Քաղաքական 11:22 29/01/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ տնտեսության, դատաիրավական համակարգի, տարածաշրջանային լարվածության մասին

Yerevan.Today-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով հարցեր էր ուղղել Ռոբերտ Քոչարյանին։ Հունվարի 28-ին ստացել են պատասխանները, որոնք և հրապարակել են ամբողջությամբ։

Yerevan.Today- Տարին սկսվեց տարածաշրջանում լարվածության աճով, որի պատճառը իրանցի գեներալ Սուլեյմանիին սպանելու՝ ամերիկացիների քայլն էր։  Ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունները և մեր իշխանությունների արձագանքն այդ իրադարձություններին:

Ռոբերտ Քոչարյան- Տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման գործընթացի հետևանք են, ինչի մասին խոսել եմ վերջին հարցազրույցներից մեկում։ Տարածաշրջանային խաղացողների ազդեցության աճին հակազդում է գլոբալ առաջնորդը, որն արդեն չունի գերակայելու համար ռեսուրսներ, սակայն դեռ ունի ընդդիմախոսներին վնաս հասցնելու հնարավորություն։ Գործընթացը չափազանց վտանգավոր է, բայց անխուսափելի, և մենք պետք է պատրաստ լինենք նման դրսևորումներին։ Հայաստանի արձագանքն ամոթալի, ջայլամային էր։ «Լեոպոլդ» կատվի մասին հայտնի մուլտֆիլմից «եկեք համերաշխ ապրենք» ոճով վարչապետի «Լեռան քարոզը» բացարձակապես ադեկվատ չէր։ Խոսքն ինչ-որ մեկի կողմն անցնելու մասին չէ, սակայն պետք էր գոնե նշել տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը։ Այսպես՝ կողքից հետևողի դիրքերից,  կարող էր արձագանքել Պոլինեզիայի որևէ կղզի պետություն, ոչ թե բարեկամ հարևանը։

Yerevan.Today- Կիսո՞ւմ եք տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վարչապետի հիացմունքը։ Ինչպիսի՞ն է տնտեսական տարվա ու խնդիրների վերաբերյալ Ձեր կանխատեսումը:

Ռոբերտ Քոչարյան-Վարչապետի հիացմունքի պատճառները, հավանաբար, հայտնի են միայն իրեն։ Տնտեսությանն առնչվող հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ, քանի որ կարելի է խոսել նախորդ տարվա որոշ արդյունքների մասին։

ա) Երկու բառ տնտեսության կառուցվածքի մասին:
Հիշեցնեմ, որ կառավարությունը խոսում էր հումքային բաղադրիչը կրճատելու, բարձր արտադրողական գյուղատնտեսություն զարգացնելու, շինարարությունը խթանելու, ինչպես նաև գիտատար արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերը ու թվային տնտեսությունը զարգացնելու հաստատակամ մտադրության մասին։ Նախորդ տարի տեղի է ունեցել հակառակը. տնտեսության ընդհանուր ծավալում հանքաարդյունաբերության մասնաբաժինն աճել է, գյուղատնտեսության մասնաբաժինը՝ նվազել, ներկրման և արտահանման տարբերությունն աճել է, առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է՝ բացառապես խաղային բիզնեսի և սպառողական վարկավորման, այլ ոչ թե «նոր տնտեսության» հաշվին: Վարչապետի խոստացած շինարարական բումն այդպես էլ չսկսված՝ ավարտվեց. ոլորտն ավելի փոքր տեմպերով աճեց, քան տնտեսությունն ընդհանուր առմամբ։ Բյուջեի ծախսային մասը խիստ թերակատարվել է կապիտալ ծախսերի մասով։ Պետական պարտքն աճել է, ՀՀ-ից մարդկանց արտահոսքը՝ շարունակվել:
Այսպիսով, տնտեսության կառուցվածքը նախորդ տարվա ընթացքում փոխվել է վարչապետի ծրագրերին ի հակառակ։ Նախանշված նպատակների և փաստացի արդյունքների իրարամերժ զարգացումը խոսում է կառավարության մոտ տնտեսական քաղաքականության, կառավարման հմտությունների և նույնիսկ  կարճաժամկետ կտրվածքով կանխատեսելու ունակության բացակայության մասին: Երկրի տնտեսության  կառուցվածքը ձևավորում էր պղնձի գները և տոտալիզատորը, այլ ոչ թե՝ կառավարության ծրագրերը։ Սա նախարարների և գերատեսչությունների ղեկավարների մեծամասնության մասնագիտական տարրական անպիտանության  արտացոլումն է։

