Քաղաքական 14:31 23/01/2020 Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար․ ՀՀ-ն կարևորում է Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրում

Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում հանդիպումից հետո Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ստեֆ Բլոկը հանդես եկան մամուլի ասուլիսով։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Նիդերլանդներրի ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցն է Հայաստան։

«Պարոն Բլոկը Հայաստան է ժամանել Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և  այս տարի ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցին ընդառաջ։ Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, զարգանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կապերը, և այս տարվա ընթացքում տնտեսական աճը եղել է մոտ 9,2 տոկոս։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ում առկա դրական փոփոխություններն ու դարավոր մշակույթը հետաքրքրություն է առաջացրել նաև զբոսաշրջության ոլորտում և 23  տոկոսով աճել է Նիդերլանդներից տուրիստների այցերը։

Կարևորվեց նաև խորհրդարանների միջև կապերը, տնտեսական ոլորտում մեծ ներուժի օգտագործումը, ապօրինի միգրացիայի ոլորտում հայ-նիդերլանդական նշանակալի համագործակցությունը։ Զոհրաբ Մնացականյանը նշեց,որ հայ-նիդերլանդական հարաբերությունները կարևոր են նաև ՀՀ-ԵՄ հարթակում ու այս առումով նախորդ տարեվերջին Նիդերլանդների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը։

Ինչպես ասաց ՀՀ ԱԳ նախարարը, մշակութային երկկողմ կապերը ևս զարգանում են, որի ապացույցն է նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթների թարգմանությունը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացրել ընթերցողի մոտ։ ՀՀ ԱԳ նախարարը Թումանյանի հեքիաթների թարգմանված գիրքը նվիրեց Ստեֆ Բլոկին։ Նիդերլանդների ԱԳ նախարարը խոստացավ գիշերը քնելուց առաջ Թումանյանի մի հեքիաթ կարդալ։

2 պետություներն ունեն նաև միջազգային հարթակներում համագործակցելու հարուստ փորձ։ Առկա է ներուժ արդարադատության, գիտության-կրթության ոլորտներում, մտադրություն կա նաև ներառել բնապահպանությունը։

