama.am
16:00
Նույնականացման օպտիմալ տարբերակը գտնելու դեպքում չգրանցված աշխատողները օժանդակություն կստանան
«Շատ ակտուալ, բայց միաժամանակ շատ պրոբլեմատիկ հարց է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
15:52
ԲՏԱ-ն՝ Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի օնլայն կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իրենց երախտագիտությունն են հայտնում...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ինչպե՞ս է կատարվում կորոնավիրուսից մահացած անձի հուղարկավորությունը
«Կյանքի իրավունքը, առողջությունն ու անվտանգությունն այնպիսի արժեքներ են, որ չենք կարող անտեսել և թեթևամիտ մոտենալ»,- խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
15:31
Ո՞ր պարագայում Կենտրոնական բանկը մտածելու բան կունենա
«Իհարկե, դրա մասին մտածում ենք։ Կանխիկ դրամն այս իրավիճակում ինքնին պրոբլեմատիկ է, բայց այստեղ հարցը հետևյալն է, թե ինչքան ինտենսիվ կարող...
Աղբյուր` Panorama.am
15:25
Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում մարտի 30-ի կեսօրից հետո, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և...
Աղբյուր` Panorama.am
15:16
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի
Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 131-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
15:08
Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 14:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
15:00
Գերմանիան օրական կթեստավորի 200,000 մարդու՝ ըստ Հվ․Կորեայի հաջող փորձի
Գերմանիան պլանավորում է օրական 200,000 մարդու թեստավորում իրականացնել`հույս ունենալով կրկնօրինակել Հարավային Կորեայի հաջող փորձը՝ վարակի...
Աղբյուր` Panorama.am
14:56
Փոխվարչապետ. Պետք է մտածել, որ գազի գնի բանաձևային տարբերակը ավելի մատչելի է
Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում:  Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
14:54
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից
Ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Տեղեկացնում են կառավարությունից ու միաժամանակ հիշեցնում,  որ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Եթե անձը կորոնավիրուսով հիվանդ է, ցանկացած մահվան դեպքում չպետք է նրան դիահերձել. Բագրատյան
«Պետք է ոչ թե կորոնավիրուսային հիվադության հետևանքով մահացած անձի, այլ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձի դիահերձում...
Աղբյուր` Panorama.am
14:41
Առանց դիահերձումի ինչպե՞ս է հաստատվելու մահվան պատճառը
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Կառավարության հաստատած տնտեսական ու սոցիալական բնույթի ութ գործիքները
Կառավարության այսօրվա  նիստում հաստատվել է 3 միջոցառում, մոտ ժամանակներում կիմպլիմենտացվեն, ապրիլի 1,2,9 վերջնաժամկետներով։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի (Covid-19) դեմ պայքարի շրջանակներում է Անկարան դադարեցնում է բոլոր արտաքին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն
Կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշմամբ հաստատված ութերորդ միջոցառումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
13:58
ԱՄՆ կարգավորող մարմինը մալարիայի դեմ դեղամիջոցը հաստատել է կորոնավիրուսի բուժման համար. France 24
ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության կողմից հաստատվել է մալարիայի դեմ պայքարող 2 դեղամիջոցների սահմանափակ կիրառումը՝ կորոնավիրուսի բուժման համար։...
Աղբյուր` Panorama.am
13:55
ՊՆ. Կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի
«Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ռուսաստանը նախազգուշացնում է․ Կորոնավիրուսը ծերերի վարակ չէ, վարակվում են նաև դեռահասներն ու երիտասարդները․ RT
Մոսկվայի իշխանությունները ահազանգ են հնչեցնում երիտասարդների շրջանում Covid-19- ի լուրջ դեպքերի վերաբերյալ, նշելով, որ թոքերի արհեստական...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչը հետաձգելու օգտին
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (պառլամենտ) քվեարկել է՝  կորոնավիրուսի պատճառով գարնանային զորակոչը մինչև մայիսի 31-ը հետաձգելու օգտին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:42
Հետ տարեք էս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել. Զոհրաբյան
«Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը»,-խորհրդարանում, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց ԱԺ «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}