Քաղաքական 16:13 07/02/2020 Հայաստան

Կատեգորիկ պետք է մերժել, որ ցանկացած նոր իշխանություն պիտի ունենա իր սեփական դատարանը

Սահմանադրական ճգնաժամ՝ որպես այդպիսին գոյություն չունի, դա շինծու օրակարգ է։ Այսօր  լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորը նշեց, որ ճգնաժամ կլիներ այն դեպքում, երբ ՍԴ-ն հնարավորություն չունենար իրականացնել իր առջև դրված պարտականությունները։ Ըստ նրա՝ չկա դեպք, որ ՍԴ-ն դիմում ստացած լինի և չկարողանա գործը քննել և որոշում ընդունել։

Գևորգ Պետրոսյանը ցավով նշեց, որ ԱԺ-ում ավելի շատ ճգնաժամ կա. «Կա իրար նկատմամբ վստահության, հանդուրժողականության ճգնաժամ։ Էստեղ ավելի շատ է թշնամանքը, քան ՍԴ-ում։ Ասել եմ և կրկնում եմ, բայց էնտեղ մի ճգնաժամ կա, և դուք գիտեք՝ ով է այդ ճգնաժամը։ Էդ ո՞նց ա՝ մինչև իր էնտեղ հայտնվելը ՍԴ-ը բնականոն գործում էր, հիմա՝ իր հայտնվելուց հետո ՍԴ-ն հայտնվեց ճգնաժամի մե՞ջ։ ՍԴ-ում ճգնաժամ չկա, այլ է խնդիրը, որ այն յուրայիններով լցնելու ցանկությունը մարդիկ ուզում են բխեցնել իրավիճակից, թե իբր ճգնաժամ կա, բա ինչ պիտի անենք, ոնց պիտի անենք»,- նշեց Պետրոսյանը։

Ըստ նրա՝ իշխանությունն արդեն որևէ կերպ չի թաքցնում, որ այս ամենը քաղաքական բովանդակություն ունի․«Էդ մասին ասել է և՛ փոխվարչապետը, և՛ մի շարք պատգամավորներ, և՛ ՍԴ ինքնահռչակ նախագահը։ Ինքն առաջին օրն ասեց, որ այս խնդիրն ունի քաղաքական բովանդակություն։ Հիմա բանը հասել ա նրան, որ անթաքույց ասում են՝ սա մեր իշխանության դատարանը չի»։

Պետրոսյանը հարց հնչեցրեց՝ ի՞նչ է նշանակում իշխանության դատարան, ո՞վ է ասում, որ ՍԴ-ն պետք է ծառայի օրվա իշխանություններին, կատարի նրանց պատվերը.

«Եթե ամեն իշխանություն իր հետ իր դատական իշխանությունը բերի, էդ կլինի անկախ դատարա՞ն։ Կատեգորիկ պետք է մերժել այդ մոտեցումը, որ ցանկացած նոր իշխանություն պիտի ունենա իր սեփական դատարանն ու դատավորը։ Եթե էդ տրամաբանությամբ շարժվենք, ապա էսօր ամբողջ դատական համակարգի 70 տոկոսը նշանակված է նախկին իշխանության կողմից։

Դե բերեք էդ 70 տոկոսին հանեք աշխատանքից, հլը տենամ ո՞վ է քրեական ու քաղաքացիական գործերը քննելու։ Էսպես որ լինի, ամբողջ պետական ապարատը մենք հնձում ենք, և տեղը ո՞ւմ ենք բերում, մի մարդ, ով աշխատանքի չի ներկայանում, ստանում է աշխատավարձ, պարգևատրում։ Խոսքը ՍԴ իշխանական դատավորի մասին է։ Է՞ս ա իշխանության դատավորը»։

Պետրոսյանը նշեց նաև, որ երեկ ԱԺ բոլոր ելույթներն ուղղված էին Հրայր Թովմասյանի դեմ, իր ընտրվելու օրը Հրայր Թովմասյանին այդքան չներկայացրեցին, ինչքան երեկ:

«Ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ անձնավորված պայքար է, մենք անձերի համար չենք պայքարում, մենք ինստիտուցիոնալ համակարգի համար ենք պայքարում: «Բարգավաճ Հայաստանը» Հրայր Թովմասյանին դեմ է քվեարկել, մեզ ուզում են կապեն սրա, նրա հետ, փորձում են լսել՝ շաղախված ենք սրա-նրա հետ, չկա նման բան, եթե մենք ինչ-որ մարդկանց հետ շաղախված լինեինք, ի՞նչն էր խանգարելու, որ ասեինք։ Մեր պայքարը Թովմասյանի դեմ չի, մինչդեռ իշխանության պայքարը հենց իր դեմ ա»,- նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով, ՍԴ-ն այժմ ունի 7 դատավոր՝ 2-ը իշխանության կողմից նշանակված։ Այս դեպքում ևս մյուս 5 դատավորների մասին որևէ խոսք չկա։

«Հիմա ո՞վ կտա այս հարցի պատասխանը, այդ մեղքերը, որ վերագրում են ՍԴ-ին, ասում են էսպիսի բաներ են արել։  Մենք չենք արդարացնում ՍԴ-ի նախկինում արած «հերոսությունները», բայց ոչինչ որ այդ «հերոսությունները» արվել են այն ժամանակ, երբ Թովմասյանը բացարձակապես կապ չի ունեցել ՍԴ-ի հետ: Հրայր Թովմասյանի օրոք ես չեմ լսել որևէ դժգոհություն ՍԴ որևէ որոշումից։ Էն ժամանակ շատ եմ լսել, այո, նախկին իշխանությունների օրոք ՍԴ-ն վերածվել էր իշխանության կամքը կատարող մարմնի։ 

Ես ինքս էլ շատ եմ բողոքել, բայց մենք մոռանում ենք, որ խոսքը ամբողջ մարմնի մասին է, անդրադառնում ենք անձին։ Նրանից ազատվելու համար 60-70 մլն ծախսում ենք, բա ասում ենք՝ բյուջեում գումար չկա, որ  թոշակ բարձրացնեն, նվազագույն աշխատավարձ բարձրացնեն»,- ասաց նա:

Պատգամավորը նաև ասաց, որ վիրավորվում է, երբ մարդիկ խոսում են ՀՀ բոլոր քաղաքացիերի անունից։ 

Պետրոսյանը նշեց, որ մարդկանց 70-80 տոկոսին չի հետաքրքրում՝ ով է ՍԴ նախագահը, նրանց խնդիրն այդ չէ, սահմանից մինչև Հանրապետության հրապարակ դժգոհություն է, ակցիաներ են, օրը մի հանրապետական նշանակության մայրուղի է արգելափակվում գյուղացիների կողմից, որովհետև այդ մարդիկ իրենց խնդիրների հետ մնացել են միայնակ:

«Այն ժամանակ, երբ արդեն ներքաղաքական վտանգի զգացում, ինտրիգային բաներ չկա, մոռանում են, որ հպարտ քաղաքացի է, կոչում են անգրագետ պողոսներ, հիմա, երբ հայտնվեց հանրաքվեի մշուշոտ հեռանկարը, արդեն հիշեցին հպարտ քաղաքացիներին»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}