Դատավոր Լուսինե Աբգարյանը չբավարարեց Հայկ Ալումյանի բողոքը
Իրավունք
16:14 20/12/2019
Հայաստան

Դատավոր Լուսինե Աբգարյանը չբավարարեց Հայկ Ալումյանի բողոքը

Վերաքննիչ Քրեական դատարանն օրինական ուժի մեջ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 7-ի որոշումը։ Վերաքննիչի որոշման եզրափակիչ մասն ընթերցեց նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանը՝ տեղեկացնելով, որ վերաքննիչ դատարանի որոշումը կարելի է բողոքարկել Վճռաբեկ դատարանում ստանալու պահից 15-օրյա ժամկետում։

Դատական նիստն ավարտվեց։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել էր  Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։

Placeholder