![](https://panorama.am/news_images/746/2237591_1/keng.thumb.jpg)
«Կենգուրու 2020»-ը մեկնարկել է
«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Կենգուրու 2020» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որի գրանցումը երեխաների համար կտևի մինչև 2020 թ. փետրվարի 17-ը: Մրցույթին մասնակցելու հրավեր է ուղարկվել է ՀՀ և Արցախի ավելի քան 1350 կրթական հաստատության, և կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող սովորողները:
«Կենգուրու 2020»-ն այս տարի կանցկացվի մարտի 19-ին՝ համախմբելով Հայաստանի և Արցախի հազարավոր երեխաների։
«Կենգուրուն» մաթեմատիկայի ամենամեծ մրցույթն է աշխարհում, որին մասնակցում է 80-ից ավել երկիր: Ի դեպ, մեր երկիրը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, 2023 թվականին կհյուրընկալի «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության տարեկան գագաթնաժողովը, ինչը փաստում է մեր երկրում մրցույթի կազմակերպման և անցկացման դրական փորձի և բարձր մակարդակի մասին:
«Կենգուրուն» Հայաստանում անցկացվում է 2009 թվականից՝ 11 տարիների ընթացքում ունենալով 434,100 մասնակից ամբողջ Հայաստանից և Արցախից: Մրցույթի գրանցման մասին առավել մանրամասն ներկայացված է kangaroo.am կայքում:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը։ Այն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արցախում՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)