Իրավունք 11:40 31/12/2019 Հայաստան

Սիրանույշ Սահակյան. Դատաիրավական ոլորտում բարեփոխումներն իրականացվում են պատվերով

Ձերբակալություններ, կալանավորումներ, դատավարություններ. ինչպե՞ս հանձնեցին դատական համակարգը,  նախաքննություն իրականացնող մարմինները 2019-ի քննությունը։ Ի՞նչ մտահոգիչ խնդիրներ է տեսել իրավաբանը ու որո՞նք են իրավական ոլորտում առկա խնդիրների լուծումները։

Panorama.am-ն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանի հետ ամփոփել է անցնող տարին։

«Դատական համակարգի բարեփոխում ասելով, ես նախ և առաջ հասկանում եմ ինստիտուտցիոնալացված լուծումներ, որոնք կապահովեն այդ մարմինների անկախությունը, ինքնուրույնությունը, ռեսուրսային ապահովվածությունը, կադրային պատշաճ քաղաքականությունը, պրոֆեսիոնալիզմը և հետևողականությունը, որպեսզի այս կառույցները զինված և պատշաճ նախադրյալներով ոչ ընտրողական մոտեցումներով լուծեն իրենց առջև դրված խնդիրները։ Դա հավասարապես վերաբերլի է դատարաններին, դատախազությանը, քննչական մարմիններին»,-ոլորտի անելիքների իր բանաձևն է ներկայացնում Սահակյանը։

Panorama.am-Անցնող տարում այս ոլորտում  առաջարկվեցի՞ն ինստիտուտցիոնալ լուծումներ։
Սիրանույշ Սահակյան- Մենք ինստիտուտցիոնալացված լուծումներ չենք տեսել։ Կտրուկ կադրային փոփոխություններ, կամ արժանիքների հիման վրա առաջխաղացումներ, երբ բարդ հանցագործությունները բացահայտող քննիչները խրախուսվել են, կամ հավելյալ խթանիչներ են եղել, որպեսզի դաշտում եղած պրոֆեսիոնալները հետաքրքրություն ցուցաբերեն այս մարմինների նկատմամբ։ Նմանատիպ լուծումներ չկան։

Ավելին, այն փաստաթղթերը, որոնք պետք է ապահովեն ոլորտի բարեփոխումները, ֆորմալ առումով հաստատվել են միայն տարեվերջին, ընդ որում, դրանց նախնական քննարկումները խիստ խոցելի են, պատշաճ հանրային քննարկումների չեն դրվել, փոփոխության փիլիսոփայությունն ակնհայտ չէ, չափելի չեն արդյունքները, և ամենակարևորը մենք չենք տեսնում ռեսուրսային ապահովվածություն։

Օրինակ, երբ ուսումնասիրում ենք այդ փաստաթղթերը, չկան տվյալներ, թե պետությունն այդ միջոցառման համար ինչքա՞ն գումար է հատկացրել, ինչպե՞ս են դրանք ֆինանսավորվելու։ Միակ մոտեցումն այն է, որ որոշ դոնորների հետ համագործակցելով, որոշ գործողություններ ֆինանսավորում կստանան, որոնց արդյունքում կյանքի կկոչվեն։ Այս տեսանկյունից որևէ ցուցանիշ, որը կխոսի համակարգային, նպատակադրված միջոցառումների մասին, մենք չենք տեսնում։

Մյուս կողմից տեսնում ենք երկու զարգացում, որը չի կարող իր երկարաժամկետ բացասական ազդեցությունը չթողնել իրավական համակարգի վրա։ Դրանցից մեկը շատ բացառիկ զարգացում էր և որպես քննադատելի օրինակ միջազգայնորեն երկար հիշվող դեպք է լինելու։ Խոսքս գործադիրի կոչով, գործադիրի մասնակցությամբ և հանրային ռեսուրսների օգտագործմամբ  դատարանների շենքերը շրջափակելու մասին է։ Երբ պետական պաշտոնյաները վարձատրվում են պետության առջև դրված խնդիրները կատարելու համար, իրենց աշխատաժամին, իրենց դիրքի ուժով խոչընդոտել են արդարադատության իրականացմանը, և այս դեպքերը պատշաճ մակարդակով ոչ հետաքննվել են, ոչ էլ իրենց գնահատականին են արժանացել։

Հաջորդ գլոբալ խնդիրը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված զարգացումներն են, որը սկիզբ է առել նախորդ տարվանից ու շարունակվում է  ներկայում։ Օրենսդիր և գործադիր մարմինները  չեն հարգում և ընդունում Սահմանադրական դատարանի դերն ու առաքելությունը, տարաբնույթ միջոցներով փորձում են հասնել ՍԴ կազմի փոփոխությանը՝ պնդելով, որ հեղափոխական կազմը պետք է ներգրավված լինի նաև Սահմանադրական դատարանում։ Իսկ դա իրավական պետությունների մշակույթին կամ փիլիսոփայությանը հարիր դատողություն չէ։
Եթե մենք փորձում ենք զարգանալ ժողովրդական արդարադատության մոդելով, ինչը ժամանակաից աշխարհը մերժել է, ապա պետք է փակել դատական համակարգն ու ամբոխավարության հիմունքներով, բացականչությունների բարձրությամբ պայմանավորված հրապարակում իրականացնել արդարադատություն։

