Իրավունք 11:31 03/02/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Քննությունը գնացել է մեղադրական ապացույցներ հավաքելով

«Դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը վստահելու որևէ հիմք չունենք»,- Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին՝ «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության ժամանակ ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Այնուհետև  նշեց, թե որտեղից է գալիս այդ անվստահությունը. «Դա սկսվել է նրանից, որ այն միջնորդությունը, որը ներկայացրել եմ ՀՔԾ քննիչին՝ խնդրելով տրամադրել գործի նյութերը՝ նախ նույն գործի նյութերն են, անհրաժեշտ է տեսնել, արդյո՞ք պաշտպանության համար այնտեղ կարևորություն ունեցող նյութեր կան, թե ոչ, երկրորդ՝ վարույթ իրականացնող մարմինը նախկինում արդեն իսկ դրսևորել է վարքագիծ քրեական գործի նյութերը մեզանից թաքցնելու համար»:

Նրա խոսքով, իրենք  չեն ուզում որևէ այլ քրեական գործի նյութեր, ուզում են այն քրեական գործի նյութերը, որի շրջանակներում  քննություն է իրականացվում:

«Երբ որ քննիչը նման պատասխան է տալիս, որ առանձնացրել են  մեղադրանքն հիմնավորող ապացույցներ, սա ամենևին պատահականություն չէ, և քննությունն ամբողջությամբ, մենք վստահություն ունենք, որ գնացել է հենց այդ ուղղությամբ՝ հավաքել մեղադրական ապացույցներ և փորձել հնարավորինս  խուսափել  արդարացնող ապացույցներից: Երբ դատախազությանը բողոք ենք ներկայացնում, որ ձեր հսկողության ներքո աշխատող քննություն իրականացնող քննիչը նման պատասխան է  տալիս և գործով առանձնացրել է միայն մեղադրանքն հիմնավորող ապացույցներ, մենք չենք  տեսնում արդյոք կան  այլ ապացույցներ, որոնք պաշտպանական կողմը կարող է  օգտագործել, ստանում ենք համառող բովանդակության պատասխան, այստեղ մի քիչ արդեն փոփոխված՝ քննիչը ներկայացրել է մեղադրյալին վերաբերող բոլոր ապացույցները»,- ասաց Հ.Խուդոյանը:

Նա նշեց, որ այս բողոքի քննությունը չի վերաբերում նրան, թե պարոն Քոչարյանը որևէ բանում մեղավոր է, թե ոչ, բողոքի քննությունը չի ենթադրում պետք է անձն ազատ արձակվի, թե ոչ,  գործի վարույթը պետք է ավարտվի, թե ոչ. «Այն դատական ակտը, որը ենթադրում է դուք  պետք է կայացնեք  այս գործի քննության արդյունքում, որևէ կերպ մեկ անձի օգտին կամ վնաս  չի լինում: Այս դատական ակտը, որ ակնկալում ենք ձեզանից, կրկին ասում եմ՝  իրականում չեմ ակնկալում ձեզանից, նրա մասին է, թե արդյոք ի վերջո «Մարտի 1-ի» քրեական գործը ստանալու է ամբողջական, լրիվ և  բազմակողմանի  քննություն, արդյոք մեր հանրությունը բավարարված է իրեն զգալու այս գործի քննությունից: Այս գործից դրվագներ են առանձնացվելու ծաղկաքաղի տեսքով, հրամցվեն մեր հանրությանը, որ սա  է «Մարտի 1-ի» գործի ամբողջական բացահայտումը: Այս գործի քննությունը հենց այդ նպատակն ունի: Իրականում պաշտպանության կողմը չպետք է շահագրգռված լինի այս գործի ամբողջական քննությունից, որովհետև պաշտպանական կողմին միշտ ձեռք է տալիս, որ գործը լինի թերի, ունենա վրիպակներ, սխալ իրավական գնահատականներ, իրար հակասող ցուցմունքներ, լինեն տվյալներ, որոնք ամեն անգամ օգտագործվելու են թե ներպետական, թե միջազգային ատյաններում: Բայց խոսքը նրա մասին է, որ ստեղծվել է իրավիճակ, որ մենք ենք ուզում գործի ամբողջական քննություն իրականացվի»:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը, որով պաշտպանը պահանջում էր տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօրվա նիստում ասաց, որ առաջին ատյանի դատարանը դուրս է եկել միջդատական վարույթի դատական վերահսկողության իր լիազորությունների սահմաններից, քննարկման առարկա է դարձրել այդ գործառույթի շրջանակներում լուծման ոչ ենթակա  հարց: 