բ) Տնտեսական աճի մասին:
Տնտեսությունն իսկապես աճել է, բայց տնտեսագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամենևին ոչ 7,5% - ով:  Ըստ Հ. Բագրատյանի՝ աճը կազմել է 3,5 տոկոս, ինչն ավելի նման է ճշմարտությանը։ Վիճակագրությունը կասկածի առիթ է տալիս,  քանի որ տնտեսության աճը գործնականում չի ազդել երկրի քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի վրա: Բացի դա, տրանսպորտային փոխադրումների և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը տնտեսական աճի տրամաբանության հետ չի խոսում։
Վիճակագրության դեֆորմացիան տեղի է ունենում նաև տնտեսության մեջ հսկայական «փուչիկի» պատճառով, որն առաջացել է թաքնված վերաարտահանման նպատակով ավտոմեքենաների ներմուծման հետևանքով՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների հետ հարկման տարբերությամբ։ Ներքին շուկայի պահանջարկը շուրջ 30 հազար է, իսկ նախորդ տարի երկիր է ներկրվել 189 հազար ավտոմեքենա։ Դա ուռճացրել է տնտեսության բազային ցուցանիշները, ինչը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրական վիճակը: Այդ իսկ պատճառով, առևտրի և ծառայությունների ծավալների թվերը լուրջ  վերաիմաստավորման կարիք ունեն: Ակնհայտ է, որ սպառողական վարկերի պորտֆելի կտրուկ աճը մեծապես պայմանավորված է հենց այդ գործոնով։ Դրանով է բացատրվում նաև հարկային մուտքերի  գերակատարումը։ Տնտեսության իրական պատկերը հասկանալու համար պետք է հաշվարկել ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը ՀՆԱ-ի ձևավորման վրա՝ հաշվի առնելով դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Ավելին, հավանական է, որ նման բան տեղի է ունեցել մի շարք այլ ապրանքատեսակների մասով, որտեղ հարկման տարբերությունը նույնպես ձևավորել է բիզնեսի սպեկուլյատիվ մոտիվացիա: «Հանրապետական» անցյալից նոր իշխանությունների համար այս  յուրօրինակ «բոնուս-նվերը» վերջացավ, թեև դեռ որոշակի իներցիա կլինի ընթացիկ տարվա առաջին ամիսներին։ Արդյունքում լավ է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, աճել է, բայց հիացմունքի առիթ չկա։

գ) Ընթացիկ տարվա կանխատեսումները:
Ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ի աճ՝ ընդամենը 4,9%-ով։ Համաշխարհային տնտեսության՝ 3,5 տոկոս աճի կանխատեսումների պարագայում նման բյուջեով իշխանությունները պետք է ամաչեն մարդկանց աչքին երևալ։ Հատկապես՝ տնտեսության «թռիչքային» աճի մասին խոստումներից հետո:  Տարին հեշտ չի լինի, խնայված և ներգրավված  գումարները կուղղվեն  արտաքին տպավորիչ պարտքի գագաթնակետի սպասարկմանը, ուստի ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ ներգրավել: Ներդրումներ չեն լինի, մինչև հեղափոխությունը չդադարի լինել «նոր» Հայաստանի բրենդը, մինչև չվերականգնվի վստահությունը բանկային գաղտնիքի նկատմամբ, չդադարեն արտադատական շորթումները բիզնեսից, չդադարեն սեփականության վերաբաշխման մասին խոսակցությունները, և չփոխվի երկրում տոտալ ատելության մթնոլորտը։ Եկամտահարկի հարթ սանդղակը կմեծացնի աղքատների և հարուստների միջև տարբերությունը, ինչը կհանգեցնի սոցիալական լարվածության աճին: Լավագույն դեպքում մեզ սպասվում է տեղում դոփելու տարի:

Yerevan.Today- Անցնող տարին հիշվեց նաև հսկայական ու ժողովրդից թաքուն վճարված նախարարական /և ոչ միայն/ պարգևավճարներով․․․

Ռոբերտ Քոչարյան- Ակնհայտ է, որ հասարակության էյֆորիան իշխանությունն ընկալել է իբրև ամենաթողության թույլտվություն, ինչը բերեց հեղափոխական ակտիվիստների կոռուպցիոն ախորժակի մեծացման։ Էյֆորիան անցավ, սակայն պաշտոնյաների ախորժակը մնաց։

Կոնկրետ պարգևատրումների մասով։ Օրենքի շրջանցմամբ խախտվել է պետական ապարատի վարձատրության ամբողջ համակարգը։ Նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարներն անցնում են բանականի սահմանները, սրա հետ մեկտեղ՝ առանց էֆեկտիվության առանցքային ցուցիչների ներդրման, որոնք կկապակցեին պարգևատրումը աշխատանքի կոնկրետ արդյունքներին։ Այսպիսի «ձրիակերական մոտիվացիան» այլասերում է կառավարությունը, իսկ իր անարդարության պատճառով բարոյապես քայքայում է ամբողջ պետական ապարատի աշխատանքը։ Վրդովեցնող է, որ այս մսխումը տեղի է ունենում բնակչության համար զգայուն սոցիալական օբեկտների փակման ֆոնին։
Պատկերացրեք․ նորահայտ պաշտոնյաների ահռելի չափերի հասնող պարգևավճարները, նրանց թանկարժեք ճանապարհորդությունների ծախսերի մեծացումը և կառավարական ամառանոցների շքեղ վերանորոգումների միջոցները կբավարարեն բոլոր փակվող գիշերօթիկների, մանկատների, ծննդատների, այլ առողջապահական հիմնարկների և սոցիալական օբեկտների արդիականացմանը և հնգամյա շահագործմանը։ Ինձ համար դժվար է նորմատիվ բառապաշարի շրջանակներում նկարագրել տեղի ունեցողը, այդ իսկ պատճառով թողնում եմ դա ընթերցողներին։ 

Yerevan.Today-Կարելի՞ է, արդյոք, խոսել ներքաղաքական նոր փուլի մասին և ինչպե՞ս այն կդրսևորվի։ 2020-ի գլխավոր ներքաղաքական իրադարձությունը, կամ պահանջը, ձեզ կանխատեսմամբ, ո՞րը կարող է լինել։

Ռոբերտ Քոչարյան-Աշունը քաղաքականապես ակտիվ էր և վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարագը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձևավորված իշխանությունը՝ մնացել։ Խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին։ Կանցկացվե՞ն, արդոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից և, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Ղափանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը։

Yerevan.Today- Ի՞նչ կասեք ընդդիմությունում ձեր դերի մասին՝ ի հեճուկս կալանքին:

Ռոբերտ Քոչարյան- Իր էությամբ ու գործողություններով իշխանությունն ինձ վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ ինձ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ։ Ճակատագիրը ժամանակին ինձ հնարավորություն տվեց առաջնորդել Ղարաբաղի անկախության համար պայքարը, որը խորհրդանշում էր ազգային ինքնագիտակցության վերածնունդը։ Երբ շարժումը նոր էր սկսվել, ինձ հրաշքով հաջողվեց խուսափել ադրբեջանական բանտից։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունն այսօր լրացնում է այն, ինչ այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում։

Yerevan.Today- Կարո՞ղ է, արդյոք, Ձեր կողմնակիցների և թիմակիցների՝ ազատության համար պայքարը վերաճել քաղաքական շարժման, և այդ հարցում ի՞նչ դեր կունենա Աղվան Վարդանյանի կողմից համակարգվող հանձնախումբը։