«Անդրադարձ ենք կատարել նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում նաև Հայաստանի անմիջական հարևանությամբ։ Մենք համակարծիք ենք, որ բոլոր ներգրավված կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն՝ իրավիճակի կայունացման ու լարվածության թուլացման համար։ Բնականաբար, անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ գործընթացին ու վերջին զարգացումներին»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց ԵՄ առաջատար երկրներից Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրիի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:47
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար. Սարքված տեսանյութ է
«Դա սարքված, մոնտաժված  տեսանյութ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:44
Բանակում մահվան ցանկացած դեպք արձանագրվում է որպես ՊՆ թերացում, և որևէ ձևով ներելի չէ. Բալայան
«Բանակում տեղի ունեցած պաշտոնանկությունները հաջորդական քայլերից մեկն էին, հիմա շատ ավելի ծավալուն աշխատանքներ են տարվում՝ խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Էդուարդ Մարտիրոսյանը՝ որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության մասին
Ազգային անվտանգության ծառայությունում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Բաթոյանի նախկին խորհրդական. Ավելին անելու հնարավորություն չտրվեց
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Պատճառները ներկայացրել է ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:27
Ռուսաստանը և Իրանը կկորցնեն իրենց հեղինակությունը, եթե Իդլիբում բռնությունը չնվազի. Ֆահրեթթին Ալթուն
Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի քաղաքացիական անձանց պաշտպանելու և թռիչքային գոտին սահմանափակելու համար։ Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:21
Վիվա-ՄՏՍ. Հիմքից ամրացված ու վերակառուցված տունը նաև ապաստարան ունի
Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, նախորդ տարվա ընթացքում, Պառավաքարում տան խնդիր է լուծել 5 ընտանիք:
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինար Վարդանյան. Գրեթե Հայաստան, գրեթե նախագահ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում գրում է. «Ալբանիայում քաղաքական սուր ճգնաժամ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Իրազեկում. այլ համայնքում հաշվառում ունեցող անձը կարո՞ղ է արդյոք քվեարկությանը մասնակցել ըստ գտնվելու վայրի
Ոստիկանությունը տեղեկացնում է, եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ...
Աղբյուր` Panorama.am
12:10
«Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ»
Նյութը՝ irates.am-ի։
Աղբյուր` Panorama.am
12:02
ԴԱՀԿ-ը՝ պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերի և չափի մասին
Պարտապանի կենսաթոշակի վրա կարող է բռնագանձում տարածվել առավելագույնը՝ 30 տոկոսի չափով:
Աղբյուր` Panorama.am
11:59
Գլխավոր դատախազը միջնորդել է բեկանել Մալխասյանի և Թարխանյանի վերաբերյալ դատական ակտերը
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի և Կարեն Թարխանյանի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
11:57
«Այո»-ի միլիոնները տրվեցին իրական «տերերին»
Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբում շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը «Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կորոնավիրուս՝ բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից
«Հարցերին պետք է ուղիղ պատասխանել՝ չմտածելով, որ ամեն ինչ կանցնի ինքն իրեն, հնարավոր կլինի խուսափել, հույսը դնելով հանգամանքների լավ դասավորության վրա»,- ասել է ԱՀԿ գործադիր տնօրենը:
Աղբյուր` Panorama.am
11:42
Իսրայելում մեկ տարվա մեջ կանցկացվեն 3-րդ ընտրությունները
Իսրայելում հաջորդ շաբաթ կանցկացվեն մեկ տարվա մեջ երրորդ ընտրությունները՝ հույսով, որ երրորդ փորձից ընտրողները երկիրը դուրս կբերեն քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:31
Շվարցենեգերն աշխատանքի է գնում ավանակի ու պոնիի ուղեկցությամբ
Դերասան Առնոլդ Շվարցենեգերն  ինսթագրամում տեսանյութ է հրապարակել, երբ ավանակի ու պոնիի ուղեկցությամբ գնում է ընկերություն աշխատանքի:...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ալվինա Գյուլումյան. Մրցույթի արդյունքները կամփոփվեն Սահմանադրության ընդունման հոբելյանական 25-րդ տարեդարձի օրը
Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը փետրվարի 26-ին հանդիպում է ունեցել մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մի քանի սոցկայքեր
Թուրքական իշխանությունները երկրում արգելափակել են YouTube վիդեոհոսթինգը, նաև մի քանի սոցիալական ցանցեր փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրք...
Աղբյուր` Panorama.am
11:12
Հայաստանի բարձր ռազմականացումը հասկանալի է. Մաքս Մաչլեր
Հայաստանի ռազմականացման բարձր աստիճանը հասկանալի է, սակայն, չի կարող դրական համարվել, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Բոննի...
Աղբյուր` Panorama.am
11:09
Ատոմակայանի աշխատանքները կերկարաձգվեն մինչև 2026 թվական
Հայաստանի ԱԷԿ-ում կատարվում են պաշարների վերականգնման և կայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու աշխատանքներ։ Այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Փաշինյան. Թու, թու, թու
Մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել
Աղբյուր` Panorama.am
11:03
Արմեն Գրիգորյան. ԱԱԾ-ն զբաղվում է տեսանյութով
«ԱԱԾ-ն այժմ զբաղվում է այդ գործով»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության խորհուրդի քատուղար Արմեն...
Աղբյուր` Panorama.am
10:55
«Տվեք մեր հիվանդին». Արտերկրի հիվանդանոցից պահանջել են Մանվել Գրիգորյանին տեղափոխել իրենց մոտ
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները քաղաքացիական հիվանդանոցում մոտ մեկ տարի ստացիոնար բուժում ստանալու...
Աղբյուր` Panorama.am
10:49
Գրիգորյան. Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվում
Վրաստանի հետ սահմանը փակելու հարց այս պահին չի քննարկվում։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
իրանցի ուսանողը ժամանել է Բաքվից
Աղբյուր` Panorama.am
10:42
Գեղամ Նազարյան. Հանրահավաք և երթ ընդդեմ կորոնավիրուսի
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը հերթական հոդվածում գրում է. «Երեք մեջ բերում, որը մատնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:37
ՌԴ ՊՆ․ Թուրք զինվորները «ահաբեկչական խմբավորումների» հետ էին, երբ նրանց հարվածել է սիրիական զինուժը
Թուրքական զորքերը Սիրիայի Իդլիբ նահանգում գործում էին ջիհադական գրոհայինների «մարտական կազմավորումների» ներքո, երբ հինգշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
10:24
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում նաև Սադախլոյի անցակետում
Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և հիվանդության դեպքերին օպերատիվ կերպով արձագանքելու նպատակով սահմանային անցակետերում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Երկրի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սումգայիթի զոհերի հիշատակին
Երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Ցեղասպանության զոհերի հիշատակւ հավերժացնող...
Աղբյուր` Panorama.am
10:15
ՀՀ ԱԳՆ.Երեք տասնամյակի ընթացքում անփոփոխ են մնացել Ադրբեջանի՝ հայերի հանդեպ ունեցած ցեղասպան մտադրությունը
ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ է հանդես եկել Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ. «Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Իրատես». Արցախյան ընտրություններում Արայիկ Հարությունյանից բացի լուրջ շանսեր ունի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, մասամբ էլ` Աշոտ Ղուլյանը
«Իրատես» թերթը գրում է. «Արցախյան ընտրություններում հաջողության հասնելու շանսը շարունակում է պահպանել Արցախի նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}