«Առաջին ատյանի դատարանի որոշումը  օրինական պատճառաբանված և հիմնավոր չէ, դատարանը թույլ է  տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի որոշումը ենթակա է ամբողջությամբ բեկանման: Դատարանին խնդրում ենք  վերաքննիչ բողոքի արդյունքներում Երևան քաղաքի իրավասության դատարանի որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով պաշտպան Խուդոյանի միջնորդությունը»,- ասաց դատախազը:

Դատավորը Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դատական ստուգումն ավարտվեց, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի  փետրվարի 6-ին ժամը 10:30-ին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:06
Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության վարկածներից մեկը պետք է լինի քաղաքական շարժառիթով հարձակումը. Իրավապաշտպան
«Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում»
Աղբյուր` Panorama.am
22:41
Կողոպտել են լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը
Նրանք ջարդել են ամեն ինչ և տարել են առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները:
Աղբյուր` Panorama.am
20:48
ԵԱՀԿ-ն կոչ է անում ամրապնդել կանանց առաջնորդությունը՝ խաղաղության և անվտանգության հասնելու համար
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության առաջնորդները կոչ են անում ամրապնդել կանանց առաջնորդությունը, ինչը մեծ կարևորություն...
Աղբյուր` Panorama.am
20:34
«Չայնիի» ոլորաններում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ավտոերթ Թբիլիսիում ՝ երկրի վարչապետի հրաժարականի պահանջով
Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Պետական անվտանգության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեի հրաժարականի պահանջով...
Աղբյուր` Panorama.am
20:28
Վաղը կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը․ Քոչարյանի փաստաբանական թիմ
Վաղը՝ մարտի 9-ին, ժամը՝ 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Բավակա՛ն է, դուք արդեն տրորում եք մարդկային ցավն ու իր որդուն սպասող մոր վրա ղումար եք խաղում․Ն․ Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով  ԱԺ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
20:17
Դուք պարզապես չունեք ոչ մի իրավունք սահմանում ապրող բնակչի թիկունքումթաքուն գործընթացներ իրականացնելու․ Աննա Կոստանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան գրում է․ «Երեկ երեկոյան և այսօր այցելել ենք...
Աղբյուր` Panorama.am
20:12
Այսպիսի բան ասողը շարքային անբարոյական է.Արսեն Բաբայանը՝ «Իմ քայլի» պատգամավորին
Հայրենիք կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
«Քաղաքացիները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (հայտնի որպես Շիշ բռնող) տան հարակից խաչմերուկում տեղադրել են...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տղանե՛ր, դուք մեկնում եք՝ իրականացնելու ձեր հայրենապաշտպան առաքելությունը․ Մխիթար Զաքարյան
Այսօր Հայոց բանակի շարքերը համալրելու են մեկնել Մեղրի համայնքի 2021թ. առաջին զինակոչիկները: Ժամեր անց նրանք կստանձնեն հայրենիքի պաշտպանների նոր...
Աղբյուր` Panorama.am
19:41
ՀՀ ՊՆ-ն, իշխանական տարբեր պաշտոնական խողովակներ սիրում են «հերքման շքերթներ» կազմակերպել․ Տ․ Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ռուսները 2020 թվականին իրենց հաշիվներից արտարժույթներով 28 միլիարդ դոլար են հանել
Անցած տարվա ընթացքում ռուսաստանցիները բանկային հաշիվներից ավելի քան 28 մլրդ դոլարի արտարժույթ են կանխիկացրել, ինչը 21% -ով ավելին է, քան...
Աղբյուր` Panorama.am
19:32
ԵԽ պատգամավորները հետաքրքրվել են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերից
 Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս, Սոցիալիստների և Դեմոկրատների խմակցություն) նախաձեռնությամբ,  բոլոր...
Աղբյուր` Panorama.am
19:22
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն․ ֆոտոշարք