Եթե այդ գաղափարախոսությունը չէ մեր արժեքաբանության հիմքում, ապա դատավորների անփոփոխելիությունը, գործող իշխանությունից անկախությունը պետք է հարգվի։ Դա այն նախապայմանն է, որի պարագայում մենք կարող են ասել արդարադատությունը սահմանադրական, թե այլ մակարդակում կայացած է։

Որպես մտահոգիչ այս երկու զարգացումները կնշեմ, որոնք ցույց են տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում արդարադատության իրականացումն և դատական համակարգի անկախությունն առայժմ մեզ մոտ վտանգված է և գնալով վաթարանում է։

Panorama.am-Հոռետե՞ս եք հաջորդ տարվա սպասելիքների առումով։
Սիրանույշ Սահակյան-Իմ հոռետեսությունը պայմանավորված է զարգացումներով։ Բացասական զարգացումներ կարող են լինել, բայց եթե դրանց վերաբերյալ լինի դրական արձագանք, մենք կտրամադրվենք դրական։ Օրինակ, եթե Վենետիկի հանձնաժողովի ոչ լեգիտիմ է գնահատում ՍԴ նորընտիր  դատավորի  այն հայտարարությունը, որ ՍԴ ինը դատավորներից յոթի ընտրությունն անօրինական է եղել, և քաղաքական մեծամասնությունը ծափահարում է նորընտիր դատավորի անհեթեթությանը, ապա մենք լավատեսորեն չենք կարող տրամադրվել։ Եվ հակառակը, լավատեսորեն կտրամադրվեինք, եթե տեսնեինք, որ միջազգային հանրությունից ստացած ազդակներին իշխանությունը խոհեմությամբ է վերաբերվում։ Քանի որ սխալների մասով նման վերջակետներ չեմ նկատում, ապա հույս չի ներշնչում, որ սխալ ուղղություններն ապագայում շարունակություն չեն ստանա։

Եղել են հայտարարություններ, դրանք զուգակցվել են ինչ-որ փաստաթղթերի ընդունմամբ, բայց իրականության մեջ  չենք տեսնում, որ դատական համակարգի խնդիրները վերացվում են։ Օրինակ, գերծանրաբեռնվածության պայմաններում դատական իշխանության հատկացված բյուջեն չի մեծացվում, որպեսզի նոր դատավորներ ընդգրկվենն, տեխնիկապես վերազինում չի իրականացվում, հարգանքի միջոցով դատավորի դերը չի մեծացվում։ Դրանք կարևոր քայլեր են, որ պետք է հանգեցնեն դատական համակարգի որակի բարձրացմանը, մինչդեռ արվում է ճիշտ հակառակը, հնչեցվում են սպառնալիքներ, մյուս կողմից էլ հայտարարություններ են արվում, որ դատական համակարգը բարեփոխված է։

Բարեփոխումը նախ և առաջ ենթադրում է որակյալ արդարադատության իրականացման նախադրյալների ու ենթակառուցվածքների ստեղծում։ Եթե դրանք չկան, հայտարարությունները կմնան դեկլարատիվ մակարդակում։

Panorama.am-Տիկին Սահակյան, Դուք խոսեցիք համակարգային փոփոխություններն ուղղված ծրագրերի բացակայության մասին։ Ինչի՞ հետևանք է դա։
Սիրանույշ Սահակյան- Պատճառներն ունեն նաև օբյեկտիվ նախադրյալներ, քանի որ Հայաստանը ժամանակի ընթացքում չի կարողացել ձևավորել ինստիտուցիոնալացված ենթակառուցվածքներ արդարադատության նախարարությունում, կառավարությունում, որոնք առկա տվյալները վերլուծելով՝ կկարողանան ճիշտ ախտորոշել խնդիրներն ու հիմնավոր քաղաքականություն կմշակեին։ Մյուս կողմից, եթե մենք չունենք զարգացած նման կառույցներ, առանց շտապողականության, նաև դրսի մասնագետների ներգրավվածությամբ, լայն  հանրային քննարկումների միջոցով կարող էինք այս բացը լրացնել, կամ  օրինակ պատվիրել հետազոտություն, որի արդյունքները վելուծելով հակված կլինեինք իրականությունից բխող միջոցառումներ նախատեսելուն։

Բայց քանի որ կարծես իրականությունն այդքան էլ կարևոր չէ, մեզ մոտ բարեփոխումներն իրականացվում են պատվերի հիման վրա, քաղաքական թիմը ձևավորում է իր տեսլականը, որ միշտ չէ, որ համապատասխանում է  հանրային շահերին կամ պետականության կառուցման ուղեծրին, ու սկսվում է այն կյանքի կոչվել։ Այս երկու գործոնների պարագայում մենք ունեցել ենք մշակված մի փաստաթուղթ, որն ավելի շատ օգտագործվում է միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ այո, ունենք փաստաթուղթ, բարեփոխում ենք համակարգը, բայց պրակտիկայում դրանք լավ արդյունքներ հասարակության համար չեն ապահովելու։

