Առողջություն 12:40 15/01/2020 Հայաստան

Աչաջրի ծննդատունը չի փակվի, բայց կծննդաբերեն Իջևանում

Առողջապահության նախարարության կողմից հանրապետության տարածքում 9 ծննդատների լուծարումը շարունակում է հասարակության շրջանում ոչ միանշանակ արձագանքների արժանանալ։ Համայնքների բնակիչները նեղսրտում են, որ իշխանությունը հիվանդանոցային պայմանները բարելավվելու փոխարեն լուծարում է ծննդատները։ Արդյունքում, նախարարությունը, ավելորդ խնդիրներից խուսափելով, համայնքների բնակիչներին է ներքաշում խնդիրների մեջ։

Ծննդատան լուծարման փաստը Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները, թերևս, խիստ ծանր տարան, քանի որ նախնական շրջանում խոսվում էր նաև ամբողջ հիվանդանոցը փակելու մասին։ Ծննդատան բժիշկները սակայն, քաջ գիտակցելով, որ նախարարության որոշմամբ ծննդօգնություն պետք է իրականացվի Իջևանի հիվանդանոցում, տարեսկզբին 3 ծնունդ են ընդունել։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Panorama.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ Աչաջուրի առողջական կենտրոնը չի փակվելու։

Վերջինիս խոսքով, խնդիր կա՝ կապված առողջապահական կենտրոնի 20%-ի հետ, և  որևէ բյուջետային կրճատում չի արվելու։

«Ինչ վերաբերում է ծննդատան խնդրին, ներկայիս ստանդարտներով ծննդատունը պետք է ունենա լրացուցիչ տեխնիկական և մասնագիտական հագեցվածություն՝ ելնելով ծննդօգնության անվտանգության տեսանկյունից։ Պետական միջոցներով առողջության կենտրոնը պահպանվում է, որևէ աշխատող չի ազատվելու աշխատանքից»,- նշեց Չոբանյանը։

Հարցին, թե ծննդատան աշխատակիցներն ի՞նչ սկզբունքով են շարունակելու աշխատել, Չոբանյանը նշեց՝ այնտեղ աշխատում են քույրեր և սանիտարներ, որոնց մի մասը կսկսի աշխատել շտապ օգնության ծառայությունում, մյուս մասն էլ՝ կշարունակի ծննդօգնություն իրականացնել։

«Նշված մասնագետներից ոմանք կշարունակեն զբաղվել նաև ծննդօգնությամբ։ Այստեղ էլի սպասարկվելու են հղիները, իսկ ծննդաբերությունն իրականացվելու է Իջևանի ծննդատանը։ Հղիները շարունակելու են առողջապահական անհրաժեշտ ծառայություններից օգտվել Աչաջուրում։ Իսկ բարդ դեպքերում ուղղորդում կիրականացվի Իջևանի ծննդատուն»,- նշեց Հայկ Չոբանյանը։

Մարզպետը վստահեցնում է, նախորդ տարիներին ևս բարդ ընթացքով հղիությունների դեպքում ապագա մայրերին տեղափոխել են Իջևանի ծննդատուն, որը տեխնիկապես ավելի հագեցած է. «Այս դեպքում Աչաջուրի բժշկին հնարավորություն է տրվելու Իջևանի ծննդատանը ծնունդ ընդունել»։

Չոբանյանը առողջության կենտրոնի համար լրացուցիչ պայմանների ապահովում է խոստանում։ Այդ դեպքում կենտրոնը ընթացիկ բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորություն կունենա. «Աչաջուրից Իջևան հասնելու համար 15 րոպե է անհրաժեշտ, և մենք շտապ օգնության մեքենայով կարող ենք հղիների տեղափոխումն ապահովել»։

Հղիության 9 ամիսներին կանայք Աչաջուրում են բուժօգնություն ստանալու, իսկ ծնունդը Աչաջուրի բժիշկը ընդունելու է Իջևանի ծննդատանը։ Այսինքն՝ հղիներին՝ իրենց Աչաջուրում սպասարկող բժիշկների հետ տեղափոխելու են Իջևան՝ հիմնավորմամբ, որ ընդունվող ծնունդները բացասական հետևանք չունենան։