Ռոբերտ Քոչարյան- Դա միանգամայն հնարավոր է։ Մարդկանց համոզմունքն իրենց իրավացիության մեջ և պայքարի ու զրկանքների պատրաստակամությունը կարևորագույն պայման է ցանկացած քաղաքական պայքարի համար։ Նման մարդիկ մեր ճամբարում շատ են։ Համատեղ աշխատանքը մարդկանց մոտեցնում է, թիմային զգացողություն է ձևավորում և փոխգործակցության փորձ է ստեղծում։ Միավորվելով կազմակերպչական կառույցում՝ նրանք դառնում են իրական քաղաքական ուժ: Ստեղծված կոմիտեի վերաֆորմատավորումը քաղաքական միավորի միայն տեխնիկայի հարց կդառնա, եթե, իհարկե, նրանք դա ցանկանան: Քրեական գործի և ընդհանրապես, դատական գործընթացի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս երկրի դատաիրավական համակարգի ամբողջական կոլապսը։ Արդարադատության հասնել այնտեղ, որտեղ դրա նշույլն անգամ չկա, կարող է ինչ-որ պահի անիմաստ թվալ։ Ուստի չի կարելի բացառել նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքական շարժմանը՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար։

Yerevan.Today- Արդեն մեկ ամսից ավելի է, որ կալանավորված է 5-րդ հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ Ի՞նչ եք կարծում․ սա ճնշում է ազատ մամուլի նկատմա՞մբ, թե ՝ բռնաճնշումներ են Ձեր ընկերների և կողմնակիցների հանդեպ։