Panorama.am-Շտապ, այսպես կոչված վիրահատական միջամտությունների կարիք ո՞ր խնդիրներն են զգում այս ոլորտում։
Սիրանույշ Սահակյան-Ես ավելի հակված եմ կարծելու, որ Հայաստանի իրավական համակարգն ունի ոչ թե միջամտության, այլ աջակցության ու ճիշտ լուծումների  կարիք։ Համակարգի զարգացումը պետք է լինի ոչ թե ցնցումային, այլ աստիճանական, պետք է կարճաժամկետ կտրվածքով ուսումնասիրվեն ու հռչակվեն առաջանահերթ մի քանի խնդիրները, որոնք օրինակ 2020-ին պետք  է լուծվեն, դրա շուրջ պետք է լինի մոբիլիզացված աշխատանք, ապահովեն ռեալ ցուցանիշներ։ Դրանից հետո խնդիրները պետք է լինեն ավելի ամբիցիոզ։ Ինձ համար նախընտրելի է ունենալ կոնկրետ դրված խնդիրներ, դրանց աստիճանական լուծում, քան ունենալ ամբիցիոզ, վերամբարձ բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ մնում են անկատար։ Եթե մենք արդարադատության համակարգը տանենք ցնցումների, ապա այդ ճանապարհով չենք հասնի արդադարդատության կայացմանը, կարծում եմ կատարված աշխատանքի շարունակականության ապահովմամբ պետք է հասնել զարգացման։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:02
05.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 822 դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
22:01
Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովի նիստ է գումարվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական...
Աղբյուր` Panorama.am
22:00
Համաճարակի ժամանակ ավելի արդյունավետ կլիներ տնային կալանքի կիրառությունը, եթե օրենքը թույլ տար. Արման Թաթոյան
ԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am
20:30
Միհրան Հակոբյան. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է. «Արդեն երկու օր է՝ հետևում եմ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
20:22
Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից
Կան խնդիրներ, գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար
Օրերս Կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նուրմագոմեդովի կարողությունը մոտ 100 միլիոն դոլար է
«Ռուսական խառը մարտերի (MMA) մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը նաև նրա մարզիչն է, YouTube- ի հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մադուրոն հրամայել է երկիրը պաշտպանելու համար մոբիլիզացնել Վենեսուելայի հրետանին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է ազգային հրետանին մոբիլիզացնել՝ պաշտպանելու Բոլիվարյան հանրապետությունը: Ինչպես հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
Ախալքալաքի և Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնների (ՀԱԿ) տեղեկությունների համաձայն, ներկայումս 36 մարդ Ախալքալաքի մունիցիպալիտետում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Մարտին փետրվարի համեմատ բենզինի գինը նվազել է 3.7%-ով
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ պահպանվել է գների նախորդ...
Աղբյուր` Panorama.am
18:53
2020 թ-ի սկզբից ի վեր, Դոնբասում ականների պայթյունից զոհվել է 12 խաղաղ բնակիչ
2020 թվականի սկզբից Ուկրաինայում անցկացվող ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը (SMM) գրանցել է ականների և չպայթած զինամթերքի պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Կոբի Բրայանթին 2020թ-ին կընդգրկեն բասկետբոլի Փառքի սրահում
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթին 2020 թվականին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։ Նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:36
ԱՀԿ-ն հայտնում է երիտասարդների և առողջների շրջանում COVID-19-ի ծանր դեպքերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է երիտասարդ և առողջ մարդկանց շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքերի մասին։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Պարենային մթերքների գնային ինդեքսը՝ մարտին
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 2.1% գնաճ: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
Քաղաքագետ. Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ճգնաժամային պահերին մարդկանց մոտ բնազդներն են սկսում գործել։ Փորձը ցույց տվեց, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
18:18
Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու
Ամերիկացի երգչուհի Փինքը (Pink) Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ՝ COVID-19: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը կնշվի Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:52
Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, որը ներկայում ղեկավարում է Քաթարի «Ալ Սադ» թիմը,  1 միլիոն եվրո է նվիրաբերել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քամին Երևանի կենտրոնում մի քանի ծառեր է շրջել
Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:36
Վարդաշեն փողոցում պատշգամբ է փլուզվել
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում հասել է 85,778 մարդ, մահացել է 1.158-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է պարզաբանում, թե ինչպես են ընտրվել ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
«Ընդհանուր կանոն կա, կալանքի տակ գտնվող մարդը չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիմա եթե այդ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գնանկում՝ ծառայությունների ոլորտում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ....
Աղբյուր` Panorama.am
16:50
Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը՝ որպես կարևոր հարցերի լուծման հարթակ: Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
«Կորոնավիրուսը չպետք է թաքնված մարդասպանության առիթ դառնա»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}