Կրթություն 13:29 15/01/2020 Հայաստան

«Դպրոցները, որոնք սելեկտիվ կրթություն են իրականացնում, արդեն իսկ հականերառական միջավայր են ստեղծում»

«Ներառական կրթության ծրագիրը հենց սկզբից խեղաթյուրվեց»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Վերջինիս խոսքով, դպրոցները, որոնք սելեկտիվ կրթություն են իրականացնում, արդեն իսկ հականերառական միջավայր են ստեղծում. «Երբ լավ սովորողները դիմացի նստարաններին են նստում, իսկ վատ սովորողները վերջին շարքերում, արդեն հականերառականություն կա։ Այդ պարագայում նոր ֆունկցիան, որը դրված է դպրոցների վրա, չի կարող բավարարվել»։

Խաչատրյանը նշում է, որ դպրոցներն ունեն նաև մասնագետների և առաջին հերթին տնօրենների խնդիր։ Կրթության փորձագետի խոսքով, դպրոցների տնօրենները ինչ-որ առարկաների մասնագետներ են և ունեն որոշ կառավարչական հմտություններ։ Բայց նրանց ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում՝ հոգեբանը ով է, սոցիալական աշխատողը ով է, ինչպես պետք է համակարգել նրանց աշխատանքը։

«Դպրոցի տնօրենը էդ վիճակներին չի տիրապետում, դրա համար դպրոցներում ներառական խմբի հետ աշխատող մասնագետները պարապ նստած են։ Բացի այդ, նշված մասնագետներն էլ ոչ միշտ ունեն անհրաժեշտ պաշարով գիտելիք»,- նշում է Խաչատրյանը։

Ներառական կրթության ոլորտում մյուս խնդիրը, ըստ Խաչատրյանի, այն է, որ դպրոցներում կա ուսուցիչների դոմինանտ մշակույթ, դրվածք, և երբ սոցիալական մանկավարժ, հոգեբան է գալիս դպրոց, ուսուցիչների դոմինանտ խումբը սկսում է դիմադրել։

Ներառական կրթության փորձագետ, Ներառող կրթություն ազգային ասոցիացիայի անդամ Արմինե Ավագյանի խոսքով, ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար չի նախատեսված. «Այն բազմազանության կրթությունն է, որտեղ կարող են ներառվել ոչ փայլուն մտավոր կարողություն ունեցող երեխաներից մինչև ուշադրության կենտրոնացման խնդիր ունեցող երեխան։ Իսկ մեզ մոտ այդ կրթությունը կենտրոնացավ խնդիր ունեցող երեխաների վրա և ընկալվեց՝ որպես նրանց առջև դպրոցի դռները բացելու ծրագիր, որը ոչ միանշանակ ընդունվեց թե՛ մասնագետների, թե՛ ծնողների կողմից»։

Ավագյանի խոսքով, կրթական կարիքի գնահատումը խնդրահարույց է և պարունակում է կոռուպցիոն ռիսկ, որովհետև գնահատման որոշ գործիքներ հավաստի ինֆորմացիա չեն տալիս երեխայի մասին. «Այդ գործիքները բավականին զգայուն չեն, որպեսզի հստակ ինֆորմացիա տան»։

Բացի այդ, Ավագյանի խոսքով, գնահատող մասնագետները ևս մասնագիտական հմտությունների անլիարժեքություն ունեն։

«Ըստ իս, այս գործիքները, որ մենք ենք կիրառում, շատ վիճելի է, թե ինչպես է տարանջատվում թեթև խնդիր ունեցող երեխան միջին խնդիր ունեցողից, կամ միջինը ծանրից և խորից։ Գնահատման նուրբ և զգայուն գործիքների առկայությունը կարևոր է, քանի որ դրանով է որոշվում երեխային տրամադրվելիք աջակցությունը»,- նշեց Արմինե Ավագյանը։

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը վստահեցնում է, որ փորձագետների վերոնշյալ անհանգստություններն անտեղի են, քանի որ ներառական կրթության համակարգում փոփոխություններ են կատարվել։

