Առողջություն 12:50 23/01/2020 Հայաստան

Կորոնավիրուս. Դիտարկվում են տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է Չինաստանից ուղևորահոսք դեպի Հայաստան

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Չինաստանի հարևան երկրում՝ Ռուսաստանում կորոնավիրուսի  կասկածելի նշաններով Արման անունով 23-մյա երիտասարդին հոսպիտալացրել են։ Որոշ աղբյուրների համաձայն, նա հայ է, Ռուսաստանի քաղաքացի։ RBC-ն գրում է, որ տղան Սանկտ Պետերբուրգ է եկել Շանհայից։ Նրան օդանավակայանից հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության ծառայության մեքենայով։ Առայժմ մասնագետները ոչ հերքել են, ոչ հաստատել նրա մոտ հիվանդության առկայությունը։



Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է՝ անցել են ուժեղացված հսկողության։ Հսկվում են ոչ միայն ռուս-չինական սահմանի անցակետերը:

Չինաստանի տարածքից դուրս վիրուսը հաստատվել է Թայվանի կղզում՝ մեկ դեպք, Հարավային Կորեայում՝ մեկ դեպք, Ճապոնիայում՝ մեկ դեպք, Թաիլանդում՝ երկու դեպք և  ԱՄՆ-ում՝ մեկ դեպք: Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվն անցել է արդեն 570-ից, զոհերի թիվը հասել է 17-ի։

Այս պահին Ռուսաստանում ու Հայաստանի հարևան երկրներում դեռ հաստատված դեպքեր չկան։ Բայց սա չպետք է թուլացնի համապատասխան մարմինների զգոնությունը՝ հաշվի առնելով նաև այն, որ Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմի դեպքում զբոսաշրջիկների թվի աճ են ակնկալում։ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև «Սովորական անձնագրով մարդկանց համար վիզային պահանջների փոխադարձ վերացման մասին» համաձայնագիրն ուժի մեջ է մտել  չորս օր առաջ՝ հունվարի 19-ին։ Նկատենք, որ 2019-ի հունվար-հոկտեմբերի ընթացքում Չինաստանից Հայաստան  է այցելել 14500 մարդ,  2018 թվականի նույն ժամանակահատվածի՝ 8400-ի փոխարեն։  

Panorama.am-ի հետ զրույցում  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնեցին, որ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային և ցամաքային սահմանը բոլոր հատողների հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում։

«Մշտապես հետևելով Առողջապահական համաշխարհային կազմակերպության իրազեկումներին՝ ավելի ուժեղացված վերահսկողություն է տարվում բոլոր այն երկրներից ժամանող ուղևորների նկատմամբ, որտեղ կա համաճարակային տեսանկյունից անբարենպաստ իրավիճակ»,-ասաց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։

Նրա խոսքով, այժմ Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկվում են բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղևորահոսք դեպի Հայաստան։

«Եթե ՀՀ եկողը համաճարակային տեսանկյունից անբարենպաստ երկրից է և ՀՀ քաղաքացի չէ, ապա նրա տվյալներով լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են համապատասխան պոլիկլինիկաներին՝ տվյալ երկրում գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի չափով հսկողության տակ պահելու նկատառմամբ»,-մանրամասնում է նա։

Բարձր ջերմության առկայության դեպքում սահմանը հատող անձը ԱԱՏՄ կողմից նաև արտաքին զննման է ենթարկվում։ Եթե ջերմությունից բացի առկա են նաև վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ուղևորը մեկուսացվում է՝ անձակազմի և մյուս ուղևորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում և արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։

Եթե արդեն սահմանին արձանագրվում են հիվանդության խիստ ակնհայտ  նշաններ, հիվանդը մեկուսացվում և շտապօգնության միջոցով տեղափոխվում է հիվանդանոց՝ ախտորոշման և անհրաժեշտության դեպքում բուժման նպատակով, քանի որ ԱԱՏՄ  սահմանային կետերի աշխատակիցներն ախտորոշում տալու իրավասություն չունեն․ նրանք միայն դիտարկում են վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը։ 

«Այս պահին նման ախտանշաններով մեկուսացվածներ չկան»,-ասաց Լ. Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ տոնական օրերին հայ-վրացական սահմանային անցակետերում հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետում գրանցվել էր վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել են Վրաստանից։

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ արձանագրել էին բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի մոտ դա ուղեկցվել է նաև անհայտ ցանավորմամբ։ Ավելի ուշ մասնագետներից ստացած ախտորոշման համաձայն, նրանցից երկուսի մոտ եղել է ջրծաղիկ, կարմրուկ որևէ մեկի մոտ չի հաստատվել։

Նոր վիրուսի ի հայտ գալով ու ակտիվ տարածմամբ խիստ անհանգստացած է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

«Կազմակերպությունը շարունակում է քննարկել Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն ու աշխարհում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտությունը»,-հրավիրած արտահերթ նիստում հայտարարել են ԱՀԿ ներկայացուցիչները։

ԱՀԿ գլխավոր տնօրենն ասել է՝ բարձր է գնահատում, որ Չինաստանի նախագահն ու պետական այլ մարմիններ համագործակցում են իրենց հետ, սակայն ԱՀԿ-ին հավելյալ տեղեկատվություն է պետք առաջ շարժվելու համար։ Այսօր ևս մի արտահերթ նիստ կհրավիրեն։

«Ես շատ լուրջ եմ վերաբերում հարցին, հայտարարե՞լ, թե՞ ոչ արտակարգ դրություն աշխարհի հանրային առողջապահության ոլորտում։ Այն միջազգային նշանակություն ունի։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները, մեր թիմը գտնվում է Չինաստանում, աշխատում է տեղացի փորձագետների, իշխանությունների հետ։ Մեկ օր անց ավելի շատ ինֆորմացիա կունենանք»,-ասել է նա։

ԱՀԿ փորձագետներն այսօր ևս արտահերթ նիստում կհանդիպեն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}