Կրթություն 18:45 26/12/2019 Հայաստան

Մարտի կեսին մենք կունենանք ԵՊՀ ընտրված ռեկտոր. Գ. Մուրադյան

ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային հարցերի քննարկմամբ և որոշումների ընդունմամբ:

Նախքան նիստի օրակարգի հաստատումը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը տեղեկացրեց, որ խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ. մասնավորապես այլևս խորհրդի անդամ չեն Արթուր Իսրայելյանը, Սոսէ Ղազարյանը և Աստղիկ Մնացականյանը, փոխարենն այսուհետ խորհրդի անդամներ են Գրիգոր Հայրապետյանը, Շուլի Հակոբյանը և Աստղիկ Վարդումյանը:

Գևորգ Մուրադյանն անդրադարձավ ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցին՝ նշելով, որ ենթադրվում էր՝ ԿԳՄՍՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը պետք է ընդունվի դեկտեմբերին. «Եթե ԱԺ-ի կողմից նախագիծը հաստատվեր, ապա դրանից հետո Հոգաբարձուների խորհուրդը պետք է լուծարվեր: Այսինքն՝ մենք գուցե չհասցնեինք անցկացնել մրցույթը: Բացի դրանից՝ մենք հաշվի ենք առել ԵՊՀ-ում տիրող հուզական վիճակը: Այս պահին մենք պատրաստ ենք ԵՊՀ ռեկտորի ընտրությանը»:
Նա պարզաբանեց, թե ինչու այսօրվա նիստի օրակարգում հարցը ներառված չէ՝ փաստելով, որ ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգում կան դրույթներ, որոնք հնացած են և խնդրահարույց. «Հունվարին մենք կարող ենք հայտարարել մրցույթ, ինչը նշանակում է, որ մարտի կեսին մենք կունենանք ԵՊՀ ընտրված ռեկտոր»:

Գևորգ Մուրադյանն առաջարկեց նաև օրակարգում ներառել ՀՀ ոստիկանության գործելաոճի վերաբերյալ քննարկման հարցը՝ այն համարելով անընդունելի: Խորհուրդը միաձայն ընդունեց առաջարկությունը:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկեց օրակարգից հանել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը՝ նշելով, որ խորհրդի անդամները չեն ստացել դրանց վերաբերյալ հիմնավորումներ և չգիտեն՝ ինչ են քննարկելու: Առաջարկության վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ ասելով, որ առաջարկվում է ստեղծել կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը, որոնք կարող են ներկայացնել դրանց ղեկավարները:

ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ հարցը քննարկվել է գիտխորհրդում, և եթե Հովհաննես Հովհաննիսյանը ցանկանում էր հիմնավորումներ ստանալ, կարող էր էլեկտրոնային փոստով տեղյակ պահել այդ մասին և ստանալ: Ի պատասխան Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ինքը՝ որպես Հոգաբարձուների խորհրդի անդամ, շատ լավ գիտի իր գործառույթները, և չպետք է խնդրի այդ հիմնավորումները, այլ մյուս անդամների հետ պետք է ժամանակին և պատշաճ ձևով ստանա դրանք: Ծագած քննարկումների ժամանակ Գեղամ Գևորգյանը պնդեց, որ հետաձգելով հարցը՝ հարվածի տակ են դրվում որոշ նախաձեռնություններ: Քվեարկության արդյունքում որոշվեց հարցը թողնել օրակարգում:

Դավիթ Ափոյանն առաջարկեց օրակարգում, այնուամենայնիվ, ներառել ռեկտորի ընտրության վերաբերյալ քննարկման հարցը և տեղում լուծել կանոնակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներն ու մրցույթ հայտարարել՝ պնդելով, որ ռեկտորի ընտրությունն օրհասական է բուհի համար, քանի որ շուտով պետք է կազմվի զարգացման ռազմավարական նոր ծրագիրը, որը կարող է իրագործել մանդատ և համապատասխան ծրագիր ունեցող ռեկտորը:

ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն առաջարկեց այսօր ստեղծել հանձնախումբ, որը կուսումնասիրի կանոնակարգը և կներկայացնի եզրակացություն, ըստ որի՝ խորհուրդը կորոշի՝ հայտարարե՞լ մրցույթ, թե՞ ոչ: Ի պատասխան Գևորգ Մուրադյանի հիմնավորումների, թե տեխնիկական, բովանդակային և ժամանակային խնդիրները կարող են ավելի մեծ խոչընդոտներ առաջացնել, Արթուր Վաղարշյանն առաջարկեց ստեղծել հանձնախումբ, որը կզբաղվի այդ խնդիրների շտկմամբ:

Խորհուրդը մերժեց ՈՒԽ նախագահի առաջարկը, բայց հաստատեց այսօր հանձնախումբ ստեղծելու Արթուր Վաղարշյանի առաջարկը, որը կզբաղվի ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակմամբ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց նոր քարտուղար՝ միաձայն հաստատելով ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Գրիգոր Հայրապետյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ նախկին քարտուղար Արթուր Իսրայելյանը հուլիսին նշանակվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր և ի պաշտոնե չէր կարող համատեղել:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում փոփոխություններ կատարելուն, որը ենթադրում էր երեք նոր կենտրոնների ստեղծում:

Առանձին քննարկելով յուրաքանչյուր կենտրոնի հարցը՝ Գեղամ Գևորգյանը նախևառաջ ներկայացրեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետին կից «Ամերիկյան հետազոտությունների կենտրոն» ստեղծելու առաջարկությունը՝ փաստելով, որ նախագիծն իրականացվելու է համապատասխան դրամաշնորհի միջոցներով, իսկ համալսարանի կողմից չի համաֆինանսավորվելու:

Նա փաստեց, որ այս կենտրոնի մեկ տարվա գործունեությունը կազմակերպելու համար արդեն հատկացվել է ֆինանսավորում, և կա նախնական պայմանավորվածություն՝ հետագա երկու տարիների համար ևս հատկացնել ֆինանսական միջոցներ. «Հունվարին Վահագն Ագլյանի և Ալեքսանդր Մարգարովի հետ, որոնք ղեկավարելու են կենտրոնը, մեկնելու ենք ԱՄՆ և ամսի 11-ին ստորագրելու ենք պայմանագիրը»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի կարծիքով, այժմ կենտրոնի ստեղծման որոշումն անտրամաբանական է, քանի որ դրա հաստատումը կարելի էր իրականացնել պայմանագրի ստորագրումից հետո. «Եթե դա պահանջ է մյուս կողմից, շատ անտրամաբանական է: Ծրագիր սկսելու և իրականացնելու գործընթացն այդկերպ չի լինում: Մենք ունենք զուտ խոստում, և եթե դա չիրականացվի, նորից պետք է որոշում կայացնենք կենտրոնը փակելու վերաբերյալ»:

Գեղամ Գևորգյանը պարզաբանեց, որ եղել է մրցութային դրամաշնորհ, որի վավերացումը լինելու է ամսի 11-ին: Նրա փաստմամբ, ռիսկեր չկան, քանի որ համալսարանը չի ֆինանսավորելու: Ծավալված քննարկումներից և հարցադրումներից հետո խորհուրդը որոշեց հաստատել կենտրոնի ստեղծման առաջարկությունը:

ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոն ստեղծելու առաջարկության վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ կենտրոնում ոչ միայն դասավանդվելու, այլև մշակվելու են լեզուների ուսուցման և թեստավորման մեթոդներ: Ծրագիրը լինելու է ինքնաֆինանսավորվող, իսկ շահույթի որոշակի տոկոսը փոխանցվելու է ԵՊՀ-ին: Գեղամ Գևորգյանը խոսեց նաև կենտրոնի գործառույթների և հեռահար նպատակների մասին:

Կենտրոնի ստեղծման, դրա գործունեության, գործառույթների և հեռանկարների վերաբերյալ հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանեց նախաձեռնության հեղինակ Մարգարիտա Ապրեսյանը:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:55
Արցախում կորոնավիրուսով հիվանդներն ավելացել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր: Նոր կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
12:54
31.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 355 նոր դեպք, մահացել են 6-ը
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 355 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 6 հիվանդ, որից երկուսը, ըստ...
Աղբյուր` Panorama.am
22:25
Միքայել Մինասյան. Գեներալ Արշակ Կարապետյանն գաղտնի գործուղվել է Վորոնեժ
«2016 թվականի ապրիլյան պատերազմի շուրջ կան բազմաթիվ հորինված և իրական պատմություններ։ Բայց կա մեկ հասարակական կոնսենսուս, որը միավորում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կարանտինի պայմաններում՝ թափոնին երկրորդ կյանք տալու գործընթացը
Այն, ինչն առօրյայում օգտագործում ենք, որի արդյունքում առաջանում է թափոն, իրականում լուրջ  ռեսուրս է: Իսկ այսօր այդ ռեսուրսն ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պատկերազարդ մուլտֆիլմը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ  հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք...
Աղբյուր` Panorama.am
19:47
ԱՄՆ-ը 3,42 միլիարդ դոլարի չկառավարվող հրթիռներ է գնել
ԱՄՆ-ի ցամաքային ուժերը բանակային ուղղաթիռները վերազինելու համար ձեռք են բերել Hydra-70 70 մմ տրամաչափի չկառավարվող հրթիռների (NAR) ամենամեծ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Պիկասոյի նկարի վրայի փոսը գնահատվել է 20 միլիոն դոլար
Steadfast ապահովագրական ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով T.F. Nugent շինարարարական ընկերությունից մոտ 20 միլիոն դոլար, որի աշխատակիցն...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Եվրատեսիլ-2020». Համացանցի օգտատերերի ընտրությամբ՝ Հայաստանի ներկայացուցիչը երրորդն է
Համավարակի պատառով այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը չկայացավ, բայց շատ երկրներ առցանց-հարցումներ են ացկացնում մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա՝ Հոգեգալուստ (Պենտեկոստե)։
Աղբյուր` Panorama.am
19:19
Թատերահանդիսային կազմակերպությունները մեկ տարում ցուցադրել են 3 252 ներկայացում
2019 թվականին ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվառման դաշտում ընդգրկված թատերահանդիսային 26 կազմակերպություններից ներկայացումներ կազմակերպել են 23-ը,...
Աղբյուր` Panorama.am
19:13
Արթուր Վանեցյան. Պատերազմով չկա Արցախի խնդրի լուծում
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից:...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՀՀ Պաշտպանության նախարարության արձագանքը Զաքիր Հասանովի հայտարարությանը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:57
Արթուր Վանեցյան. Հետամուտ ենք լինելու հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը
«Իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում»
Աղբյուր` Panorama.am
18:51
ՔԿ. Արման Սահակյանն ընդգրկված է որպես մեղադրյալ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն ընդգրկված է որպես մեղադրյալ։ «Արման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ադրբեջանում COVID-19- ի դեպքերի թիվը հասել են 5246-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5246-ի: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է 257 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հայկ Անտոնյան. Վերակենդանացման բաժանմունքներն ու հիվանդանոցները հագեցած են դեղանյութերով և սարքավորումենրով
«Սցենարը շատ դառն է ընթանում, պետք է հետևել կանոներին»,- պարետատան նիստից հետո բրիֆինգում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:36
Փաշինյան. Համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում
Կորոնավիրուսով վարակման դրական դեպքերի թիվը վերջին օրը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում։ ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Սպիտակ տան դիմաց բախումներ են տեղի ունենում
Մայիսի 30-ի գիշերը, Սպիտակ տան դիմաց, բախումներ են սկսվել ցուցարարների և ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչների միջև: Ըստ «Լենտա...
Աղբյուր` Panorama.am
18:22
Վանեցյան. Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ
«Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։...
Աղբյուր` Panorama.am
18:18
Խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցների բացակայությանը
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բրիտանացի գիտնականներն ահազանգում են
Մինչ եվրոպական երկրներն աստիճանաբար բացում են իրենց սահմանները և վերացնում են կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառված սահմանափակումները,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Երկիր մոլորակի վրա մարդու ապրելու համար պիտանի տարածքները կրճատվում են
Երկրի վրա օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով կյանքի համար պիտանի վայրերի քանակը նվազում է: Science Advances ամսագրում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա որոշմամբ ժամանակավորապես  կասեցվել են երկու տասնյակից ավելի  տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Երկաթուղային կայարանում հայտնաբերված մի շարք թերությունները շտկվել են
Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկնակի այց և մշտադիտարկում է իրականացրել Երևան երկաթուղային...
Աղբյուր` Panorama.am
17:24
Փաշինյան. Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արթուր Վանեցյան. Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք
Այսօր տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը
Աղբյուր` Panorama.am
17:05
Էդվարդ Ֆիցգերալդ. ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ և Թագուհու...
Աղբյուր` Panorama.am
16:58
ԱՄՆ-ում՝ խռովությունների ժամանակ, ԱԱԾ սպա է սպանվել
Մայիսի 30-ին ԱՄՆ Անվտանգության դաշնային ծառայության սպա է սպանվել Կալիֆոռնիա նահանգի Օքլանդ քաղաքում, սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն
Netflix սթրիմինգային ծառայությունն ավարտել է հոլիվուդյան  պատմական Egyptian Theatre թատրոնի ձեռք բերման իրավաբանական գործընթացները։...
Աղբյուր` Panorama.am
16:38
Աֆղանստանում գրանցվել է COVID-19 դեպքերի ռեկորդային աճ
Աֆղանստանի առողջապահության նախարարությունը գրանցել է երկրի համար կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի ռեկորդային աճ՝ 866 հիվանդ:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}