Ռոբերտ Քոչարյան- Անկասկած, առկա է երկու գործոնների համադրություն։ Նրանք մարդկանց չափում են իրենց չարչիական արշինով։ Թավադյանը հարուստ կենսագրության տեր է և ԼՂՀ կայացման գործում մեծ վաստակ ունի, և վստահ եմ , որ նա արժանապատվորեն կհաղթահարի ցարնկացած զրկանք։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:08
10 շնչառական սարք՝ Վրաստանից Հայաստան
Վրաստանում ապրող հայերը շարունակում են աջակցության ուղիներ փնտրել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգտակար լինելու համար՝ հայտնում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Երևանի հուշերից մեկն էլ են հողին հավասարեցվել
Գրականագետ Տիգրան Ամիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետության նրբ., նախկին Ալավերդյան փողոցի վրա գտնվող այս տունը այլևս գոյություն...
Աղբյուր` Panorama.am
11:21
07.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
766 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Աղբյուր` Panorama.am
21:08
Մենք մտել ենք դժոխք, բայց դեռ հումանիտար աղետի չենք հասել. վարչապետ
«Ես չէի կարող մտածել, որ մեր երկրում այդքան հորդորներից ու միջոցառումներից հետո կարող են լուրեր տարածվել, որ կորոնավիրուս չկա»,-...
Աղբյուր` Panorama.am
20:45
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից  նոր տեսակի...
Աղբյուր` Panorama.am
20:42
ՊԵԿ. ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված
Պետական եկամուտների կոմիտեն տարածել է պարզաբանում, որում ասված է. «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրատվական կայքերում այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Միքայել Մինասյան. Թշնամիների հետ պայմանավորվողը
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել հերթական տեսանյութը՝ վերնագրելով այն «Թշնամիների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մհեր Դավիդյանց. Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը
«Վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը»,- պարետատան նիստից հետո ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է պարունակի առնվազն երեք շերտ. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է իր առաջարկությունները`դիմակների օգտագործման վերաբերյալ, և կոչ է անում դրանք կրել...
Աղբյուր` Panorama.am
19:52
Մեկ օրում՝ իրավախախտման 1058 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Բայդենը դատապարտել է Թրամփին՝ Ջորջ Ֆլոյդին հիշատակելու համար
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դատապարտում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ գործազրկության մակարդակն իջեցնելու մասին խոսելիս ոստիկանների կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:34
G20-ի երկրներն ավելի քան 21 միլիարդ դոլար են տրամադրել COVID-19- ի դեմ պայքարին
«Մեծ քսանյակի» երկրները ավելի քան 21 միլիարդ դոլար կհատկացնեն COVID-19- ի դեմ պայքարին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կորոնավիրուսով վարակված հղի կնոջն ասել են՝ գնա տուն, հենց շնչահեղձություն առաջանա՝ գնա հիվանդանոց. «Ազատություն»
36 շաբաթական հղի կինը՝ Արփին, ով վարակված է կորոնավիրուսով, բուժվում է տանը, փոխանցում է «Ազատությունը»։ Ըստ աղբյուրի, կինն...
Աղբյուր` Panorama.am
19:23
Եկեղեցին վաղը կնշի Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը
Հայաստանյան Առաքելական եկեղեցին հունիսի 7-ին կնշի Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը։ Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ...
Աղբյուր` Panorama.am
19:17
Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
«Այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրոսով  հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին,...
Աղբյուր` Panorama.am
19:10
Կալիֆորնիայի իշխանությունները թույլ են տվել Հոլիվուդին վերսկսել նկարահանումները
Կալիֆորնիայում արդեն հաջորդ շաբաթ կվերականգնվի կինոֆիլմերի ու սերիալների նկարահանումները։ Նահանգապետարանից հայտնել են, որ նման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
19:02
Վեստի. Վորոնեժում ձերբակալվել է Երևանից արտահանված 16 տոննա ապօրինի ծխախոտ
ՌԴ Վորոնեժի սահմանապահները առգրավել են 16 տոննա ներմուծված ծխախոտ: Մաքսանենգ ծխախոտով հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ...
Աղբյուր` Panorama.am
18:59
ԱՀԿ-ն ասել է, թե երբ են բոլոր երկրներն իմացել կորոնավիրուսի մասին
Կորոնավիրուսի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  Չինաստանից իմացել է դեկտեմբերի 31-ին, հունվարի 5-ին...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ի՞նչ ասելիք ունի Հայաստանը տիեզերական բնագավառում
Թյուր կարծիք կա, որ տիեզերական գործունեությամբ զբաղվում են միայն հզոր և խոշոր պետությունները:  Այսօր շատ երկրներ զբաղվում են այդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
NBA-ի խաղացողները ամեն օր կորոնավիրուսի թեստ են անցնելու
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացողները մրցաշրջանի վերսկսումից հետո ամեն օր կորոնավիրուսի թեստ են անցնելու, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:44
Քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են իշխանություններին
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝  անձնական տվյալների մշակման համակարգի թափանցիկության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության աշխատակիցների հնարավոր աշխատավարձի չափը
Կառավարությունը խորհրդարան է ուղարկել  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և  «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արքայազն Ուիլյամը գաղտնի աշխատել է բրիտանական վստահության ծառայությունում
Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը, խոսելով կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող մարդկանց հետ, պատմել է, որ ինքը գաղտնի աշխատել է բրիտանական...
Աղբյուր` Panorama.am
18:31
Հայտնաբերվել է ականանետի արկ
Հունիսի 6-ին, ժամը 11:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մայքլ Ջորդանը 100 միլիոն դոլար կտրամադրի սևամորթներին աջակցելու համար
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը, «Ջորդան» բրենդի հետ միասին, տասը տարվա ընթացքում հարյուր միլիոն...
Աղբյուր` Panorama.am
18:26
Արցախում կայուն ոռոգովի կդառնան 50 հազար հեկտար հողատարածք
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
18:20
Վրաստանի վարչապետ. Մենք պետք է վրացիներին սովորեցնենք հանգստանալ իրենց երկրում
Վրաստանի քաղաքացիները պետք է ընտելանան իրենց երկրում հանգստանալուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Ջորջ Գախարիան, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:12
«Երևանյան Հեռանկարներ»-ն արժանացել է «EFFE Label 2019-2020» հեղինակավոր տարբերանշանը կրելու պատվին
Միջազգային ժյուրիի կողմից «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն արժանացել է Եվրոպական Միության «Փառատոները՝...
Աղբյուր` Panorama.am
18:07
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Ազգային տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:06
Քննարկել ենք կորոնավիրուսն ու դրա ազդեցությունը քաղաքական դաշտի վրա. Սիմոնյան
«Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում և դրա ազդեցությունը՝ քաղաքական դաշտի վրա»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}