 «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Շարժման անդամները...
Աղբյուր` Panorama.am
19:12
Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
Մարտի 8-ին, ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից...
Աղբյուր` Panorama.am
19:06
«Ֆեյսբուքում» ռուսական լրատվամիջոցների նորությունների արգելափակումը սպառնալիք է ազգային անվտանգությանը․ Վասիլի Պիսկարև
Արտասահմանյան սոցիալական ցանցերում ռուսական լրատվամիջոցների նորությունների արգելափակումը սպառնալիք է ազգային անվտանգության համար: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:55
Կիևը պետք է պատրաստվի Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը․Վալերի Չալի
 Կիևը պետք է պատրաստվի Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը, «Էսպրեսո» հեռուստաալիքի եթերում հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
18:43
Թաիլանդը կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրյա քաղաքացիների համար կրճատում է պարտադիր կարանտինային ժամանակահատվածը
 Թաիլանդի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրյա քաղաքացիների համար պարտադիր կարանտինային ժամանակահատվածը կրճատում է 14-ը...
Աղբյուր` Panorama.am
18:34
Իտալիայում ձերբակալվել է ալժիրցին, որը Փարիզի հարձակման ժամանակ օգնել է ահաբեկիչներին
Իտալիայի ոստիկանությունը Բարի քաղաքում բերման է ենթարկել Ալժիրի մի քաղաքացու՝ իսլամիստական խմբավորմանը մասնակցելու և 2015-ի նոյեմբերին Փարիզում...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԱՄՆ-ն ռմբակոծիչներ է ուղարկել Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել երկու ռազմավարական «B-52H Stratofortress» ռմբակոծիչ, փոխանցում է «Լենտա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
18:17
2008-ի փետրվարին Առաջին նախագահը Ազատության հրապարակում «Մանվե՛լ» ու «Գագի՛կ» էր կանչում․Ռ․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Եթե սխալվում եմ՝ ուղղեք։ Ես լավ հիշում եմ, որ 2008-ի փետրվարին Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:10
Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Այսօր Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին...
Աղբյուր` Panorama.am
18:08
Աշոտյան. Երկրի առաջին նախագահը պետք է առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձանագրումներին, գրել է. «Օրեր առաջ հրապարակավ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Պետք է ոտքի կանգնել և պայքարել պետություն ունենալու համար. Արմենուհի Կյուրեղյան
«Հասարակությունը պետք է  այսօր ոտքի կանգնի և այս կառավարությունից պահանջի պատասխանել` ինչու այս կառավարությունը չարեց ամեն ինչ,...
Աղբյուր` Panorama.am
17:49
«Զենիթ» ֆուտբոլային ակումբը Կազան քաղաք հանդիպման էր ժամանել առանց մարզահագուստ
Ռուսաստանի պրեմյեր լիգայի 21-րդ տուրի «Ռուբին»-«Զենիթ» խաղից առաջ արտառոց դեպ է տեղի ունեցել: Ըստ «Բիզնես...
Աղբյուր` Panorama.am
17:31
ԵԽ պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս, Սոցիալիստների և Դեմոկրատների խմակցություն) նախաձեռնությամբ,  բոլոր հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:27
«Նրանք մեր համար մնալու են մեր ազգի այն ընտրյալները, ովքեր Հայրենիքի փրկության զոհասեղանին են դրել ամենաթանկը»
Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը Կանանց միջազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
Աղբյուր` Panorama.am
17:13
Արտահերթ ընտրություններին չհամաձայնելու դեպքում Վրաստանի ընդդիմությունը մարտի 20-ին մեծ հանրահավաք կանի
Վրաստանում ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Լևոն Տեր-Պետրոսյան. Զինվորականության նման պահվածքը գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է արձանագրումներ պահի թելադրանքով։  iLur-ի փոխանցմամբ, Տեր-Պետրոսյանն արձանագրել է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}