«Նշված գնահատման գործիքներն այսօր չկան։ Նախկինում գնահատումը տեղի էր ունենում բժշկական փաստաթղթի հիման վրա, իսկ այսօր այն չի համարվում առաջնային։ Փոխվել է նաև ներառական կրթական համակարգի ֆինանսավորման ձևը, ինչը քչացնում է կոռուպցիոն ռիսկերը։ Երեխայի ուսումնական կարիքին համապատասխան տրվում է գնահատում և ֆինանսավորում։ Թեթև կարիքի դեպքում երեխան նույնքան գումար է տանում դպրոց, որքան խնդիր չունեցող երեխաները»,- նշեց Հովսեփյանը։

Հավելենք, որ Հայաստանը փուլ առ փուլ, ըստ մարզերի, անցնում է համընդհանուր ներառական կրթության։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2016 թվականին և կավարտվի 2025 թվականին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:43
Հունաստանի ԳՇ պետի ակնարկը Թուրքիային․ Պատրաստ ենք ճզմելու մեզ թերագնահատողներին
Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու...
Աղբյուր` Panorama.am
15:35
ՊԵԿ փոխնախագահ. Շրջանառությունները շուրջ 20 տոկոսով նվազել են
Այս տարվա չորս ամիսներին ՀԴՄ կտորններով արտացոլված իրացման շրջանառությունը և հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը, նախորդ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին. Նաիրա Զոհրաբյան
«Այս երկու օրը մենք տեսնում ենք շատ վտանգավոր, շատ անազնիվ մի տենդենց՝ ողջ պատասխանատվությունը գցել, իրենց ձևակերպմամբ, անպատասխանատու...
Աղբյուր` Panorama.am
15:21
Կառավարության հակաճգնաժամային համակարգը տապալված է. Մելքումյան
«Մեր հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության վերջին ցուցանիշները ստեղծել են բարդագույն իրավիճակ»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
15:13
Շվեդիայում կորոնավիրուսի դեմ պայքարի հակասական ռազմավարության հեղինակն ընդունում է իր սխալները
Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, որ «Կովիդ-19»-ի դեմ պայքարի իր ռազմավարությունը հանգեցրել է շատ մահերի, այն բանի...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արման Թաթոյան. Եկե՛ք գործենք միասնաբար
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է անում քաղաքացիներին համատեղ պայքարել կորոնավիրուսի ու դրա տարածման դեմ։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
14:59
Որոնումներ՝ հասկանալու համար COVID-19-ի կապը Կավասակի հիվանդության հետ
COVID-19-ի համաճարակի տարածման պայմաններում առողջապահական կազմակերպությունները հայտարարում էին, որ այն առավելապես վտանգավոր է տարեցների, մի շարք...
Աղբյուր` Panorama.am
14:50
Համավարակի դեմ պայքարի համար պատասխանատուները պետք է ազատվեն. Մարուքյան
«Մոտավորապես երկու ամիս է՝ նույն վիճակն է՝ բանկերի մոտ նույն հերթերն են, թոշակները նույն ձևով են տրամադրվում»,- խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
14:47
Տաթևիկ Ռևազյան. Որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:31
Փաշինյան. Այն, ինչ տեսա ձեր օգնությամբ, կատաստրոֆա է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան երկրորդ ուղիղ եթերի ժամանակ ասաց, վերջին օրերեին դաժան խոսակցություն է ունեցել ոստիկանության պետի ու...
Աղբյուր` Panorama.am
14:21
ՓՊ-ն շարունակում է իրականացնել իրավաբանական անվճար օգնություն առցանց
Հայաստանի Հանրապետությունում պայմանավորված կորոնավիրուսի համավարակի  առկա սահմանափակումներով  ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակված մեծահասակին ու երեխային
«Տնային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում են ստանում շատ թեթև կամ անախտանիշ  կորոնավիրուսով վարակված պացիենտները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
14:05
Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա
«Այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է»,-ըստ «Հրապարակ»-ի, ասել է նա։
Աղբյուր` Panorama.am
13:56
Պենտագոնը 1.6 հազար զինվորական է ուղարկում Վաշինգտոնի շրջան