Հավելենք, որ  համայնքն  ունի առողջության կենտրոն և գյուղական բժշկական ամբուլատորիա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:24
Ռուբեն Մելիքյան, Արսեն Բաբայան. Պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ միանում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի նախաձեռնություն-պահանջին։  Պահանջը....
Աղբյուր` Panorama.am
00:23
«Վերնատուն». Ակումբը կատարվածը գնահատում է որպես ռեպրեսիվ միջոցներով քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու փորձ
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
00:18
Թովմասյան. Իմացեք, որ մի օր էլ էդ ուղտը ձեր դռանն է չոքելու
«Հուսով եմ, որ մենք 37 թվին չենք վերադարձել»
Աղբյուր` Panorama.am
00:14
Հրայր Թովմասյան. Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը փորձել է հիշել, թե երբ է նրա հետ խոսել իր՝ իջևանցու փեսա լինելու...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վարչապետն ամեն ինչից տեղյակ է. Կարպիս Փաշոյան
ՀՀ նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը գրում է. «Ֆեյսբուքյան վերլուծաբանները, կարծես թե,...
Աղբյուր` Panorama.am
22:48
Հրայր Թովմասյան. Ինձ ոչինչ չի կասեցնի
«Ուժեղ, լավ պետություն ունենալն է, անկախ դատական իշխանություն ունենալն է, արժանապատվություն ունենալն է. Այս ամբողջի համախոհն է, որ ինձ ուժ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից
«Հարգանքներս ոստիկանությանը»
Աղբյուր` Panorama.am
21:54
Էդմոն Մարուքյան. Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ
Ստրասբուրգում գտնվող ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է այսօր Հայաստանում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
21:54
Ամրամ Մակինյան. Բացատրություն եմ պահանջում հասարակական գործիչներին բերման ենթարկելու հիմքերի մասին
Փաստաբան Ամրամ Մակինյանն երկրում վախի մթնոլորտ ստեղծելու աղաղկող փաստեր է որակում այսօր ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից...
Աղբյուր` Panorama.am
21:45
Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկում իր տան մոտից
antifake.am-ը տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին և գրում.  Քիչ առաջ դիմակավորված անձինք իր տան շենքի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Գնում եմ ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատարից բացատրություն պահանջելու. Ռ.Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է այսօր տեղի ունեցած ոստիկանության գործողություններին:...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սարատովի մարզում ՃՏՊ-ի հետևանքով զոհը և տուժածները ՀՀ քաղաքացիներ են
Հունվարի 28-ին, ժամը 19:00-ին,  ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել, որ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկու շրջանում ս. թ....
Աղբյուր` Panorama.am
20:34
Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքում գրառում է կատարել տեղեկացնելով, որ բերման են...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում. Զոհրաբյան
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . ««Հանրային պահանջով» ժամանակին...
Աղբյուր` Panorama.am
20:19
Ցուցումո՞վ, թե ՞ «օրենքին համապատասխան»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով այսօր Ադեկվատ միաբանության անդամների բերման ենթարկելուն:...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բռնի գործողությունների մեջ ինչ-որ հեռու գնացող բան կա. Կոնստանտին Տեր-Նակալյան
Ադեկվատ միաբանության անդամ Կոնստանտին Տեր Նակալյանը և ՎԵՏՕ հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, ում ժամեր առաջ  բերման էին ենթարկել,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Իրավական համակարգում վարչապետը որևէ աջակցություն չունի. Մալյան
Ադեկվատ միաբանության անդամ Կոնստանտին Տեր Նակալյանը և ՎԵՏՕ հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, ում ժամեր առաջ  բերման էին...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
Հանրապետության տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ը և փետրվարի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
19:14
Թուրքիայում տարեցտարի աճում է բնակիչների կախվածությունը հակադեպրեսանտներից
Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ նյարդային համակարգին միտված դեղամիջոցների օգտագործումն այս երկրում...
Աղբյուր` Panorama.am
19:05
Չինաստանում գտնվող մեր հայրենակիցը պատմել է տիրող իրավիճակի մասին
Համաճարակի պատճառով Չինաստանի 18 քաղաքների ելքերն ու մուտքերը փակ են
Աղբյուր` Panorama.am
18:46
Արթուր Դանիելյանի ճեպազրույցը՝ իր և Ազատ Ադամյանի ազատ արձակումից հետո
Ոստիկանության 6-րդ վարչությունում գտնվող  «Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը և ևս երկու հոգի՝  Ազատ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոնի ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Մեր ուղերձն է հակառակորդին, եթե երրորդ անգամ փորձեն պատերազմով գալ, երրորդ անգամ են պարտվելու. Աղվան Վարդանյան
Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի ելույթը՝ Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ, ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը արտասանել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Աղբյուր` Panorama.am
18:00
Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար,...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Շտապօգնության» տնօրեն. Արթուր Դանիելյանը բողոքում է մեջքի ցավից
Ոստիկանության վեցերորդ վարչություն կանչով մեկնած շտապ օգնության բժիշկները Արթուր Դանիելյանի մոտ ձեռքի, ոտքի կոտրվածք չեն արձանագրել։...
Աղբյուր` Panorama.am
17:53
Մելիք-Շահնազարյան. Լուրեր կան՝ բերման ժամանակ վնասվածք է ստացել Արթուր Դանիելյանը
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ հաճախ են հավաքվելու ոստիկանության շենքի մոտ, քանի որ առանց որևէ լուրջ պատճառաբանության բերման...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրավապահների նման գործելաոճը անտրամաբանական է. Արծվիկ Մինասյան
«Ցավալի է, որ ականատես ենք լինում ապօրինի վարքագծի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կետո դիետայի բացասական հետևանքներն՝ ըստ գիտնականների
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ համաշխարհային կետո դիետիկ սննդակարգը (բացառվում է ածխաջրերի օգտագործումը) բերում է միայն կարճաժամկետ...
Աղբյուր` Panorama.am
17:11
«Օսկարի» հավակնորդների խմբակային լուսանկարը
Համացանցում է հայտնվել «Օսկար» մրցանակի հավակնորդների ավանդական լուսանկարը: Այն հրապարակվել է Ամերիկյան կինոակադեմիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Որոշ մարդիկ, այդ թվում՝ նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը՝ չի հաջողվել. Սերժ Սարգսյան
18:41 28/01/2020

Որոշ մարդիկ, այդ թվում՝ նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը՝ չի հաջողվել. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}