Իրավունք 18:05 25/01/2020 Հայաստան

ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը հայց է ներկայացնելու Ն. Փաշինյանի դեմ, եթե 20 օրվա ընթացքում վերջինս չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ

Փաստաբան Ամրամ Մակինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը:

ՍԴ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  ասուլիսում իր մասին հնչեցրածը շինծու և իրականությանը չհամապատասխանող է որակել:

«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ

Ստիպված եմ արձագանքել այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին:

Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։

Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։

Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ:

Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։

Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։

Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։

Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։

Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։

Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ», - ասված է Հրայր Թովմասյանի հայտարարության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
Ռոբերտ Քոչարյանն այցելել է Եռաբլուր
«Երեկոյան Եռաբլուրում»
Աղբյուր` Panorama.am
22:36
Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է. Միքայել Մինասյան
«Ամեն մարդ յուրովի է մեկնաբանում նշանակալի ամսաթվերը: Ինձ համար մայիսի 9-ը, առաջին հերթին, Ցեղասպանությունից հետո մեր ազգի առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:35
«Հայաստան» դաշինքից իմ ամենագլխավոր սպասելիքը հաղթանակն է. Էլիբեգովա
««Հայաստան» դաշինքից իմ ամենագլխավոր սպասելիքը գալիք հնարավոր ընտրություններում հաղթանակն է»,- Ազատության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի. Արծվիկ Մինասյան
«Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի, հակառակ դեպքում չէինք մտնի պայքարի մեջ, մենք վստահում ենք մեր ժողովրդին»,-...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սա է այլևս յուրաքանչյուրիս պարտքը՝ վերացնել նիկոլիզմն ու դաստիարակել հայրենասեր սերունդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.  «Որքան ես եմ հասկանում, մեր բարձրաստիճան սպաներից հատուկենտ մարդիկ են մնացել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:50
Սրանք այն անփորձներն են, որ առանց մտածելու ասում են՝ դե հետ քաշվեք. Սեյրան Օհանյան
«Այսօրվա իշխանությունները 2018-ից հետո բոլոր արժեքները հավասարեցրին գետնին, ոչնչացրեցին։ Պլուս դրան, այն բոլոր թերությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
19:13
Մեղքերդ մի ավելացրու, մի ելույթ ունեցի, ասա՝ ներողություն, ինձ դատեք, որ հետո այս ժողովրդի ձեռքը չընկնես. Գեղամ Նազարյան
«Իմ նման հազարավոր ծնողներ այսօր պետք է զանգեին ու շնորհավորեին իրենց որդիներին Հաղթանակի օրվա առիթով, հարյուրավորները գնային Շուշի,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երևանում այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենա
Մայիսի 9-ին, ժամը 13:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վահե Հակոբյան. Մենք գալիս ենք, որպեսզի վերականգնենք մեր պետականությունը, հեղինակությունը
«Ես ուզում էի անկեղծ շնորհավորել այսօրվա մեր տոնը, բայց չի ստացվում անկեղծ, որովհետև մեզնից գողացել են այս տոնը։ Ո՞վ է գողացել, Արցախն...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ռոբերտ Քոչարյան. Ով չի պայքարի այս իշխանության դեմ, կցուցաբերի դասալքություն
«Ես առաջին և երրորդ նախագահներին խնդրում եմ միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր»,-արձագանքելով ՀՀ առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը
Մայիսի 9-ին ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը և սկիզբ դրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և...
Աղբյուր` Panorama.am
17:39
Վահե Հակոբյան. Երկիրը հզոր, բարեկեցիկ դարձնելու տեսլականին խոչընդոտ է գործող իշխանությունը, այդ խոչընդոտը վերացնելու ենք
«Վերածնվող Հայաստան» կուակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօրվա միջոցառմանն իր խոսքը սկսեց մայիսյան հաղթանակների առթիվ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ազատության հրապարակում եկեք պայմանավորվենք՝ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
«Հայ ժողովրդի պարծանք և հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշ Շուշին գերության մեջ է։ Դուք լավ գիտեք դրա պատճառն ու մեղավորին, դրա...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը քայլելով գնում են Ազատության հրապարակ
«Դեպի ուժեղ Հայաստան»՝ գոռում են փողոցնեում հավաքված և նրանց ուղեկցող մարդիկ։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը
«Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն ու բարգավաճում»։
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռոբերտ Քոչարյան, Ինչո՞ւ ես, ինչո՞ւ Դաշնակցությունը, ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը»
«Տիկնյաք և պարոնյաք, հարգելի հայրենակիցներ, թիմի անդամներ Առաջին հերթին պետք է շնորհավորենք մեր ժողովրդին եռատոնի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:08
Հաղթանակը դարձյալ լիարժեք տոնելու համար պիտի՛ սթափվենք, մենք կորցնելու ժամանակ չունենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
«Մայիսի 9-ը հայոց պատմության փառահեղ էջերից է ու շարունակելու է մնալ»։
Աղբյուր` Panorama.am
15:57
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
Այս պահին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի նախասրահը բազմամարդ է։ Քիչ անց այստեղ կմեկնարկի ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Մայիսի 9-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցել է  Սուրբ Գայանե...
Աղբյուր` Panorama.am
15:39
Արթուր Վանեցյանը համոզված է՝ ճիշտ աշխատանքի միջոցով հնարավոր է Շուշին, Հադրութը վերադարձնել
«Այսօր մենք մեզ չենք կարող խաբել ու նշել եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, այսօր ունենք Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:34
09.05.2021. «Հենակետը»՝ Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել և հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
15:07
Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր. Լևոն Զուրաբյան
«Նիկոլ Փաշինյանը հեղափոխության լավ ղեկավար էր, բայց վատ, աղետաբեր պետական կառավարիչ։ Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր», - Հաղթանակ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք. Արթուր Խաչատրյան
«Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին։ Այսօր առաջին անգամ գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:43
Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.  «Որոշել էի այսօր չգրել մայիսի 9-ի խորհրդի մասին, քանի որ վստահ էի, որ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Կոպիրկին. Հայ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ ՌԴ օրակարգում
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լավ, արդյունավետ և կառուցողական է գնահատում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի...
Աղբյուր` Panorama.am
14:26
Նիկոլն ուր, արժանապատվությունը՝ ուր. Արտաշես Մխիթարյան
«Որպես Շուշիի ազատագրման գործողության մասնակից՝ իմ տպավորությունները շատ դառն են, դավաճան իշխանությունների կողմից մեր ազատագրած Շուշին...
Աղբյուր` Panorama.am
14:12
09.05.2021. Կորոնավիրուսի 178 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5273 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
14:04
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, քամու ուժգնացում
Մայիսի 9-ի երեկոյան ժամերից և մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}