Պենտագոնը ԱՄՆ մայրաքաղաքի հարևանությամբ տեղակայել է մոտ 1,6 հազար զինվորականի՝ պայմանավորված այն անկարգություններով, որոնք սկսվել էին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արայիկ Հարությունյան. Հատ-հատ կգնանք խախտումների հետքերով, հարցերը տեղում կլուծենք
Դպրոցներում դասագրքեր ստանալիս, ատեստատներ հանձնելիս կուտակումների առաջացումն ուղիղ տնօրենների պատասխանատվությունն է։ Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
13:48
Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին
Հունիսի 3-ին` տարբեր ժամերի, «Թալինի» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել այն մասին, որ ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերք,...
Աղբյուր` Panorama.am
13:45
Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան
«Հաստատված դեպքերի մեծ թիվը պայմանավորված է նաև թեստերի քանակի հետ, և հիվանդության թվի աճի համար պետք չէ մեղավորներ փնտրել»,-...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Ձեր լեգիտիմ շահի նկատմամբ էլ ենք հարգանքով վերաբերվում, պարոն Դանիելյան ջան». Միրզոյան
Արարատ Միրզոյանի կոշտ արձագանքն արդարադատության փոխնախարարին
Աղբյուր` Panorama.am
13:37
«Իմ Ձայնը». ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ
«Իմ Ձայնը» նախագիծը պատրաստած ու տարածած հոդվածում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով ՄԻԵԴ...
Աղբյուր` Panorama.am
13:27
Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել
«Israel Aerospace Industries» (IAI) պաշտպանական ընկերությունը հունիսի 2-ին հրապարակել է տեսանյութ, որը պատմում է նորագույն...
Աղբյուր` Panorama.am
13:25
Վիվա-ՄՏՍ. Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են
Մարզերում էներգախնայող համակարգերի ներդրման ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման...
Աղբյուր` Panorama.am
13:15
Տիգրան Աբրահամյան. Ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում, կախված է, թե ինչպես դուրս կգանք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից
Կորոնավիրուսով ստեղծված իրավիճակում պատերազմի հնարավոր վերսկսկման հնարավորությունը ռեալ գնահատելու համար պետք է հասկանալ, թե ինչ իրական վիճակ է...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8․536 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրվա մեջ կորոնավիրուսով վարակվածների դեպքերն աճել է 8․536-ով։ Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտնել է Օպերատիվ շտաբը։ Նաև...
Աղբյուր` Panorama.am
13:03
Պատգամավորների պարգևավճարները պետք է լինեն հասցեական, այլ ոչ՝ համատարած. Էնֆիաջյան
«Խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման նախագծերին մենք կողմնակից ենք»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Շիրակում կորոնավիրուսից ընդհանուր 10 մահվան դեպք է արձանագրվել
Հունիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, 26-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել...
Աղբյուր` Panorama.am
12:51
Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով
«Նեապոլի ծոցը» կտավը դարձել է Sotheby's աճուրդի տանը ռուսական կերպարվեստի գործերի վաճառքի թոփ-լոտը:
Աղբյուր` Panorama.am
12:44
Կառավարությունն ունակ չէ պաշտպանելու ժողովրդին, և աստիճանաբար օտարում է այդ պատասխանատվությունն իրենից. Թանդիլյան
«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՀՀ-ում արգելվել է ՊՇՌ թեստավորումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը երել որոշում է ստորագրել  ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով Պոլիմերազային...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ավետիք Իշխանյան. «Ասիմպտոմ պացիենտը»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեկսբուքյան էջում գրել է. «Նայեցի կորոնավիրուսով վարակված, արդեն «պացիենտ» ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
12:20
«Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք ձերբակալվել են
Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}