Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ունի անօդաչու թռչող սարքեր, որոնք ընդունակ են դիտարկել Ռուսաստանի խորքերը
Քաղաքական
13:38 21/01/2020
Աշխարհ

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ունի անօդաչու թռչող սարքեր, որոնք ընդունակ են դիտարկել Ռուսաստանի խորքերը

ՆԱՏՕ-ի «Global Hawk» նոր ռազմավարական անօդաչուները կկարողանան դիտարկել այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի տարածքում։ Այս մասին,  Ria-ի հաղորդմամբ, գրել է  «Verdens Gang»  նորվեգական հրատարակությունը:

«Դրանք թռչելու են ՆԱՏՕ-ի տարածքով: Բայց նրանք կկարողանան արձանագրել այն, ինչ կատարվում է մեր հարևան երկրի սահմաններից այն կողմ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հարցազրույցում:

Պարբերականի տվյալներով, անօդաչուները, որոնք ամերիկյան Global Hawk-ի նոր տարբերակ են, կկարողանան 30 ժամ օդում մնալ՝ առանց լիցքավորելու: Նրանց 18կգ բարձրության վրա գտնվող ցուցիչները և ռադարները կկարողանան արձանագրել այն ամենը, ինչ տեղի է ունենում 200 կմ շառավղով:
 

Placeholder
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ունի անօդաչու թռչող սարքեր, որոնք ընդունակ են դիտարկել Ռուսաստանի խորքերը